Changes

Շաբաթվա երկրորդ կիրակին

Ավելացվել է 22 բայտ, 09:56, 2 Մայիսի 2015
|աղբյուր = [[«Ծանր լույս»]]
}}
 [[Category:Արձակ]]
:Այդ երեխան բաց դռների գիժ է։ Նա ամբողջ օրը սենյակի դուռը թակում է ներսից։ Ծնողները տանը լինելիս դուռը ներսից են փակում, միջանցք ելնելիս դրսից են փակում: Նրանք այնպես միանգամից են գյուղից քաղաք ընկել, որ քաղաք ասելով՝ փակ դուռ են հասկանում։ (Նրանք օրինավոր կենվորներ են։ Երբ վաղը տանտեր դառնան, նրանց կենվորներն էլ են երեխաներին սենյակում փակելու։ Նրանց նմանները երեք սենյակից մեկը տալիս են վարձով և կյանքում այդպես մնում են կենվոր՝ ուրիշի, ապա սեփական տանը)։ Ու այդ երեխան, երկու տարեկան այդ հրեշտակը առանց հոգնելու, առանց լացի դուռը օրնիբուն թակում է ներսից։