— Այդպես է,— պատասխանեց Թեոդենը,— բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:
— Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձի լեզվինՕձալեզվին, առավել ևս նրա խորհուրդները,— առարկեց Գենդալֆը:
— Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Համային, որպես թիկնապահ նա իրեն լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:
— Իսկ կգտնվի՞ այդպիսի ձի, որը կցանկանա նրան տանել,— կասկածեց Էոմերը:
Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով՝ լվաց Օձի Լեզվի Օձալեզվի թքից պղծված քարերը:
— Իսկ հիմա, իմ հյուրեր,— ասաց Թեոդենը,— գնանք զրուցենք կարճատև ճաշկերույթի շուրջ: