Շուրջն ամեն ինչ միօրինակ ու ձանձրալի էր: Այդ լքված վայրում դեռևս թագավորում էր ցուրտ ձմեռը: Կանաչ ընդհանրապես չկար՝ միայն մանուշակագույն, փրփակալած ջրիմուռեր, որոնք օրորվում էին պղտոր, մռայլ ջրերի վրա: Տեղ-տեղ մառախուղի միջից ուրվագծվում էին չոր խոտերի փնջեր և եղեգի փտած ցողուններ՝ հին, մոռացված ամառվա խղճուկ ուրվականներ:
Կեսօրին թեթևակի պայծառացավ, մառախուղը բարձրացավ, նոսրացավ և թափանցիկ դարձավ: Ինչ-որ տեղ, խիտ մշուշի գլխին, ջինջ, լազուր երկնքում փայլում էր պայծառ արեգակը, սակայն այստեղ՝ ներքևում, հաստ գոլորշու ամպի միջից երևում էր միայն նրա դժգույն ուրվականը: Այն չէր տաքացնում, չէր գունավորում ճահիճների այդ մեռյալ աշխարհը, բայց, միևնույնն է, Գոլլումը ցնցվում էր ու տրտնջում: Վերջապես նա հայտարարեց, որ գնալ այլևս հնարավոր չէ: Ասես հետապնդվող փոքրիկ գազանիկներ, նրանք կծկվեցին եղեգների խիտ մացառուտի եզրին: Խոր լռություն էր տիրում, միայն չորացած խոտերի ու եղեգների անգույն ցողուններն էին երբեմն շրշում շրշում՝ անշարժ օդում տարածվող աննկատելի, մեղմ քամուց:
— Գոնե մի թռչնակ լիներ,— տխուր ասաց Սեմը:
— Այստեղ թռչուններ չկան,— ասաց Գոլլումը: — Համեղ թռչնակներ... — Նա լիզեց շրթունքները: — Օձեր, ճիճուներ, տզրուկներ, ջրում ապրող անհամ, զզվելի արարածներ՝ այո: Թռչնակներ՝ , թռչնակներ՝ ոչ: — Նա հառաչեց:
Սեմը զզվանքով նայեց նրան:
Այդպես անցավ Գոլլումի հետ ճանապարհորդության երրորդ օրը: Մինչդեռ այլ, երջանիկ ու լուսավոր երկրներում կերկարեին իրիկնային ստվերները, ստվերները՝ նրանք կրկին ճանապարհ ընկան: Հազվադեպ էին կանգ առնում, բայց ոչ թե հանգստանալու համար, այլ Գոլլումի պատճառով. նա առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ավելի ուշադիր ընտրում ճանապարհը և հաճախ շփոթված կանգ առնում: Նրանք հասել էին Մեռյալ ճահճուտների ամենախորքը, և այնտեղ շատ մութ էր ու մռայլ:
Առաջ էին ընթանում իծաշարուկով, դանդաղ, կորացած, աչքները չկտրելով Գոլլումից և ճշգրտությամբ կրկնելով նրա շարժումները: Ջրափոսերը վերածվեցին լճերի, և չոր հող գտնելը, որտեղ ոտքերը մինչև ծնկները չէին խրվում բլթացող ցեխի մեջ, գնալով ավելի էր դժվարանում: Սակայն հոբիթները, բարեբախտաբար թեթև էին, այլապես նրանցից ոչ մեկը կենդանի դուրս չէր պրծնի ճահճուտից:
— Շրջապատել են, այո,— շշնջաց նա ի պատասխան: — Գայթակղում են մեզ: Դրանք հուղարկավորության կրակներ են, այրվում են մեռելների գլխին, այո, այո: Ուշադրություն մի դարձրու, մի՛ նայիր դրանց: Թող իրենց համար այրվեն: Ո՞ւր է տերը:
Սեմը շրջվեց: Ֆրոդոն կրկին հետ էր մնացել ու նույնիսկ չէր երևում: Սեմը մի քանի քայլ հետ վերադարձավ, վերադարձավ՝ չհամարձակվելով շատ հեռու գնալ, և ցածր, բարակ ձայնով կանչեց տիրոջը: Եվ հանկարծ նա նկատեց Ֆրոդոյին. վերջինս կանգնած էր անշարժ և, մտքերի մեջ խորասուզված, և անքթիթ նայում էր կրակներին: Անօգնական կախված ձեռքերից ջուր և ցեխ էր կաթկթում:
— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:
— Այո, այո, Մեռյալ Ճահիճներ, այդպես են սրանք կոչվում,— չարությամբ քմծիծաղ տվեց Գոլլումը: — Երբ վառվում են կրակները, ջրի մեջ նայել չի կարելի:
— Ովքե՞ր են նրանք, — դեռ վախից դողալով, Ֆրոդոյին հարցրեց Սեմը: — Որտեղի՞ց հայտնվեցին:
— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:
— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ սքանչելին Սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասի մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:
— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք:
— Չգիտեմ, չգիտեմ, Սմեագորլը չգիտի,— պատասխանեց Գոլլումը: — Նրանց չես կարող հասնել, շոշափել, ոչ: Մենք մի անգամ փորձել ենք, չէ՞, իմ սքանչելի: Այո, ես մի անգամ փորձել եմ: Աչքը նրանց տեսնում է, բայց ատամը չի բռնում, իմ սքանչելի: Ոչ, իմ սքանչելի, նրանք մեռած են, նրանք տեսիլքներ են:
Սեմը մռայլ ու զզվանքով լի հայցքով հայացքով նայեց Գոլլումին՝ հասկանալով թե ինչու էր նա ուզում շոշափել մեռելներին:
— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Հարկավոր է էստեղից հեռանալ, և ինչքան հնարավոր է՝ արագ:
— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:
Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթները Հոբիթներն աշխատում էին հետ չմնալ նրանից և, ակամա կրկնելով Գոլլումի շարժումներըև, մինչև գետին կռացած , սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:
Վերջապես արահետ գտնվեց, և նրանք, մեկ սողալով, մեկ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: Մի քանի անգամ նահանջեցին, մի քանի անգամ խրվեցին ցեխի մեջ, մեջ՝ գարշահոտ, ինչպես կեղտաջրերի հորը, և շուտով երեքն էլ մինչև կոկորդները ծածկվեցին լպրծուն, զզվելի տիղմով ու նրանց վրայից գարշահոտություն փչեց:
Ուշ գիշերով, լուսաբացին մոտ, նրանք վերջապես ոտքերի տակ ավելի չոր հող զգացին: Գոլլումը ֆշշացնում էր ու անընդհատ քթի տակ փնթփնթում, բայց գոհ տեսք ուներ: Միայն իրեն հայտնի ինչ-որ նշաններով, կամ հոտառությամբ, կամ իր արտասովոր հիշողությամբ, նա, ըստ երևույթին, հասկացել էր, որ այժմ գտնվում են անվտանգ տեղում և հիմա վստահ էր ու գիտեր, թե ուր գնալ:
— Դե, իսկ հիմա առա՛ջ,— հրամայեց նա: — Խելացի՛, քա՛ջ հոբիթսներ: Նրանք շա՜տ-շա՜տ հոգնել են, իմ սքանչելի, ու մենք էլ ենք հոգնել: Բայց հարկավոր է արագ հեռանալ այստեղից, տանել տիրոջը չար կրակներից հեռու, այո, այո, հեռու:
Այս խոսքերով էլ նա նետվեց առաջ և, գրեթե վազելով սկսեց գնալ եղեգնուտը երկու մասի բաժանող հողի բարակ շերտի վրայով: Հոբիթները սայթաքելով շտապեցին նրա հետևից: Բայց հանկարծ Գոլլումը նորից կանգ առավ, հոտոտեց և անհանգստացած ֆշշացրեց՝ երևում է կրկին ինչ-որ բանից դժգոհ էր:
— Ի՞նչ է պատահել,— փնթփնթաց փնթփնթալով վրա հասած հասավ Սեմը: Նրան թվաց, թե Գոլլումը զզվանքով փնչացնում է: — Ի՞նչ ես էդպես հոտոտում: Ես գարշահոտությունից քիթս եմ սեղմել, որ աչքերս ճակատս չթռչեն: Քո վրայից էլ է գարշելի հոտ գալիս, տիրոջ վրայից էլ: Էստեղ ամեն մի ցողուն գարշելի հոտ է արձակում:
— Այո, այո, և Սեմի վրայից էլ պակաս հոտ չի գալիս,— արձագանքեց Գոլլումը: — Խեղճ Սմեագորլի համար հոտոտելը դժվար է, բայց հնազանդ Սմեագորլը դիմանում է: Նա ուզում է օգնել բարի տիրոջը: Բայց գարշահոտությունը ոչինչ, ոչինչ: Օդում ինչ-որ բան այն չէ: Սմեագորլը զգում է, և դա նրան հեչ դուր չի գալիս:
Նա կրկին շարժվեց առաջ, սակայն գնալով ավելի էր անհանգստանում, անընդհատ կանգնում էր, վիզը ձգում ու ականջ դնում: Սկզբում հոբիթները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Եվ հանկարծ երեքն էլ միանգամից քարացան ու ակնջները ականջները սրեցին: Ֆրոդոյի ու Սեմի ականջին հասավ հեռվից եկող երկարաձիգ, կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցը: Հոբիթները ցնցվեցին ու միաժամանակ զգացին, թե ինչպես օդը տատանվեց ու մահացու սառնություն փչեց: Հետո լսվեց մոտեցող քամու ձայնը: Կրակները տատանվեցին, գունատվեցին ու մարեցին:
Գոլլումը չէր շարժվում: Նա կանգնած դուղում դողում էր ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում: Քամին մռնչոցով ու սուլոցով փլվեց ճահիճների գլխին, պատառոտեց մշուշի անթափանց ծածկոցը, և շուտով երկնային բարձունքներում երևացին ամպերն ու լուսինը:
Լուսնի տեսքից հոբիթները մի ակնթարթ ուրախացան, բայց Գոլլումը սեղմվեց գետնին՝ բոլոր անեծքներով անիծելով ատելի Սպիտակ Դեմքին: Ֆրոդուն ու Սեմը նայում էին երկնքին, ագահորեն կուլ տալիս թարմ օդը: Հանկարծ նրանք տեսան այն, ինչից այդքան վախենում էր Գոլլումը: Անիծված լեռների կողմից մի փոքրիկ, սև ամպ էր սրընթաց մոտենում՝ Մորդորի սև խավարից անջատված մի մութ ստվեր, հսկայական, սարսափազդու թևավոր մի արարած: Սահմռկեցուցիչ ճիչ արձակելով, այն մի պահ ծածկեց լուսինը և, առաջ անցնելով քամուց, սլացավ արևմուտք:
Եվ միայն այն ժամանակ, երբ լուսինը մտավ հեռավոր Թոլ Բրանդիրի հետևը, Գոլլումը վերջապես համաձայնեց վեր կենալ և շարունակել ճանապարհը:
Այդ ժամանակից ի վեր Սեմը սկսեց նկատել,որ Գոլլումը կրկին փոխվում է: Նա ավելի շատ էր քծնում հոբիթներին՝ ցույց տալով նրանց իր անսահման նվիրվածությունը, բայց Սեմին անհանգստացնում էր նրա տարօրինակ հայացքը, երբ նա գաղտնի նայում էր իրենց և հատկապես հատկապես՝ Ֆրոդոյին: Եվ բացի այդ, գնալով ավելի հաճախակի էր վերադառնում իր հին, գոլլումյան խոսելաոճին: Սակայն Սեմին ավելի շատ մտահոգում էր Ֆրոդոն: Նա չափազանց հոգնած տեսք ուներ, սպառվելու աստիճան հոգնած ու հյուծված: Ֆրոդոն այդ մասին ոչինչ չէր խոսում, նա առհասարակ գրեթե ոչինչ չէր խոսում և ոչ մի բանից չէր դժգոհում, սակայն քայլում էր կորացած, ասես ինչ-որ անտանելի բեռի տակ կռացած և, թվում էր, թե այդ բեռը գնալով ավելի է ծանրանում: Սեմն անընդհատ խնդրում էր Գոլլումին կանգ առնել ու սպասել տիրոջը:
Եվ իսկապես, Մորդորի դարպասին մոտենալուն զուգընթաց Ֆրոդոյի պարանոցից կախված Մատանին գնալով ծանրանում էր, կորացնում նրան ու սեղմում գետնին: Բայց Ֆրոդոյին ավելի շատ անհանգստացնում էր Աչքը. այդ նրա, այլ ոչ թե մատանու պատճառով էր Ֆրոդոն կծկվում ու գլուխը քաշում ուսերի մեջ: Նա ինքն իր մեջ Աչք էր անվանում ուժասպառ անող զգացողությունը, որ իրեն փնտրում է թշնամական սարսափազդու կամքը, որի համար ոչինչ են բոլոր երկնային ու երկրային արգելքները՝ մշուշ, ամպեր, ժայռեր, որը ուր որ է կգտնի, կբացահայտի ու կմոխրացնի իր ոչնչացնող հայացքով: Այդ հայացքից թաքնվել հնարավոր չէ, վերջին պատնեշները դարձել են բարակ և անհուսալի: Ֆրոդոն ճշգրիտ գիտեր, թե որտեղ է ակունքը այդ մահացու կամքի, գիտեր այնպես, ինչպես փակ աչքերով զգում ես , թե որտեղից են ընկնում կիզիչ արևի ճառագայթները: Մահացու ճառագայթը այրում էր նրա դեմքը, այդ պատճառով էլ Ֆրոդոն կախում էր գլուխը:
Գոլլումը նույնպես, դատելով ամեն ինչից, դրա նման ինչ-որ մի բան էր զգում: Բայց ինչ էր կատարվում նրա չորացած սրտում, ինչն էր նրան ավելի շատ տանջում՝ մշտապես փնտրող Աչքը, Մատանու հանդեպ տածած կարոտը, որը ստանալու համար պետք է էր միայն ձեռքը մեկնել, թե նվաստացուցիչ խոստումը, որ տվել էր ոչ այնքան իր սեփական կամքով, որքան սառը պողպատի հանդեպ տածած վախից՝ դա հոբիթները չգիտեին: Չնյայած Ֆրոդոն այդ մասին չէր էլ մտածում, իսկ Սեմը հիմնականում մտածում էր տիրոջ մասին՝ գրեթե չնկատելով իր մտավախությունները: Այժմ նա քայլու քայլում էր Ֆրոդոյի հետևից և ոչ մի վայրկյան չէր կորցնում նրան իր տեսողությունից. օգնում էր, երբ նա սայթաքում էր և փորձում ուրախացնել անփույթ կատակներով:
Երբ լույսը բացվեց, հոբիթները ապշեցին, հոբիթներն ապշեցին՝ տեսնելով, թե ինչքան են մոտեցել ու մեծացել չարագուշակ լեռները: Այժմ Մորդորի պարիսպները բոլորովին այլ տեսք ունեին: Դա արդեն ոչ թե պարզապես հորիզոնում երևացող, իր մեջ անորոշ սպառնալիք թաքցնող ամպերի պատ էր, այլ հսկայական սև աշտարակների շարք, որոնք մռայլ հսկում էին առջևում տարածված ամայի տարածքըտեղանքը: Ճահիճները վերջացան, բայց շուրջը դեռ սևին էին տալիս տորֆապատ բծերն ու ձգվում էին ցեխապատ , ճաքճքած հողերը: Առջևում սկսվում էին երկար, հարթ լանջեր, լանջեր՝ մերկ ու ամայի, իսկ ավելի վեր՝ Մորդորի դարպասի դիմաց, տարածվում էր մեռյալ անապատը:
Քանի դեռ շարունակվում էր մոխրագույն, մռայլ օրը, Հոբիթներն ու Գոլլումը որդերի պես կծկվել էին մի մեծ, սև քարի տակ՝ թաքնվելով Թևավոր Սարսափի դաժան, սրատես աչքերից: Ճանապարհորդության մնացած մասն անցավ վախի մթնոլորտում: Հոբիթների հիշողության մեջ ոչինչ էր մնացել, բացի շարունակ աճող վախից, և ոչնչով հնարավոր չէր սփոփվել ու հանգստանալ: Երկու գիշեր նրանք քարշ էին գալիս այդ տաղտկալի, անճանապարհ տեղանքով: Օդն այստեղ չոր էր, հագեցած դառնությամբ, շնչելը դժվարանում էր, կոկորդը չորանում էր:
Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: Արջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ այստեղ՝ ո՛չ գարուն, ո՛չ էլ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված, կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների:
Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել:
— Սիրտս խառնում է,— ասաց Սեմը:
Ֆրոդոն ոչինչ չասաց: Նրանք հապաղում էին, էին՝ ասես չցանկանալով խորասուզվել քնի մեջ, որտեղ նրանց սպասվում են ծանր մղձավանջներ, թեև քաջ գիտեին, որ դեպի առավոտ տանող միակ ճանապարհը անցնում է այդ մղձավանջների միջով: Գնալով ավելի էր լուսանում: Փոսերն ու այրված հողն արդեն երևում էին սարսափելի պարզությամբ: Ամպերի և երկար և երկար ծխի շերտերի արանքում երևաց արեգակը, բայց այստեղ նույնիսկ արևի ճառագայթներն էին պղծված: Այս անգամ բացվող օրը հոբիթներին չսփոփեց. լույսը նրանց չէր օգնում, այլ թվում էր, թե ծառայում է թշնամուն թշնամուն՝ լուսավորելով նրանց իրենց ողջ անօգնականությամբ՝ փոքրիկ, ծվծվան արարածներ՝ արարածներ, մոլորված Սև Տիրակալի ծխացող մոխրակույտերում:
Հոգնածությունից ուժասպառ եղած, նրանք սկսեցին հանգստանալու տեղ փնտրել: Նստեցին մոխրապատ բլուրի հովանու տակ, բայց բլուրը հեղձուցիչ ծուխ էր արձակում, և շուտով երեքն էլ սկսեցին հազալ և ու շնչահեղձ լինել: Առաջինը չդիմացավ Գոլլումը: Թքոտելով և անեծքներ թափելով, նա վեր կացավ և, առանց հոբիթներին նայելու, չորեքթաթ սողաց հեռու: Սեմն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, և շուտով մի մեծ, շրջանաձև փոս հայտնաբերվեց՝ Մորդորի կողմից քողարկված լեռան երկայնքով ձգվող հողապատնեշով: Փոսի մեջ ցուրտ էր ու տհաճ, հատակը ծածկված էր խիտ, գարշահոտ, յուղալի ցեխով: Այդ գարշելի փոսում էլ նրանք որոշեցին թաքնվել՝ հուսալով , որ այդտեղ Ամենատես Աչքը նրանց չի գտնի:
Օրը դանդաղ էր անցնում: Հոբիթները ծարավից թուլացել էին, բայց թույլ տվեցին իրենց միայն թրջել բերանները՝ վերջին անգամ տափաշշերը լցրել էին քարքարոտ կիրճի առվից, որը հիմա նրանց քաղցր տեսիլք էր թվում: Որոշեցին քնել հերթով: Սկզբում, չնայած հոգնածությանը, հոբիթներից ոչ մեկի քունը չէր տանում, բայց, երբ արևը թաքնվեց հսկայական ամպի հետևում, Սեմը ննջեց: Ֆրոդոն սկսեց հերթապահել: Նա պառկեց մեջքի վրա, բայց դրանից նրա ''բեռը'' չթեթևացավ: Այդպես պառկած նա նայում էր մշուշոտ երկնքին, և նրա աչքերի առջևով անցնում էին տարօրինակ, ուրվականային տեսիլքներ՝ սլանում էին սև ձիավորներ, անցյալի մշուշից դուրս էին լողում ծանոթ դեմքեր... Ֆրոդոն կորցրեց ժամանակի զգացողությունը, իրականությունը խառնվեց անուրջներին, և նա մոռացության գիրկն ընկավ:
— Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող անել: Այն տիրոջ մոտ է: Սմեագորլը խոստացել է օգնել տիրոջը:
— Այո-այո, օգնել մեր Սքանչելիի տիրոջը: Իսկ եթե մե՞նք դառնանք Սանչելիի Սքանչելիի տերը: Մենք կօգնենք ինքներս մեզ և կկատարենք խոստումը:
— Բայց Սմեագորլը խոստացել է շատշա՜տ-շատ լսող լինել: Հոբիթսը բարի՛ է, նա Սմեագորլի ոտքն ազատեց չար պարանից: Նա ինձ հետ քնքշորեն է խոսում:
— Սմեագորլը խոստացել է լսո՞ղ լինել, հա՞, իմ սքանչելի: Դդե Դե արի լս-սող լինենք ու ձկան պես խելոք, բայց ոչ թե հոբիթսների հետ, քաղցրիկս, այլ՝ այլ ինքներս մեզ: Բարի հոբիթսին մենք ոչ մի վատ բան չենք անի, ոչ, իհարկե ոչ:
— Բայց Սքանչելին լսել է մեր երդումը,— առարկեց Սմեագորլի ձայնը:
Ամեն անգամ, երբ խոսում էր երկրորդ ձայնը, Գոլլումի երկար թաթը դանդաղ սողում էր դեպի Ֆրոդոն, բայց, երբ սկսում էր խոսել Սմեագորլը, կտրուկ հետ էր քաշվում: Վերջապես երկու թաթն էլ, դողալով ու ցնցվելով, ձգվեցին դեպի Ֆրոդոյի կոկորդը:
Սեմն անշարժ պառկած ուշադիր լսում էր՝ կիսաբաց կոպերի տակից արանքից հետևելով Գոլլումի յուրաքանրյուր շարժումին: Ա՛յ քեզ բան: Ինքն էլ հիմարաբար մտածում էր, թե Գոլլումը սոված է, դրա համար էլ վտանգավոր է՝ մեկ էլ տեսար խժռեց, չհասցրեցիր նույնիսկ ուշքի գալ: Այժմ նա հասկանում էր, որ ամեն ինչ շատ ավելի սարսափելի է: Մատանին անդիմադրելի ուժով ձգում էր Գոլլումին: ''Ինքը''՝ դա, իհարկե, Սև Տիրակալն է, բայց ո՞վ է ''Նա'', որի մասին հիշատակվեց վերջում: Երևի չարագործ Գոլլումն իր թափառումների ժամանակ ընկերացել է ինչ-որ մի գարշելի արարածի հետ: Բայց Սեմը երկար չմտածեց այդ մասին. իրավիճակը գնալով ավելի վտանգավոր էր դառնում, ժամանակն է էր միջամտել: Նրա ձեռքերն ու ոտքերը ասես արճիճով լցված լինեին, բայց, այնուամենայնիվ, նա դժվարությամբ վեր կացավ ու նստեց: Ինչ-որ բան Սեմին հուշում էր, որ հարկավոր է զգույշ լինել և ձևացնել, թե ոչինչ չի լսել: Նա բարձրաձայն հոգոց հանեց, հորանջեց և քնկոտ ձայնով հարցրեց.
— Հե՛յ, ժամը քանի՞սն է:
Համոզելն ու ջերմ խոսքերը օգուտ չտվեցին: Միայն այն ժամանակ, երբ Ֆրոդոն ստիպված ձեռքը տարավ սրին և բարկացած բղավեց նրա վրա, Գոլլումը վեր կացավ և ծեծված շան պես սողաց առաջ:
Այդպես, մինչև երկար ու տառապալից գիշերվա ավարտն ու ահարկու լուսաբացի գալը , քայլում էին նրանք, լուռ, լուռ՝ ոչինչ չտեսնելով և չլսելով: Միայն քամին էր չարագուշակ սուլում նրանց ականջներում:
=== Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է ===