-Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,- գլուխն օրօրեց ծերունին: -Բարեբախտաբար ես արդեն որոշ բաներ գիտեմ: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք և շա՛տ եք լսել, ես էլ եմ լսել: Այսպես ուրեմն, երեկ չէ առաջին օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում են ունեցել ինչ որ մեկի հետ: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի ստորոտում թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան և վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագնվածհագած:
-Սարումա՛ն,- բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: -Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործը չի կարողանա շտկել:
Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլեց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա նետը կայծակի պես բռնկվելով թռավ սլացավ դեպի երկիք:
-Միթրանդի՛ր,- բացականչեց նա,- Միթրանդի՛ր:
-Ես ասացի չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, ԼեգոլասԼեգոլա՛ս,- արձագանքեց ծերունին:
Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրած նայում էին նրան: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին, չիմանալով՝ զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:
Վերջապես Արագորնը ուշքի եկավ:
-Գե՛նդալֆ,- բացականչեց նա: -Այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Ջիմլին լուռ ծնկի եկավիջավ, և ձեռքերով փակելով փակեց աչքերը:
-Գենդալֆ... -կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: -Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:
Նա իջավ ժայռի վրայից, վերցրեց մոխրագույն ցնցոտիներ ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի ետևում:
-Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,- ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ, դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: -Վեր կաց, իմ բարի Ջիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերը չեն կարող ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: -Նա ձեռքը դրեց Ջիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:
-Այդ իսկապես դու՞ ես Գենդալֆ,- բացականչեց նա: -Բայց ինչու՞ ես սպիտակ հագնվածհագած:
-Իմ գույնը արդեն սպիտակն է,- պատասխանեց Գենդալֆը: -Կարելի է նույնիսկ ասել, որ հիմա ես Սարումանն եմ, ավելի ճիշտ այն Սարումանը, ինչպիսին որ նա պետք է լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակվանից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից, ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց միևնույն ժամանակ հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
-Բայց ի՞նչ ես դու ուզում իմանալ,- հարցրեց Արագորնը: -Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից մեզ նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
-Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,- պատասխանեց Գենդալֆը: Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:
-Արծվի՞,- բացականչեց Լեգոլասը,- ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնքի երկնային բարձունքներում. վերջին անգամ երեք օր առաջ, Էմին Մուիլի գլխին:
-Այո,- հաստատեց Գենդալֆը,- դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի սավառնելու ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Չնայած նրան ինչ որ բան հաջողվել էր տեսնել, իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ օգնության տարածքներից հասանելիության սահմաններից դուրս, ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող, և ջոկատի անդամներից ոչ մեկ չի կարող ջոկատի անդամներից: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:
-Նշանակում է դու գիտես Ֆրոդոյի մասի՞ն,- բացականչեց Ջիմլին,- Ինչպե՞ս է նա:
-Ահա թե ինչպես,- բացականչեց Գենդալֆը և նրա աչքերը փայլեցին: Նա ժպտաց: -Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին:
Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին, աչքերը և փակ էինաչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
-Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա փրկվել ի վերջո կարողացել էհաղթել ինքն իրեն: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... Երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս գտնվի:
-Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,- նկատեց Արագորնը: -Դու առաջվա պես հանելուկնրով ես խոսում:
-Նույնիսկ հնագույն արևմուտքի երկարակյանցների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,- ասաց Արագորնը: -Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:
-Լավ... Ինչպես ձեզ բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,- մտահոգվեց Գեննդալֆը: -Լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ և հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի, քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք, և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե ինչն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք ամենայն հավանականությամբ փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը, այլ ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և ավելի շուտ առաջինը հարձակվել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդը երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունը ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց ամենատես աչքը Մորդորի սահմաններիը չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է նույնիսկ ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:
-Նշանակում է Սարումանը դավաճա՞ն չէ,- զարմացավ Ջիմլին:
-Իհարկե դավաճան է,- ասաց Գենդալֆը: -Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ է էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...
-Ցավալի է միայն այն, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,- հոգոց հանեց Ջիմլին: -Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ կնստեինք և կհետևեինք, թե ինչով այդ ամենը կավարտվի:
-Թևավոր Սուրհանդակի՞,- ընդհատեց Լեգոլասը: -Ես լորիենյան աղեղով Սեռն Գեբիրի ոլորանի գլխին ինչ որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ ջուրը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
-Նետերով նրան չես սպանի,- ասաց Գենդալֆը: -Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալը արդեն նոր ձի է հեծելհեծնել: Քանզի դա Նազգուլ է եղել, Իննը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է. Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և դրա համար էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռածել մոռացել է Ծառմորուսի մասին:
-Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,- ժպտաց Արագորնը: -Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և ժամանակ կորցրել:
-Ռոհանցիների հնարա՜նք,- բացականչեց Լեգոլասը: -Սև Անտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
-Դե արի ու պատասխանիր,- հոգոց հանեց Գենդալֆը: -Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի ու Փինի բախտը լավ բերել է. նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը, ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում, և ըստ երևույթին նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու աչքի հետ պայքարից հետո: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
-Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,- ենթադրեց Ջիմլին: -Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:
-Եվ ի՞նչ են նրանք պատրաստվում անել,- զարմացած հարցրեց Լեգոլասը:
-Չգիտեմ: ,- պատասխանեց Գենդալֆը: -Կարծում եմնրանք էլ դեռ պարզ չգիտեն ինչի են ընդունակ: -Նա լռեց, գլուխը կախեց և խորասուզվեց մտքերի մեջ: -Մյուսները լուռ նայում էին նրան: Ամպի ճեղքից ընկած արևի ճառագայթը լուսավորել էր նրա ձեռքերը և բուռ արած ափերը ասես կենդանի գավաթներ լինեին՝ լցված լույսով: Վերջապես նա բարձրացրեց աչքերը և նայեց արևին: -Առավոտը վերջանում է,- ասաց նա: -Ճանապարհ ընկնելու ժամանակն է: -Մենք գնում ենք փնտրելու հոբիթներին և Ծառմորուսի՞ն,- հարցրեց Արագորնը: -Ոչ,- պատասխանեց Գենգալֆը,- մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չի: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասվում, և այդ ճակատամարտում միայն մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով և մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ, և հնարավոր է, որ մենք կորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են: Նա վեր կացավ և ձեքի ափով աչքերը արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց. -Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: -Նա շրջվեց: -Դե ինչ Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը: -Ուրեմն մենք այլևս չենք տեսնի մեր զվարթ հոբիթներին,- հարցրեց Լեգոլասը: -Ես այդպիսի բան չասացի,- պատասխանեց Գենդալֆը: -Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ, և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես գալիս եմ ձեզ հետ: -Էդորասը հեռու է, և ոտքով գնալը դժվար կլինի, ծեր լինես, թե երիտասարդ,- գլուխն օրօրեց Արագորնը: -Վաղենում եմ, որ մինչ մենք կհասնենք այնտեղ, պատերազմը ավարտված կլինի: -Տեսնենք, տեսնենք,— ասաց Գենդալֆը: —Դե, դուք գալի՞ս եք ինձ հետ: —Այո, գալիս ենք,— պատասխանեց Արագորնը: —Բայց կարծում եմ դու այնտեղ մեզանից շուտ կհասնես, եթե ուզես: Նա վեր կացավ և երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնած էր ձեռքը դրած սրին, նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից և հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունը անզոր էր: —Մ՞իթե ես ճշմարտություննը չեմ ասում Գենդալֆ, որ դու ամեն դեպքում ավելի արագ կգտնվես ինձանից,— վերջապես ասաց Արագորնը: —Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու՝ մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև տիրակալը Իննյակ ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Սպիտակ ձիավորը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել սև անդունդից, և Մատանեկիր ուրվականները անզոր են նրա առաջ: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես: —Այո, այդպես էլ կլինի,— հաստատեց Լեգոլասը,— բայց Գե՛նդալֆ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես պատմի: Մի քանի րոպե տրամադրիր մեզ և պատմիր, թե ինչպես փրկվեցիր: —Ես առանց այն էլ բավականին ուշացա,— ասաց Գենդալֆը: —Ժամանակը քիչ է, բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենաի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի: —Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: —Դե պատմիր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել: —Դրա անունը մի՛ տուր,— կտրեց հրաշագործը: —