Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին, աչքերը փակ էին: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
-Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա փրկվել է: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ , որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար, ամպրոպից : Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են արթնացնումառաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ ամրոցի պատերից դուրս գտնվի: