Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 00:39, 31 Մարտի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===
Այդպես գարնանային պարզկա առավոտյան Հելմյան գետկի ափին կանաչ մարգագետնում կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրրիմները: Բայց զարմանք ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքներև հայացքները հառեցին կախարդական անտառին:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և Հելմյան կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար, և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
Վստահելի
1342
edits