Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 47 բայտ, 11:32, 30 Ապրիլի 2015
/* Գլուխ XXV */
<b>Դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն</b>
::::<b>Բարձր ու իշխանազոր տիրուհի</b>
<i>Քեզնից անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ, քաղցրագույն Դուլսինեա Տոբոսցի, քեզ առողջություն է ցանկանում, թեև ինքը զրկված է նրանից։ Եթե քո գեղեցկությունը արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում, ― թեև ես սովոր եմ տառապանքի, այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնանի, թե դու ինձ ի՜նչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։ </i>
:::<i>Մինչև գերեզման քո՝ </i>::::::<b>Տխուր Պատկերի Ասպետ</b>
Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։
 
==Գլուխ XXVI==
Ադմին, Վստահելի
1876
edits