Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXV

3 bytes removed, 07:58, 19 Ապրիլի 2015
Մարտինի նիհար ու փոս ընկած դեմքը Ռութի մեջ չէր էլ առաջացնում այն կասկածը, թե նա սոված է։ Աղջիկը նկատում էր նրանում այդ փոփոխությունը և ուրախանում էր, որովհետև Մարտինի կերպարանքն ավելի ոգեշնչված, նուրբ է դարձել՝ կորցնելով առողջ կենդանու այն ուժը, որը միաժամանակ և՛ հրապուրում, և՛ վանում էր Ռութին։ Երբեմն Ռութը հիանում էր նրա աչքերի անսովոր փայլով, որը նրան նմանեցնում էր բանաստեղծի կամ գիտնականի, որպիսին ուզում էր դառնալ ինքը՝ Մարտինը, և որպիսին ուզում էր տեսնել նրան Ռութը։ Բայց Մարիա Սիլվային նրա ներս ընկած այտերն ու վառվող աչքերը բոլորովին այլ բան էին հուշում, և այդ նշաններով նա օրեցօր նշում էր նրա բարեկեցության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Նա տեսավ, թե ինչպես Մարտինը տնից դուրս եկավ վերարկուով և վերադարձավ առանց վերարկուի, թեպետ և ցուրտ ու անձրևային օր էր։ Հետո նրա այտերը միաժամանակ թեթևակի կլորացան և աչքերում քաղցի կրակը հանգավ։ Մարիան նույնպես նկատեց ժամացույցի և հեծանիվի անհայտանալը, որի հետևանքով նրա կենսական ուժերը որոշ չափով վերականգնվեցին։ Բացի այդ, Մարիան գիտեր, թե նա ինչպես է աշխատում, որովհետև ճշգրիտ կերպով տեղյակ էր, թե նա ինչքան նավթ է վառում մի գիշերվա ընթացքում։
Աշխատանք։ Մարիան հրաշալի հասկանում էր, որ Մարտինն աշխատում է, թեպետ նրա աշխատանքը այլ բնույթ ուներ։ Մարիան շատ էր զարմանում, որ Մարտինը ինչքան քիչ է ուտում, այնքան ավելի եռանդով է աշխատում։ Երբեմն, երբ նրան թվում էր, որ Մարտինն առանձնապես շատ է սոված, երեխաներից մեկի միջոցով նրան ուղարկում էր մի կտոր բլիթ այն պարզամիտ պատրվակով, որ Մարտինն ինքը չի կարող այդպես լավ թխել։ Երբեմն նա Մարտինին ուղարկում էր մի աման տաք ապուր՝ միաժամանակ տանջվելով այն կասկածից, թե իրավունք ունի՞ այդ ապուրը խլելու իր երախաների երեխաների բերանից, այսպես ասած՝ իր միս ու արյունից։ Մարտինը ամենաջերմ երախտագիտությամբ էր համակված, որովհետև փորձով գիտեր, որ եթե աշխարհում կա իսկական գութ, դա գտնվում է միայն այստեղ, աղքատների մեջ։
Մի օր, երեխաներին կերակրելով մթերքի մնացորդներով, Մարիան իր վերջին տասնհինգ սենթը ծախսեց՝ գնելու համար մի գալլոն էժան գինի, որով հյուրասիրեց ջուր վերցնելու համար խոհանոց մտած Մարտինին։ Նա խմեց Մարիայի կենացը, իսկ Մարիան՝ նրա կենացը։ Հետո Մարիան խմեց նրա ձեռնարկումների հաջողության համար, իսկ Մարտինը խմեց՝ մաղթելով, որ Ջեմս Գրանտը շուտով գա և վճարի լվացքի համար։ Ջեմս Գրանտը օրավարձով աշխատող ատաղձագործն էր, որը անճշտապահ էր պարտքը վճարելու հարցում և Մարիային պարտական էր երեք դոլլար։
Մարտինն ու Մարիան խմում էին սոված փորին, և թթու նոր գինին շուտով նրանց երկուսի գլխին խփեց։ Թեև նրանք բոլորովին նմանություն չունեին, բայց երկուսն էլ աղքատ և միայնակ էին, և այդ չքավորությունը, որի մասին երբեք չէին խոսում, ամուր կապ էր հաստատել նրանց միջև։ Մարիան ուրախացավ, երբ իմացավ, որ Մարտինը եղել է Ազորյան կղզիներում, ուր նա ապրել էր մինչև տասնմեկ տարեկան հասակը։ Նա ավելի շատ ուրախացավ՝ իմանալով, որ Մարտինը եղել է Հավայան կղզիներում, ուր Մարիայի ընտանիքը տեղափոխվել էր Ազորյան կղզիներից։ Բայց կնոջ ուրախությունն ամեն չափ ու սալմանն սահմանն անցավ, երբ Մարտինն ասաց, որ եղել է Մաույի կղզում, ուր Մարիան ամուսնացել էր։ Կահուլուի կղզում, ուր առաջին անդամ անգամ ծանոթացել էր իր ամուսնու հետ, Մարտինն եղել է երկու անգամ։ Ինչպես թե, նա չի հիշում շաքար բարձած նավե՞րը․ շատ լավ էլ հիշում է։ Մարտինը նավարկել է դրանցով։ Ասացեք խնդրեմ․․․ ինչքան նեղ է աշխարհը. իսկ Վայլուկո՞ւն։ Մարտինը եղել է նաև այնտեղ։ Մարտինը գիտե՞ տնկարանի գլխավոր վերակացուին ։Ինչպես վերակացուին։ Ինչպես չէ, Մարտինը մինչև անգամ մի բաժակ խմել է նրա կենացը։
Այդպես, անձնատուր լինելով հիշողություններին, նրանք իրենց քաղցը խեղդում էին թթու գինու մեջ։ Սակայն Մարտինի համար ապագան չափազանց մռայլ չէր թվում. վաղ թե ուշ նա ձեռք կբերի հաջողություն և փառք։ Նա արդեն մոտիկից զգում է դրանց շունչը։ Մի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարող է իր ձեռքերով բռնել դրանք։ Ընդսմին նա հետաքրքրությամբ նայեց իր առաջ նստած կնոջ հյուծված դեմքին, հիշեց, որ նա հաց և ապուր է ուղարկել իրեն, և համակվեց նրա հանդեպ մեծ երախտագիտության զգացումով և նրա նկատմամբ բարերար լինելու ցանկությամբ։
Եվ Մարտինը, առատաձեռն բաժին հանելով Մարիային իր ապագա ակնկալություններից, վեր կացավ և գնաց գրավ գնելու իր միակ վայելուչ կոստյումը։ Նրա համար հեշտ չէր այդ հուսահատ քայլն անել, որովհետև դրանով նա իրեն զրկում էր Ռութի հետ տեսակցելու հնարավորությունից։ Մարտինը ուրիշ հարմար հագուստ չուներ. նավաստիական կարկատած բաճկոնով նա կարող էր գնալ հացավաճառի և մսավաճառի մոտ, կարող էր այցելել քրոջը, իսկ այդպիսի կերպարանքով մտնել Մորզերի տունը, մտածելն իսկ ավելորդ էր։
Մարտինը շարունակում էր աշխատել լիակատար հուսահատության մոտեցող սրտնեղությամբ։ Ավելի ու ավելի հաճախ էր անցնում նրա մտքով, որ երկրորդ ճակատամարտն էլ է տանուլ տվել, և որ իրոք հարկավոր է գնալ աշխատելու։ Դրանից գոհ կլինեին բոլորը՝ խանութպանները, քույրը, Ռութը, մինչև անգամ Մարիան, որին նա պարտք մնաց մի ամսվա վարձ։ Արդեն երկու ամիս է, ինչ նա չի վճարում գրամեքենայի վարձը։ Վաճառատունը պահանջում էր կամ վճարել, կամ վերադարձնել մեքենան։ Պատրաստ լինելով համակերպվել և հետաձգել պայքարն ավելի պատեհ Ժամանակիժամանակի, Մարտինը գնաց քննություն տալու երկաթուղային ցրիչի պաշտոնի համար։ Նա զարմացավ, որ առաջին տեղը բռնեց քննության մեջ, թեև հայտնի չէր, թե երբ ազատ տեղ կբացվի այդ պաշտոնի համար։
Եվ ահա ամենամեծ հուսահատության այդ պահին հրատարակչական մեքենան հանկարծ խախտեց իր սովորական ընթացքը։ Կամ այդ մեքենայում մի անվակ սայթաքել ընկել էր, և կամ դա պարզապես վատ էր յուղած․ բանն այն է, որ մի առավոտ փոստի ցրիչը բերեց կնքված մի փոքրիկ ծրար։ Ծրարի անկյունում Մարտինր տեսավ «Անդրցամաքային ամսաթերթի» կնիքը։ Մարտինի սիրտը պրկվեց ու նվաղեց, ամբողջ մարմնում թուլություն զգաց, ծնկները տարօրինակ կերպով դողացին։ Մտնելով իր սենյակը և դեռևս առանց ծրարը բանալու, նա նստեց մահճակալին և այդ ակնթարթին հասկացավ, որ չափազանց ուրախալի լուրը կարող է սպանել մարդուն։
Իհարկե, դա ուրախալի լուր էր։ Գրվածքը չէր կարող զետեղվել այդ փոքր ծրարում։ Մարտինը հիշում էր, որ «Անդրցամաքային ամսաթերթին» ուղարկել է «Զանգերի ղողանջը» հինգ հազար բառից բաղկացած «սոսկալի» մի պատմվածք։ Եվ որովհետև լավագույն հանդեսները վճարում են հենց որ ընդունում են գրվածքը, ուրեմն ծրարում չեք կա դրած։ Բառին երկու սենթ, հետևաբար հազար բառին՝ քսան դոլլար, ուրեմն չեքը պիտի լինի հարյուր դոլլարի։ Հարյո ւր Հարյուր դոլլար․․․ Ծրարը պատռելիս՝ նա մտովին հաշվեց բոլոր իր պարտքերը. 3 դոլլար 85 սենթ նպարեղենի խանութին, 4՝ մսավաճառին, 2՝ հացավաճառին, 5՝ բանջարեղենին։ Ընդամենը 14,85։ Հետո՝ սենյակի համար 2,50. մի ամսվա կանխավճար 2,50, գրամեքենայի երկու ամսվա վարձ՝ 8, մի ամսվա կանխավճար՝ 4, գումար՝ 31,85։ Բացի այդ, լոմբարդից պետք է դուրս գրել զանազան իրեր՝ ժամացույցը՝ 5,50, վերարկուն՝ 5,50, հեծանիվը՝ 7,75, կոստյումը՝ 5,50 (60 տոկոսի հաշվով վաշխառուին՝ միևնույն չի՞), ընդամենը 56,10 դոլլար։ Կարծես, այդ գումարը նրա աչքի առաջ գրած էր օդում փայլ արձակող թվանշաններով։ Մնացած գումարը՝ 43 դոլլար և 90 սենթ հանդիսանում էր արտակարգ մի հարստություն՝ նկատի ունենալով, որ վաղօրոք կվճարի և՛ սենյակի, և՛ գրամեքենայի համար։
Վերջապես Մարտինը բացեց ծրարը և նրա միջից հանեց մեքենագիր մի նամակ, չեք չկար։ Նա թափահարեց ծրարը, լույսին բռնեց և չհավատալով իր աչքերին՝ բացեց, չեք չկար։ Մարտինը սկսեց կարդալ նամակը՝ աշխատելով խմբագրի գովասանքների միջով հասնել մինչև խնդրի էությունը, գտնել չեքի չուղարկվելու պատճառի բացատրությունը։ Ոչ մի բացատրություն էլ իհարկե չկար։ Բայց փոխարենը այնպիսի մի բան կարդաց, որը Մարտինին շշմեցրեց ամպրոպի հարվածի պես։ Նամակն ընկավ նրա ձեռքից․ աչքերը մթնեցին, նա գլուխը թաղեց բարձի մեջ և ջղաձգորեն վրա քաշեց վերմակը։
Հինգ դոլլար «Զանգերի ղողանջի» համար։ Հինգ դոլլար հինգ հազար բառի դիմաց։ Բառին երկու սենթ վճարելու փոխարեն, մեկ սենթ՝ տասը բառի դիմաց։ Իսկ հրատարակիչն էլ դեռ գովեստներ է շռայլում, միևնույն Ժամանակ հայտնելով, թե չեքը կուղարկվի պատմվածքը տպագրվելուց անմիջապես հետո։ Նշանակում է, որ բոլորը ստախոսություն է՝ և այն, որ նվազագույն հոնորարը երկու սենթ է ամեն մի բառին, և այն, որ վճարում են գրվածքն ընդունելուց հետո։ Այդ ամենը սուտ էր, և նա պարզապես խաբեության զոհ է դարձել։ Եթե ի սկզբանե իմանար այդ բանը, չէր գրի։ Նա կգնար աշխատելու, աշխատելու Ռութի համար։ Մարտինը հիշեց, թե ինչքան ժամանակ է կորցրել այն օրից, երբ սկսեց գրել և այդ բոլորը նրա համար, որ յուրաքանչյուր տասը բառի համար մի սենթ ստանա։ Այն հոնորարները, որ, թերթերի ասելով, ստանում էին մեծ գրողները, հավանաբար, նույնպես դոյություն ունեն միայն լրագրողների երևակայության մեջ։ Գրողների կարիերայի մասին երկրորդական աղբյուրներից քաղած նրա բոլոր հասկացողություններն անճիշտ դուրս եկան. ապացույցը մեջտեղն է։ «Անդրցամաքային ամսաթերթի» մի համարն արժե 25 սենթ, և նրա գեղարվեստորեն ձևակերպված շապիկը ցույց է տալիս, որ նա առաջնակարգ ամսաթերթերից է։ Դա վաղեմի, պատվարժան մի ամսաթերթ է, որը սկսել է հրատարակվել Մարտին Իդենի ծնվելուց շատ առաջ։ Նրա շապիկի վրա անպայման տպվում է համաշխարհային հայտնի մի գրողից վերցրած նշանաբան, որը նշում է «Անդրցամաքային ամսաթերթի» պատվավոր կոչումը, մի հանդեսի, որի էջերից է սկսել այդ գրական լուսատուն իր կարիերան։ Ահա այդ մեծապես գեղարվեստական ու բարձր բարոյականության տեր ամսաթերթը հինգ դոլլար է վճարում հինգ հազար բառի համար։ Այդ պահին Մարտինը հիշեց, որ այն մեծ գրողը վերջերս մեռավ օտար երկրում սոսկալի չքավորության մեջ, և վճռեց, որ դրանում ոչ մի զարմանալի բան չկա։
Այո, նա խաբվել է։ Թերթերը պատմել են նրան ամեն տեսակ սուտ բան գրողների հոնորարների մասին, և նա դրա համար կորցրել է ամբողջ երկու տարի։ Իսկ հիմա արդեն բավական է, այլևս ոչ մի տող չի գրի։ Նա կանի այն, ինչ ուզում է Ռութը, ինչ ուզում են իր շրջապատի բոլոր մարդիկ, նա կմտնի ծառայության։ Այս վերջին միտքը հանկարծ Մարտինին հիշեցրեց Ջոյին, որը ինչ֊որ տեղ, անգործության աշխարհի ճամփաներն է չափում։ Մարտինը հառաչեց նախանձից։ Ամենօրյա տասնինը Ժամ ժամ տևող աշխատանքը հանկարծ իրեն զգացնել տվեց։ Բայց Ջոն սիրահարված չէր, սիրո ծանր պատասխանատվությունը չգիտեր, այդ պատճառով էլ իրավունք ուներ անգործ թափառել աշխարհի երեսին։ Մարտինն ուներ որոշ նպատակ, որին հասնելու համար արժեր աշխատել։ Վաղը առավոտ նա կսկսի աշխատանք փնտրել և վաղն ևեթ կտեղեկացնի Ռութին, որ մտադիր է փոխել իր ապրելակերպը և պատրաստ է մտնել ծառայության նրա հոր գրասենյակում։
Հինգ դոլլար հինգ հազար բառի համար, տասը բառը մի սենթ. ահա արվեստի շուկայի գինը։ Այդ թվանշանում թաքնված անարդարությունը, սուտը, ստորությունը հանգիստ չէին տալիս նրան։ Իսկ փակված արտևանունքի ֆոնի վրա վառվում էր մի այլ թվանշան՝ 3,85 դոլլար պարտքը նպարավաճառին։ Մարտինի վրա դող էր գալիս, նրա բոլոր ոսկորներր ցավում էին. առանձնապես կոտրատվում էր մեջքը։ Ցավում էր գլուխը, ցավում էր գագաթը, ցավում էր ծոծրակը, կարծես ցավում էր մինչև իսկ գանգոսկրի տակ գտնվող ուղեցը, բայց հատկապես անտանելի էր հոնքերից վերև, իսկ հոնքերից ցած, փակ կոպերի ֆոնի վրա, շարունակում էր փայլել 3,85 թվանշանը։ Այդ աներես տեսիլքից ազատվելու համար Մարտինը բացեց իրար կպած կոպերը, բայց ցերեկվա սպիտակ լույսը անտանելի այրում էր նրա աչքերը, ստիպված եղավ նորից փակել կոպերը, և 3,85 թվանշանը բռնկվեց նախկին ուժով։
Այդ պահին նրա աչքի առաջ նորից երևաց 8 թվանշանը, և նա դարձյալ սկսեց լարված մտածել։ Սակայն հիմա նա ավելի խորամանկ էր դարձել, բնավ էլ միտք չունի թափառել հիշողությունների քաոսում։ Ինչքա՜ն հիմար է եղել ինքը։ Հարկավոր է պարզապես շուռ տալ հիշողության ահագին անիվը, ինչպես էլ պատահեր և դա շուռ եկավ։ Հանկարծ դառնալով անսովոր արագությամբ, Մարտինին առավ իր ուղեծրի մեջ և տարավ դեպի սև դատարկությունը։
Մարտինն ամենևին էլ չզարմացավ, երբ ինքն իրեն տեսավ լվացքատանը, ուր օսլայած մանժետները գլանիկի տակ էր դնում, բայց մանժետների վրա ինչ֊որ թվեր էին տպված։ Անկասկած դա սպիտակեղենը նշելու մի նոր ձև է, մտածեց Մարտինը և նայեց նիշին. մանժետի վրա նշված էր 3,85 թիվը։ Նա հիշեց, որ դա նպարավաճառի հաշիվն է, և որ այդ հաշիվը պետք է գլանիկով անցկացնել։ Նրա մտքովն անցավ մի նենգ ծրագիր․ ինքը բոլոր հաշիվները կգցի դետնին գետնին և չի վճարի դրանք. ասաց ու արեց։ Եվ ահա նա չարացած ճմրթում ու բոլոր հաշիվները շպրտում է չափազանց կեղտոտ գետնին։ Հաշիվների կույտը սկսեց անհավատալիորեն աճել, ամեն մի հաշիվ կրկնապատկվեց, տասնապատկվեց, հազարապատկվեց, միայն Մարիայի երկուսուկես դոլլարի հաշիվը չէր բազմապատկվում։ Դա նշանակում էր, որ Մարիան չի նեղի նրան, և Մարտինը վեհանձնորեն վճռեց, որ կվճարի միայն նրա հաշիվը։ Այդպես վճռելով՝ նա սկսեց փնտրել գետնին ընկած կույտի մեջ այդ հաշիվը, նա փնտրում էր շատ հարյուրամյակներ, մինչև որ սենյակի դուռը բացվեց ու ներս մտավ հյուրանոցի տերը՝ գիրուկ հոլանդացին։ Նրա դեմքը ցասումից վառվում էր, և նա որոտընդոստ ձայնով գոռաց ամբողջ աշխարհին․ «Մանժետների արժեքը կգանձեմ ձեր ռոճիկից»։ Այդ կույտը միանգամից վերածվեց ամբրղջ ամբողջ մի լեռան, և Մարտինը հասկացավ, որ կարիք կլինի աշխատել հազար տարի՝ վճարելու համար այդ մանժետների արժեքը։
Այլ ելք չէր մնում, եթե ոչ սպանել հյուրանոցի տիրոջը և հրկիզել լվացքատունը։ Բայց գիրուկ հոլանդացին բռնեց նրա օձիքից և սկսեց վեր-վեր գցել նրան։ Նա գցեց Մարտինին արդուկների սեղանից դենը, սալօջախից, գլանիկից, լվացքի մեքենայից և քամիչ մեքենայից այն կողմ։ Մարտինը պարում էր օդում և թռչում այնպես, որ նրա ատամները կափկափում էին, և գլուխը ցավում էր, և զարմանում էր հոլանդացու ուժի վրա։
Հետո նա դարձյալ հայտնվեց գլանիկի առաջ՝ այս անգամ ընդունելով լվացված ու գլանիկով անցկացված մանժետները, որ մյուս կողմից գլանիկի տակ էր դնում ամսաթերթի հրատարակիչը։ Ամեն մի մանժետ վերածվում էր չեքի, և Մարտինը վրդովված հետաքրքրությամբ զննում էր դրանք, բայց չեքերը դատարկ էին։ Նա գլանիկի առաջ կանգնած էր միլիոնավորի միլիոնավոր տարիներ և շարունակ դուրս էր հանում չեքեր՝ վախենալով բաց թողնել թեկուզ նրանցից մեկը, որ հասցեագրված կլիներ իրեն։ Վերջապես այդպիսի մի չեք երևաց։ Դողդոջուն ձեռքով Մարտինը վերցրեց դա և մոտեցրեց լույսին։ Չեքը հինգ դոլլարի էր։ «Հա֊հա֊հա», հռհռաց հրատարակիչը՝ թաքնվելով գլանիկի հետևը։ «Լավ, ես քեզ հիմա կսպանեմ»,— ասաց Մարտինը։ Նա գնաց հարևան սենյակը կացինը բերելու և այնտեղ տեսավ Ջոյին, որը օսլայում էր գրվածքները, շպրտեց կացինը Ջոյին, բայց կախված մնաց օդում։
Մարտինը ետ վազեց դեպի գլանիկը և տեսավ, որ այնտեղ մոլեգնում էր ձյունախառն մրրիկը։ Ո՛չ, դա ձյուն չէր, այլ չեքերի անվերջանալի քանակություն, ամեն մեկը հազար դոլլարից ոչ պակաս գումարի։ Նա սկսեց հավաքել դրանք և դրանցից կազմեց կապոցներ՝ ամեն մեկը հարյուրական չեք և կապոցները խնամքով կապեց ժապավենով։
Վստահելի
1396
edits