Changes

Մատանիների Տիրակալը

5 bytes removed, 13:05, 2 Մայիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
— Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,— ասաց Գենդալֆը:
— Էնտերի՞,— բացականչեց Արագորնը,— դուրս ստացվում է գալիս, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք:
— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ, մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
Վստահելի
1342
edits