Գենդալֆը զվարթ ծիծաղեց:
–Ախ դուք ծառերի՜ն նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես էլ տեսնում եմ նրանց ձեզանից ոչ վատնույնքան պարզ, որքան դուք, բայց ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց քան ես մտածել էի, և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ: –Այդ դեպքում եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է այդ,– հարցրեց Թեոդենը: –Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք: –Կախարդանքն այստեղ կապ չունի,– ասաց Գենդալֆը: –Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը: Երբ դեռ երկաթը չէր հայտնաբերվել, Եվ կացինը ծառ չէր կտրել, Երբ դեռ երիտասարդ լեռներ էին Լուսնի լույսի տակ, Երբ մատանիները դեռ չէին կռվել, Եվ չարը դեռ չէր ծնվել, Թափառում էին նրանք անտառում Ծառերի սաղարթների տակ: –Եվ ի՞նչն է քո հանելուկի պատասխանը,– հարցրեց Թեոդենը: –Եթե ուզում ես իմանալ պատասխանը, ստիպված ես ինձ հետ գալ Իզենգարդ,– պատասխանեց Գենդալֆը: –Իզենգա՞րդ,– միաձայն բղավեցին բոլորը: