— Այս պայմաններով պատրաստ եմ ամեն շաբաթ այդպիսի երեկույթներ սարքել ձեզ համար։
— Չավտազանց Չափազանց ո՜ւշ է,— գլուխը տարուբերեց Մարտինը,— դա ինձ համար առաջին ու վերջին այդպիսի երեկոն էր. կարծես դրախտումն էի գտնվում։ Գիտեմ, որ ձեզ համար դրանում ոչ մի առանձին բան չկար, իսկ ինձ համար ամեն ինչ առանձնահատուկ էր։ Դա արդեն չի կրկնվի։ Ես վերջ տվեցի փիլիսոփայությանը։ Այլևս չեմ ուզում լսել դրա մասին։
— Կյանքումս առաջին անգամն է, որ ես դրամ ստացա փիլիսոփայության համար,— նկատեց Քրեյզը՝ ուղղվելով դեպի դուռը,— այն էլ արժեթղթերը՝ միանգամից արժեքազրկվեցին։
Մի օր փողոցով՝ Մարտինի առաջով, կառքի մեջ նստած անցավ միսս Մորզը և ժպտալով բարևեց նրան։ Մարտինը նույնպես ժպտաց և հանեց գլխարկը։ Այդ դեպքը ոչ մի տպավորություն չթողեց նրա վրա։ Մի ամիս առաջ այդ նրան տհաճ կթվար, թերևս զվարճալի, և նա կջանար պատկերացնել իրեն, թե միսս Մորզն ինչպես կզգար իրեն այդ պահին, բայց հիմա այդ հանդիպումը չհասավ նրա գիտակցությանը։ Նա իսկույն մոռացավ այդ, ինչպես կմոռանար, օրինակ այն, որ անցել է կենտրոնական բանկի կամ քաղաքային խորհրդարանի առաջով։ Եվ սակայն նրա ուղեղում անընդհատ չափազանց լարված աշխատանք էր կատարվում։ Շարունակ նույն աննահանջ միտքը հանգիստ չէր տալիս նրան «շա՛տ վաղուց»։ Առավոտները Մարտինը զարթնում էր այդ մտքով, նույն միտքը հալածում էր նրան քնի մեջ։ Ինչով էլ որ սկսեր պարապել, իսկույն ասում էր իրեն «Ամեն ինչ արված էր շա՜տ վաղուց»։ Տրամաբանորեն խորհրդածելով՝ Մարտինը հանգեց այն տխուր եզրակացության, որ հիմա նա ոչ ոք է, ոչինչ է։ Թափառական Մարտ Իդենը և նավաստի Մարտ Իդենը իրական անձնավորություններ էին. նրանք իրոք գոյություն ունեին, բայց մեծ գրող Մարտին Իդենը երբեք գոյություն չի ունեցել։ Մեծ գրող Մարտին Իդենը բազմագլուխ ամբոխի հերյուրած մտացածին մի անձնավորություն է, որին ամբոխը մարմնացրել է թափառական և նավաստի Մարտին Իդենի ֆիզիկական պատյանի մեջ։ Սակայն ինքը հո գիտի, որ այդ ամենը խաբեյություն խաբեություն է. բոլորովին էլ արևորդի չէ, որի առաջ ամբոխը խոնարհվում և նրանից ակնածում է։ Հասկանալի է, որ ինքն ավելի լավ գիտեր այդ։
Մարտինը մամուլում կարգում էր իր մասին՝ նայելով իր դիմանկարներին, որոնք տպվում էին ահագին քանակությամբ, և չէր ճանաչում իրեն։ Նա այն պատանին է, որ աճել է, ապրել, սիրել և ուրախացել է կյանքով բանվորական արվարձանում։ Նա ինքն է, որ լավ է վերաբերվել մարդկանց և թեթև սրտով ընդունել ձախորդություններր, ինքն է, որ թափառել է օտար երկրներում, շրջել է Խաղաղ օվկիանոսը երկայնքով ու լայնքով մեկ և գլխավորել իր նման թոկից փախածների խումբը, ինքն է, որ առաջին անգամ գրադարան մտնելով ապշել է գրքերի անվերջ շարքերից, իսկ հետո կարդացել է այդ գրքերն ու սովորել հասկանալ դրանք, ինքն է, որ մինչև ուշ գիշեր չէր հանգցնում լամպը, քնում էր անկողնի մեջ մեխ դնելով և իր հերթին գրել է գրքեր, իսկ այն անկուշտ շատակերը, որին մարդիկ հիմա մրցում էին կերակրել, ինքը չէ։
Այնուամենայնիվ, մի քանի բաներ զվարճացնում էին նրան. բոլոր լրագրողները վիճում էին, որ Մարտին Իդենին հայտնաբերելու պատիվն իրենց է պատկանում։ «Ուորրենի ամսաթերթը» երկար ու բարակ հայտարարեց իր բաժանորդներին, որ նոր տաղանդներ որոնելիս՝ նա առաջինը հանդիպել է Մարտին Իդենին։ «Սպիտակ Մուկը» իրեն էր հասցեագրում այդ արժանիքը. նույնն էր անում «Հյուսիսային տեսությունը», մինչև որ «Երկրագունդը» հանդիսավորապես նշեց, որ աղավաղված «Ծովի երգերը» առաջին անգամ ինքն է տպել։ «Պատանեկություն և չափահասություն» հանդեսը, որը խորամանկորեն ազատվել էր իր պահանջատերերից, ներկայացրեց Մարտին Իդենի նկատմամբ իր իրավունքները։ Իսկ այդ հանդեսը ոչ ոք չէր կարդում, բացի ֆերմերների երեխաներից։ «Անդրցամաքային ամսաթերթն» ու «Մոզը» նույնպես առաջնություն էին պահանջում այն հարցում։ «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերություն» Ընկերության» մեղմ ձայնը չէր լսվում աղմուկի պատճառով։ Հրատարակչությունը չուներ իր օրգանը, որի մեջ նա կարողանար բարձրաձայն հայտարարել իր իրավունքների մասին։
Թերթերը հաշվում էին Մարտինի հոնորարները։ Չգիտես ինչպես մի քանի հանդեսների կողմից նրան առաջարկված պայմանները հասարակության սեփականություն դարձան, Օքլենդի քարոզիչները, ինչպես և մասնավոր խնդրատուները անվերջ նեղացնում էին նրան բերանացի ու գրավոր խնդիրքներով՝ սակայն բոլորից վատ իրենց պահում էին կանայք։ Նրա լուսանկարները տարածվել էին ահագին քանակությամբ, իսկ թղթակիցները ջանք չխնայեցին ամենավառ գույներով նկարագրելու նրա «բրոնզե դեմքը», «հուժկու ուսերը» — «հստակ, հանգիստ հայացքը», «ժուժկալ մարդու փոս ընկած այտերը»։ Այդ «ժուժկալ մարդու այտերը» առանձնապես ծիծաղեցրին Մարտինին, երբ նա հիշեց իր պատանեկության փոթորկալի տարիները։ Շատ հաճախ հասարակության մեջ այս կամ այն կինը այնպես էր նայում նրան, որ կարծես գնահատում ու ջոկում էր նրան։ Մարտինը ծիծաղում էր՝ հիշելով Բրիսենդենի նախազգուշացումները։ Ո՛չ, կանայք երբեք չեն փչացնելու նրան, դա անկասկած է, դրան վերջ է տվել նա։
Լիզզիին ճանապարհ գցելուց հետո Մարտինը վերադարձավ «Մետրոպոլ»։
Նա նստեց թիկնաթոռին և հայացքն ուղղեց անորոշություն, առանց շարժվելու և առանց մտածելու որևէ բանի մասին։ Միայն ժամանակ առ ժամանակ երևում և անհետանում էին հեռավոր անցյալի ուրվականները։ Նա անտարբեր դիտում էր տեսիլքները, որոնք իրեն թվում էին որպես աղոտ երազներ, բայց Մարտինը քնած չէր։ Հանկարծ բացեց աչքերը և նայեց ժամացույցին։ ժամը Ժամը ճիշտ ութն էր. գործ չուներ անելու, քնելու համար էլ շուտ էր։ Եվ նա նորից ընկղմվեց երազկոտ, կիսաքուն վիճակի մեջ, և տեսիլքները երկար շարանով դարձյալ անցան նրա աչքի առջևով։ Այդ տեսիլքներում նշանակալից ոչինչ չկար։ Շարունակ կրկնվում էր մի տեսարան՝ խիտ սաղարթ, որի արանքներից արևի ճառագայթներն էին շողշողում։
Դուռը ծեծեցին, և նա ստիպված եղավ ուշքի գալ։ Նա քնած չէր և դռան թխկթխկոցը նրա ուղեղում առաջացրեց հեռագրի, նամակի, լվացքատնից սպիտակեղեն բերող սպասավորի պատկերացում։ Նա հիշեց Ջոյին, և ինքն իրեն հարց տալով, թե որտեղ կարող է գտնվել Ջոն, Մարտինը բղավեց.
— Ռո՛ւթ,— բացականչեց նա զարմացած և գրեթե վախեցած։
Ռութի դեմքը դժգույն և տխուր էր։ Նա կանգնած էր դռան մոտ, մի ձեռքով բռնել էր այն, իսկ մյուս ձեռքը սեղմել էր կրծքին։ Հանկարծ նա աղերսագին երկարեց Մարտինին իր երկու ձեռքերը և քայլեց դեպի առաջ։ Նստեցնելով նրան բազկաթոռին՝ Մարտինը նկատեց, որ նրա մատները շատ սառն են։ Նա մոտեցրեց մի այլ բազկաթոռ և նստեց նրա արմունկակալին։ Շփոթությունից չէր կարողանում խոսել։ Ռութի հետ իր ունեցած սիրային պատմությունը վաղուց թաղված էր նրա սրտում։ Նա այնպես էր զգում՝ կարծես «Մետրոպոլ» հյուրանոցի տեղում կանգնած լիներ «Տաք աղբյուրների» լվացքատունը և նրան առաջարկած լինեին զբաղել զբաղվել ամբողջ շաբաթվա լվացքով։ Նա մի քանի անգամ փորձեց խոսակցություն սկսել, բայց ամեն անգամ էլ չէր համարձակվում։
— Ոչ ոք չգիտե, որ ես այստեղ եմ,— ասաց Ռութը ցածր ձայնով և թախանձագին ժպտալով։
— Օ՜,— կրկնեց Մարտինը։
Դեռ երբեք նրա լեզուն այսքան կաշկանդված չէր եղել։ Անկասկած՝ նըա նրա բոլոր մտքերը գլխից դուրս էին թռել։ Նա զգում էր, որ լռությունն անհարմար է դառնում, սակայն մահվան սպառնալիքի տակ էլ չէր կարող գտնել, թե ինչից սկսի խոսակցությունը։ Իրոք ավելի լավ կլիներ, եթե նա այժմ գտնվեր «Տաք աղբյուրների» լվացքատանը. նա լուռ վեր կքաշեր թևքերը և կսկսեր աշխատանքը։
— Ուրեմն, դուք ինձ հետևե՞լ եք,— ասաց նա վերջապես։
— Երևում է, որ դու շատ լավ ես,— ասաց Մարտինը հիացած,— մինչև անգամ կարծես, չաղացել ես։
— Հենց այդպես է,— հաստատեց Ջոն, ուրախ Ժպտալով։― ժպտալով։― Այն օրվ անիցօրվանից, երբ ես թափառաշրջիկ դարձա, հասկացա, թե ի՜նչ է նշանակում կյանքը։ Ես երեսուն ֆունտ ավելացրի իմ քաշը և հրաշալի եմ զգում ինձ։ Առաջներում աշխատանքն այնքան էր հյուծել ինձ, որ միայն ոսկոր ու կաշի էր մնացել ինձանից, իսկ այսպիսի կյանքն իսկական իմ ուզածն է։
— Սակայն դու ողորմություն ես խնդրում գիշերային օթևանի համար,— տնազ արեց Մարտինը նրան,— իսկ գիշերը ցուրտ է։
— Հը՞, գիշերային օթևանի համար ողորմոլթյո՞ւն ողորմությո՞ւն եմ խնդրում։— Ջոն գրպանից հանեց մի բուռ դրամ։— Ինձ բավական էր և սա,— խոստովանեց նա,— դու բարի մարդ երևացիր աչքիս, դրա համար էլ ես ուզեցի ճանկել։
Մարտինը հռհռաց։