— Իմ ռազմիկները ճակատամարտում հոգնել են,— ասաց Թեոդենը,— և, ճիշտ ասած, ես էլ եմ հոգնել: Մենք երկար ճանապարհ ենք անցել և անքուն գիշեր անցկացրել: Ավա՜ղ, բայց ես ծեր եմ, և Օձալեզուն դրանում մեղավոր չէ: Դա հիվանդություն է, որը նույնիսկ Գենդալֆը չի կարող բուժել:
— Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ, թող հիմա հանգստանան,— համաձայնվեց համաձայնեց Գենդալֆը: — Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած, ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և՛ ծերերին և՛ երիտասարդներին, կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:
— Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,— պատասխանեց Գենդալֆը:
Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին չհամաձայնվեցչհամաձայնեց:
— Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,— զարմանում էր էլֆը: — Ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել դրանց՝ կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով. գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ դրանց լեզուն: