–Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են, չնայած որ կապկպված են:
Նա լռեց , և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
–Մնաս բարովբարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի...
–Ո՛չ,– չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,– ո՛չ, ԲորոմիրԲորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց:
–Պատասխանիր–Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նա նու՞յնպես նրանց հետ է,– հարցրեց Արագորնը:
Բայց Բորոմիրը լռում էր:
–Վա՜յ մեզ,– բացականչեց Արագորնը Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: –Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:
Նա ծնկաչոք հեկեկում էր էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը: Նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված լցված՝ կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:
–Վա՜յ մեզ,– բացականչեց նա,– մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ: