Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 35 բայտ, 10:51, 30 Ապրիլի 2015
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
— Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,— ասաց Ջիմլին: — Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն, ի դեպ, թզուկներն են օգնել կառուցել: Դե, ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին, կամ հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը՝ աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են կանթեղները, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև, երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել՝ կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են դրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները, որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լույսը չի կարողանում թափանցել: Հանկարծ՝ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը՝ գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ դրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...
–Դե — Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,ժպտաց Լեգոլասը,մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
–Դու — Դու ոչինչ չես հասկանում,նեղացավ Ջիմլին: –Ոչ — Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ-այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք վերադառնալ...
–Դու — Դու ինձ զարմացրիր, Ջիմլի,խոստովանեց Լեգոլասը: –Ես — Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:
–Ճիշտն — Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց, լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:
–Որոշված — Որոշված է,հավանություն տվեց Լեգոլասը: Բայց ավա՜ղ, մենք առաժմ պետք է մոռանանք և՛ Ֆենգորնի, և՛ քարանձավների մասին: Նայի՛ր, անտառն արդեն վերջանում է: Մինչև Իզենգարդ դեռ շա՞տ ճանապարհ կա, Գենդալֆ:
–Մոտ — Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում՝ հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:
–Իսկ — Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ճանապարհի վերջում,հարցրեց Ջիմլին: –Դու— Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:
–Ոչ— Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,պատասխանեց հրածագործը: –Ես — Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց, կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
–Տեսե՛ք— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց:
–Կանգնի՛ր— Կանգնի՛ր,– ճչաց նա,եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:
–Մի — Մի շտապիր, Լեգոլաս,- էլֆին հանգստացրեց Գենդալֆը: –Հիմա — Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես տրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ-որ պիրկ, մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու՝ նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:
–Թողեք — Թողեք զենքերը,ասաց Գենդալֆը,դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
Երևում է Գենդալֆը գիտեր ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:
–Հովիվնե՛ր— Հովիվնե՛ր,ուշքի գալով խոսեց Թեոդենը,իսկ ու՞ր է նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է դու նրանց մասին ինչ-որ բան գիտես:
–Նրանք — Նրանք ծառերի հովիվներն են,պատասխանեց հրաշագործը: Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ:
Թագավորը երկար ժամանակ լռում էր:
–Էնտե՛ր— Էնտե՛ր,վերջապես խոսեց նա: –Իսկապես— Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:
–Դու — Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,ասաց Գենդալֆը: –Ինչպես — Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք՝ ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:
–Նույնիսկ — Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,պատասխանեց Թեոդենը: –Եթե — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
–Հուսանք, որ չի զրկվի,– ասաց Գենդալֆը: –Թեպետ Սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
Վստահելի
1342
edits