Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII

No change in size, 10:06, 9 Մայիսի 2015
— Կողմնակի մարդկանց թույլատրվում է այնտեղ խոսք վերցնել՝ միայն հինգ րոպեից ոչ ավելի,— ասաց հիվանդը,— դուք էլ ելույթ կունենաք։ Ասացեք նրանց, թե ինչու դուք սոցիալիստ չեք։ Ասացեք նրանց, թե ինչ է ձեր կարծիքը նրանց և նրանց էտիկայի, գետտոյի էտիկայի մասին։ Նրանց երեսին նետեցեք Նիցշեին և, իբրև վարձատրություն, թողեք, որ ձեզ բզկտեն։ Այդպիսի վիճաբանությունները օգտակար են նրանց, ինչպես և ձեզ համար։ Ես շատ կուզենայի, որ դուք սոցիալիստ դառնաք իմ մահից առաջ։ Միայն դա կարող է փրկել ձեզ ձեր կյանքի հիասթափության ժամին, որը կհասնի անկասկած։
— Չեմ հասկանում, թե դուք, հենց դուք, ինչպե՞ս կարող եք սոցիալիստ լինել,— նկատեց Մարտինը,— չէ՞ որ դուք ատում եք ամբոխը։ Եվ իրոք, ի՞նչ կապ ունեք, դեղագետ գեղագետ մարդ, խուժանի շահերի հետ։
Այդ ասելով Մարտինը կշտամբանքով մատնացույց արեց վիսկին։
Վստահելի
1396
edits