=== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մեկ մե՛կ բարձրանալով, մեկ մե՛կ իջնելով , ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում փառաբանված էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզենի գետանցումըգետանցում, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակի ճնշմանը դիմակայող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ:
Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց մթության մեջ: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք դուրս էին եկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռ դեռևս ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ՝ տակ, աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել. վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ զորքը շարժվեց առաջ:
Երկինքն առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար , ինչ որ , չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մեգի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը: Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:
Գենդալֆը շրջվեց դեպի կողք-կողքի ընթացող Լեգոլասն ու Էոմերը:
–Ինձ — Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:
–Մինչև — Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,– — պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: –Շրջապատող — Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Թեպետ , դա ոչ մշուշ է, ոչ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չի մնում, այլ լանջերն ի վար դանդաղ սողում է ներքև, գետի երկայնքով...
–Իսկ — Իսկ մեզ կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,– — ասաց Գենդալֆը: –Գիշերը — Գիշերը ծանր է լինելու:
Տոթը գնալով ծանրանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին: Երկինքը սրընթաց պատվեց մռայլ վարագույրով, և շուտով զորքի առջևում կուրացուցիչ լուսարձակեց նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը , խորտակվելով խտացող մշուշում , իր վերջին շողերով լուսավորեց Եռագագաթ Թրայհիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրա: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ սև կետ երևաց. ինչ որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առաջապահ ջոկատը կանգ առավ:
Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է՝ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.
–Էոմերը — Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով. երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում , Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շուտ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով ճեղքեցին մեր պաշտպանությունը: Վեսթֆոլդցի Ուեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց , ում կարողացավ և պատսպարվեց Հելմյան կիրճի Իջվածքիի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:
Մինչ այդ պահը Թեոդենն Թեոդենը, իր թիկնապահների թիկունքում թաքնված , լուռ լսում էր, բայց երբ հեծյալն ավարտեց իր խոսքը, նա առաջ եկավ:
–Ապա — Ապա մի մոտ եկ, Քեո՛րլ,– — ասաց նա: –Ես — Ես այստեղ եմ, ոչ թե Էդորասում, և ինչպես տեսնում ես , զորքը ես եմ ղեկավարում: Էորլինգների վերջին զորքն է դուրս եկել արշավի և առանց կռվի հետ չի վերադառնա:
Ռազմիկի դեմքը զարմանքից և ուրախությունից լուսավորվեց: Նա հպարտորեն ուղղվեց, ապա ծնկի իջավ և իր մերկացրած սուրը մեկնեց թագավորին:
–Հրամայի՛ր— Հրամայի՛ր, տիրակա՛լ,– — գոչեց նա,– — և ներիր ինձ: Ես կարծում էի...
–Որ ես կորացած, ինչպես ծառը ձյան ծանրության տակ, նստած եմ Մեդուսելդում իմ գահի՞ն: Այո, այդպես էր, երբ դու լքեցիր քաղաքը, բայց արևմտյան քամին թափ տվեց ծառի վրայի ձյունը: Այս ռազմիկին թարմ նժույգ տվե՛ք: Առա՜ջ, գնում ենք Էրքենբրանդին օգնությա՛ն: