{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXVII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXIX}}
Հաջողությունը կորցրել էր Մարտին Իդենի հասցեն, և նրա համբավաբեrները համբավաբերները այլևս չէին բախում նրա դուռը։ Քսանհինգ օր առանց հանգստանալու, մինչև անգամ կիրակի և տոն օրերը, Մարտինն աշխատում էր գրեթե երեսուն հազար բառից բաղկացած «Արևի ամոթանքը» մեծ հոդվածի վրա։ Դա կազմակերպված հարձակում էր Մեtերլինգի dպրոցի Մետերլինգի դպրոցի միստիցիզմի վրա, մի գրոհ պոզիտիվ գիտելիքների միջնաբերդից՝ ուղղված հրաշքների մասին երազող ֆանտազյորների դեմ, թեպետ հենց դրանում էլ կային հրաշքի շատ տարրեր՝ միայն այնպիսի հրաշքի, որը կապակցվում էր իրականության հետ։ Այդ մեծ հոդվածին Մարտինը մի քիչ հետո կցեց երկու փոքր ակնարկ. «Հրաշալի քուրմերը» և «Մեր եսի չափանիշը»։ Բոլոր այդ հոդվածները ճամփորդության ելան դեպի խմբագրատները։
«Արևի ամոթանքը» հոդվածի վրա ծախսված քսանհինգ օրվա ընթացքում Մարտինին հաջողվեց վաճառել իր «եկամտավոր» գրվածքներից վեցուկես դոլլար գումարի։ Մի գըվածքի գրվածքի համար նա ստացավ հիսուն սենթ, իսկ մի ուրիշի համար, որ ուղարկել էր երգիծական շաբաթաթերթին, մի ամբողջ դոլլար։ Բացի այդ, երկու երգիծական ոտանավորներից մեկի համար նա ստացավ երկու դոլլար, իսկ մյուսի համար՝ երեք դոլլար։
Վերջ ի վերջո, սպառելով իր վարկը (թեպետ նպարավաճառը ավելացրեց մինչև հինգ դոլլար), Մարտինը նորից ստիպված եղավ լոմբարդ տանել հեծանիվն ու վերարկուն։ Գրամեքենայի վարձի համար դարձյալ դրամ էին պահանջում՝ հիշեցնելով, որ պայմանի համաձայն նա պարտավոր է նախօրոք վճարել մի ամսվա վարձը։
Նախքան նման պատմվածքներ գրելու արվեստին վերջնականապես տիրապետելը՝ հարկ եղավ մշակել հինգ-վեց սխեմա, որոնցով և Մարտինը ղեկավարվում էր գրելու պրոցեսում։ Դրանք կարծես աղյուսակներ լինեին, որոնցով օգտվում են մաթեմատիկոսները, որոնք կարելի է կարդալ վերևից, ներքևից, աջից ձախ, ձախից աջ, և որոնցով կարելի է, առանց ուղեղի որևէ լարվածության, կազմել ամեն տեսակ՝ միշտ էլ ուղիղ և ճշգրիտ կոմբինացիաներ։ Այդ սխեմաներով Մարտինը կես ժամում ուրվագծեց տասը սյուժե, որոնք նա մի կողմ էր թողնում և ապա մշակում էր ազատ ժամանակ։ Սովորաբար նա անում էր դա քնից առաջ ամբողջ օրը լուրջ աշխատելուց հետո։ Հետագայում նա խոստովանեց Ռութին, որ այդպիսի պատմվածքներ հղանում էր մինչև անգամ երազում։ Հիմնական աշխատանքն էր սխեմա կազմելը, իսկ մնացյալը արվում էր մեքենայորեն։
Մարտին Իդենը չէր կասկածում իր բանաձևերի ուժի վրա և հրատարակիչների ճաշակը լավ գիտեր՝ առաջին երկու պատմըվածքը պատմվածքը ուղարկելիս վստահ էր, որ դրանք դրամ կբերեն իրեն։ Եվ իրոք տասը օրից Մարտինը ստացավ երկու չեք՝ ամեն մեկը չորս դոլլարի։
Այդ ժամանակամիջոցում Մարտինը նոր հայտնություններ արեց մամուլի նկատմամբ. «Անդրցամաքային ամսաթերթը» տպեց նրա «Զանգերի ղողանջը», բայց չեք չուղարկեց։ Մարտինը դրամի մեծ կարիք ուներ և գրեց խմբագրությանը։ Չեքի փոխարեն նա ստացավ խուսափողական պատասխան և խնդրանք, որ էլի մի բան ուղարկի։ Երկու օր սոված մնալուց հետո նա ստիպված նորից գրավ դրեց հեծանիվը։ Շաբաթը երկու անգամ նա կանոնավորապես հիշեցնում էր «Ամսաթերթին» իր հինգ դոլլարի մասին, բաչց ըստ երևույթին առաջին պատասխանը ստացել էր լոկ պատահականությամբ։ Մարտինը չէր իմանում, որ «Ամսաթերթը» արդեն մի քանի տարի է, ինչ հազիվ ծայրը ծայրին է հասցնում, որ նա չունի ո՛չ բաժանորդ, ո՛չ գնորդ և գոյությունը քարշ է տալիս միայն հայտարարություններով, որոնք տպվում են մարդասիրական նկատառումներով։ Նա չէր իմանում և այն, որ «Ամսաթերթը» հանդիսանում է հրատարակչի և խմբագրի համար եկամուտի միակ աղբյուրը, և որ նրանք կարող են այդ եկամուտը ստանալ միայն իրենց պահանջատերերին պարբերաբար չվճարելով։ Մի՞թե Մարտինը կարող էր կասկածել, որ իրեն հասանելիք հինգ դոլլարով խմբագիրը ներկել է իր տունը Ալամեդայում, և ինքն է ներկել, որովհետև ներկարարների միության կողմից սահմանված վճարը շատ բարձր է եղել նրա համար, և առաջին շտերյկբրեխերը, որին նա վարձեց, ցած գլորվեց սանդուղքից՝ ինչ֊որ մեկը դիտմամբ հրեց, և շտրեյկբրեխերին հիվանդանոց տարան կոտրած ոտքով։
«Կգա ժամանակ,— մխիթարում էր նա իրեն,— որ նրանք կվճարեն ինձ իմ սովորական դրույքով»։
Այդ Ժամանակաշրջանում Մարտինը բռնվեց ինքնակատարելագործման տենդով, և նա անվերջ ուղղում և վերամշակում էր «Ուրախ փողոցը», «Կյանքի գինին», «Ուրախությունը», «Ծովի երգերը» և իր վաղ շրջանի այլ գրվածքները։ Առաջվա նման նրան չէր բավականացնում տասնինժամյա աշխաաանքային օրը։ Նա եռանդագին գրում և կարդում էր՝ ջանալով աշխատանքով խեղդել ծխելը թողնելուց առաջացած տանջանքը։ Ռութի ուղարկած դեղը նա կոխեց իր գրասեղանի գզրոցի ամենահեռավոր անկյունը։ Առանձնապես դժվար էր առանց ծխելու յոլա գնալ սոված ժամանակ։ Ինչքան էլ ջանում էր հաղթահարել ծխելու իր ցանկությունը՝ չէր հաջողվում։ Մարտինն այդ համարում էր իր ամենամեծ քաջագործությունը, իսկ Ռութը գտնում էր, որ նա լավ է անում, և ուրիշ ոչինչ։ Նա Մարտինի համար դնել գնել էր ծխելը թողնելուն օգնող մի դեղ այն դրամով, որ ծնողներից ստանում էր գնդասեղներ գնելու համար, և մի քանի օրից բոլորովին մոռացավ։
Մարտինն ատում էր իր մեքենայորեն գրած պատմվածքները, ծիծաղում էր դրանց վրա. բայց հենց դրանք վաճառվում էին բոլորից ավելի հաջող։ Դրանց շնորհիվ Մարտինը հատուցեց իր պարտքերը և մինչև անգամ գնեց հեծանվի նոր անվադող։ Այդ պատմվածքները նրան դրամ էին բերում՝ առօրյա ծախսերի համար, ընդսմին նա ժամանակ էլ էր ունենում լուրջ աշխատանքների համար։ Բացի այդ, Մարտինին շարունակ թևավորում էր «Սպիտակ Մուկի» խմբագրատնից ստացած քառասուն դոլլարի հիշողությունը։ Ինչ իմանաս, թերևս ուրիշ առաջնակարգ լրագրեր ու ամսագրեր էլ անծանոթ հեղինակներին վճարում են նույնքան, գուցե և ավելի։ Խնդիրն այն է, որ պիտի թափանցել այդ առաջնակարգ մամուլի մեջ։ Իսկ նրանք հետևողականորեն մերժում էին Մարտինի բոլոր լավագույն պատմվածքներն ու բանաստեղծությունները — թեև դրանց ամեն մի համարում տասնյակներով տպվում էին անհամ ու գռեհիկ բաներ։
Եվ ահա Մարտինը դարձյալ վերցնում էր «Արկածը» կամ համ արժեք մի այլ պատմվածք և հարյուրերորդ անգամ վերանայում էր ջանալով գուշակել հրատարակիչների լռության պատճառը։
Երբ վրա հասավ Կալիֆորնիայի տաք գարունը, Մարտինի համար բարօրության ժամանակաշրջանը վերջացավ։ Մի քանի շաբաթ շարունակ նրան անհանգստացնում էր գրական գործակալության անհասկանալի լռությունը։ Վերջապես մի օր նրան միանգամից վերադարձրին նրա գրած տասը «մեքենայական» պատմվածքները։ Դրանց կցված նամակում Մարտինին հաղորդում էին, որ գործակալությունը ծանրաբեռնված է նյութերով, այնպես որ մի քանի ամիս հետո միայն կընդունի նոր գործեր։ Իսկ Մարտինը, հույսը դրած այդ պատմվածքների վրա, վերջին ժամանակներս մինչև անգամ շռայլ էր դարձել։ Գործակալությունը սովորաբար հինդ հինգ դոլլար էր վճարում նրա յուրաքանչյուր պատմվածքին և մինչև այժմ նրա ոչ մի գրվածքը չէր մերժել. դրա համար էլ Մարտինն այնպես էր վարվում, կարծես ընթացիկ հաշվում ունի հիսուն դոլլար։ Այդպիսով, Մարտինի համար միանգամից սկսվեց դժնդակ փորձությունների ժամանակաշրջանը, և նա հուսահատ, սկսեց իր հին պատմվածքներն ուղարկել մանր պարբերական հրատարակչություններին, որոնք դրամ չէին ուղարկում, իսկ նոր պատմվածքներն ուղարկում էր լուրջ ամսագրերին, որոնք շարունակ ետ էին վերադարձնում դրանք։ Նա դարձյալ սկսեց այցելել Օքլենդի լոմբարդը։ Երկու֊երեք երգիծական բանաստեղծություններ ընդունվեցին Նյու֊Յորքի շաբաթաթերթերում, և նա հնարավորություն ունեցավ մի կերպ ապրել։ Այդ Ժամանակ նա վճռեց հարցում կատարել բոլոր խոշոր ամսաթերթերին, թե ինչու նրանք չեն տպում իր գրվածքները։ Պատասխանեցին, որ ինքնահոսով ստացվող գրվածքները սովորաբար չեն քննարկվում, և որ տպվող նյութի մեծ մասը գրում են հանդեսների պատվերով արդեն անուն և փորձառություն ունեցող հեղինակները։