Ֆրոդոն ուշադիր զննեց կնիքը՝ այո, Գանդալֆի կնիքն էր, անվիճելի է, հետո պոկեց այն: Նամակը գրված էր արագ ու պարզ ձեռագրով:
''«Սիգարշավող պոնի», Լեռնամոտ: Գիշերահավասար: Հոբիթստանի թվարկության 1414-րդ տարի»:''
''Իմ բարեկամ Ֆրոդո...
Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Պարկուտից արագ դուրս արի հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Լեռնամոտով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գանդալֆ: