Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 49 բայտ, 14:35, 10 Մարտի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին, աչքերը փակ էին: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
-Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա փրկվել է: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... երբեմն Երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս գտնվի:
-Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,- նկատեց Արագորնը: -Դու առաջվա պես հանելուկնրով ես խոսում:
-Նույնիսկ հնագույն արևմուտքի երկարակյանցների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,- ասաց Արագորնը: -Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
-Լավ... Ինչպես ձեզ բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,- մտահոգվեց Գեննդալֆը: -Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ և հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը և որ այն հոբիթին հոբիթի է վստահված: Նա գիտի, քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք , և որտեղիցենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե ինչն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք ամենայն հավանականությամբ փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանի որ քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը, այլ ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և ավելի շուտ հարձակվել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդը կարիքը կարող է և չպահանջվիչլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունը ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մեկը մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց ամենատես աչքը Մորդորի սահմաններիը չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
-Նշանակում է Սարումանը դավաճա՞ն չէ,- զարմացավ Ջիմլին:
-Իհարկե դավաճան է,- ասաց Գենդալֆը: -Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչ ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Բայց Սակայն դավաճանության զենքը միշտ է վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, որ նա հիմա նա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
-Ցավալի է միայն այն, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,- հոգոց հանեց Ջիմլին: -Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ կնստեինք և կհետևեինք, թե ինչով այդ ամենը կավարտվի:
-Ո՛չ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,- չհամաձայնեց Գենդալֆը: -Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Բայց Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:
-Թևավոր Սուրհանդակի՞,- ընդհատեց Լեգոլասը: -Ես լորիենյան աղեղով Սեռն Գեբիրի ոլորանի գլխին ինչ որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ ջուրը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
-Նետերով նրան չես սպանի,- ասաց Գենդալֆը: -Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալը արդեն նոր ձի է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Իննը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է: . Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և դրա համար էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռածել է Ծառմորուսի մասին:
-Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,- ժպտաց Արագորնը: -Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և ժամանակ կորցրել:
-Մի վարկյան սպասիր,- ընդհատեց Ջիմլին: -Առաջին հերթին ես ուզում եմ մեկ այլլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ ենք տեսել, թ՞ե Սարումանին:
-Ոչ, երեկ Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,- պատասխանեց Գենդալֆը: -Ըստ երևույթին դուք Սարումանին եք տսելտեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր դու սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:
-Լավ, Լավ,- ասաց Ջիմլին,- ես ուրախ եմ, որ դա դու չես եղել:
-Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,- ասաց Գենդալֆը:
-Էնտերի՞,- բացականչեց Արագորնը,- դուրս է գալիս, որ Անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն խաբումստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հին հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք:
-Ռոհանցիների հնարա՜նք,- բացականչեց Լեգոլասը: -Սև Անտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Բայց Թեպետ մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Եթե Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի, ... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
-Դե արի ու պատասխանիր,- հոգոց հանեց Գենդալֆը: -Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա Միջերկրում ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է:
Վստահելի
1342
edits