–Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,– ծիծաղեց Մերին: Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում, և ըստ երևույթին ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս Սարումանը բարեհաճ էր նրանց նկատմամբ և լավ էլ կերակրում էր:
–Եվ ծխելու խո՞տ խոտ էլ էր տալիս, հա՞,– չարախնդորեն հարցրեց Ջիմլին:
–Չէ, էդ մեկը դժվար թե,– ծիծաղեց Մերին: Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո:
–Այ քեզ բա՜ն,– ուրախացավ Մերին,– ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել է թաթախվել ինչ որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռնքերիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:
–Էս –Սա էլ քո ամրակալը, Փին,– ասաց Արագորնը: –Ես այն լավ եմ պահել՝ պահել, չէ՞ որ այն որ՝ անգին է:
–Թե չէ ես չգիտեմ,– պատասխանեց Փինը: –Սիրտս կսկծում էր դրա հետ բաժանվելիս, բայց ի՞նչ կարող էի անել: Այլ տարբերակ չունեի:
–Ավաղ, ոչ,– հոգոց հանեց Փինը: –Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: –Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:
–Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են ասումիրենց անվանում, Լուգբուրզցի օրքերը,– մտածկոտ ասաց Արագորնը: Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Լավ թակարդն ընկավ Սակայն Սարումանըառանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որն ի դեպ ինքն էլ լարել էր: –Դե, հա, ով էլ հաղթի, Սարումանին լավ բան չի սպասվում,– ասաց Մերին: –Նրա գործերը լավ չեն ընթանում այն պահից, երբ նա իր օրքերին բաց թողեց Ռոհանի վրա: –Իմիջայլոց մենք տեսել ենք այդ ծեր սրիկային,– ասաց Ջիմլին: –Ֆենգորնի անտառեզրին, եթե հավատանք Գենդալֆին: Նա ասում է որ դա կարող էր լինել միայն Սարումանը: –Իսկ դա ե՞րբ է եղել,– հարցրեց Փինը: –Հինգ գիշեր առաջ,– պատասխանեց Արագորնը: –Սպասեք... Հինգ գիշեր առա՞ջ: Էդ նշանակում է, որ մենք մոտենում ենք պատմության այն մասին, որը դուք դեռ չգիտեք: Ծառմորուսին մենք հանդիպեցինք առավոտյան, մարտից հետո: Երեկոյան գիշերեցինք Ակունքային Սրահում՝ դա նրա տներից մեկն է, իսկ հաջորդ օրը գնացինք Էնտմութ, բայց դա ոչ թե վայր է, այլ էնտերի հավաքույթ, և, ճիշտն ասած, ավելի արտասովոր բան կյանքումս չէի տեսել: Այն շարունակվեց ամբողջ օրը և էլի երկու օր, իսկ մենք գիշերում էինք Արագամիտ անունով Էնտի մոտ: Իսկ երրորդ օրը երեկոյան նրանք համաձայնության եկան ու ժայթքեցին... Ա՜յ թե տեսարան էր: Անտառը քարացավ, ոնց որ ամպրոպ կուտակեր, ու հետո պայթեց: Ա՜խ, միայն լսեիք նրանց քայլերդի երգը: –Եթե Սարումանն այդ երգը լսեր, հիմա նա այստեղից հարյուր լիգ հեռու կլիներ, ընդ որում ամբողջ ճանապարհը կվազեր առանց հետ նայելու,– ավելացրեց Փինը: Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ, Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ, Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ, Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ: –Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում: –Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,- շարունակեց Մերին: –Նան Կուրունիրը փռված էր ներքևում: հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո: Պարզվեց դրանք Հվորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կարող կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանք երևի հազարներով կլինեն: Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք էն էլ ոնց են շարժվում, մանավանդ եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց Հվորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ Հվորնների մթրին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հվորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մի ժամ անց Հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ մեկ չկար՝ ոչ թշնամի, ոչ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում, և վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, թե ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերը ցնցվեցին: Մենք արդեն մտածում էինք. վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի: Բայց բանը դրանում չէր: այդ Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ոչ այդ ճակատամարտի մասին, ոչ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն Լեռնամոտցի հարավցին կանգնեց: Միայն թե նա այնուամենայնիվ այդքան էլ շատ չէր օրքի նման, քան սրանք: –Ես էլ նրան հիշեցի,– ասաց Արագորնը: –Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ կային: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: