-Հըմ,- ճշմարի՞տ,- դմբդմբաց էնտը,- դե, եթե դուք այստեղից որոշեիք գնալ այնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց,
թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերը այդ երկիրը անվանում, բայց հիմա անունը կարճացել է ու և դարձել է ուղղակի Լոթլորիեն, միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: ԷհԷ՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է: Այո, այդ անտառները սովորական չեն, և ամեն մեկը չէ , որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... այո, դա սովորական երկիր չէ: Բայց Թեպետ հիմա այնտեղ թախիծ է իջել, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է:
Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) -դմբդմբաց նա,: - լսել Լսել եմ նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, փակվել են իրենց անտառներում: Հիմա ոչ Ոսկե անտառը, ոչ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ որ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները և ամեն ինչ մնում է անփոփոխ:
-Այսի՞նքն,- չհասկացավ Փինը,- և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
-Հինը: Ծառերին ու էնտերին,- պատասխանեց Ծառմորուսը,- ես ամբողջը չէ, որ հասկանում եմ թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր, և ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում ու տեսքից նմանվում են ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ ընդհանրապես անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե, ... մի քիչ էնտեր: այդպիսի դեպքեր շատ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտվեյի մոտակայքում, հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռների ստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում առողջ, ամուր, թակես բնին զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Ու այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած հիմա էլ կան:
-Երևի այն հյուսիսային ծեր անտառի պես հա՞,- ճշտեց Փինը: