=== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ===
Այդ ընթացքում հոբիթները արագորեն՝ արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտվեյի հոսանքն ի վեր դեպի արևմուտք՝ լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց ետևում , և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
-Այպես Այսպես մենք հեռու չենք գնա,- ասաց նա շնչահեղձ լինելով,- գոնե մի փոքր թարմ օդ լիներ:
-Կամ ծայրահեղ դեպքում մի կում ջուր,- ասաց Փինը,- կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը , և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքերի ցավը, նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
-Հը, դեռ չե՞ս մոլորվել,- հետաքրքրվեց Փինը հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին,- եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտվեյի հա՞ երկայնքով: Էնվեյ էր կարծես թե, երկայնքովչէ՞: Հետո որ մոլորվենք՝ ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:
-Եթե ոտքերներս ոտքներս ճանապարհին չդավաճանեն,- ասաց Մերին,- ու եթե շնչահեղձ չլինենք:
-Հա, այստեղ ահավոր տոթ հեղձուկ է ու մութ,- ընդունեց Փինը,: - Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնտիուսը ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... բայց այս անտառի համար ինձ թվում է մեր հարյուր տարին ոչինչ է: Ինչ որ չափից շատ է այն հինավուրց: Միայն նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Ու ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է:
-Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,- վստահ ասաց Մերին,- ոչ թե Սև անտառի պես, հիշո՞ւմ : Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
-Հոբիթներն էլ չեն կարող ապրել,- համաձայնվեց Փինը,- ցանկություն չկա այս անտառում զբոսնել: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
-Ինչ խնայողություններ,- պատասխանեց Մերին,- ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղ, այնտեղ՝ նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական հացերը կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:
-Նայի՛ր,- ուրախացավ Մերին,- մինչ մենք այստեղ նստած էինք արևը երևի թաքնվել էր ամպերի ետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնենք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր ինչքան թվում էր, բավականաչափ երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը քանի գնում շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց քարե ժայռ երևաց, որը կամ կտրվածք էր լանջի վրա, կամ էլ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով: Բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, ասես տաքանալ էին ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ ու վառ-կանաչ մամուռով, ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր , թե գարունն է այստեղ եղել ու հեռանալով թողել իր հիասքանչ փայլը...
Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, թվում էր , թե ինչ որ մեկի ձեռքի գործն է, բայց ամենայն հավանականությամբ դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
-Բեր մագլցենք վերև,- ուրախացած առաջարկեց Մերին,- թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր , որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին ու վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չէին խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրին դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, թեքվելով անտառի կողմը:
-Քամին փոխվում է,- նկատեց Մերին,- նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:
-Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,- լսվեց ինչ որ մեկի տարօրինակ ձայնը: - շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց շտապել պետք չէ՛: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ ու բարձրացրեցին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է տրոլի: Վիթխարի՝ Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի , հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր ու առանց վզի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա թե ոչ, կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման քան հագուստի: Համենայն դեպս հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, գորշ մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ -մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկարերկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է, ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորը լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել էր ու ուշադիր զննում էր քեզ»:
-Հռում հում,- մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,- տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ -մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե չեմ կարողանում հիշել ինչ... եթե ես ձեզ սկզբում տեսնեի , ապա նոր լսեի , առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք ու հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է արմա՛տ ու ոստիկ:
Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, նորից բացվեցին:
-Հռում, ահա թե ինչ,- դմբդմբաց ցածր բասը,- դե լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո , հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ: Բայց , բայց միևնույն ժամանակ ինձ նաև Ֆենգորն են անվանում, ու մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:
-ԷնտԷ՞նտ,- զարմացավ Մերին,- իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
-Հո՜պ,- պատասխանեց Ծառմորուսը, օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում պատմի՛ր: Մի քիչ կամա՛ց: Համ էլ հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, այլ ոչ թե ես ձեզ: Հետաքրքիր է ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շատ վաղուց էր, ու հիմա այդ ցուցակներև կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
Կռվարար վարազները, մեղվաբույծ արջերը,
ՎախկոտՆապաստակներն Վախկոտ նապաստակներն ու սոված գայլերը:
Արծիվները բարձունքներում, գոմեշները տափաստանումտափաստաններում,
Բազեներն արագաթև, եղջերուներն անտառումանտառներում,
Կարապները ձյունաճերմակ և օձերը սառնարյուն...
-Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,- ավելացրեց նա, և ցուցակը ճիշտ կլինի:
-Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,- ասաց Ծառմորուսը,- այդպես էլ կանենք: -Ուրեմն դուք որջերո՞ւմ եք ապրում: լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Ինձ Իմ կարծիքով էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը բոլորը էլֆերից են ծնուն ծնունդ առել, միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
-Մեզ ոչ մեկ էլ հոբիթ չի անվանում, մենք ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,- ասաց Փինը:
-Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա պատահաբար ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
-Բայց մենք մեր անունները չեինք չէինք էլ թաքցնում,- զարմացավ Մերին,- ես օրինակ Բրենդիզայքն եմ, Մերիադոկ Բրենդիզայքը,- բայց ինձ հաճախ ուղղակի Մերի են ասում:
-Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:
-Հըմ, հըմ... բայց դուք ոնց տեսնում եմ լավ հապճեպիկներ եք,- նկատեց Ծարմորուսը,- շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ ավելի ճիշտ ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես, ուրեմն , ես կարող եմ Մերի ու Փին անվանել հա՞ ոնց հասկացա: Լավ անուններ են եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ ավելի ճիշտ այդ հարցում դեռ կսպասենք: -Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց կամ քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: -Առաջին հերթին դրա համար երկար ժամանակ կպահանջվի, իմ անունը տարիների հետ քանի գնում ավելի է երկարում, իսկ ես միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, բայց այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շատ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին են ենք էնտերեն ենք խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե իսկ հիմա,- նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ ու մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայաղք հայացք նետեցին հոբիթների վրա,- հիմա պատմեք ինձ՝ ինձ ի՞նչ է աշխարհում կատարվում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է , բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... մի խոսքով այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի ու ամպերի մասին, մի խոսքով այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում,- նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց,- այդ օրքերը... Այն ջահելը՝ Սարումանը , իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա, չշտապեք, հանգի՛ստ:
-Աշխարհում շատ բան է կատարվում,- սկսեց Մերին,- բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, Իսկ իսկ դու ասում ես հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չես համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես դու կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
-Գիտեի, գիտեի, և հիմա էլ գիտեմ: Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
-Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: -Նա մեր մեծ բարեկամն էր ու առաջնորդը:
-Այդ դեպքում ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,- ասաց Ծառմուրուսը,- «ձեզ» հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք որ «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհը համընկնի: Բայց ինչու եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
-ԷհԷ՜հ,- տխուր հոգոց հանեց Փինը,- կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս նրանում չի մասնակցում:
-Հում... հըմ... -դմբդմբաց Ծառմորուսը,- հըմ... լավ... -նա լռեց ու երկար նայում էր նայեց հոբիթներին: -Հում, դե չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:
-Եթե ուզում ես ավելին իմանալ,- ասաց Մերին,- մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ չի կորել, և զրուցել: Դու երևի հոգնած կլինես հա՞ չէ՞ մեզ պահելուց:
-Հըմ, հոգնա՞ծ: Չէ չեմ հոգնել, ես այդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... էէէ, ոնց ասեմ, ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... ինչպե՞ս եք այն կոչում:
-Քի՞վ: ելու՞ստ,- շարունակեց Մերին:
-Սա՞ր, քի՞վ,- մտախոհ կրկնեց Ծառմորուսը,- հա, սկսում եմ հիշել: Սար: Ինչ կարճ անուն է , բայց նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շատ վաղուց, դեռ այն ժամանակից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: Լավ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք:
-Իսկ ու՞ր ենք գնում,- հարցրեց Մերին:
-Դե գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,- բացատրեց Մերին,- ու ուտելիք էլ կարելի է ասել չունենք:
-Օ՛, հըմ,- այդ մասին մի անհանգստացեք,- հանգստացրեց նրան Ծառմորուսը: -Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես: Իսկ , իսկ երբ դուք որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն ու հանդիսավոր իջնել աստիճաններով դեպի ստորոտը: