Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 1359 բայտ, 20:17, 15 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Ես նրան թողնում եմ այստեղ,– ասաց նա,– բայց արգելու՛մ եմ դիպչել նրան: Տես հա, ոչ մեկը չդիպչի նրան: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է Անդրիլը, որը կոտրվել և նորից է կռվել: Նրան առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:
 
–Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,– մի քայլ հետ ընկրկելով մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: –Կարվի այնպես ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
 
–Դե ինչ,– ասաց Ջիմլին,– այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին նա իրեն հպարտ կզգա: –Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, Անդրիլի կողքին: –Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
 
Բայց դռնապանը հապաղում էր:
 
–Գավազանդ նույնպես,– ասաց նա Գենդալֆին: –Ներիր բայց այն նույնպես պետք է մնա այստեղ:
 
–Այ դա արդեն չէ,– գոչեց Գենդալֆը: –Մի բան է զգուշությունը, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի ինձ մոտ:
 
Արագորնը ծիծաղեց:
Վստահելի
1342
edits