Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր:
― Պարզ –Պարզ է, ճիշտ ճանապարհի վրա եմ,― – ասաց նա բարձրաձայն,― – Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, թե ի՞նչ է նա այնտեղ տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը: Միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվեն: Ժամանակը շատ կարճ էր, բայց նա որոշեց: Վազելով առաջ՝ նա մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:
Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը: Բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
― Բորոմիրի –Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― – բացականչեց Արագորնը՝ սլանալով աստճաններով ներքև,― վա՜յ : –Վա՜յ ինձ,― – կրկնում էր նա ընթացքում,― – դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղ լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», ու ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու՝ մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
― Ես –Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,- – դժվարությամբ արտաբերեց նա,- ես : –Ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:
― Օրքերը –Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են, չնայած որ կապկպված են:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
–Մնաս բարով, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի...
― Ո՛չ–Ո՛չ,― – չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― – ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
Բայց Բորոմիրը լռում էր:
― Վա՜յ –Վա՜յ մեզ,― – բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,– Դենետորի : –Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը: Նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
–Վա՜յ մեզ,- – բացականչեց նա,– մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:
–Նա մեռած է,– պատասխանեց Արագորնը,– ես : –Ես քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:
–Հոբիթների՞ն,– բացականչեց Ջիմլին,– իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն: