Changes

Խաղամոլը

Ավելացվել է 372 բայտ, 19:02, 25 Ապրիլի 2015
Վերջապես յես վերադարձա յերկու շաբաթվա բացակայությունից հետո։ Մերոնք արդեն յերեք որ ե ինչ Ռուլեթենբուրգում են։ Յես կարծում եյի, թե նրանք ինձ շատ սպասելիս կլինեն, սակայն սխալվել եյի։ Գեներալը չափազանց անկախ հայացքով եր նայում վրաս, նա հետս բարձրից խոսեց և քրոջ մոտ ուղարկեց։ Պարզ եր, վոր նրանք մի տեղ փող են ձեռք գցել։ Ինձ նույնիսկ թվաց, վոր գեներալը մի քիչ քաշվում ե ինձնից։ Մարյա Ֆիլիպովնայի գլուխը շատ խառն եր և նա հետս քիչ խոսեց․ բայց փողն ընդունեց, համրեց և լսեց իմ ամբողջ զեկույցը։ Ճաշին սպասում եյին Մեզենցովին, ֆրանսիացուն և ինչ-վոր անգլիացու․ ըստ սովորականին, փող վոր կա ― իսկույն ճաշկերույթ կսարքվի, մոսկովյան ձևով։ Պոլինա Ալեքսանդրովնան, տեսնելով ինձ, հարցրեց, թե ինչու յես մնացի և առանց սպասելու պատասխանիս, գնաց ինչ-վոր տեղ։ Հասկանալի յե, վոր նա դիտմամբ արեց այդ։ Այնուամենայնիվ պետք ե վոր մենք բացատրվենք։ Շատ բան ե հավաքվել։
Հյուրանոցի չորրորդ հարկում ինձ սենյակ հատկացրին։ Այստեղ հայտնի յե, վոր յես ''գեներալի շքախմբի անդամ եմ''։ Ամեն բանից յերևում ե, վոր նրանք արդեն ցույց են տվել իրենց ով լինելը։ Գեներալին այստեղ ամենքը համարում են մեծահարուստ և բարձրաստիճան ռուս։ Դեռևս ճաշից առաջ նա ի թիվս այլ պատվերների յերկու հատ հազար ֆրանկանոց տվեց, վոր մանրեմ։ Յես մանրեցի հյուրանոցի գրասենյակում։ Հիմա, առնվազն մի ամբողջ շաբաթ, մեզ վրա նայելու յեն ինչպես միլիոնատերերի վրա։ Մտադիր եյի Միշայի և Նադյայի հետ գնամ ման գալու, վոր սանդուխքից ինձ կանչեցին գեներալի մոտ․ նա բարեհաճել եր տեղեկանալ, թե յես ուր եմ տանելու նրանց։ Այդ մարդը միանգամայն չի կարողանում շիտակ նայել աչքերիս․ նա շատ կուզենար, բայց յես ամեն անգամ պատասխանում եմ այնպիսի սևեռուն, այսինքն՝ անպատկառ հայացքով, վոր նա կարծես քաշվում ե, Խիստ վերամբարձ ճառով, մեկ նախադասություն բարդելով մյուսի վրա, և վերջապես բոլորովին շփոթվելով, նա ինձ հասկանալ տվեց, վոր յես պուրակում, յերեխաների հետ վոկսալից[^1] <ref>Գերմաներեն՝ ֆոլքսզալ ― ժողովրդական սրահ․ այդպես են կոչվում պարասրահները, թղթախաղի տները։ Ժողովատեղի, ժողովարան։ Այդպես ե կոչվում նաև կայարանի մեծ սրահները, վորտեղ ժողովուրդը սպասում ե գնացքներին։</ref> հեռու ման գամ։ Ի վերջո նա բարկացավ և կտրուկ ավելացրեց՝ «թե չե, մի գուցե, դուք նրանց վոկսալ տանեք, ռուլեթ խաղալու տեղը։ Ներեցեք,— ավելացրեց նա,— սակայն յես գիտեմ, վոր դուք դեռևս բավական թեթևամիտ եք և ընդունակ եք, թերևս, խաղալու։ Համենայն դեպս թեև յես ձեր մենտորը<ref>Մենտորը ― Վոդիսևսի վորդու պահպանողն ե յեղել հոր տասնամյա թափառումների միջոցին․ փոխաբերական իմաստով՝ ուսուցիչ, ղեկավար։</ref> չեմ, և չեմ ե՛լ կամենա այդպիսի դեր ստանձնել, բայց գոնե ունեմ իրավունք ցանկանալու, վոր դուք, այսպես ասած, գեթ ինձ չվարկաբեկեք․․․»։
— Ախր յես փող ել չունեմ,— հանգիստ պատասխանեցի յես,— տանուլ տալու համար - պետք ե ունենալ։
Վստահելի
1318
edits