Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
–Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,– ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: –Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի, Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ ապարանքը անմիջապես կմնա առանց պաշտպանության: Եվ բացի այդ Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառականը թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է մենք ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել է պետք է քեզ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: –Նա մռայլ քմծիծաղ տվեց և բարձրացնելով ծանր կոպերը չարությամբ նայեց հյուրերին:
–Իմ բարեկամ Օձի Լեզու, դու իմաստուն ես համարվում, և անտարակույս հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,– հանգիստ պատասխանեց Գենդալֆը,– բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն: –Դա այդպես է,– արձագանքեց Օձի Լեզուն: –Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսել ենք երբևե, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարի ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարնանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց երկար մտածելով շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք... –Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,– Գոչեց Գենդալֆը: –Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի և զենքները, որոնք նրանք թողոցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուազունների: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն: –Փաստորեն է Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,– քմծիծաղեց Օձի Լեզուն: –Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել: Ջիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքը իջավ նրա ուսին, և նա կանգ առավ: Դուիմորդենում, Լորիենում Հազվադեպ է օտարը լինում: Մահկանացուի աչքերից հեռու, թաքնված, Փայլում է այդ երկիրը ինչպես ադամանդ: «Գալադրիել, Գալադրիել, Վճիտ են քո երկրի ջրերը, Սպիտակ է քո ձեռքի աստղը»: Կուսական են անտառները Դուիմորդենի, Լորիենի, Եվ չի մարում նրա լույսը Արդեն քանի՜-քանի տարի: Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ կերպարանափոխվեց: