Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

1 byte removed, 05:50, 24 Մարտի 2015
/* 1 */
Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա, հավանաբար, նախևռաջ նախևառաջ կցանկանաք իմանալ որտեղ եմ ծնվել ես, ինչպես եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս մինչև իմ ծնվելը, մի խոսքով՝ Դավիթ Կոպպերֆիլդյան այդ ամբողջ շիլան։ Բայց, ճիշտն ասած, ես տրամադիր չեմ դրանք փորփրել։ Նախ ձանձրալի է, երկրորդն էլ՝ իմ նախնիները հավանաբար երկու ինֆարկտ կստանային եղբորս երեսից, եթե ես պատմեի նրա անձնական գործերի մասին։ Նրանք տեսնել տանել չեն կարող նման բաները, հատկապես՝ հայրս։ Ընդհանրապես նրանք լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, բայց չափից դուրս նեղացկոտ են։ Ես մտադիր էլ չեմ պատմել կենսագրությունս կամ նման դատարկ֊մատարկ բաներ, կպատմեմ միայն այն խելահեղ պատմությունը, որ տեղի ունեցավ անցյալ Ծննդյան տոներին։ Իսկ հետո քիչ էր մնում շունչս փչեի, ու ինձ տեղափոխեցին այստեղ հանգստանալու ու բուժվելու։ Ես նրան էլ՝ Դ․ Բ֊ին, միայն այդքանը պատմեցի, չէ որ ինչքան չլինի հարազատ եղբայրս է։ Նա ապրում է Հոլիվուդում։ Դա այստեղից, այս երիցս անիծյալ սանատորիայից, այնքան էլ հեռու չէ։ Նա հաճախ է ինձ այցելության գալիս, գրեթե ամեն շաբաթ։ Տուն էլ նա ինքը կտանի, գուցե եկող ամսին։ Վերջերս «յագուար» է գնել իր համար։ Մոտ չորս հազար է տվել։ Հիմա նա փող շատ ունի, առաջվա նման չէ։ Առաջ, երբ տանն էր ապրում, իսկական գրող էր։ Կարող է լսած լինեք, նա է գրել պատմվածքների այն հիանալի գիրքը՝ «Թաքցրած ձկնիկը»։ Ամենալավ պատմվածքը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Թաքցրած ձկնիկը»։ Այնտեղ պատմում է մի տղայի մասին, որը ոչ մեկին թույլ չէր տալիս նայել իր ոսկի ձկնիկին, որովհետև իր սեփական փողով էր գնել։ Ի՜նչ պատմվածք է, գժվելու բան ուղղակի։ Իսկ հիմա եղբայրս գլխովին ծախվել է Հոլիվուդին։ Եթե աշխարհում մի բան կա, որ ատում եմ՝ դա կինոն է։ Տանել չեմ կարող։
Ավելի լավ է սկսեմ պատմել այն օրվանից, երբ Փենսիից հեռացա։ Փենսին միջնակարգ փակ դպրոց է Էգերսթաունում, Փենսիլվանիայի նահանգում։ Երևի լսած կլինեք։ Հազարավոր ամսագրերում տպագրում են։ Ճարպիկ մեկը ձին նստած ոստանում է արգելքների վրայով։ Կարծես Փենսիում հենց միայն պոլո են խաղում։ Իսկ ես այնտեղ ոչ մի անգամ ձիու երես չեմ տեսել։ Ու այդ հեծյալի տակ գրված է՝ «Սկսած 1888 թվականից մեր դպրոցում կոփում են խիզախ ու ազնիվ պատանիներ»։ Ա՜յ թե կեղծիք է։ Ոչ մեկին էլ չեն կոփում այնտեղ, ոչ էլ ուրիշ դպրոցներում։ Եվ այնտեղ ես ոչ մի «խիզախ ու ազնիվ» չեմ տեսել, գուցե մեկ֊երկուսը լինեն ու վերջ։ Դե նրանք մինչև դպրոց գալն էլ այդպիսին են եղել։
Անցավ, Հոլդեն, նա ինքն իրեն այնպես է պահում, ինչպես, ինչպես չգիտեմ թե ով․․․ իր սենյակում է, գնա նրա մոտ։
 
==2==
Վստահելի
1318
edits