Changes

Չորսի նշանը

Ավելացվել է 1 բայտ, 19:10, 30 Հունվարի 2013
:     ― Եթե ձեր ընկերը մնա, ― ասաց նա, ինձ անգնահատելի ծառայություն կմատուցի։
:     Ես դարձյալ նստեցի, միսս Մորսթենը շարունակեց։
:     ― Կարճ ասած, գործը հետևյալն է։ Հայրս, որպես սպա , ծառայել է Հնդկաստանում՝ մի զորագնդում։ Երբ շատ փոքր էի, ինձ ուղարկեց Անգլիա։ Մայրս մահացել էր, Անգլիայում բարեկամներ չունեինք և հայրս ինձ տեղավորեց Էդինբուրգի լավագույն մասնավոր գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Այնտեղ դաստիրակվեցի, մինչև դարձա տասնյոթ տարեկան։1878 տարեկան։ 1878 թվականին հայրս, այդ ժամանակ արդեն գնդի ավագ սպա, միամսյա արձակուրդ ստացավ և եկավ Անգլիա։ Լոնդոնից ինձ հեռագրեց, որ բարեհաջող հասել, իջևանել է«Լեհեմ» հյուրանոցում և անհամբեր ինձ է սպասում։ ՀԵռագրի ամեն մի բառը, ես դա լավ եմ հիշում, շնչում էր հայրական սիրով և մտահոգությամբ։ Լոնդոն ժամանելով, կայարանից ուղիղ հյուրանոց մեկնեցի։ Այնտեղ ինձ հայտնեցին, որ կապիտան Մորսթենը, իսկապես իջևանել է իրենց մոտ, բայց նախորդ օրը երեկոյան գնացել է ինչ-որ տեղ և մինչև այժմ չի վերադարձել։ Ամբողջ օրը նրանից լուրի էի սպասում։ Երեկոյան հյուրանոցի կարգադրիչի խորհրդով դիմեցի ոստիկանություն։ Հաջորդ օրը բոլոր թերթերում հայտարարություն հայտնվեց հորս անհետացման մասին, բայց ոչ մի պատասխան չստացանք։ Այդ օրվանից մինչև հիմա ոչ մի խոսք չեմ լսել դժբախտ հորս մասին։ Նա Անգլիա վերադարձավ, հուսալով տեսնել աղջկան, ապրել հանգիստ կյանքով, իսկ փոխարենը․․․ ― միսս Մորսթենը ձեռքը սեղմեց կոկորդին, և խեղդված հեկեկոցը խոսքը կիսատ թողեց։
:     ― Դա ե՞րբ է պատահել, ― հարցրեց Հոլմսը բացելով նոթատետրը։
:     ― Հայրս անհետացավ 1878 թվականի դեկտեմբերի 3-ին, մոտավորապես տասը տարի առաջ։
140
edits