[[Պատկեր:Neuro-15-6.png|307px]]
Ուղեղը «նկարողներ» գիտնականների լեզվով՝ երբ ինչ֊որ ուղեղի շրջան աշխատում է, այն «լուսավորվում է»։ երբ մարդը դիտում է անընդհատ փոփոխվող շախմատի տախտակի պատկերը, էական ակտիվություն դիտվում է գլխավորապես տեսողական կեղևում։ Շարժվող և գունավոր ներկված պատկերների և այլ «խելացի» ազդակների օգտագործումը, ակտիվացնելով տեսողական համակարգի տարբեր գոտիներ, տվել է մարդու տեսողական համակարգի կառուցվածքի մասին շատ նոր գիտելիքներ։ Նման ուսումնասիրություններ կատարվել են նաև այլ զգայարանների համար։ Դատողության այս տեղագրական ճանապարհն օգնել է իդենտիֆիկացնել ուղեղի դաշտերը, որոնք ընդգրկվում են կարդալու առանձին բաղադրիչների մեջ, օրինակ` բառերի տեսողական ընկալման փոխակերպումը ձայնային ծածկագրի, հնչյունների միավորումը ամբողջական բառի մեջ, բառերի իմաստի ըմբռնումը և այլն։ Կատարվել են նաև ուսուցման հետ կապված այնպիսի փորձեր, որոնց միջոցով տարանջատել է ուղեղի՝ ցավն ակնկալող և զգացող շրջանները։ Այնուամենայնիվ, հետազոտությունների ժամանակ բազում անակնկալներ են գրանցվել։ Վառ օրինակ էր երկարաժամկետ հիշողության առաջադրանքների ժամանակ միջային քունքային բլթի սովորական «լուսավորումը» տեսնելու անսպասելի ձախողումը։
[[Պատկեր:Neuro-15-7.png|309px]]
Այնուհանդերձ, ավելի նոր փորձարկումները (որոշները պարունակում են վիրտուալ իրականություն) բացահայտեցին այս դաշտերի մասնակցությունը հիշողության պրոցեսում, որին, ինչպես պարզվեց, մասնակցում են նաև այլ կառույցներ՝ նախաճակատային կեղևը և նախասեպը։ Ի մի բերելով նոր նյարդաֆիզիոլոգիական և ուղեղապատկերման այլ հայտնագործությունները, որոնք ընդգրկում են ուղեղի այս շրջանների բազմազանությունը, հնարավոր եղավ վերանայել մեր գիտելիքները ուղեղի հիշողության համակարգի վերաբերյալ։ Նոր մաթեմատիկական սարքերը նույնպես կատարելագործվեցին` դիտելու, թե ինչպես են ուղեղի տարբեր գոտիների նեյրոնալ ակտիվությունները փոխազդում և հարաբերվում համակցված առաջադրանքի ընթացքում՝ այսպես կոչված <strong>արդյունավետ կապերը</strong> ցույց տալով։ Այս չափումը թույլ տվեց մեզ գնահատել, թե ինչպես են ուղեղի գոտիները աշխատում միասին` որպես թիմ, և ոչ թե` ինչպես մեկուսացված ֆունկցիոնալ տաք բծեր։ Հույս կա, որ բարձր մագնիսական դաշտի ուժով այս նոր սարքերը, որոնք ստեղծում են ավելի հստակ պատկերներ, կպատմեն մեզ նյարդային ցանցի դինամիկայի մասին՝ վկայելով զգայության, մտքի և գործողության սահուն վերահսկումը։
[[Պատկեր:Neuro-15-8.png|312px]]
Առնչվող ինտերնետային կայքերը. http://www.dcn.ed.ac.uk/bic/
http://www.fil.ion.ucl.ac.uk/