— Դեռ չգիտեմ,— պատասխանեց Սեմը,— բայց արևը, կարծես թե, մայր է մտել: Իսկ Գոլլումը ծլկեց: Ասաց՝ սոված է:
— Մի անհագստացիր,— ասաց Ֆրոդոն,— կվերադառնա, այ կտեսնես: Դա անխուսափելի է: Որոշ ժամանակ երդումը նրան կպահի, և բացի այդ՝ իր սքանչելիից Սքանչելուց էլ չի կարող բաժանվել:
Ֆրոդոն ավելի հանգստացավ, երբ իմացավ, որ մի ամբողջ օր խաղաղ քնել են սոված և չկապված Գոլլումի կողքին:
— Բոլոր Բեգինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:
— Բայց Ինքը կտեսնի, Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելիին Սքանչելին մեզանից:
— Ինքն առանց այդ էլ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Նա լսսել է մեր հիմար խոսսստումները և գիտի, որ չ-չենք կատարել իր հրամանը, այո: Հարկավոր է խլել Սքանչելին: Ուրվականներն ամեն տեղ փնտրում են: Խլե՛լ: