Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ սապոգներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց, աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով, ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե նա այն ինչպես է խուլ խշշում, խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնաց հետևում՝ ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Դուրս Ստացվում է գալիս, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Ջիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, վազում:
— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
— Դուրս Ստացվում է գալիս, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— գոչեց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ, և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Ջիմլին վեր կացավ տեղից և, տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, թե ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե նա միայն իրեն հայտնի ինչ-որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ինչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ-որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ: