===ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱԿԱԶԴՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐ===
Եթե մենք դիտում ենք հասարակական աշխատանքի հենց միմիայն վերջին 30 տարում տեղի ունեցած արտադրողական ուժերի վիթխարի զարգացումը բոլոր նախկին ժամանակաշրջանների համեմատությամբ, եթե դիտում ենք հատկապես հիմնական կապիտալի այն վիթխարի մասսան, որը, բուն մեքենաներից զատ, մտնում է արտադրության հասարակական պրոցեսի ընդհանրության մեջ, ապա մինչև այժմ տնտեսագետներին զբաղեցնող այն դժվարության փոխարենը փոխարեն, թե ինչպես պետք է բացատրել շահույթի նորմայի անկումը, հանդես է գալիս հակառակ դժվարությունը, թե ինչպես բացատրել այն երևույթը, որ այս անկումն ավելի մեծ չափերի չի հասնում կամ թե ավելի արագ չի կատարվում։ Պետք է ենթադրել, որ այստեղ դեր են խաղում հակագործող ազդեցություններ, որոնք խաչաձևում և վերացնում են ընդհանրական օրենքի ներգործությունը և նրան տալիս են լոկ մի տենդենցի բնույթ։ Ահա ինչու շահույթի ընդհանրական նորմայի անկումը մենք նշանակել ենք իբրև անկման տենդենց։ Այս պատճառների մեջ ամենից ընդհանրականները հետևյալներն են.
====I. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ====
Աշխատանքի շահագործման, աստիճանը, հավելյալ աշխատանքի ու հավելյալ արժեքի յուրացումը մեծացվում է հատկապես բանվորական օրը երկարացնելու և աշխատանքը լարունացնելու միջոցով։ Այս երկու կետն էլ հանգամանորեն հետազոտված են I գրքում՝ բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանը նվիրած գլուխներում։ Աշխատանքի լարունացման շատ մոմենտներ կան, որոնք ենթադրում են հաստատուն կապիտալի աճում՝ փոփոխունի հետ համեմատած, հետևաբար շահույթի նորմայի անկում են պարփակում իրենց մեջ, ինչպես, օրինակ, երբ մի բանվոր պետք է հսկի մեքենաների մի ավելի մեծ քանակի։ Այստեղ — ինչպես և այն մեթոդների մեծամասնության կիրառման ժամանակ, որոնք հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանն են ծառայում — միևնույն պատճառները, որոնք հավելյալ արժեքի նորմայի աճում են առաջ բերում, կարող են իրենց մեջ պարփակել հավելյալ արժեքի մասսայի մի անկում, որքան որ խնդիրը վերաբերում է գործադրված ամբողջ կապիտալի տվյալ մեծությանը։ Բայց կան լարունացման ուրիշ մոմենտներ, ինչպես, օրինակ, մեքենաների սաստկացրած արագությունը, որոնք միևնույն ժամանակվա մեջ չնայած ավելի շատ հումք են գործադրում, բայց ինչ վերաբերում է հիմնական կապիտալին, թեև մեքենաներն ավելի արագ են մաշվում, սակայն և այնպես այս հանգամանքն ամենևին չի ազդում նրանց արժեքի ու նրանց շարժման մեջ դնող աշխատանքի գծի հարաբերության վրա։ Հատկապես բանվորական օրվա երկարացումը, արդի արդյունաբերության այս հայտնադործումն է հենց, որ մեծացնում է յուրացվող հավելյալ աշխատանքի մասսան՝ առանց էապես փոփոխելու գործադրվող բանվորական ուժի և նրա կողմից շարժման մեջ դրվող հաստատուն կապիտալի հարաբերությունը և որն ավելի շուտ հարաբերաբար նվազեցնում է հաստատուն կապիտալը։ Ինչպես առաջ արդեն ցույց ենք տվել — հենց այս է կազմում շահույթի նորմայի անկման տենդենցի բուն գաղտնիքը — հարաբերական հավելյալ արժեք ստեղծելու մեթոդներն ընդհանրապես ու ամբողջությամբ առած հանգում են հետևյալին. մի կողմից աշխատանքի տվյալ մասսայից ըստ կարելվույն շա՛տ փոխարկել հավելյալ արժեքի, մյուս կողմից ըստ կարելվույն քիչ աշխատանք գործադրել ընդհանրապես՝ կանխավճարված կապիտալի համեմատությամբ. այնպես որ միևնույն պատճառները, որոնք թույլատրում են աշխատանքի շահագործման աստիճանը բարձրացնել, արգելում են կապիտալի միևնույն գումարով նույնքան աշխատանք շահագործել, որքան առաջ։ Սրանք են այն հակամարտ տենդենցները, որոնք հավելյալ արժեքի նորմայի մի բարձրացում առաջ բերելով հանդերձ, միաժամանակ առաջ են բերում տվյալ կապիտալի կողմից արտադրվող հավելյալ արժեքի մասսայի և ուրեմն շահույթի նորմայի անկում։ Այստեղ պետք է նմանապես հիշատակել կանանց ու մանուկների աշխատանքի մասսայական մուծումը, որչափով որ ամբողջ ընտանիքը պետք է հավելյալ աշխատանքի առաջվանից ավելի մեծ մի մասսա մատակարարի կապիտալին, եթե նույնիսկ ընտանիքին տրվող աշխատավարձի ամբողջ գումարն աճելիս լինի, մի երևույթ, սակայն, որը երբեք ընդհանրական լինել չի կարող։ Ամեն ինչ, որ գործադրված կապիտալի անփոփոխ մեծության դեպքում զարկ է տալիս հարաբերական հավելյալ արժեքի արտադրությանը մեթոդները սոսկ բարելավելու միջոցով, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ, միևնույն ներգործությունն է ունենում։ Թեև գործադրված հաստատուն կապիտալն այստեղ չի մեծանում փոփոխունի համեմատությամբ, որչափով որ մենք վերջինս զբաղված բանվորական ուժի ցուցանիշ ենք նկատում, բայց և այնպես արդյունքի մասսան աճում է կիրառված բանվորական ուժի համեմատությամբ։ Միևնույնն է տեղի ունենում, եթե աշխատանքի արտադրողական ուժը (արդյոք նրա արդյունքը բանվորների սպառման մե՞ջ է մտնում, թե՞ հաստատուն կապիտալի տարբերի տարրերի մեջ, միևնույն է) ազատվում է հաղորդակցությունները դժվարացնող արգելքներից, կամայական կամ թե ժամանակի ընթացքում խանգարիչ դարձած սահմանափակումներից, ամեն տեսակի կապանքներից ընդհանրապես, ընդորում սրանով միառժամանակ բոլորովին չի փոխվում փոփոխուն և հաստատուն կապիտալի հարաբերությունը։
Կարող է հարց բարձրանալ այն մասին, թե այն պատճառների մեջ, որոնք կասեցնում են շահույթի նորմայի անկումը, բայց վերջին հաշվով միշտ արագացնում են այն, արդյոք հաշվվո՞ւմ են հավելյալ արժեքի ժամանակավոր, բայց մշտապես կրկնվող, մերթ այս, մերթ այն արտադրաճյուդում արտադրաճյուղում դուրս ցայտող ու ընդհանրական մակարդակից վեր ընթացող բարձրացումներն այն կապիտալիստի համար, որը գյուտեր և այլն է օգտագործում՝ նախքան սրանք լայն տարածում կստանային։ Այս հարցին պետք է դրական պատասխան տալ։
Հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրվում է տվյալ մեծության կապիտալի կողմից, արդյունք է երկու գործոնի — հավելյալ արժեքի նորմայի, բազմապատկած այն բանվորների թվով, որոնք աշխատեցվում են շահագործման տվյալ նորմայով։ Հետևաբար հավելյալ արժեքի տվյալ նորմայի դեպքում հավելյալ արժեքի մասսան կախված է բանվորների թվից, իսկ բանվորների տվյալ թվի դեպքում՝ հավելյալ արժեքի նորմայից, ընդհանրապես ուրեմն փոփոխում կապիտալի բացարձակ մեծության ու հավելյալ արժեքի նորմայի բարդ հարաբերությունից։ Սակայն, ինչպես տեսանք, նույն այն պատճառները, որոնք բարձրացնում են հարաբերական հավելյալ արժեքի նորման, միջին հաշվով նվազեցնում են գործադրվող բանվորական ուժի մասսան։ Բայց պարզ է, որ մեծացումը կամ փոքրացումն այստեղ հանդես է գալիս՝ նայած այն որոշ հարաբերությանը, որի մեջ կատարվում է այս հակադիր շարժումը, և որ շահույթի նորմայի փոքրանալու տենդենցը հատկապես թուլանում է բացարձակ հավելյալ արժեքի նորմայի բարձրացման հետևանքով, որն առաջ է գալիս բանվորական օրվա երկարացումից։
Շահույթի նորմայի քննարկման ժամանակ մենք գտանք ընդհանրապես, որ շահույթի նորմայի այն անկմանը, որը գործադրվող ամբողջ կապիտալի բարձրացող մասսայի հետևանք է, համապատասխանվում համապատասխանում է շահույթի մասսայի մեծացումը։ Հասարակության ամբողջ փոփոխուն կապիտալը նկատի առնելով, տեսնում ենք, որ նրա արտադրած հավելյալ արժեքը հավասար է արտադրած շահույթին։ Հավելյալ արժեքի բացարձակ մասսայի հետ միասին աճել է նաև հավելյալ արժեքի նորման. առաջինն աճել է այն պատճառով, որ հասարակության գործադրած բանվորական ուժի մասսան է աճել, երկրորդը՝ այն պատճառով, որ այս աշխատանքի շահագործման աստիճանն է բարձրացել։ Բայց տվյալ մեծության, օրինակ, 100-անոց կապիտալի համեմատությամբ հավելյալ արժեքի նորման կարող է աճել, մինչդեռ հավելյալ արժեքի մասսան միջին հաշվով կընկնի, որովհետև նորման որոշվում է այն հարաբերությամբ, որով մեծանում է կապիտալի փոփոխուն մասի արժեքը, իսկ մասսան, ընդհակառակը, որոշվում է այն հարաբերական մասով, որ փոփոխուն կապիտալը կազմում է ամբողջ կապիտալի մեջ։
Հավելյալ արժեքի նորմայի բարձրացումը — որովհետև սա մասնավորապես տեղի է ունենում նաև այնպիսի պարագաներում, երբ, ինչպես վերևում նշված է, հաստատուն կապիտալի ոչ մի մեծացում կամ թե ոչ մի համամասնական մեծացում չի կատարվում փոփոխունի համեմատությամբ — մի գործոն է, որով որոշվում է հավելյալ արժեքի մասսան, որոշվում է ուրեմն նաև շահույթի նորման։ Այս գործոնը չի վերացնում ընդհանրական օրենքը, բայց նա այն է անում, որ այս օրենքն ավելի շատ գործում է իբրև տենդենց, այսինքն իբրև մի օրենք, որի բացարձակ իրականացումը կասեցվում, դանդաղեցվում, թուլացվում է հակազդող պարագաների շնորհիվ։ Բայց որովհետև միևնույն պատճառները, որոնք բարձրացնում են հավելյալ արժեքի նորման (նույնիսկ բանվորական ժամանակի երկարացումը խոշոր արդյունաբերության մի հետևանք է), ձգտում են տվյալ կապիտալի գործադրած բանվորական ուժը քչացնելու ուստի միևնույն պատճառները ձգտում են թե շահույթի նորման փոքրացնելու և թե այս փոքրացման պրոցեսը դանդաղեցնելու։ Եթե մի բանվոր հարկադրվում է կատարելու մի այնպիսի աշխատանք, որը միմիայն երկու հոգի կարող են կատարել ռացիոնալ կերպով, և եթե այս տեղի է ունենում այնպիսի պարագաներում, երբ սա կարող է փոխարինել մի եռյակի, ապա մեկը նույնքան հավելյալ աշխատանք կմատակարարի, ինչքան որ առաջ մատակարարում էին երկուսը, և ըստ այնմ էլ կբարձրանա հավելյալ արժեքի նորման։ Բայց նա նույնքան չի մատակարարի, որքան առաջ՝ երեքը, և այդպիսով հավելյալ արժեքի մասսան կընկնի։ Բայց սրա անկումը համակշռվում է կամ թե սահմանափակվում է հավելյալ արժեքի նորմայի բարձրացումով։ Եթե ամբողջ բնակչությունը բանում է հավելյալ արժեքի բարձրացած նորմայով, ապա հավելյալ արժեքի մասսան աճում է, թեև բնակչությունը նույնն է մնում։ Հավելյալ արժեքի մասսան է՛լ ավելի է մեծանում բնակչության աճման դեպքում. և չնայած որ այս շաղկապված է զբաղված բանվորների թվի մի հարաբերական անկման հետ, որը տեղի է ունենում ամբողջ կապիտալի մեծության համեմատությամբ, այնուամենայնիվ այս անկումը չափավորվում կամ թե կասեցվում է հավելյալ արժեքի նորմայի բարձրացման հետևանքով։
Այս կետը թողնելուց առաջ պետք է մի անգամ էլ ընդգծենք, որ կապիտալի տվյալ մեծության դեպքում հավելյալ արժեքի նորման կարող է աճել, թեև նրա '''մասսան''' ընկնում է, և ընդհակառակը։ Հավելյալ արժեքի մասսան հավասար է իր նորմային, բազմապատկած բանվորներիդ թվով. բայց նորման բնավ չի հաշվվում ամբողջ կապիտալի համեմատությամբ, այլ միմիայն փոփոխուն կապիտալի համեմատությամբ, իրապես, միմիայն մի բանվորական օրը նկատի ունենալով։ Ընդհակառակը, կապիտալային արժեքի տվյալ մեծության դեպքում '''շահույթինորման''' նորման երբեք չի կարող բարձրանալ կամ թե ընկնել, եթե '''հավելյալ արժեքի մասսան''' նմանապես չի բարձրանում կամ թե չի ընկնում։
====II. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՆԿՈՒՄԸ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՈՒԺԻ ԱՐԺԵՔԻՑ ԱՎԵԼԻ ՑԱԾ ՄԱԿԱՐԴԱԿԻ====
Այս լոկ էմպիրիկ կերպով է այստեղ հիշատակվում, որովհետև սա,— ինչպես և շատ ուրիշ խնդիրներ, որ այստեղ կարող էին մեջ բերվել,— իրոք ոչ մի առնչություն չունի կապիտալի ընդհանրական վերլուծման, հետ, այլ վերաբերում է մրցման հետազոտությանը, որի մասին մենք չենք խոսելու այս երկի մեջ, սակայն աշխատավարձի այդ իջեցումը մեկն է այն ամենազգալի պատճառներից, որոնք կասեցնում են, շահույթի նորմայի անկման տենդենցը։
====III. ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐՐԵՐԻ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ====
====IV. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ====
Հարաբերական գերբնակչության գոյացումն անբաժանելի է աշխատանքի արտադրողականության զարգացումից և արագացվում է այս զարգացմամբ, որն արտահայտվում է շահույթի նորմայի նվազման մեջ։ Հարաբերական գերբնակչությունն այնքան ավելի ակնբախ է մի երկրում, որքան ավելի է զարգացած այնտեղ արտադրության կապիտալիստական եղանակը։ Նա է դարձյալ պատճառը մի կողմից այն բանի, որ բազմաթիվ արտադրաճյուղերում հարատևում է աշխատանքի ավելի կամ թե պակաս թերի ենթարկումը կապիտալին և ավելի երկար է հարատևում, քան առաջին հայացքից այս համապատասխանում է զարգացման ընդհանուր մակարդակին. այս՝ հետևանք է շուկայում գտնվող կամ թե ազատ արձակված վարձու բանվորների էժանության ու բազմության և այն ավելի մեծ դիմադրության, որ մի շարք արտադրաճյուղեր, իրենց բնության համաձայն, ցույց են տալիս ձեռնաշխատանքի փոխարկմանը մեքենայական աշխատանքի։ Մյուս կողմից՝ բացվում են նոր արտադրաճյուդերարտադրաճյուղեր, հատկապես պերճանքի առարկաների համար, արտադրաճյուղեր, որոնց համար պատվանդան է ծառայում հենց հիշյալ հարաբերական գերբնակչությունը, որը հաճախ զրկված է լինում աշխատանքից՝ ուրիշ արտադրաճյուղերում հաստատուն կապիտալի գերակշռության հետևանքով։ Իրենց հերթին այս արտադրաճյուղերը հիմնվում են կենդանի աշխատանքի տարրի գերակշռության վրա ու միմիայն աստիճանաբար են անցնում զարգացման այն ուղին, որն արդեն անցել են ուրիշ արտադրաճյուղեր։ Երկու դեպքում էլ փոփոխուն կապիտալն ամբողջ կապիտալի մի նշանավոր մասն է կազմում, և աշխատավարձը միջինից ցած է լինում, այնպես որ թե հավելյալ արժեքի նորման ու թե հավելյալ արժեքի մասսան արտասովոր կերպով բարձր են լինում այս արտադրաճյուդերում։ արտադրաճյուղերում։ Արդ, որովհետև շահույթի ընդհանրական նորման կազմվում է առանձին արտադրաճյուդերի արտադրաճյուղերի շահույթի նորմաների հավասարեցման միջոցով, ուստի դարձյալ միևնույն պատճառը, որ շահույթի նորմայի ընկնող տենդենց է ծնում, այստեղ առաջ է բերում այս տենդենցի մի հակակշիռ, որն ավելի կամ պակաս չափով ջլատում է նրա ներգործությունը։
====V. ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ====
Որչափով որ արտաքին առևտուրը մասամբ էժանացնում է հաստատուն կապիտալի տարրերը, մասամբ էլ անհրաժեշտ կենսամիջոցները, որոնց փոխարկվում է փոփոխուն կապիտալը, նույն չափով նա բարձրացնում է շահույթի նորման, որովհետև բարձրացնում է հավելյալ արժեքի նորման և գցում է հաստատուն կապիտալի արժեքը։ Նա ընդհանրապես ներգործում է այս իմաստով, ստեղծելով արտադրության ծավալն ընդլայնելու հնարավորություն։ Այսպիսով նա արագացնում է մի կողմից կուտակումը, իսկ մյուս կողմից՝ փոփոխուն կապիտալի նվազումը հաստատունի համեմատությամբ, հետևաբար արագացնում է նաև շահույթի նորմայի անկումը։ Նմանապես էլ արտաքին առևտրի ընդարձակումը, թեև արտադրության կապիտալիստական եղանակի մանկության շրջանում եղել է սրա պատվանդանը, սակայն կապիտալիզմի զարգացման ընթացքում, արտադրության այս եղանակին հատուկ ներքին անհրաժեշտությամբ, մշտապես ընդարձակվող շուկայի նկատմամբ նրա ունեցած պահանջմունքի հետևանքով, դարձել է արտադրության կապիտալիստական եղանակի սեփական արգասիքը։ Այստեղ նորից երևան է գալիս ներգործության միևնույն երկվությունը (Ռիկարդոն արտաքին առևտրի այս կողմը բոլորովին անտեսել է)։
Մի ուրիշ հարց — որն իր առանձնահատուկ բնույթի շնորհիվ մեր հետազոտության սահմաններից դուրս է իսկապես— հետև.յալն հետևյալն է. արդյոք շահույթի ընդհանրական նորման բարձրան՞ւմ է շահույթի այն ավելի բարձր նորմայի հետևանքով, որ տալիս է արտաքին ու մանավանդ գաղութային առևտրի մեջ ներդրված կապիտալը։
Կապիտալները, որոնք արտաքին առևտրի մեջ են դրված, կարող են շահույթի մի ավելի բարձր նորմա տալ այն պատճառով, որ նրանք այստեղ նախ՝ մրցում են այն ապրանքների հետ, որոնք արտադրվում են ուրիշ երկրներում արտադրության պակաս նպաստավոր պայմաններում, այնպես որ ավելի առաջադեմ երկիրն իր ապրանքները ծախում է սրանց արժեքից բարձր գնով, թեև ավելի էժան, քան, մրցող երկրները։ Որչափով որ ավելի առաջադեմ երկրի աշխատանքն այս դեպքում գնահատվում է իբրև ավելի բարձր տեսակարար կշիռ ունեցող աշխատանք, շահույթի նորման բարձրանում է, որովհետև այն աշխատանքը, որը չի վարձատրվում իբրև որակապես ավելի բարձր աշխատանք, ծախվում է իբրև այսպիսին։ Միևնույն հարաբերությունը կարող է ստեղծվել թե այն երկրի վերաբերմամբ, ուր ապրանքներ են ուղարկվում, և թե այն երկրի վերաբերմամբ, որտեղից ապրանքներ են բերվում. այսինքն այս երկիրն ավելի մեծ քանակությամբ առարկայացած աշխատանք է տալիս in natura [բնեղենով], քան ստանում է, և ընդսմին այնուամենայնիվ ապրանքներն ավելի էժան է ստանում, քան կարող էր ինքն արտադրել։ ճիշտ Ճիշտ այնպես, ինչպես այն գործարանատերը, որը մի նոր գյուտ օգտագործում է սրա ընդհանրական դառնալուց առաջ, ավելի էժան է ծախում, քան իր մրցորդները, բայց և այնպես ծախում է իր ապրանքի անհատական արժեքից բարձր, այսինքն իր կիրառած աշխատանքի ավելի բարձր մասնահատուկ արտադրողական ուժը դարձնում է հավելյալ աշխատանք։ Այսպիսով նա մի լրացուցիչ շահույթ է իրացնում։ Մյուս կողմից, ինչ վերաբերում է գաղութներում և այլուր ներդրած կապիտալներին, ապա նրանք կարող են շահույթի ավելի բարձր նորմաներ տալ այն պատճառով, որ այնտեղ ավելի ցած զարգացման հետևանքով ավելի բարձր է կանգնած շահույթի նորման. , նույնպես և ավելի բարձր է կանգնած աշխատանքի շահագործումը՝ ստրուկներ, կուլիներ և այլն բանեցնելու հետևանքով։ Դժվար էր կռահելը, թե ինչո՞ւ շահույթի այն ավելի բարձր նորմաները, որ այսպիսով տալիս են որոշ ճյուղերում ներդրված կապիտալները և հայրենիք են ուղարկվում, այստեղ, եթե միայն մոնոպոլիաներն արգելք չեն լինում, ինչո՞ւ չպետք է մասնակցեն շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանը և ուրեմն ինչո՞ւ համապատասխանորեն չպետք է այն բարձրացնեն<ref>Ա. Սմիթն այս դեպք ում իրավացի է Ռիկարդոյի հանդեպ, որն ասա մ է. «Նրանք պնդում են, թե շահույթի հավասարությունը կիրագործվի շահույթի ընդհանուր բարձրացմամբ. իսկ ես կարծում եմ, որ ավելի բարենպաստ պայմաններում գտնվող առևտրական ճյուղի շահույթն արագորեն կընկնի մինչև ընդհանուր մակարդակը» ([D.Ricardo: „On the Principles on Political Economy“]. Works ed. by Mac Culloch [London5 London, 1852], էջ 73). [Д. Рикардо: „Начала политической экономии“, 19355 1935, стр. 73].</ref>։ Դժվար է այս կռահելը մանավանդ այն դեպքում, եթե կապիտալի գործադրման տվյալ ճյուղերն աղատ ազատ մրցման օրենքներին, են ենթարկված։ Ռիկարդոյին, ընդհակառակը, գործն այսպես է պատկերանում։ Արտասահմանում ավելի բարձր գնով վաճառած ապրանքից ստացվող փողով այնտեղ ապրանքներ են գնվում և իբրև փոխհատուցում հայրենիք են ուղարկվում. ուրեմն այս ապրանքները ծախվում են երկրի ներսում, և հետևաբար այս հանգամանքը կարող է արտադրության տվյալ նպաստավոր ոլորտների համար առառավելը մի ժամանակավոր արտակարգ վնաս լինել մյուս ոլորտների համեմատությամբ։ Այս իլյուզիան չքանում է, հենց որ մի կողմ ենք թողնում փողային ձևը։ Բարենպաստ պայմաններում գտնվող երկիրը փոխանակության ժամանակ ավելի շատ աշխատանք է ետ ստանում ավելի քիչ աշխատանքի փոխարեն, թեև այս տարբերությունը, այս հավելուրդը, ինչպես առհասարակ լինում է աշխատանքի ու կապիտալի միջև տեղի ունեցող փոխանակության ժամանակ, մի հայտնի դասակարգի կողմից է գրպանվում։ Այսպիսով ուրեմն, որչափով շահույթի նորման ավելի բարձր է այն պատճառով, որ նա ավելի բարձր է գաղութային երկրում ընդհանրապես, նույնը բարենպաստ բնական պայմաններում կարող է ձեռք-ձեռքի տված ընթանալ ապրանքների ցածր գների հետ։ Հավասարեցում տեղի է ունենում, բայց ոչ թե հավասարեցում հին մակարդակի ուղղությամբ, ինչպես կարծում է Ռիկարդոն։
Բայց միևնույն արտաքին առևտուրը երկրի ներսում զարգացնում է արտադրության կապիտալիստական եղանակը և ընդսմին զարկ է տալիս փոփոխուն կապիտալի նվազմանը հաստատունի հանդեպ, այլև մյուս կողմից առաջ է բերում գերարտադրություն արտասահմանի համեմատությամբ, ուրեմն հետագա ընթացքում դարձյալ հակադիր ներգործություն է ունենում։
Եվ այսպիսով ուրեմն, ընդհանրապես ստացվում է հետևյալը. նույն այն պատճառները, որոնք տանում են դեպի շահույթի ընդհանրական նորմայի անկում, առաջացնում են նաև հականերգործություններ, որոնք կասեցնում, դանդաղեցնում և մասամբ թլատում ջլատում են այս անկումը։ Նրանք չեն վերացնում օրենքը, բայց թուլացնում են նրա ներգործությունը։ Առանց սրա անհասկանալի կլիներ ոչ թե շահույթի ընդհանրական նորմայի անկումը , այլ ընդհակառակը, այս անկման հարաբերական դանդաղությունը։ Այսպիսով ուրեմն, օրենքը գործում է լոկ իբրև տենդենց, որի ներգործությունն ակնբախ հանդես է գալիս որոշ հանգամանքներում ու երկար ժամանակաշրջանների ընթացքում միայն։
Նախքան առաջ գնալը հիմա մենք ուզում ենք նորից կրկնել բազմաթիվ անգամ շարադրած երկու դրույթ՝ հնարավոր թյուրիմացությունից խուսափելու համար։
'''Առաջին'''. Այն նույն պրոցեսը, որն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման ընթացքում ապրանքների էժանացում է առաջ բերում, առաջ է բերում նաև ապրանքների արտադրության համար գործադրվող հասարակական կապիտալի օրգանական կառուցվածքի փոփոխություն ու սրա հետևանքով՝ շահույթի նորմայի անկում։ Այսպիսով ուրեմն առանձին ապրանքի հարաբերական ծախքի, այլ և այս ծախքի այն մասի նվազումը, որը մեքենաների մաշվածքն է ներկայացնում, չպետք է նույնացնել հաստատուն կապիտալի բարձրացող արժեքի հետ՝ փոփոխունի համեմատությամբ, թեև, ընդհակառակը, հաստատուն, կապիտալի վրա կատարվող հարաբերական ծախքի ամեն մի նվազում նրա իրեղեն տարրերի անփոփոխ կամ թե աճող ծավալի դեպքում նպաստում է շահույթի նորմայի բարձրացմանը, այսինքն նպաստում է հաստատուն կապիտալի արժեքի համապատասխան նվազմանը՝ համեմատած փոփոխուն կապիտալի հետ, որը գործադրվում է ընկնող համամասնությամբ։
'''Երկրորդ'''. Այն հանգամանքը, որ այն առանձին ապրանքները, որոնց ամբողջությունից կազմված է կապիտալի արդյունքը, միակցված կենդանի նոր աշխատանք են պարունակում մի նվազող հարաբերությամբ իրենց մեջ պարունակվող հումքի ու իրենց վրա սպառված աշխատամիջոցների նկատմամբ, հետևաբար այն պարագան, որ նոր միակցվող կենդանի աշխատանքի մի մշտապես նվազող քանակ է առարկայանում ապրանքների մեջ, որովհետև սրանց արտադրության համար ավելի քիչ աշխատանք է պահանջվում հասարակական, արտադրողական ուժի զարգացմանը զուգընթաց,— այս պարագան կապ չունի այն հարաբերության հետ, որով ապրանքի մեջ պարունակվող կենդանի աշխատանքը տրոհվում է վճարված ու անվճար մասերի։ Ընդհակառակը։ Թեև ապրանքի մեջ պարունակվող միակցված կենդանի աշխատանքի ընդհանուր քանակը նվազում է, բայց անվճար մասն աճում է վճարվածի համեմատությամբ վճարված մասի բացարձակ կամ համամասնական նվազման հետևանքով. որովհետև արտադրության միևնույն եղանակին, որը նվազեցնում է ապրանքի մեջ միակցված կենդանի աշխատանքի ընդհանուր մասսան, ուղեկցում է բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքի բարձրացումը։ Շահույթի նորմայի անկման տենդենցը շաղկապված է հավելյալ արժեքի նորմայի, ուրեմն, աշխատանքի շահագործման աստիճանի բարձրացման տենդենցի հետ։ Ուստի չկա ավելի անհեթեթ բան, քան շահույթի նորմայի անկումն աշխատավարձի նորմայի բարձրացմամբ բացատրելը, թեև այս ևս կարող է տեղի ունենալ իբրև բացառություն։ Միմիայն հասկանալով այն հարաբերությունները, որոնք գոյացնոււմ են շահույթի նորման, վիճակագրությունն ընդունակ կդառնա տարբեր դարաշրջաններում ու երկրներում եղած աշխատավարձի նորմայի իրական վերլուծությանը ձեռնարկելու։ Շահույթի նորման ընկնում է ոչ թե այն պատճառով, որ աշխատանքը պակաս արտադրողական է դառնում, այլ այն պատճառով, որ նա ավելի արտադրողական է դառնում։ Երկուսն էլ, հավելյալ արժեքի նորմայի բարձրացումն ու շահույթի նորմայի անկումը, առանձնահատուկ ձևեր են լոկ, որոնց մեջ իր կապիտալիստական արտահայտությունն է ստանում աշխատանքի աճող արտադրողականությունը։
====VI. ԱԿՑԻՈՆԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾԱՑՈՒՄԸ====
Վերևի հինգ կետին կարելի է ավելացնել հետևյալն էլ, որի վրա, սակայն, մենք դեռ չենք կարող ավելի հանգամանորեն կանդ կանգ առնել։ Կապիտալիստական արտադրության առաջադիմության հետ, որն արագացող, կուտակման հետ ձեռք-ձեռքի տված է ընթանում, կապիտալի մի մասը, լոկ իբրև տոկոսաբեր կապիտալ է նկատի առնվում և գործադրվում։ Եվ այս ոչ այն իմաստով, որ կապիտալ վարկտարող ամեն մի կապիտալիստ բավականանում է տոկոսներով, այնինչ արդյունաբերական կապիտալիստը՝ ձեռնարկատիրական շահույթ է գրպանում։ Այս ոչ մի կապ չունի շահույթի ընդհանրական նորմայի բարձրության հետ, որովհետև նրա համար շահույթը = է տոկոսի + ամեն տեսակի շահույթ + հողային ռենտան, և նրա բաշխումն այս առանձին կատեգորիաների մեջ նշանակություն չունի շահույթի ընդհանրական նորմայի համար։ Այլ այն իմաստով, որ այս կապիտալները, թեև ներդրված են խոշոր արտադրողական ձեռնարկությունների մեջ, բոլոր ծախքերը հանելուց հետո տալիս են միայն մեծ կամ փոքր տոկոսներ, այսպես կոչված դիվիդենդներ, օրինակ, երկաթուղային գործում։ Հետևաբար նրանք չեն մասնակցում շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցմանը, որովհետև նրանք շահույթի մի ավելի փոքր նորմա են տալիս, քան շահույթի միջին նորման, է։ Եթե նրանք մասնակցեին, ապա սա շատ ավելի ցած կընկներ։ Թեորիապես քննելիս կարելի է հիշյալը հաշվի առնել, և այս դեպքում կստացվի շահույթի մի ավելի փոքր նորմա, քան այն, որ առերևույթ գոյություն ունի և որն իրոք որոշիչ է կապիտալիստների համար,— որովհետև այս ձեռնարկություններում է, որ հաստատուն կապիտալը փոփոխունի համեմատությամբ ամբողջ կապիտալի մեծագույն մասն է կազմում։
===ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՕՐԵՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՒՄԸ===