Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 671 բայտ, 15:22, 3 Ապրիլի 2015
/* Գլուխ II */
― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։
Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով, <ref>Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ հանդեձանք․ «թեթև հեծելասարք»՝ կարճ սանձափոկերով և ասպանդակներով, այնպես որ ձիավորի ոտքերը ծալված էին լինում, և «ծանր հեծելասարք» դանդանավանդի լայն այտիկներով ու երկար ասպանդակներով, որոնց մեջ ազատ ձգված էին լինում ձիավորի ոտքերը։ Դոն Կիխոտի խառն սպառազինությունը կոմիկական տպավորություն է թողնում բոլորի վրա։</ref> ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․
― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։
Ադմին, Վստահելի
1876
edits