Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 184 բայտ, 15:25, 26 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Հյուրերը Թեոդենի հետևից վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էր մունետիկների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, հենց որ հավաքվեն և զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները:
Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:
–Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,– ասում էր Գենդալֆը: –Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձի Լեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձի Լեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում, թունավորելով իր թույնով քո մտքերը, սառցնելով սառեցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կորորեն կուրորեն հավատում էիր նրան: Հիշո՞մ Հիշու՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձի Լեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ, և, հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և եթե Էոմերը չհակառակվեր Օձի Լեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:
–Ես պարտական եմ Էոմերին,– ասաց Թեոդենը: –Տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է թաքնված:
–Այո, իմ աչքերը կուրացել էին,– համաձայնեց Թեոդենը,– բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր ինչ ցանկանում ես, իմ գանձերը քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը:
–Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,– պատասխանեց Գենդալֆը: –Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց ինչի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը: Բայց , բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը:
–Լավ ընտրություն է,– ասաց Թեոդենը: –Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ աշխարհում Միջերկրում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն լինիծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դու դուք սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք քանի դեռ ժամանակ ունենք, և թող նրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:
Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զիննշանըզինանշանը:
–Թող այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,– ասաց Թեոդենը: –Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես դեռ փոքր տղա էի:
Ջիմլին խոնարհվեց:
Նա ոտքի կանգնեց և Էովինը մի գավաթ գինի ձեռքին մոտեցավ նրան:
–Ֆերթու Թեոդեն Հա՛լ(բարի ճանապարհ, Թեոդեն),– բացականչեց նա: –Խմիր այս գավաթից, օ՛ թագավոր այս բարի ժամին: Թող հաջողությունը քեզ հետ լինի: Վերադարձիր հաղթանակո՛վ:
Թեոդենը համտեսեց գինին,և Էովինը գավաթը հերթով մատուցեց մյուս հյուրերին: Արագորնի առջև նա հանկարծակի կանգ առավ և իր շողշողացով աչքերը աչքերով նայեց նրան: Արագորնը նայեց նրա չքնաղ դեմքին և պատասխանեց ժպիտով, բայց գավաթն ընդունելուց պատահաբար դիպավ նրա ձեռքին և զգաց, թե ինչպես ցնցվեցին Էոմունդի դստեր մատները:
–Ողջույն Արագո՛րն, Արաթհորնի՛ որդի,– ասաց Էովինը:
Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դռների մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:
–Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,– դիմեց նա հավաքվածներին: –Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին, Էոմերին՝ իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է մինչև մեր վերադարձը Էդորասի կառավարիչ նշանակել ինչ որ մեկին, մինչև մեր վերադարձը: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ հսկելու քաղաքը:
Ոչ ոք ձայն չհանեց:
–Թող այդպես լինի,– որոշեց Թեոդենը: –Մունետիկնե՛ր, տեղեկացրեք ժողովրդին այդ մասին:
Թագավորը նստեց Ոսկեզօծ Ապարանքի մուտքի մոտ գտնվող քարե գահին, և Էովինը ծնկի իջնելով նրա դիմաց սուր թուր և թանկարժեք զրահ ընդունեց նրա ձեռքից:
–Մնաս բարով, դու՛ստր քրոջ,– ասաց Թեոդենը: –Մութ է մեր բաժանման ժամը, բայց գուցե դեռ էլի հանդիպենք Ոսկեզօծ Ապարանքում: Իսկ եթե մենք պարտություն կրենք, հիշիրհիշի՛ր, Դունհորրոյի ամրոցն ամուր է, և այնտեղ կարելի է երկար ժամանակ պաշտպանվել:
–Մի ասա այդպես, օ՛ թագավոր– ասաց Էովինը: –Ես կհաշվեմ օրերը մինչև դուք վերադառանք, և այդ օրերից ամեն մեկը ին ինձ մի տարի կթվա:
Եվ այդպես խոսելով, նա նայեց Արագորնին:
–Թագավորը կվերադառնա,– ասաց Արագորնը,– մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է ոչ թե արևմուտքում, այլ արևելքում:
Թեոդենը ոտքի կանգնեց և Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերևի աստիճանին , միայնակ կանգնած էր Էովինը, Էովինը՝ ձեռքերը դրած սրի բռնակին: Շողշողացող զրահներով և սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:
Ջիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:
–Վերջապե՛ս շարժվեցինք,– ասաց նա: –Մարդիկ մինչև գործին անցնելը շատ են երկար բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, տապարս էլ անհամբեր է: Թեպետ չեմ կասկածում, որ ռոհանցիները ուժեղ կռվողներ են, բայց ձիերի վրա կռվել՝ կռվել դա ինձ համար չէ: Ինչպե՞ս պետք է կռվեմ ձիու վրա նսատածնստած: Չէ, ավելի լավ է կռվեմ իմ սեփական ոտքերի վրա ամուր կանգնած, ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքին:
–Անվտանգ տեղ է,– ծիծաղեց Լեգոլասը,– բայց մի տխրիր, Գենդալֆը կռիվը սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և, կարծում եմ Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ:
–Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,– տապարի սայրը շոյելով փնթփնթաց Ջիմլին: –Ձիու վրայից երևի միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը:
Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և ծերեր կային և երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծնած հեծած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:
–Ողջու՛յն Ջիմլի, որդի՛ Գլոյնի,– դեռ հեռվից կանչեց նա: –Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր սովորելուվերցնելու, բայց գուցե թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի:
–Համարիր, որ ժամանակավորապես մոռացել եմ մեր վեճի մասին, Էոմունդի՛ որդի,– պատասխանեց Ջիմլին,– բայց եթե քեզ բախտ վիճակվի քո աչքերով տեսնել տիրուհի Գալադրիելին, դու պետք է ընդունես, որ նա աշխարհում ամենագեղեցիկն է: Թե չէ վերջ մեր բարեկամությանը:
–Համաձայն եմ և շնորհակալ,– պատասխանեց զգացված Ջիմլին,– բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:
–Որոշված է,– ասաց Էոմերը,– Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և թող ինչ որ մեկը փորձի մեզ ոչ մեկ չի՛ կանգնեցնիկանգնեցնե՛լ:
–Ու՞ր է Լուսաչը,– հարցրեց Գենդալֆը:
Գենդալֆը սուլեց և անունով կանչեց նժույգին: Լուսաչը թափահարեց բաշը, խրխնջաց և նետի պես սլացավ տրոջ մոտ:
–Եթե արևմտյան քամին մարմին ունենար, նա այս նժույգին նման կլիներ,– հիացած գոչեց Էոմերը, երբ Լուսաչը մոտեցավ տիրոջը և գլուխը դրեց նրա ուսին:
–Երևում է նվերը արդեն վաղուց քեզ է պատկանում,– ժպիտը մորուքի մեջ թաքցնելով ասաց Թեոդենը: –Լսե՛ք բոլորդ: Այսուհետ իմ բարեկամ Գենդալֆ Մոխրագույն թիկնոցին՝ իմաստուններից ամենաիմաստունին, հայտարարում եմ Ռոհանի պատվարժան հյուր և Էեորլինգների առաջնորդ: Այդպես կլինի, քանի դեռ էորլի որդիներն իշխում են Ռոհանում: Եվ որպես պարգև թագավորը նվիրում է նրան Լուսաչին, ամենա ազնվազարմ ամենաազնվազարմ նշույգին:
–Շնորհակալ եմ քեզ, թագավո՛ր Թեոդեն,– արձագանքեց Գենդալֆը: Նա մի կողմ նետեց մոխրագույն թիկնոցն ու գլխարկը և ցատկեց նժույգի վրա: Հրաշագործը ոչ զրահ ուներ, ոչ սաղավարտ. ձյունաճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը փայլում էր կուրացուցիչ սպիտակությամբճերմակությամբ:
–Մեզ հետ է մեր Սպիտակ Հեծյա՛լըՁիավո՛րը,– բացականչեց Արագորնը, և բոլորը միացան նրա կանչին.
–Կեցցե՛ն թագավորը և Սպիտակ ՀեծյալըՁիավորը, առա՛ջ Էորլինգներ:
Շեփորները կանչեցին, նժույգները ծառս եղան, նիզակները զարկվեցին վահաններին: Վերջապես թագավորը բարձրացրեց ձեռքը, և Ռոհիրրիմների վերջին զորքը քամու պես արշավեց արևմուտք:
Վստահելի
1342
edits