— Ոչ, ոչ,— վախեցավ Գոլլումը,— Սմեագորլը չի փախչի, Սմեագորլը երդում է տվել:
Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասների դարպասի արջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:
=== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ===