― Մինչև զամբյուղը բերեմ, կթողնեն կգնան։ Ես դրանց գիտեմ, դեռ իրիկունը հասկացա, որ մի բան մտածել են, անընդհատ փսփսում էին։
― Լավ, ձայնդ կտրիր,― ասաց մի կողմի վրա լուռ կանգնած Հասմիկը, ― ավելի լավ է՝ գնաս զամբյուղդ բերես։ — Հետո դառնալով դեպի Մանուշը, հարցրեց. ― Հը՛, Մանուշ, տւսնո՞ւմ տանո՞ւմ ենք։
Մանուշը լուռ էր, և մայրիկը հասկացավ, որ նա չի ուզում Տարոնին վերցնել։ Տարոնն էլ դա հասկացավ։
― Կասեք, բայց չի լսի, ախր չգիտեք, թե նա որքան համառն է։
― Ե՞ս չգիտեմ... Ես նրան լավ գիտեմ, նաև գիտեմ, որ դուք նրան լավ չեք ճանաչում։ Որքան որ համառ է, նույնքան էլ բարի է ու փւսփկասիրտ։փափկասիրտ։
Այդ ժամանակ տան դռան մոտ հայտնվեց Տարոնը։ Նա մեկի փոխարեն երկու զամբյուղ էր վերցրել։
Անտառի այս բացատը հեռու էր արահետներից ու բանուկ ճանապարհներից, և նրանք որոշել էին այսուհետև գիշերել այստեղ։ Մանավանդ, որ բացատի կենտրոնում մի հսկայական կաղնի կար, որի ներքևի ճյուղերն արդեն չորացել էին և կարելի էր հանգիստ կախվել այդ ճյուղերից ու քնել առանց վախենալու, թե կարող են գիշերային կենդանիների ոտքերի տակ ընկնել։ Իսկ կանաչ ծառերի վրա քնելն այնքան էլ հարմար չէ։ Ինչքան էլ լավ կախվես, միևնույն է, գիշերը որ քամի բարձրացավ, անպայման տերևները դեմքդ կամ վիզդ խուտուտ կտան ու կխանգարեն ամենաքաղցր երազներդ։ էվ Ծիպիլի-Պինդոն կամ ուղղակի Ծիպիլին ու մեկ էլ Տիմբական արդեն երեք օր է գիշերում են այս խաղաղ, մարդկանցից ու աղմուկից հեռու բացատում։ Կաղնուց քիչ հեռու տնկված էր մի բավական մաշված ցախավել, պոչը խրած հողի մեջ, իսկ չորացած ճյուղերի փունջը թեթև օրորվում էր վաղորդյան հովից։ Անմիջապես կաղնու բնի մոտ ընկած էր մի ուրիշ ցախավել, սա մի քիչ ավելի էր պահպանված, քան առաջինը, բայց էլի բավական մաշված էր։ Կաղնու շուրջը կռավելով պտտվում էր մի սև ագռավ, երբեմն ընդհուպ մոտենալով քնածներին, բայց սրանց իսկի վեջն էլ չէր։ Ասենք, Ծիպիլին մի աչքը բաց արեց, նայեց Ագռավին ու նորից սկսեց խռմփացնել։ Չէ՞ որ նրանք էլ բոլորի նման ամենից շատ սիրում էին քնել լուսադեմին, երբ այցի են գալիս քաղցր երազները։
Հիմա կհարցնեք, թե այդ ովքե՞ր են, որ քնում են ծառերի ճյուղերից կախված։ Կհարցնեք, բայց մի՞թե այդքան դժվար է գլխի ընկնել, որ խոսքը կախարդների մասին է։ Այո, Ծիպիլին ու Տիմբական կախարդ պառավներ են, բայց շատ ծերացած, ուղղակի ուժասպառ եղած։ Ուժասպառ լինելը դեռ ոչինչ, նրանք կորցրել են կախարդելու ընդունակությունը։ Ուրիշ պատվարժան կախարդներն ինչ ասես կարողանում են անել՝ կերպարանափոխվել, ցանկացած մարդուն կամ կենդանուն կերպարանափոխել, մի վայրկյանում ցախավելին նստած օդ թռչել և դեռ վերևում մեռյալ օղակներ անել։ Ուրիշ խոսքով, նրանք անում են այն ամենը, ինչ որ պիտի անեն իրենց հարգող իսկական կախարդները։ Իսկ սրանք՝ չէ, սրանք արդեն անպետք կախարդներ են, մեջքացավով ու հոդացավով տառապող պառավներ, որոնք հազիվ են բարձրանում կաղնու ճյուղերի վրա և ւսյնքան այնքան թեթև են, որ նույնիսկ ամենաբարւսկ ամենաբարակ չորացած ճյուղը նրանց ծանրությունից չի կոտրվում։ Եվ հիմա նրանք խորը քնած են։ Ծիպիլին երազ է տեսնում, Տիմբական էլ է երազ տեսնում։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, երկուսն էլ տեսնում են նույն երազը։ Դա դեռ ոչինչ, նրանք տեսնում են այն երազը, որի մասին երազում էին արթուն ժամանակ։ Իսկ նրանք երազում էին թռչել... Նստել ցախավելի վրա, բարձրանալ օդ և, ինչպես շատ տարիներ առաջ, թռչել անտառների ու. դաշտերի, գյուղերի ու քաղաքների, գետերի ու ծովերի վրայռվ... Ահա այսպիսի քաղցր երազի մեջ են նրանք, այնպես որ չարժե պառավներին քնից արթնացնել։ Թող թռչեն, քանի երազի մեջ են, իսկ մենք երեսուն տարով ետ գնանք, տեսնենք, թե ինչպես եղավ, որ նրանք կորցրին իրենց զրնգուն փառքը և թե ինչպես դարձան ամենասովորական պառավներ։
― Էհե՜յ, Դիրի-դիմ-բո, կանգնի՜ր, կանգնի՜ր, ասում եմ, ցնդած պառավ, թե չէ որ հասել եմ, կտոր-կտոր կասեմ քեզ, փոշի կդարձնեմ, քեզանից պարան կհյուսեմ, ― որոտընդոստ ձայն էր տայիս Տիմբական առջևից սլացող Ծիպիլիին։
Ծիպիլին երկու հարյուր տարով Տիմբակայից մեծ էր, նրա ականջները բավական ծանրացած էին և լավ չէր լսում, մանավանդ որ հիմա ինքը առջևից էր գնում, ու քամին փչում էր դիմացից։ Բայց պարան հյուսելու մասին նա լսեց, ավելի ճիշտ, ականջին հասավ միայն «պարան» բառը, իսկ մնացածը նա անմիջապես գլխի ընկավ, քանի որ գիտեր՝ պարան հյուսելը Տիմբակայի ամենասիրած սպառնալիքն է։ Նա մի արհամարհական հայացք նետեց հետևից եկող Տիմբակայի վրա և ավելի արագ սլացավ։ «Հարամ կաթնակեր, ― մտածեց նա, ― դե հիմա կտեսնենք, թե ով ումից պարան կհյուսի, հիմա այնքան ձգվես, որ իրեն-իրեն պարան դւսռնաս»։ դառնաս»։ Բայց բարձրաձայն ասաց.
― Հասիր, եթե կարող ես, ծծկեր կախարդ, հասիր, է՜լի, մենակ սպառնալ գիտես, դիրի՜-բիրի՜ կո՛-կո՛-կո՛, տեսնենք, թե ով ումից պարան կհյուսի։
― Էյ, Ծիպիլի, ― չէր հանգստանում Տիմբական, ― կանգնիր, ո՞ւր ես թռչում։ Այդպես դու կհասնես Հյուսիսայհն բևեռ, իսկ այնտեղ, ինչպես գիտես, ցուրտ է, սառնամանիք։ Առանց այն էլ բրոնխներդ ոչ մի բանի պետք չեն, էլ չեմ ասում նշագեղձերիդ մասին, կմրսես, կանգնիր...
― Սրւս՜ն Սրա՜ն տես, հիմար է գտել, հազիվ եմ ցախավելիս արագությունը ժամում երկու հազար կիլոմետրի հասցրել... Կաթնակեր կախարդ, կարող ես հասիր ինձ, փոխանակ խրատներ տալու։
― Մի քիչ դանդաղեցրու՝ հասնեմ, ինչքան չլինի երկուսով թռչելն ավելի ուրախ կլինի։
― ես քեզ գիտեմ, — առանց գլուխը շուռ տալու պատասխանեց Ծիպիլին։ ― Տեսար, որ չես հասնի, վւափկեցիր։ Որ հասնես, բնույթդ գեշ է, էլի կկծես։ Յոթանասուն տարի առաջ էլ խաբեցիր այդպես ու ոտքս այնպես կծեցիր, որ տեղը մինչև. հիմա էլ մնում է։
― Նայիր, օվկիանոսն արդեն վերջացավ, երկրի վրայով ենք թռչում, տես, թե ինչ կանաչ են ափերը,., երեի հասանք Աֆրիկա... Հա, է՛լի, Աֆրիկւսն Աֆրիկան է...
― Որ ասում եմ տգետ ես, տգետ ես, էլի... Մենք թռչում ենք Կանաչ կղզու վրայով։ Գրենլանդիա, լսած կա՞ս։
Տիմբական, սակայն, այդ մասին չէր մտածում, նա կոկորդից պինդ էր, դրա համար էլ ձայն տվեց։
― Էյ, Ծիպիլի, տես, թե քո Կանաչ կղզին ինչ դւսռավ։ դառավ։ Ամեն տեղ ձյուն է ու սառույց... երևվի հասանք Հյուսիսային բևեռ։
― Ոչ մի բևեռ... սա Գրենլանդիայի հյուսիսն է, Ջեսեփի ծովափը... Տեսնո՞ւմ ես, նորից ծով է սկսվում։
― Տիմբակա, դու, ի՞նչ է, կուրացել ես, ոչինչ չե՞ս տեսնում... Նայիր այնտեղ ինչպիսի իրարանցում է։
― Զարմանալո՞ւ ինչ կւսկա, մարդիկ են հավաքվել, իսկ որտեղ մարդիկ, այնտեղ իրարանցում։
― Չէ, դու լրիվ քոռացել ես, ոչինչ չես տեսնում... Ասենք, ինձ ես խուլ ասում, բայց ինքդ էլ չես լսում։ Հապա մի աչքերդ ու ականջներդ սրիր․..
Բայց Ծիպիլին այլևս ոչինչ չասաց։ Նա քարի պես ցած նետվեց, և Տիմբական տեսավ, թե ինչպես անհայտացավ սառցաճեղքի մութ խոռոչի մեջ։ «Այ քեց հիմար», ― մտածեց Տիմբական և ինքն էլ հետևեց Ծիպիլիին։
Սկզբում ոչինչ չէր տեսնում, ճեղքը բավական խորն էր ու ներքևում երևում էր սևին տվող ջուրը։ Հետո նա երեխայի լացի ձայն լսեց և թեքվելով ձախ՝ տեսավ Ծիպիլիին, որը մի ձեռքով բռնել էր էսկիմոս փոքրիկ մի տղայի, իսկ մյուսով փորձում էր սառույցների արանքում լռված ցախավելն ազատել։ Տիմբական երեխային վերցրեց, և միայն դրանից հետո Ծիաիլհն կարողացավ սառույցներից ազատել իր ցախավելը։ Երբ նա ճեղքից դուրս եկավ, վերևում ցնծություն էր։ Փոքրիկ էսկիմոսի մայրիկը կրծքին էր սեղմել երեխւսյին երեխային և դեռ շարունակում էր լալ, այս անգամ, իհարկե, ուրախությունից։ Նա իսկի չէր էլ հետաքրքրվում, թե սառցի անդունդից ով հանեց իր մինուճարին, միայն համբուրում էր տղային ու լալիս։ Իսկ Տիմբական մի կողմի վրա կանգնած նայում էր երջանիկ մայրիկին, ու նրա դեմքը դարձել էր բարի՜-բարի՜։ Ծիպիլին էլ կանգնեց Տիմբակայի կողքին, ու նրանք երկար նայում էին ուրախացող մարդկանց։ Հետո նա կարծես ուշքի եկավ և ցախավելի պոչով խփելով Տիմբակային՝ սլացավ վեր։ Տիմբական հետևեց նրան։
Երկար ժամանակ նրանք թռչում էին կողք, կողքի, բայց այլևս չէին խոսում։ Խուսափում էհն իրար աչքերի մեջ նայելուց անգամ և մեկ-մեկ էին միայն աչքի պոչով նայում իրար ու նորից շարունակում իրենց թռիչքը՝ ամեն մեկը խորասուզված իր մտքերի մեջ։ Իսկ նրանց մտքերը տարբեր չէին։ Երկուսն էլ նույն բանն էին մտածում։ Նրանք զգում էին, որ ակամա մեծ հանցանք են գործել, բայց կարգին չէին գիտակցում իրենց արածի ողջ լրջությունը։ Միայն Ատլանտյան օվկիանոսի վրա, երբ հանկարծ նկատեցին, որ բարձրությունը չեն կարողանում պահել, նրանք ահավոր խուճապի մեջ ընկան։ Եվրոպայի վրւսյով վրայով թռչելիս բավական ցածրացել էին, իսկ երբ հասան Կովկասյան լեռներին՝ համարյա քսվում էին լեռնագագաթներին։
Շուտով նրանք վայրէջք կատարեցին իրենց հարազատ անտառի բացատներից մեկում, բայց դա իսկական վայրէջք չէր, այլ՝ հարկադրական։ Ճիշտ է, նրանք հենց այստեղ էլ ուզում էին հասնել, բայց եթե ուզենային էլ թռիչքը շարունակել՝ ոչինչ չէր ստացվի։ Երբ մի երկու ժամ կանաչների վրա պառկելուց հետո վեր կացան, որ որսի գնան, քանի որ երկարատև թռիչքից հետո բավական քաղցած էին, տեսան, որ իրենց ցախավելները դարձել են սովորական ցախավելներ, նրանցից, որոնցով փողոցներ են մաքրում։ նրանցով այլևս օդ բարձրանալ հնարավոր չէր։ Պառավների բոլոր ջանքերը, կախարդանքներն ու նզովքները իզուր էին։ Ոչ ցախավելներն էին առաջվանը, ոչ էլ իրենք։ Նրանք մեծ, շատ մեծ մեղք էին գործել խախտել էին կախարդների առաջին պատվիրանը՝ բարի գործ էին կատարել։
― Հետո ինչ, քո ցախավելը ուր ասես կարող ես տնկել, դրանից հո տեղը քոնը չի՞ դառնա։
Տիմբական շատ համառ, ինքնասածի կախւսրդ կախարդ էր։ Նա նստեց կանաչների վրա ու կտրուկ ասաց,
― Կդառնա։
― Սո՛ւս, սո՛ւս, բարձր մի խոսիր, ― աղաչական ասաց Տիմբական։ ― Այնպես ես ձայնդ գլուխդ գցել, կարծես խուլ եմ։
Բայց Ծիպիլին ցախավելի համար շատ էր վիրավորված, դրա համար էլ կպել էր Տիմբակայի կեղծամից ու պոկ չէր գալիս, թող խայտառակվի, մտածում էր նա, թող բոլորը իմանան։ Ստիպված Տիմբական կծեց նրա թևը։ Բերանի ձախ անկյունում նա մի պինդ ու երկար ատամ ուներ, հենց դա էլ խրեց Ծիպիլիի թևի մեջ, որից սա սոսկալի վայնասուն բարձրացրեց, սակայն մազերը չթողեց, ընդհակառակը, նրան, այնուամենայնիվ, հաջողվեց կեղծամը մի կողմի վրա թեքել։ Տիմբական փորձեց երկրորդ անգամ կծել, թւսյց բայց Ծիպիլին ժամանակին խույս տվեց և ցախավելից բավական հեռու նստելով կանաչների վրա, սկսեց եռանդով փզել կծած տեղը։
― Փչացած կախարդ, տես, թե ինչ արեցիր, գիտես, որ իմ վերքը ուշ է լավանում, էլ ո՞ւր ես քո այդ փտած ատամը խրում մսիս մեջ։
― Մե՛ծ բան, ― ասաց Տիմբական, գրպանի հայելու մեջ կեղծամի մազերը հարդարելով։ Նա առանց հայելու յոլա չէր կարողանում գնալ, ինչքան չլինի՝ երկու հարյուր տարով ջահել էր Ծիպիլիից և իրեն ժամանակակից կախարդ էր համարում։
― Դեռ ազգական էլ ենք գալիս, մորաքրոջդ խնւսմու խնամու յոթերորդ պապի տասներեքերորդ տատն եմ։
― Քեռուս եզան զեղացի, ― խայթեց Տիմբական։
― Ղա՛... ղա՛, ղա՛, ղա՜ա՜...
Ուզում էր ասել, եթե դուք այդքւսն այդքան անշնորհակալ եք, ես ձեզ ոչինչ չեմ ասի... Ես կտուժեմ, բայց դուք էլ ինձ հետ կտուժեք։
― Տիմբա՛, ա՜յ Տիմբա՛... Իր կրտսեր ընկերուհու ուսը հրեց Ծիպիլին։
Ծիպիլին ոտքի ելավ, շուրջը նայեց, հետո չորս կողմի վրա պտտվելով «քի՜շ֊քի՜շ» արեց ու դառնալով Տիմբակային ասաց.
― Տիմբո, բումա Կումայնի՜.․. Ես դեռ մի բան կւսրողանում կարողանում եմ անել։ Տիմբական ձւսյնը ձայնը ցածրացնելով հարցրեց.
― Ի՞նչ, ինչ ես կարողանում անել։
― Ըը՜, իսկ եթե... ― կմկմաց Տիմբական։
― Ի՞նչ եթե... Սրան տես, ինձ վրա է խոսում, բայց երբ տեղն է գալիս, ինքն է խանգարում։ Տասը տարի առաջ էլ մի հարմար դեպք եղավ, էլի դու խւսնգւսրեցիր։խանգարեցիր։
― Արի հինը չհիշենք, ― հաշտարար տոնով ասաց Տիմբական։ ― Հինը որ հիշենք, ես էլ քո արածները կասեմ, Դիրի՜-դիմ֊բո՛։ Լավ, Մանուշը գալիս է, ի՞նչ պիտի անենք...
Տիլի բում-բո՜մ, Տիլի-բո՜մ։
Հանկարծ Տիմբական կւսնգ կանգ առավ․
― Սս՜... լսո՞ւմ ես։
― Տիլի-միլի բո՜ւմ, հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ, — ասաց Ծիպիլին ու հետևեց Տիմբակային։
― Ղա՜, ղա՜... ղա՛, ղա՛, ղա՜, — ասաց Ագռավը և թևերով մի քանի անգամ ծափ տալով, թռավ մւսրգագետնի մարգագետնի կողմ, երեխաներին ընդառաջ։
― Դե դու էլ այստեղ փնտրիր, բայց չհեռանաս, ես գնացի։
Մանուշն անցավ դարավոր կաղնիների մոտով, անցավ հաճարուտն ու հացենիների պուրակը անընդհատ «Տարո՜ն, Տարո՜ն» գոռալով, բայց պատասխան չէր ստանում, նրան պատասխանում էր միայնակ մի ագռավ, որը կարծես առջևից ընկած ճանապարհ էր ցույց տալիս Մանուշին։ Այսպես նւս նա հասավ ձորակին և զառիթափով իջավ ցած, հասավ աղբյուրին, նայեց աղբյուրի մոտի մեծ-մեծ քարերի ետևը, բայց Տարոնը չկար ու չկար։ Մի պահ շվար կանգնել էր, նայելով մթին ծմակներին և չգիտեր, թե որ կողմը գնա, երբ Ագռավը ձորակի մյուս կողմում այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որ Մանուշը ստիպված շարժվեց աղմուկի կողմը։ Եվ երբ ձորակն անցավ ու բարձրացավ վեր, հանկարծ նրան այնպես թվաց, թե անտառի խորքում մեկը մի ծառից մյուսը նետվեց։ «Երևի Տարոնն էր, ― մտածեց նա, ― տեսնո՞ւմ ես այդ անպիտանին, թե ուր է հասել»։ Եվ նա ձեռքի ափերը բերանին մոտեցնելով արդեն խզված ձայնով կանչեց. «Տարո՜ն, Տարո՜ն... տեսա քեզ, Տարո՜ն»։
Իսկ Ագռավը թպրտալով գալիս հասնում էր Մանուշին ու նորից թռչում դեպի անտառի խորքը Մանուշն էլ գնում էր նրա հետևից, մանավանդ որ Ագռավը թռչում էր այն ուղղությամբ, ուր Մանուշի աչքին քիչ առաջ ինչ-որ մեկը երևացել էր։
===Բ. Երեսուն տարի առաջ ===
Իսկ այդ ի՞նչ ագռավ էր. ինչո՞ւ էր հետևում երեխաներին, ի՞նչ գործ ուներ կախարդ պառավների հետ ինչո՞ւ էր այդքան հլու-հնազւսնդ հնազանդ ծառայում նրանց։
Այսքան ինչուների պատասխանը տալու համար մենք պետք է մի անգամ ևս երեսուն տարով ետ գնանք, հասնենք այն երանելի ժամանակները, երբ Ծիպիլին ու Տիմբական դեռևս տիրապետում էին կախարդանքի բոլոր հնարներին և ապրում էին ինչպես իսկական կախարդներ, կախարդների շրջանում պատիվ ու հարգանք ունեին, իսկ Ծիպիլին իր անվանը կարողացել էո ավելացնել նաև «Պինդո» մականունը, որը ամենաբարձր կոչումն էր կախարդների մոտ։ Դրա համար կախարդը պիտի մի երևելի բան արած լիներ։ Ծիպիլին էլ, դե գիտեք, կախարդների մւսրաթոնի մարաթոնի չեմպիոն էր և հենց դրա համար էլ ստացել էր «Պինդո» կոչումը։ Ահա հենց այդ օրերին էլ Ծիպիլին ու Տիմբական որոշեցին իրենց համար նոր խրճիթներ շինել։ Հներն արդեն խարխլվել էին, բացի դրանից, այն բացատը, որտեղ նրանց հին խրճիթներն էին, արդեն հայտնաբերվել էր մարդկանց կողմից, իսկ կախարդները դա չեն սիրում։ Ամենակարևորն, իհարկե, այն էր, որ տնակները շատ էին խարխլվել, հնարավոր չէր նրանց մուտքը ցանկացած ուղղությամբ շուռ տալ։ Իսկ էլ ի՞նչ կախարդի տուն, որ շուռ չգա։ Ախր կախարդներն իրենց խրճիթները շինում են ժայռերի տակ և երբ գիշերները պառկում են քնելու, խրճիթի մուտքը շուռ են տալիս ժայռի կողմը, որպեսզի ապահով քնեն։ Իսկ առավոտյան բավական է. որ ասեն, «խրճիթ իմ խրճիթ, պտտվիր»՝ տնակը մուտքով շուռ կգա մարգագետնի կողմը։
Նրանք որոշեցին տնակներ շինել լեռան մյուս կողմում փռված մի խուլ անտառի բացատում, որտեղ դեռևս մարդու ոտք կպած չկար և չէր էլ կարող կպչել քանի որ երեք կողմից շրջապատված էր խոր կիրճով, իսկ չորրորդ կողմում ցից-ցից ժայռեր էին, ու ոչ ոք սիրտ չէր անի այնտեղ մտնել։ Եվ որովհետև միասին էհն բացատը հայտնաբերել, որոշեցին երկու խրճիթն էլ նույն բացատում շինել մեկը հարավային ծայրին, մյուսը հյուսիսային։ Ծիպիլին իսկույն ընտրեց բացատի հյուսիսային ժայռը, իսկ Տիմբական՝ հարավային։ Այստեղ նրանք, որ ամեն ինչի համար սիրում էին վիճել, բոլորովին վեճ չունեցան։ Ծիպիլին քանի որ շատ ծեր էր, ուժեղ հոդացավ ուներ, սիրում էր, որ ամբողջ օրը արևի ճառագայթները ներս ընկնեն պատուհանից․ Տիմբական ընդհակառակը՝ մթություն էր սիրում. «Կախարդը պիտի սև գործը մթության մեջ անի», ― հաճախ կրկնում էր նա։
― Կեղտոտ կախսյրդներ, առանց հացի ժաժիկն ի՞նչ անեմ, ֊֊ հիսաթափված փնթփնթաց Փայտահատը, բայց քիչ հետո սկսեց ագահորեն ուտել։ Ճիշտ է, դա բանի նման չէ, բայց քաղցած մարդու համար առանց հացի ժաժիկն էլ մի բան արժե։
Աշխարհում ամեն ինչ սակայն վերջ է ունենում, և Ծիպիլիի տնակն էլ ավարտվեց։ Դա մեծ ուրախություն էր Փայտահատի համար։ Վերջապես իրեն կտանեին իր հարազատ Տանձուտը, և նա, փոխանակ այդ անսիրտ կախարդների համար քոսոտ տնակներ շինելու, կզբաղվի իր սիրած գործով, մարդկանց համար շերեփ ու հավանգ կշինի, գուշ ու աղաման։ Ախ, ինչքա՜ն էր նա սիրում իր արհեստը։ Նրա կարծիքով՝ աշխարհի ամենամաքուր, ամենահետաքրքիր և ամենահանգիստ արհեստը։ Ախր իրենից բացի ո՞վ է այդպես հասկանում փայտի լեզուն և ո՞վ գիտի, որ իր պատրաստած իրերն աշխարհ են գալիս իր և. փայտի այդ կտորի համաձայնությամբ, որ փայտը իր բարեկամն է և երբ ինքը իր կեռ դանակով մտնում է փայտի մարմնի մեջ, ամենևին էլ ցւսվ ցավ չի պատճառում նրան, այլ թեթևություն։ Փւսյտն Փայտն ուրախ է, որ ազատվում է ավելորդությունից և ընդունում է այն կերպարանքը, ինչի համար որ աշխարհ է եկել։ Փայտը շատ լավ գիտի, որ եթե չլինի փայտահատ վարպետը, կգան ուրիշ փայտահատներ, և այն ժամանակ ինքը կդառնա ընդամենը վառելիք։ Իսկ նախշերը... այն նախշերը, որ ինքը դնում էր հավանգների կամ գուշի վրա, շերեփների պոչերին՝ ուղղակի հիացմունք էին պատճառում։ Այդ էր պատճառը, որ հենց հասնում էր շուկա, նրա պատրաստած իրերն անմիջապես թռցնում էին։
Ահա թե ինչու էր Փայտահատն այդքան ուրախացել։ Ախր ամեն անգամ, երբ հիշում էր կնոջն ու երեխաներին, մինուճար եղբորը, տանջվում էր, շատ էր տանջվում։ Շատ էր մտածում հատկապես եղբոր մասին, որովհետև սրա խելքը տեղը չէր, և դրա համար Փայտահատը իրեն էր մեղադրում։ Դեռ Գառնիկը մեկ տարեկան էր, երբ խաղացնելիս Փայտահատը ցած գցեց նրան, այն էլ գլխի վրա։ Երբ երեխան մեծացավ և պարզվեց, որ խելքից պակաս է, Փայտահատը սկսեց մտածել, թե գլխիվայր գցելն է պատճառը։ Օ՞վ գիտե, գուցե դա չէր պատճառը, բայց նրա խիղճը տանջում էր։ Բանն այն է, որ երբ ինքը ամուսնացավ և անտառին մոտիկ տուն շինեց իր համար, եղբայրը մնաց պապական տանը՝ գյուղում։ Ու հիմա նա մենակ է ապրում։ Տեսնես ի՞նչ է անում հիմա, ոնց է այդ աստծու ոչխարը, քաղցած է, թե կուշտ։
Փայտահատի սիրտը ահ ընկավ, և նա թուքը կուլ տալով հազիվ կարողացավ շշնջալ,
― Մեր պւսյմանի պայմանի համաձայն...
― Հո՛, հո՛, հո՛... պայման, չէ՜ մի պայմանագիր... լա՛վ, գնա քնի՛ր, առավոտյան պայմանի մասին կմտածենք, ― այս խոսքերի հետ Տիմբական թռավ դեպի իր հարավային տնակը, որի պատուհանը նայում էր հյուսիսային կողմը, իսկ Ծիպիլին մտավ իր նոր շինած հյուսիսային տնակը։
=== Գ. Հանդիպում ===
Մանուշի գնալուց հետո Հասմիկն, այնուամենայնիվ, սկսեց մեկ-մեկ նայել մոտակա թփերի տակ։ Նա այդպես էլ չհավատաց, թե Տարոնը կւսրող կարող էր հեռու գնացւսծ գնացած լինել։ Եվ ինչպե՛ս հավատար, երբ իսկապես շատ քիչ ժամանակ էր անցել։ Մեկը որ հեռվից նայեր, կզարմանար, ախր Հասմիկը նույնիսկ խոտերի մեջ էր Տարոնին փնտրում, կարծես նա մկնիկ էր, որ խոտերի մեջ պահվեր։ Փնտրում էր ու ինքն իրեն հանդիմանում, որ չկարողացավ կարգին դիմադրել ու թույլ տվեց, որ Տարոնին հետները վերցնեն։ Ախր նույնիսկ մոտակա թփուտները գնալիս նա հոգի էր հանում, ուր մնաց մեծ անտառում։ Այս մտքերի հետ էր, երբ թփի տակ տեսավ Տարոնր զամբյուղներից մեկը։
― Տարո՜ն, — ձայն տվեց Հասմիկը հուսադրված։
― Ըմ-ո՛ւմ... ո՛ւ-հուո՜ւ...
― Էլ ոնց պիտի խոսես, երբ բերանդ լիքը հաղարջ է... Կուլ տուր, կուլ տուր, թե չէ կխեղդվես... Սրան տես, կարծես մեր ներկւսյությամբ ներկայությամբ չի կարող հավաքել իր հաղարջը, որ թաքնվել է։
Տարոնը մի կերպ կուլ տվեց բերանի հաղարջը և հարձակվեց Հասմիկի վրա.
Հասմիկը նման հանդգնություն չէր սպասում։ Կարծում էր, թե Տարոնը կզղջա իր արածի համար, ներողություն կխնդրի, մինչդեռ դուրս է գալիս, որ մի բան էլ իրենք են պարտք մնում։
― Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում... չէ՛, չէ՛, դու քեզ հաշիվ տալի՞ս ես, ախր մենք քեզ համար պատասխան ենք տալու... Չտեսա՞ր, եթե մենք չուզենայինք կամ չխոստւսնայինքչխոստանայինք, որ քեզ կհետևենք, մայրդ չէր թողնի գաս։ Իսկ դո՞ւ փոխանակ հաղարջ հավաքելու՝ փորդ ես լցնում։
― Մայրիկն ասաց՝ քո բերած հաղարջն ինձ պետք չի, չլսեցի՞ր, մենակ ողջ-առողջ տուն արի։
Թող շտապի։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ եղավ Մանուշը, մինչև ուր հասցրեց նրան Ագռավը։ Եվ այսպես, Մանուշը գնաց Ագռավի հետևից և շուտով մոտեցավ այն թփին, որի ետևում, ինչպես նրան թվաց, մեկը պահ է մտել։ Բայց շուտով համոզվեց, որ ոչ ոք չկա և չուզենալով ավելի խորանալ անտառում, հետ դարձավ։ «Հանկարծ Հասմիկին էլ կկորցնեմ», — մտածեց նա։ նրան հանդիպում էին ամբողջովին կարմրին տվող հաղարջի թփեր, բայց աչքին ոչինչ չէր երևում։ Մանուշն ուշիմ աղջիկ էր և խորանալով անտառում, միաժամանակ նշաններ էր թողնում, որ չմոլորվի, այդ էր պատճառը, որ նա շուտով հայտնվեց այնտեղ, որտեղ թողել էր Հասմիկին։ Հասմիկի փոխարեն նա տեսավ Ծիպիլիին, որը փեշի մեջ հաղարջ էր հավաքում։ Մանուշը շատ ուրախացավ, որ իրենք մենակ չեն անտառում, բայց անհանգստացավ Հասմիկի համար։
― Տատիկ, — հւսրցրեց հարցրեց նա, ― այստեղ մի աղջիկ կար, չտեսա՞ր.
― ես հո կույր չեմ, որ չտեսնեի, աղջիկս։ Միայն թե մենակ չէր, մի տղա էլ կար հետը։
― Ի՞նչ, աշտարա՞կ... Աշտարա՞կ, ասում ես, հաա՜... Ոնց էինք մոռացել, Տիմբակա... Գլխի ընկնո՞ւմ ես, թե ինչ տնակ Է։
― Ի՞նչ տնակ... աշտարակո՞վ... Օ՜, մեծ կախարդ, դու ողորմւսծ ողորմած ես, մի դուռը որ փակում ես, մյուսն ես բացում։ Հօյյսկացա, հասկացա՜... ― Տիմբական սկսեց վեր-վեր թռչել ու ծափ տալ. Գտա՛նք, գտա՛նք...
― Ո՞ւմ գտաք, մերո՞նց... ― ձայն տվեց Մանուշը։
― Որ այդպես է՝ իջիր ցած, էլ պետք չէ։
Մանուշը այնքան էր տարվել ծառի կատարից բացվւսծ բացված գեղեցիկ տեսարաններով, որ կուզենար էլի մնալ, բայց հասկանում էր՝ պիտի իջնի, դեռ պիտի ընկերներին գտներ, անտառից դուրս գար... Հանկարծ անսպասելի աղմուկ բարձրացրեց Ագռավը։ Նույնիսկ կախարդները զարմացան, տեսնելով, թե ինչպես է նա ճղճղում, թռչում Մանուշի շուրջը, թևերով զարկում նրան։
― Անպե՛տք Ագռավ, մի բան անում էիր, անեիր այն ժամանակ, երբ աղջիկը ծառի կատարին էր, ― դժգոհեց Ծիպիլին, բայց հետո ականջը լարեց, որ լսի, թե ինչ է ասում ձախորդ Փայտահատը։ Դե Ագռավի լեզուն միայն ինքն էր հասկանում։ Լսեց ու ձեռքը թափ տալով ասաց.