— Հուսով եմ, որ դուք չեք առարկում ներխուժելու դեմ,— ասաց Բրիսենդենը։
— Ոչ, ոչ, ամենևին, ի՞նչ եք ասում,— բացականչեց Մ արտինը՝ Մարտինը՝ ուժեղ սեղմելով նրա ձեռքը և, հյուրին մոտեցնելով միակ աթոռը, ինքը նստեց մահճակալին։— Բայց ինչպե՞ս իմացաք իմ հասցեն։
— Ես զանգահարեցի Մորզերի տուն։ Միսիս Մորզն ինքը մոտեցավ հեռախոսին։ Եվ ահա եկա։
— Վամպիրնե՛ր, գիշատիչներ,— ասաց Բրիսենդենը՝ արհամարհանքով սեղմելով ատամները։— Հա՜, ես ճանաչում եմ մեկին, որն ամբողջ կյանքում մեծ բավականությամբ փետում էր Սթիվենսոնին՝ հայր Դամիենին գրած իր նամակի համար, վերլուծում, կշռադատում էր նրան և․․․
— Եվ իհարկե, չափում էր նրան իր սեփական ողորմելի «եսի» չափոցով,— ընգմիջեց ընդմիջեց Մարտինը։
— Իսկակա՛ն, ճիշտ ասացիք. իհարկե։ նրանք Նրանք բոլորը գզգզում ու կեղտոտում են ամեն ինչ, որ գեղեցիկ է, ճշմարիտ ու բարի, և հետո խրախուսանքով խփում են ձեր ուսին և ասում. «Լավ շուն է, ֆի՛դոն»։ Թո՛ւ, նրանց մասին Ռիչարդ Ռիլֆը մահվան անկողնում ասել է․ «Մարդկային խղճո՜ւկ կաչաղակներ»։
— Նրանք ուզում են կտցել աստղային փոշին,— ջերմորեն միջամտեց Մարտինը,— ուզում են կասեցնել հանճարի երկնաքարի նման թոչող միտքը։ Ես ժամանակին մի հոդված եմ գրել քննադատների մասին։
— Տվեք՝ տեսնե՛նք,— արագ ասաց Բրիսենդենը։
Մարտինը սեղանի տակից վերցրեց «Աստղային փոշուց» մի օրինակ, և Բրիսենդենը իսկույն սկսեց կարդալ՝ մերթրնդմերթ մերթընդմերթ փնչացնելով, ձեռքերը շփելով ու մոռանալով մինչև անգամ իր գրոգը։
— Դուք ինքներդ այդ աստղային փոշու մի մասնիկն եք, որ թռել ընկել եք կույր թզուկների աշխարհը,— աղաղակեց Բրիսենդենը՝ հոդվածը մինչև վերջ կարդալուց հետո։— Իհարկե, հենց առաջին հանդեսը մերժեց այդ։
— Միայն թե այստեղ մի՛ կարդացեք,— խնդրեց Մարտինը,— ուզում եմ զրուցել ձեզ հետ։ Իսկ ոտանավորները ես կծրարեմ, և դուք կարող եք տուն տանել։
Բրիսենդենը մեկնեց՝ իր հետ վերցնելով «Սոնետներ սիրո մասին» և «Փերին ու մարգարիտը»։ հաջորդ Հաջորդ օրը նա նորից եկավ, ողջունեց Մարտինին և ասաց․
— Էլի եմ ուզում։