-Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,- ասաց Արագորնը: -Գնացի՛նք:
-Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի արանքից միջից երևաց արևը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:
-Եկեք բառձրանանք վերև և շուրջներս նայենք,- առաջարկեց Լեգոլասը: -Շնչելու օդ չկա այստեղ: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:
Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:
-Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,- վերջապես ասաց նա: -Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ հետքեր, որոնք ինձ ծանոթ չեն: Գուցե այս ելուստից վերևից ինչ որ հուշող բան տեսնենք և հասկանանքհասկանա՞նք, թե հոբիթները որ կողմ են գնացել:
Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միայն միօրինակ ծառերի շարքեր էին, որոնք իջնում էին դեպի հարթավայրը:
-Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,- ասաց Լեգոլասը,: - փոխարենը Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել դեպի արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:
-Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գնալ,- նկատեց Ջիմլին:
-Ոչինչ չեմ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:
-ՍսսՍս՛ս, կամա՛ց, նայե՛ք: -Լեգոլասը ձոռքը պարզեց ներքև: -Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: ա՜յ Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:
-Այ հիմա տեսնում եմ,- շշուկով արձագանքեց Ջիմլին: -Նայի՛ր Արագորն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:
-Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ որ մարդ էր . կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր, հոգնած հենվելով ծուռումուռ փայտին և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե նրանց այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կբարևեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր նրանց համակել: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.
-Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն: Պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:
-Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ն ես սպասում,- կատաղած շշնջաց Ջիմլին:
-Լեգոլասն իրավացի է,- հանգիստ ասաց Արագորնը: -Մենք կարող ենք վաղենալ վախենալ և կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու մենք իրավունք չունենք: Սպասենք կերևատեսնենք ինչ է լինելու:
Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:
-Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա փրկվել է: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ ամրոցի պատերից դուրս գտնվի:
-Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,- նկատեց Արագորնը: -Դու առաջվա պես հանելուկնրով ես խոսում:
-Հանելուկներո՞վ,- արձագանքեց Գենդալֆը: -Ոչ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է. որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին, երիտասարդներին բացատրելը երկար է տևում:
Նա ծիծաղեց, բայց հիմա արդեն նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:
-Նույնիսկ հնագույն արևմուտքի երկարակյանցների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,- ասաց Արագորնը: -Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
-Լավ... Ինչպես ձեզ բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,- մտահոգվեց Գեննդալֆը: -Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ և հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը և որ այն հոբիթին է վստահված: Նա գիտի, քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե ինչն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք ամենայն հավանականությամբ փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանի որ ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը, այլ ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և ավելի շուտ հարձակվել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդը կարող է և չպահանջվի: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունը ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մեկը չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց ամենատես աչքը Մորդորի սահմաններիը չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, հնարավոր է նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
-Նշանակում է Սարումանը դավաճա՞ն չէ,- զարմացավ Ջիմլին:
-Իհարկե դավաճան է,- ասաց Գենդալֆը: -Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչ կատարվեց վերջին ժամանակներս, Իզենարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Բայց դավաճանության զենքը միշտ է վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Հիմա Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, որ հիմա նա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
-Ցավալի է միայն այն, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,- հոգոց հանեց Ջիմլին: -Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ կնստեինք և կհետևեինք, թե ինչով այդ ամենը կավարտվի:
-Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,- չհամաձայնեց Գենդալֆը: -Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Բայց նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, բայց հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
-Թևավոր Սուրհանդակի՞,- ընդհատեց Լեգոլասը: