— Հռում, հում... հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տա տում, ռումտի տա տում... Այո, դա շատ երկար ցուցակ էր, բայց դուք այնտեղ չկայիք:
— Դուրս Ստացվում է գալիս, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ,— դժգոհեց Մերին: — Եվ հին առասպելներում էլ մենք չկանք: Բայց, միևնույնն է, մենք արդեն երկար ժամանակ է գոյություն ունենք: Մենք հոբիթներ ենք:
— Գուցե, մի տո՞ղ էլ ավելացնեք ցուցակում,— առաջարկեց Փինը: