Կինը արդեն հագնվել էր և նստել բազմոցին։ Բայց նայում էր ոչ թե Ռավիկին, այլ պատուհանից դուրս։ Ռավիկը կարծում էր, թե նա վաղուց արդեն գնացած կլինի։ Նրա համար շատ տհաճ էր, որ կինը դեռ այդտեղ է։ Առավոտները Ռավիկը ոչ ոքի ներկայություն տանել չէր կարողանում։
նա Նա մտածեց, թե չփորձի՞ արդյոք նորից քնել։ Բայց զգաց, որ կինը միևնույն է զննելու է իրեն, իսկ դա խանգարում էր նրան։ Ռավիկը որոշեց, որքան կարելի է շուտ գլուխն ազատել նրանից։ Եթե նա փողի է սպասում, ուրեմն, դա շատ հեշտ է։ Ասենք, ոնց էլ ուզում է լինի, դժվար չէ։ Ռավիկը տեղից բարձրացավ։
— Դուք շո՞ւտ եք վեր կացել։
Կինը վախեցած շրշվեց։շրջվեց։
— Ես այլևս չէի կարողանում քնել։ Ցավում եմ, եթե ձեզ արթնացրի։
— Սպասեք։ Ես հիմա կհագնվեմ։ Դուք պետք է դեռ նախաճաշեք։ Խմեք հյուրանոցի նշանավոր սուրճը։ Մենք ժամանակ ունենք։
Ռավիկը հագնվեց ու սեղմեց զանգի կոճակը։ Հետո գնաց լոգասենյակ։ Նա տեսավ, որ կինը արդեն եղել է այստեղ։ Բայց ամեն ինչ տեղը տեղին հավաքած էր, նույնիսկ գործածած խավավոր սրբիչները։ Ռավիկը մաքրում էր ատա ներըատամները, երբ լսեց, թե ինչպես սպասավորուհին նախաճաշը ձեռքին ներս մտավ։ Նա շտապեց վերջացնել։
— Ձեզ համար դա տհա՞ճ էր,— հարցրեց Ռավիկը, դուրս գալով լոգասենյակից։
— Որ սպասուհին ձեզ այստեղ տեսավ։ Ես այդ մասին չէի մտածել։
— Ոչ։ նա Նա ինքն էլ ամենևին չզարմացավ։
Կինը նայեց մատուցարանին։ Նախաճաշը երկու հոգու համար էր, թեև Ռավիկը այդ մասին ոչինչ չէր ասել։
— Լավ,— ասաց նա սանիտարներին։— Արեք, ինչ որ պետք է։
Սանիտարները բռնելով դիակի ոտքերից և ուսերից, բարձրացրին նրան ու դրին հատակին։ Ռավիկն ուզեց ինչոր բան ասել։ Նա նայեց կնոջը։ Կինն անշարժ կանգնել էր իր տեղում։ Ռավիկը լուռ էր: Սանիաարները պատգարակր Սանիտարները պատգարակը դուրս տարան։ Հետո ներս եկան և խավար միջանցքը դուրս բերին նաև դիակը։ Ռավիկը գնաց նրանց հետևից։ Աստիճաններով իջնելիս նրանք ստիպված էին դիակը բարձր պահել, որպեսզի կարողանան անցնել։ Նրանց գլուխները լցվել էին արյունով ու մի տեսակ ուռել, զոռից երեսները կարմրել էր, ծածկվել քրտինքով, և հանգուցյալը ծանրորեն սավառնում էր նրանց գլխավերևում։ Ռավիկը հետևում էր նրանց՝ մինչև ցած իջնելը, իսկ երբ արդեն ներքևում էին, ինքը նորից վերադարձավ սենյակ։
Կինը լուսամատից կպած դուրս էր նայում փողոցում կանգնած մեքենային։ Սանիտարները պատգարակը ներս հրեցին մեքենայի մեջ, ինչպես հացթուխն է հացը փռի մեջ հրում։ Հետո բարձրացան խցիկը։ Մոտորն այնպես սկսեց ոռնալ, կարծես գետնի տակից դուրս եկող ողբի ձայն լիներ։ Մեքենան միանգամից դուրս պրծավ ու ծռվեց դեպի փողոցի անկյունը։