Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 57 բայտ, 08:50, 30 Ապրիլի 2015
::<b>Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս ::::: Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, :::: Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր
::::::::Հերցոգ դե Բեխարին</b>
<i>Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։</i>
::::::::::<b>Միգել դե Սերվանտես Սաավեդրա</b>
:::::::<b>Լյուսինդան Կարդենիոյին</b>
<i>Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։</i>
Ադմին, Վստահելի
1876
edits