–Բոլորն արդեն ապահով տեղում են, Արագո՛րն,– կանչեց նա: –Բարձրացիր դարպասի մոտ:
Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունը հաղթահարեց նրան և հոգնածությունից ոտքերը չենթարկվեցին, նա սայթաքեց: Օրքերը ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլոր օրքերին և լցրեց կիրճը: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:
–Վատ են գործերը, բարեկամներս,– ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա:
–Իրավացի ես,– պատասխանեց Լեգոլասը,– բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է Ջիմլին:
–Չգիտեմ,– արձագանքեց Արագորնը: –Վերջին անգամ ես նրան տեսել եմ բակում՝ պարսպի մոտ, բայց հետո ես կորցրեցի նրան իմ տեսողությունից:
–Վայ –Վա՜յ վայ վայ, վատ նորություններ են,– վշտացավ Լեգոլասը:
–Ջիմլին ուժեղ և քաջարի մարտիկ է,– հանգստացրեց նրան Արագորնը: –Հուսանք նրան հաջողվել է նահանջել քարանձավներ: Այնտեղ ավելի անվտանգ է, քան այստեղայստեղ՝ ամրոցում: Իսկ քարանձավներում թզուկներն իրենց զգում են ինչպես տանը:
–Հուսանք,– հոգոց հանեց Լեգոլասը: –Բայց ես կնախընտրեի տեսնել նրան այստեղ, մեզ հետ: Իմիջայլոց կիմանար նաև, որ իմ հաշիվն արդեն հասել է երեսունիննի:
–Գնամ նետեր փնտրեմ,– ասաց Լեգոլասը: –Ա՜խ, երբ է այս գիշերը վերջանալու: Ինձ ցերեկային լույս է հարկավոր ավելի լավ նշան բռնելու համար:
Արագորնը գնաց աշտարակ: Այնտեղ նրան մտահոգիչ լուր հաղորդեցին. Էոմերը Էոմերն աշտարակում չէր:
–Ոչ, նա այստեղ չի եկել,– նրա հարցին պատասխանեց վեսթֆոլդցի ռազմիկներից մեկը: –Վերջին անգամ ես նրան տեսել եմ Հելմի մուտքի դարպասի մոտ: Նրա հետ մի քանի ռազմիկ կային, Գամլինգը և թզուկը: Բայց ինձ չհաջողվեց հասնել մոտենալ նրանց:
Արագորնը բարձրացավ վերին սենյակները: Նեղ պատուհանի բացվածքում սևին էր տալիս թագավորի ուրվագիծը: Թեոդենը նայում էր ներքև՝ հովտին:
–Դու գտնվում ես Ռոհանի ամենաանառիկ ամրոցում,– հիշեցրեց Արագորնը: –Այստեղ մենք շատ ավելի լավ ենք պաշտպանված, քան Էդորասում, կամ նույնիսկ լեռներում գտնվող Դունհորրոյի թաքսոցում:
–Այո, Հորնբուրգը ոչ մի անգամ թշնամու ձեռքը չի ընկել,– ասաց Թեոդենը,- բայց այս անգամ ես դրանում համոզված չեմ: Աշխարհը փոխվում է, և դարավոր ամրոցները փոշիանում են աչքի առաջ: Եվ առհասարակ, ոչ մի ամրոց չի կարող դիմակայել այս կատաղած և մոլագար ատելությամբ լցված հսկայական զորքին: Եթե իմանայի, որ Իզենգարդն այսքան հզորացել է, գուցե և չշտապեի ուժերս չափել Սարումանի հետ, ինչքան էլ որ կուրորեն հավատայի Գենդալֆի խոսքին: Հիմա նրա խորհուրդները այնքան էլ իմաստուն չեն թվում, որքան այն ժամանակ՝ Էդորասում, առավոտյան արևի շողերի ներքո:
–Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,– առարկեց Արագորնը:
–Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,– պատասխանեց Արագորնը:
Բաժանվելով Թեոդենից նա դուրս եկավ ամրոցից, բարձրացավ արտաքին պատի վրա և ամրոցի շուրջը պտույտ կատարելով հանգստացրեց ռազմիկներին՝ օգնելով նրանց հետ մղել ամենակատաղի գրոհները: Լեգոլասը հետ չէր մնում նրանիցկրնկակոխ հետևում էր նրան: Ներքևում ժամանակ առ ժամանակ խլացուցիչ որոտով կրակ էր բռնկվում, և ժայռերը ցնցվում էին ուժգին պայթյուններից: Օրքերը կրկին ու կրկին պատերին էին նետում կեռմաններով պարանները, մոտեցնում սանդուղքները, կրկին ու կրկին փորձում մագլցել պատի վրա, իսկ ռոհանցիները ցած էին նետում նրանց, և այդպես անվերջ... Հայտնվելով գլխավոր դարպասի գլխին, Արագորնը ուշադրություն չդարձնելով նետերի ու տեգերի անձրևին, կանգ առավ և նայեց հեռուն: Արևելքում երկինքը փոքր ինչ գունատվել էր, լուսաբացն սկսվում էր:
Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը, ի նշան բանակցությունների:
–Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,– պատասխանեց Արագորնը: –Ավելի լավ է քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը երես թեքեց ձեզանից:
–Իջիր պատի վրայից թե չէ կնետահարե՛նք,– գոռացին ի պատասխան: –Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունեսչունե՛ս, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:
–Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ որ բան կասեմ,– հանգիստ ասաց Արագորնը: –Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:
Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին, և պատի վրա նետերի ու տեգերի կարկուտ տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:
Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ բարձրացան խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:
Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց՝ նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը ուշադրությամբ ականջ դնելով քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի և ու սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:
Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ և ու ահարկու:
–Հե՛լմ, Հե՛լմ,– աղաղակեցին ռոհանցիները,– Հ՛ելմն է արթնացել հավերժական քնից և եկել մեզ օգնության: Կեցցե՛ն Հելմը և թագավոր Թեոդե՜նը:
Այդ մարտակոչը շուրթներին թագավորի հեծելազորը աղմուկով և դղրդյունով հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:
Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ թշնամու լավագույն զինվորները, ոչ հաղթանդամ լեռնեցիները, ոչ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին և ու նրա ասպետներինշքախմբին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված կամ խողխողված, կամ էլ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին թշնամիները փախչում էին գոռալով և ու ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:
Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով ու զենքերով, և քարացան՝ նայելով ներքև, հովտին, որը որն անճանաչելիորեն փոխվել էր:
Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, մթին էր տալիս խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ընկած ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև թվում էր թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել հովիտը կիրճը շրջապատող լանջերին. արևելյան լեռները չափազանց կտրուկ էին, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը:
Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն: