–Նրանք երե՛քն են,– ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: –Տեսե՛ք, այն մեկը Խասուֆելն է, իսկ նրա ետևում իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել:
–Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: –Դա Լուսաչն է (Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է թող այդպես էլ մնա): Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր սպիտակ հեծյալի ետևից, և այսուհետ մենք անբաժան կլինենք:
Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին ետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը:
Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողք:
–Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,– ասաց նրանց Գենդալֆը: Նժույգները կախեցին գլուխները: -Մենք քիչ ժամանակ ունենք բարեկամներս և ձեր թույլտվությամբ կգնանք ձեզ հեծածձեր մեջքներին նստած: Սլացե՛ք ամբողջ ուժով: Խասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգելասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով էմ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:
–Ես սկսում եմ հասկանալ ինչ պատահեց գիշերը,– ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: –Եթե նույնիսկ ինչ որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:
–Գիտեի,– պատասխանեց հրաշագործը: –Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ այժմ նորից կսլանա ետ արծաթե նետի պես:
Գենդալֆը ինչ որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ հետևելով որ իր ընկերները ետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ ճանապարհ և ոչ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:
–Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: –Այն գտնվում է Սպիտակ լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը ճիշտ է չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը:
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===