Տեսնում եմ ու ուրախանում:
Համեղ ձկնիկ, լողա, լողա,
Արի մոտս, համեղ մեզ մոտ հյութեղ պատառ:
</poem>
Գոլլումի երգն անհանգստացրեց Սեմին, և նա կրկին հիշեց այն, ինչն անհանգստացնում էր նրան դեռ այն պահից սկսած, երբ Ֆրոդոն որոշեց Գոլլումին վերցնել որպես ուղեկցող: Հետաքրքիր է, ինչո՞վ պետք է նա սնվի: Սեմը կռահում էր, որ տերը այդ մասին չի մտածել: Եվ առհասարակ՝ ինչո՞վ է Գոլլումը սնվել իր միայնակ թափառումների ժամանակ: «Վատ է սնվել,— մտածեց Սեմը,— անմիջապես երևում է, որ սոված է մնացել: Իսկ եթե ձուկ չբռնվի, գուցե նա չզզվի և փորձի հոբիթի մի՞ս համտեսել: Կքնենք՝ ու հա՛մփ, երկուսիս էլ կուտի: Դե, Սեմ Գեմջի, ուշադիր եղիր, ամբողջ հույսը քո վրա է:»
Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվում էրթվաց, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ:
— Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի:
— Պետք չէ ուրախանալ Դեղին Դեմքի համար,— նեղացավ Գոլլումը: — Այն մեզ կմատնի: Խելացի, բարի հոբիթսները կթաքնվեն Սմեագորլի հետ: Շուրջը օրքեր և այլ գարշելի արարածներ են վխտում: Նրանք շատ հեռու են տեսնում: Մնացեք այստեղ և թաքնվեք Սմեագորլի հետ:
Նրանք տեղավորվեցին ճեղքվածքի կտրուկ լանջի տակ, որն այստեղ արդեն սովորական մարդու հասակին էր: Առուն հոսում էր մյուս լանջի տակով, ոտքերի տակ չոր էր: Ֆրոդոն ու Սեմը նստեցին մեծ, հարթ քարի վրա և և հոգնած փլվեցին լանջին: Գոլլումը, ոտքերով չլմփացնելով, քայլում զբոսնում էր առվի երկայնքովմեջ:
— Հարկավոր է նախաճաշել,— ասաց Ֆրոդոն: — Սմեագորլ, դու սովա՞ծ ես: Մենք էլ գրեթե ոչինչ չունենք, բայց եղածը կկիսենք:
«Սոված» բառը լսելով՝ Գոլլումի խոշոր աչքերը հյուծված դեմքի վրա ավելի որոշակի ընդգծվեցին և փայլեցին կանաչ կրակով: Նա նույնիսկ մի ակնթարթ խեսեց խոսեց հին, գոլլումյան ֆսֆսացող ձայնով.
— Մենք սովածացել ենք, շատ ենք սովածացել, իմ սքանչելի: Իսկ ի՞նչ են նրանք ուտում: Հյութալի ձկնի՞կ: — Եվ նա Նա սուր, դեղին ատամների արանքից դուրս հանեց երկար լեզուն ու ագահորեն լպստեց անգույն շրթունքները:
— Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել:
Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:
— Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի էհո՛տ ունեն: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքրին ձեռքերին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բխավեց բղավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ:
— Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: Այս սնունդը, կարծում եմ, քեզ միայն օգուտ կտար, եթե դո ինքդ քեզ հաղթահարեիր: Սակայն, կարծում եմ, դեռևս չարժե նույնիսկ փորձել: Հոբիթները լուռ ուտում էին իրեն գալեթները: Սեմը նկատեց, որ դրանք ավելի համեղ են դարձել. Գոլլումը հիշեցրեց, թե ինչ համող և հիանալի ուտելիք է Լեմբասը, բայց նաև փչացրեց Սեմի ախորժակը՝ աչքերով ուղեկցելով յուրաքանչյուր կտորը, ինչպես տիրոջից համեղ պատառի սպասող շունը: Միայն այն ժամանակ, երբ հոբիթները ուտելը վերջացրին ու պառկեցին հանգստանալու, Գոլլումը, ըստ երևույթին, համոզվեց, որ ոչ մի համեղ բան իրենից չեն թաքցնում, հեռացավ մի քանի քայլ այն կողմ, նստեց ու սկսեց թնկթնկալ: — Տե՛ր իմ,— բարձրաձայն կանչեց Սեմը. նրա համար միևնույնն էր, լսում է Գոլլումը, թե ոչ: — Հարկավոր է քնել, տեր իմ, բայց երկուսս էլ միաժամանակ չենք կարող՝ տես ինչ սոված աչքերով է սրիկան մեզ նայում: Հետո ի՞նչ, որ նա «խոստացել է»: Գոլլում է նա, թե Սմեագոլլում՝ դրանից սովորությունները չեն փոխվում: Դուք հիմա քնեք, տեր իմ, իսկ ես ձեզ կարթնացնեմ, երբ էլ չկարողանամ ինձ զսպել: Քանի դեռ նա մեզ հետ է և ձեռքերն ազատ են, կքնենք հերթափոխով, ինչպես առաջ: — Երևի դու ճիշտ ես, Սեմ,— բացահայտ և առանց ձայնը ցածրացնելու ասաց Ֆրոդոն: — Նա իսկապես փոխվել է, բայց ինչպես և որքան՝ դեռ հայտնի չէ: Սակայն, իմ կարծիքով, մենք առայժմ վախենալու ոչինչ չունենք: Լավ, եթե ուզում ես, կհանգստանանք հերթով: Երկու ժամից ինձ արթնացրու: Ֆրոդոն այնքան հոգնած էր, որ վերջին խոսքից անմիջապես հետո գլուխը կախեց կրծքին ու քնեց: Իսկ Գոլլումը, ըստ երևույթին, մոռացել էր իր վախերը և փախչելու միտք չուներ: Նա կծկվեց ու քնեց, ասես ոչինչ չէր եղել և, չնայած նրան, որ կասկածելի սուլում էր ատամների արանքից, քարի պես անշարժ պառկած էր: Սեմը, մի փոքր նստելով նրանց կողքին, հանկարծ վախեցավ, որ, քնածների համաչափ շնչառությունը լսելով, ինքն էլ կքնի: Նա վեր կացավ, մոտեցավ Գոլլումին և թեթև հրեց նրան: Գոլլումը ձեռքերը բացվեցին, մատները ցնցվեցին՝ և ուրիշ ոչինչ: Սեմը կռացավ և նրա ականջին շշնջաց. «համեղ ձկնիկ»,— բայց Գոլլումը նույնիսկ ականջը չշարժեց և շարունակեց առաջվա պես սուլել: Սեմը ծոծրակը քորեց: — Երևում է իսկապես քնած է,— մրթմրթաց նա: — Եթե ես նրա նման լինեի, այս լպրծունը այլևս չէր արթնանա... Նա հոգոց հանեց, քշեց գլխում ծագած գայթակղիչ մտքերը, որ սուրն այստեղ է, պարանի համար էլ հեռու գնալ պետք չէ, ապա գնաց ու նստեց տիրոջ կողքին: Երբ նա աչքերը բացեց, գլխավերևում երկինքը չափից ավելի աղոտ թվաց: Նախաճաշի ժամանակ շատ ավելի լուսավոր էր: Սեմը տեղից վեր թռավ և հասկացավ, որ եթե ինքը այսպես առույգ է ու սոված, նշանակում է ամբողջ օրը քնել է, երևի ինը ժամից ոչ պակաս: