Ավելացվել է 691 589 բայտ,
07:26, 1 Հունիսի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Պետականության մարտահրավերները, հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր
|հեղինակ = [[Միքայել Առաքելյան]], [[Ռոբերտ Ղահրամանյան]] (կազմողներ)
|թարգմանիչ = Հասմիկ Հարությունյան
|աղբյուր = [[«Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից»]]
}}
:::::::Համբարձում Գալստյանի հիշատակին
==Նախաբան==
Որոշեցի գրել այս գիրքը՝ հաղորդելու համար վերջին տասնամյակում հայ իրականության մեջ տեղ գտած իրադարձությունների եւ նրանց նշանակության վերաբերյալ իմ խոհերը Ա ասելու համար, թե, իմ կարծիքով, ի՛նչն է, որ բախտախաղի է դրված։ Գրքում ներկայացված տեսակետների զգալի մասը կաբելի է գտնել վերջին երկու– երեք տասնամյակում, 1974֊ից ի վեր, իմ գրած, հրատարակած կամ ներկայացրած զեկուցումների ու հոդվածների մեջ։
Այդ տեսակետներից շատերը քննության ենթարկվեցին ու բյուրեղացան, երբ հայ ժողովուրդն ընդունեց պետականության մարտահրավերը, եւ ես բացառիկ հնարավորությունն ունեցա վերջին տասնամյակի իրադարձությունների ոչ թե սոսկ դիտողը, այլ դրանց մի մասի մասնակիցը լինել։ Ղարաբաղ Կոմիտեի կողմից հիմնադրված Հայոց համազգային շարժումը 1990 թ․–ի ամռանը հոգեվարք ապրող խորհըրդային խորհրդարանում շահեց տեղերի մեծամասնությունը Ա իր ղեկավարներից մեկին՝ Լեւոն Տեր֊Պետբոսյանին ընտրեց դրա նախագահ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինձ հրավիրեց Երեւան՝ Գերագույն խորհրդում իրազեկման եւ վերլուծության բաժին հիմնելու նպատակով։ Հայաստանում աշխատանքս սկսեցի 1991֊ի հունվարին՝ վեց ա– միս ժամանակով։ Իմ առջեւ դրված խնդիրն իրականացված էր, երբ 1991֊ի սեպտեմբերին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, իսկ Լ․ Տեր֊Պետրոսյանն րնտրվեց Հայաստանի Նախագահ։ Նորընտիր Նախագահն ինձ խնդրեց մի փոքր ավեփ մնալ՝ իբրեւ իր խորհրդական։ 1994֊ին Նախագահն ինձ նշանակեց գլխավոր խորհրդական եւ Ան֊վտանգության խորհրդի քարտուղար։ Նա ինձ շնորհեց նաեւ դեսպանի կոչում եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն՝ հատուկ առաքելություններով երկրից դուրս գտնվելիս աշխատանքներս դյուրացնելու նպատակով։ Մի կարճ շրջան՝ 1993թ․֊ի
7
մարտից մինչեւ 1994թ․–ի սեպտեմբեր, ես, համատեղության կարգով, եւ բավական դժկամորեն, ծառայեցի նաեւ իբրեւ Արտաքին գործերի ա– ռաջին փոխնախարար։ Հայաստանում աշխատանքիս յոթ տարիների ընթացքում ընդգրկված եմ եղել քաղաքականության ձեւավորման եւ մի շարք երկբների, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների մեջ, աշխատել եմ նոր պետության առջեւ ծառացած բախտորոշ խնդիրներից մի քանիսի, այդ թվում սույն գրքում որոշակի մանրամասնությամբ քննարկվող Դարաբաղյան հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերի վրա։ 1997 թ․ սեպտեմբերին, անձնական պատճառներով, հրաժարական ներկայացրի եւ վերադարձա Քեմբրիջ, Մասաչոաեթս։ Վեց ամիսը տեւեց յոթ տարի։
Նախնական այս ծանոթությունն ամբողջացնելու համար ընթերցողին պետք է տեղեկացնեմ նաեւ, որ դաստիարակվել եմ դաշնակցական կամ ՀՅԴ միջավայրում եւ երկար ժամանակ եղել եմ այդ կուսակցության անդամ։ Դրա հիմնադիրներն ու պատմությունն ինձ համար եղել են ներշնչանքի աղբյուր, որպիսին եղել են նաեւ դրա շատ ղեկավարներ, որոնք 1918֊ին հիմնադրել ու ղեկավարել են Հայաստանի Աոաջին Հանրապետությունը։ Թեեւ չէի ասի, թե համաձայն եմ նրանց բոլոր գործողություններին ու քաղաքականությանը, սակայն նրանք, իրենց սերնդակից ուրիշ ականավոր անձանց հետ միասին, առանձնանում են իրենց անհատականությունների ուժով եւ մտավոր կարողություններով։ Նրանցից մեկը՝ Աոաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը եղել է իմ ուսուցիչներից եւ իմ հաճախած դպրոցի՝ Բեյրութի Փալանջյան ճեմարանի տնօրենը։ Նրան ճանաչելուս հանգամանքը միշտ մեջս անսասան է պահել Հայաստանի անկախ պետականության վեբածննդի հանդեպ հավատը։ Ես ՀՅԴ֊ից դուրս եկա 1988֊ի դեկտեմբերին, երբ եզրակացրեցի, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդական շարժման եւ այդ շարժման ղեկավարների հանդեպ Դաշնակցության րնդդիմադիբ կեցվածքը պատահական չէ եւ հիմնված չէ անտեղյակության վրա։ Թեեւ այս ոաումնասիրության մեջ Դաշնակցությանը հատկացված տեղը կարող է բացատրվել ՀՅԴ֊ի հետ իմ ունեցած անհամաձայնություններով, սակայն կարծում եմ, որ այդ երեւույթի պատճառն այն արտասովոր դիրքն է, որ ՀՅԴ֊ն գրավել եւ դեռեւս գրավում է հայ կյանքում։
8
Սա, ամեն դեպքում, հուշագրություն չէ։ Ինչպես մի անգամ, դեռեւս Հայաստանում աշխատելուս տարիներին, մի ընկերոջ ասացի՝ անհնար է այս գործն անել եւ միեւնույն ժամանակ մտածել հուշերի մասին։ Անհնար է գործել սխալներ, որ հարկադրված ես գործել, եւ միեւնույն ժամանակ մտածել պատմությունից կամ հետագայում քո իսկ քննադատությունից կաշիդ փրկելու մասին։ Հուշերը նաեւ այն թերությունն ունեն, որ, եթե ազնվորեն են գրված, ճշմարտությունն են արտացոլում, առնվազն՝ մեկ մարդու ճշմարտությունը, իսկ ճշմարտությունը կարող է շատ տաղտկսդի լինել, շատ տարօրինակ ու շատ անհավատալի, կամ՝ այս բոլորը միաժամանակ։ Մինչդեռ ֆանտաս– տիկր միշտ ավելի զվարճալի է, նույնիսկ՝ ավելի արժանահավատ։ Ի– դեալականացվածր միշտ ավելի ոգեշնչող է, թեեւ, հավանաբար՝ նվագ օգտակար։ Ի վերջո, ոգեշնչումր կատարում է միեւնույն դերը, ինչ զվարճալիքը, զվարճացնում է, բայց չի անհանգստացնում։ Վերլուծությունը սակայն այդ ակնկալությունը չի արդարացնում։
Սա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմություն չէ՝ որքան էլ այդ խնդիրն առանցքային դեր ունենա քննարկված հարցերի համատեքստում։ Թեեւ այժմ արդեն հնարավոր է վերջին տասնամյակի պատմագիտական հետազոտություն գրել, սակայն ինչ֊ինչ բնագավառներ դեռեւս որոշ ժամանակ փակ են մնալու։ Ղա– րաբաղն այստեդ քննարկվում է քաղաքական գործընթացների ու բանավեճերի մեջ կատալիզատորի իր դերով, ինչպես նաեւ՝ իբրեւ այդ գործընթացները պայմանավորող գործոն։ Թե որեւէ կուսակցություն կամ անհատ ինչպե՛ս է տեսնում Լեռնային Ղարաբաղի հիմնա– խնդիրն ու դրա լուծումը, այդ խնդիրը նրա աշխարհայացքի մեջ ի՛նչ տեդ է գրավում, եւ թե կուսակցությունր կամ անհատն ինչպե՛ս է պատկերացնում այդ հիմնախնորի լուծումը՝ հարցեր են, որոնք արծարծվում են այս գրքում։
Դիրքը հիմնականում պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնք հանրության սեփականություն են։ Որեւէ սենսացիոն գաղտնիք չի բացահայտվում։ Նորություն կարելի է գտնել միայն քաջածանոթ, սակայն անտեսված կամ մոռացության մատնված իրադարձությունների ու տեսակետների, դրանց գնահատման ու վերլուծության մեջ, ինչպես նաեւ այն կոնտեքստի մեջ, որում զետեղված են դրանք։
9
Բացի այդ, այս աշխատանքում չի արծարծվում Հայաստանում տեղ գտած գործընթացների մեջ հարեւան թե հեռավոր այլ պետությունների ունեցած դերը։ Նման զանցառության հարցում իմ առաջին արդարացումն այն է, որ, որքան էլ այդ պետությունների դերը նշանակալի փնի, գիրքը կենտրոնանում է այն խնդրի վրա, թե ինչ կերպ են հարցերն ընկալվել ու սահմանվել հայ քաղաքական մտքի մեջ։ Երկրորդ, հայերը պետք է ստանձնեն իրենց գործողությունների, դիրքորոշումների, ոբդեգրած ու վարած քաղաքականությունների եւ կատարած ընտրանքների պատասխանատվությունը, ինչպես նաեւ հնարավորությունների առկա տարբերակները նշմարելու հարցում ի– րենց թերացման կամ՝ տարբերակներ ստեղծելու իրենց անկարողության պատասխանատվությունը։ Անկախ այն դերից, որ սեվւական շահերի հետապնդման ընթացքում այլ պետություններ կարող են հատկացնել Հայաստանին, ամեն դեպքում, հայերն իրենք են, որ պետք է սահմանեն իրենց խնդիրները, օրակարգը, կենսական շահերն ու ռազմավարությունը, ճշտորեն հաշվարկեն ուբիշներինը՝ լի– նեն այդ ուրիշներր «բարեկամ», թե «թշնամի»։ Իրենց գործն է որոշել այլ երկրի կամ որեւէ այլ արտաքին ուժի հետ շահերի րնդհանրության կամ անհամատեղելիության ասպարեզն ու աստիճանր։ Մեղադրել այլեբկրների՝ այն դեպքում, երբ հայերն իրենք են, որ սխալ են ընկալել իրադրությունը, կարող է լավ քարոզչություն լինել, սակայն վատ պատմություն, վատ ղեկավարում եւ վատ օրինակ։ Այլ պետությունների որդեգրած քաղաքականությունների ու դիրքորոշումների քննադատության բացակայությանն այս գրքում չպետք է մեկնաբանվի իբրեւ Հայաստանի ու հայ ժողովրդի վրա ներազդած զարգացումների հարցում պատասխանատվության նրանց ունեցած բաժնի բացառում։ Այլ պետությունների դերի եւ հայ քաղաքականության վրա նրանց ներգործության հարցի քննարկման ժամանակը նույնպես կգա։
Եվ, վերջապես, այս գիրքր ո՛չ այն քաղաքականության պաշտպանությունն է, որին մաս եմ կազմել, եւ ո՛չ այն քննադատության ու գրոհների պատասխանր, որոնց ենթարկվել եմ՝ Հայաստանում իմ պաշտոնավարությունից առաջ, ընթացքում եւ հետո։ Քննադատված լինելը կապված է աշխատանքի բնույթի հետ։ Երբեմն ինձ բաժին է հասել ավեփն, քան վաստակել եմ, հատկապես երբ այն, ինչ գրվել կամ ասվել է, որեւէ քաղաքակիրթ հասարակության մեջ չէր կարող քննադատություն կոչվել։
10
Թեեւ ջանացել եմ օբյեկտիվորեն ներկայացնել ուրիշների դիրքորոշումները, գիրքը կանխակալ է․ ամեն դեպքում՝ այն իմ վերլուծությունն է։ Ես կարող եմ սխալ լինել կամ ժամանակը կարող է ցույց տալ, որ սխալ էի։ Անկեղծորեն ասած՝ հույս եմ փայփայում սխալ փ– նելու, որովհետեւ այն, ինչ ասելու եմ, ընթերցողներից քչերին է սփոփելու եւ շատերին կարող է անհանգստացնել։ Գրքում ներկայացվող վերլուծությունները շատերի կողմից կարող են նաեւ վտանգավոր համարվել։ Աակայն, թերեւս, կարեփ է մխիթարվել Օրսոն Ուելսի հայտնած այն կարծիքով, թե «գաղափարը, որը վտանգավոր չէ, արժանի չէ գաղափար կոչվելու»։
Ես ստանձնում եմ այս գրքում ներկայացված յուրաքանչյուր կարծիքի, գաղափարի, վերլուծության պատասխանատվությունը։ Այսպիսի ժամանակները վտանգավոր են նրանց համար, ովքեր իրադարձությունների իմաստը ցանկանում են տեսնել կամ տեղավորել հեռանկարայնության մեջ։ Տեղեկատվության ու կարծիքների անողոք հորձանուտի մեջ որոշել, թե ինչն է կարեւոր կամ ինչը կարող է կարեւոր լինել, ավեփ լավ կլինի թողնել աստղագուշակներին։ Սակայն, այնուամենայնիվ, մարդ, փնի քաղաքականություն մշակող, թե հետաքրքրված կողմնակի դիտող, մշտապես կոչված է բացատրելու իրադարձությունները, գնահատելու միտումները եւ դատողություններ անելու։
Եթե ներկայացվող վերլուծություններն ու տեսակետները նպաստեն ճիշտ հարցադրումների եւ բանավեճի առաջացման, ես լիովին հատուցված կլինեմ։
Հունվարի 15, 1999 թ․
==Ներածություն==
Գիրքր փաստարկ է հօգուտ բանական քննարկման եւ իրազեկ բանավեճի՝ ի հակադրություն ճարտասանության կամ, ինչպես դարասկզբի հայ սոցիալիստ վերլուծաբան Երվանդ Պալյանն է կոչել՝ «ոեֆլեքսիվ ռեակցիաների»։ Իբրեւ այդպիսին, այն կարող է դիտվել որպես իմ 1989֊1990֊ին գրած եւ 1991թ․–ին հրատարակված «Հայաստանը քառուղիներում» գրքի շարունակություն։ Այն ժամանակ Հայաստանում, եւ ամենուր, հայության մեծ մասի համար անկախությունը դեռեւս հեռավոր երազանք էր։ Իմ մտքով իսկ չէր անցել, եւ կասկածում եմ, թե որեւէ մեկի մտքով կարող էր անցնել, որ ես ի վերջո աշխատելու եմ Հայաստանում՝ այդ գրքում արծարծված խնդիրներից մի քանիսի վրա։
Տասր տարի անց եւ բավական անցուդարձից հետո թերթում էի այդ զործր՝ ամփոփելու համար այս հատորը։ Ինձ ցնցեց այն փաստը, որ 1988֊ից սկզբնավորված եւ հատկապես 1998֊ին տեղի ունեցած իրադարձությունները առնվազն արդարացրել են այնտեղ արծարծված հարցերը՝ միեւնույն ժամանակ պարունակերւվ այդ նույն հարցերի, թեեւ ոչ վերջնական, պատասխանը․
Հայաստանը կարո՞ղ է անկախ պետության փնել։ Ավելի ճշգրիտ Փլելու համար կարելի է հարցնել․ Հայաստանը կարո՞ղ է ձեռք րերեչ ռազմավարական ե քաղաքական հնարավորության ՝ի զռրա լինելու, իբրե ինքնիշխան պետության, սահմանելա ե տնօ– րինելաիր կենսական շահերը, թե՞ շարունակելու է պահպանել իր գոյության մանղատր իբրեւ կայսերական իշխանությունից կախյալ պետություն՝ ի հատուցումն նրա հովանավորության։ …Հարեւանների նկատմամբ ունեցած վախը երկար ժամանակ ե֊ ղել է Հայաստանի անկա/սաթյաճ հարցի պատասխանը որոշող
13
գփւավռր գործոնը։ Մի շարք կոտորածներով եւ քսաներորդ դարում իրականացված ցեղասպանտթյամբ հարուցված, վայրագ քուրքի պատկերով ամրապնդված, պան֊թյարքիզմի մշտական ուրվականով սնուցված, իբրեւ զոհի եւ գաղութացվածի հոգեբանություն ներշնչված, Հայաստանի ինքնահոչակ պաշտպանների կոդմից հմտորեն բանեցված այդ վախը, փաստորեն, ադճատել է ազգային շահերի ընկալումը ե շփոթվել է ռազմավարական մտածողության հետ։
…Ցեղասպանությունը, դրա շահարկումը եւ Թուրքիայի կոդմից դրա մերժումը կաթվածահար են արել հայ ժողովըրդի հավաքական ոգին։ Սկզբում բռնության, իսկ ապա այդ բռնության ժխտման զոհերի ազգը ի զորու չէ պահպանելու բանական քննարկման կարողությունը։ Ազգը չի կարոդ պատկերացնել ա– պագան, եթե նրա միակ պատկերացումը ապագայում կրկին զոհ դառնալու հեռանկարն է։ Ապագայի մերժումն արդարացնում է ներկայի մերժումը եւ հարկադրում է գերբեռնված անցյալի տառապագին կրում…
…Ազգային ժողովրդավարական շարժումը …հարցականի տակ դրեց վախի վրա հիմնված չափանիշի վավերականությունը, կասկածի ենթարկեց պան֊թյարքական վտանգի սպառնալիքը, վերահաստատեց ազգային օրակարգի սահմանման իրավունքը եւ վերաեիմնեց բանական խոսակցությունն իբրեւ հարցերին պա– տասխանեթւ միջոց։ (Հայաստանը քառուղիներում, էջ 1 –2)։
… Սփյուռքում մենք պետք է համեստությանն ու քաջությունն ունենանք հասկանալու, որ մեր կազմակերպությունները ստեղծված չէին մեր ազգի առջեւ ծառացած նոր ու ավե/ի մեծ մարտահրավերները դիմակայեւու համար։… Վերջին յոթանասուն տարում մեր քաղաքական միտքն աննպատակ դեգերել է, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ սփյուռքահայերս ենք ղեգերեւ երկրից երկիր… ժամանակը եկել է վերագնահատելու անցյալ տասնամյակների խնդիրները, հասկանալու պատմությունը եւ գործելու այնպես, որ հնարավոր դաոնան պատմությանը մեր իրական մասնակցությանն ու պատմության իրական փոփոխությանը։ Եկել է իրականն ա ծիսականը տարանջատելու ժամանակը։ …(Հայաստանը քառուղիներում, էջ 167)։
14
1989 թ․ Գերագույն խորհրդի բանավեճերից սկսած՝ Հայոց համազգային շարժումն (ՀՀՇ) այս հարցերին տվեց մի շարք խիստ հստակ պատասխաններ․ Հայաստանը, եթե կենսունակ եւ անկախ պետություն դաոնալու հույս է փայփայում, պետք է հաղթահարի ա– վանդական մտածողությունը։ Այս դրույթը հակադրվեց հայ քաղաքական մտքի կողմից ընդունված պատկերացմանը։ Բնազդական հակադրությունը ՀՀՇ֊ին եւ Լեւոն Տեր֊Պետրոսյանին, ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում նրանց տիրապետության օրոք, այնպես էլ իշխանությունից հեռանալուց հետո, ուղղակիորեն կապված է գլխավոր այս հարցում նրանց որդեգրած դիրքորոշման հետ։ Թեեւ վերջնական պատասխաններ չեն եղել, սակայն հարցերի վավերականությունը հաստատվել է առկա բանավեճերով, որքան էլ որ դրանք կցկտուր ու ամբոխավարական լինեն։
Վերջին տասը տաբում Հայաստանում, Կովկասում եւ աշխարհում կատարված հիմնավոր վափոխություններբ ուղղակի կամ անուղղակի ազդել են ողջ հայ ժողովրդի կյանքի վրա։
ԽՍՀՄ֊ը, որի բաղկացուցիչ մասն էր Հայաստանը, մոտ էր պայթյունի, սակայն ոչ մի կառավարություն աշխարհում չէր սպասում դրան, ե սոսկ սակավաթիվ անհատներ էին ակնկալում այդ։ ԽՍՀՄ֊ը դեռեւս գերտերություն էր, եւ բոլոր որոշումները, ռազմավարությունը, հաշվարկներր կատարվում էին այն գիտակցությամբ, որ այն շարունակելու է գոյատեւել։ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության աոաջին քարտուղար եւ երկրի վւաստացի ղեկավար Սիխայիլ Գորբաչովր «բացել էր» իտբհրդային հասարակությունը իր գլասնոստով (ինչ֊որ աստիճանի քաղաքական հրապարակայնություն) եւ պերեստրռյկա– յով (սահմանավւակ տնտեսական վերակառուցում), որ ԽՍՀՄ֊ն իբրեւ սոցիալիստական համակարգ եւ իբրեւ կայսրություն պահպանելու վերջին ճիգն էր։ Նույնիսկ եթե մարդիկ, հատկապես Արեւմուտքում, չէին ցանկանում տեսնել այդ, Գորբաչովր քաջ գիտեր, որ համակարգը տնտեսապես ու քաղաքականապես սնանկ էր։
Հայաստանում, ինչպես եւ ԽՍՀՄ որեւէ այլ վայրում, միակ օրինականորեն գործող կուսակցությունը Կոմունիստական կուսակցությունն էր։ Գոյություն ունեին զանազան չճանաչված խմբեր ու խմբավորումներ։ Միայն Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումն էր, որ մոտ էր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական կուսակցություն լինելուն, եւ Հայրիկյանն աքսորվեց Գորբաչովի կողմից։
15
Մինչ այդ հանդարտ Խորհրդային Հայաստանում 1987 թ․ աշնանը սկսվեցին փոփոխություններ, շրջակա միջավայրի պահպանության սկզբնավորվող շարժումը հրապարակային ցույցեր կազմակերպեց՝ իր բողոքն արտահայտելու համար քաղաքն աղտոտող քիմիական արդյունաբերության եւ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հավասարապես վտանգավոր Մեծամորի ատոմակայանի կապակցությամբ։ Մասնակցում էր մոտ հինգ հազար քաղաքացի։
Մակայն 1988 թ․ փետրվարի 20֊ր դարձավ այն օրը, երբ քաղաքական երկրաշարժր ցնցեց Հայաստանն ու Ադրբեջանի հայաբնակ ինքնավար մարզ Լեռնային Ղարաբաղը։ Այդ օրը Լեռնային Ղարա– բւսղի մայրաքաղաք Ատեփանակերտում Մարզային խորհուրդը մի բանաձեւ ընդունեց, որով Մոսկվայից խնդրում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների փոփոխություն կատարել՝ այնպես, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս։ Սա միեւնույն պետության ներսում կատարելիք փոքրիկ մի գործողություն էր, ինչպիսին խոր– հըբդային կարգերի ընթացքում կատարվել էր բազմաթիվ անգամ։ Երկու հանրապետություններն էլ, Հայաստանն ու Ադրբեջանը, մեկ պետության՝ ԽՍՀՄ֊ի մասերն էին, եւ հետեւաբար՝ նման գործողությունը կլիներ ներքին վարչական փոփոխություն՝ առանց միջազգային հնչեղության։ Ղարաբաղի ղեկավարները նաեւ վստահ էին, կամ նրանց վստահեցրել էին, թե Մոսկվան համակրանքով է վերաբերում այդ խնդրանքին, եթե այն ներկայացվի բոլոր ձեւականությունների պահպանմամբ՝ հայերի համաժողովրդական աջակցության հրապարակային ցուցադրման միջոցով։
Ղարաբաղի խնդրանքին Երեւանում սատար կանգնեցին զանգվածային հավաքներով ու ցույցերով։ Իրենց բնույթով եւ ակներեւ մեծ ծավալով արտասովոր այդ ցույցերն արժանացան համաշխարհային ուշադրության։ Դա, փաստորեն, խորհրդային ճամբարի մեջ մտնալ որեւէ ժողովրդի կողմից առաջին այդօրինակ շարժումը եղավ։
Ադրբեջանի հակազդեցությունն ուժգին էր եւ մոլեգին։ Փետրվարի վերջին ու մարտի սկզբին ադրբեջանական արդյունաբերական Մումգայիթ քաղաքում բնակվող հայերը երեք օր շարունակ ենթարկվեցին կոտորածների։ Կոտորածները բեւեռացրին երկու հանրապետությունների հանրային կարծիքը եւ քաղաքականացրեցին խնդիրը։ Հիմնահարցով զբաղվելու եւ վաղ շրջանում այն լուծելու հարցում խորհրդային իշխանությունների անկարությունը համսդրեց ցուցարարների շարքերը։ Օրեր եղան, երբ ցուցարարների թիվը հասնում էր
16
մեկ միլիոնի՝ Հայաստանի ազգաբնակչության մոտ մեկ երրորդին։ Այդուհանդերձ ժողովուրդը երբեք չմոլեգնեց եւ շարունակեց օրինապահ վարք դրսեւորել։ Մկզբնական «Ղարաբաղ Կոմիտեն»՝ կազմված Մոսկվայի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող հանբաճա– նաչ խորհրդահայ մտավորականներից, անկարող էր ցրել ցույցերը կամ լուծել ճգնաժամը։ 1988 թ․ մայիսին առաջին այդ խմբին վախա– բինեց առավել տեւական Ղարաբաղ Կոմիտեն, որը բաղկացած էր անծանոթ անուններից․ Լեւոն Տեր֊Պետրոսյան՝ բանասեր ու պատմաբան, Վազգեն Մանուկյան եւ Բաբկեն Արարքցյան՝ Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորներ, Համբարձում Գալստյան՝ ազգագրագետ, Ռաֆայել Ղազարյան՝ ֆիզիկոս, Աշոտ Մանուչարյան՝ կոմերիտական ակտիվիստ, Վանո Սիրադեղ– յան՝ գրող, ինչպես նաեւ Աամվել Գեւոբգյան, Դավիթ Վարդանյան, Սամսոն Ղազարյան եւ Ալեքսան Հակոբյան։ Ահա այս խումբն էր, որ ստանձնեց համաժողովրդական շարժման քաղաքական ու կազմակերպչական ղեկավարությունը։
Ունակ չփնելով լուծել աճող քաղաքական հակամարտությունը՝ Մոսկվան ձեռնամուխ եղավ այն բանին, ինչը հավասարազոր էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ազգաբնակչության փոխանակման՝ դրա մեջ չընդգրկելով սակայն Լեռնային Ղարաբաղը։ Մոտ 170․000 ադրբեջանցի հարկադրվեց լքել Հայաստանն ու տեղափոխվել Ադր– բեջան, իսկ ադրբեջանաբնակ շատ ավելի մեծ թվով հայեր միեւնույն ճակատագրին արժանացան եւ դարձան փախստականներ Հայաստանում, Ռուսաստանում եւ Միջին Ասիայի հանրապետություններում։ Մակայն ո՛չ այս քայլը, ո՛չ Մոսկվայի ձեռնարկած մյուս քայլերը չլուծեցին Ղարաբաղի հիմնահարցը։ Փաստորեն, յուրաքանչյուր նոր քայլից հետո հակամարտությունը դառնում էր ավելի բարդ եւ ա– վելի արյունւպի։
Շարժումը Հայաստանում, շարունակելով օրինախախտումներից զերծ մնալ հետզհետե րնթացքն ուղղում էր դեպի ժողովրդավաոութ– յուն եւ անկախություն։
1988 թ․ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած եբկբաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը եւ խլեց մոտ քսանհինգ հազար մարդկային կյանք։ Մինչ աշխարհը սեւեռված էր ողբերգության վրա, Մոսկվայի եւ Երեւանի խորհրդային իշխանությունները կալանքի տակ առան Ղարաբաղ Կոմիտեի անդամներին՝ բանտարկելով նրանց Մոսկվայամ։ Երկրորդ դասի ղեկավարությունը շարունակեց ղեկավարել Շարժ–
2 Պետականության մարտահրավերը
ման գործունեությունը մինչեւ Կոմիտեի անդամների ազատ արձակումը, որ եղավ 1989֊ի հունիսին՝ թե՛ ներքին եւ թե՛ միջազգային հարկադրանքով։ Դրանից քիչ անց Կոմիտեն եկավ այն հետեւության, որ ինքը պետք է ստանձնի հայկական պետության պատասխանատվությունը։ Ղարաբաղ Կոմիտեն իր գործունեությունը շարունակեց կազմակերպական կառույցի՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) մեջ։
ՀՀՇ֊ն դարձավ հովանի֊կազմակերպություն այն ուժերի կոալիցիայի համար, որոնք ընդդիմություն հանդիսացան Խորհրդային Հայաստանի մինչ այդ ձեւական Գերագույն խորհրդին։ 1990 թ․ մայիսի եւ հունիսի ընտրությունները հաղթանակ բերեցին ՀՀՇ֊ի ղեկավարած կուպիցիային։ 1990֊ի օգոստոսին Խորհրդային Հայաստանի իշխանությունն անցավ ՀՀՇ֊ի ձեռքը։ Լեւոն Տեր֊Պետրոսյանն ընտրվեց Գերագույն 1սորհրդի նախագահության նախագահ, իսկ Վազգեն Մանուկյանին նշանակեց վարչապետ։ Ղարաբաղ Կոմիտեի մյուս անդամները, ինչպես նաեւ շարժման երկրորդ դասի ղեկավարները, աստիճանաբար զբաղեցրին Գերագույն խորհրդի եւ Նախարարների խորհրդի կարեւորագույն պաշտոնները։
Մի քանի ամսվա ընթացքում Գերագույն խորհուրդն ընդունեց մի շարք հիմնական օրենքներ, որոնք փոխեցին հանրապետության բնույթր՝ հաստատելով բազմակուսակցական համակարգ, ազատ շուկայական տնտեսություն։ Ընդունվեցին հողը գյուղացիներին բաժանելու, կրոնի ու խղճի ազատության, եկեղեցու եւ պետության տարանջատման եւ այլ օրենքներ։ 1990 թ․ վերջին Հայաստանն արդեն ներքին ու տնտեսական հարցերում զործառում էր իբրեւ Մոսկվայից անկախ ինքնիշխան պետություն, թեեւ դեռեւս չէր հոչակել իր անկա– խությունր։ ՀՀՇ֊ական կառավաբաթյունր Մոսկվայի հետ բանակ– ցում էր նաեւ Հայաստանի տարածքում տեղակայված զորամիավորումներում հայաստանցի զինակոչիկների ծառայելու իրավունքի շուրջ։
1991 թ․ ապրիլին խորհրդային ու ադրբեջանական ուժերն սկսեցին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի հայաբնակ գյուղերի էթնիկ զտումնեբր։ Հակամարտությունն այժմ արդեն ռազմականացված էր։ Տեղական դիմադրությունը նվազագույն էր․ գյուղացիները չէին կարոդ բանակի կամ զինված ուժերի դեմ պայքարել որսորդական հրացաններով։ Քսանչորս գյուղի բնակիչների բռնագաղթը Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններին ստիպեց ազատամաբ–
18
տիկների խմբեր կազմել, որոնք ժամանակի ընթացքում դարձան Ղարաբաղի բանակի միջուկը։
Հակամարտության ռազմականացումը մեծ դժվարություններ ստեղծեց կառավարության նորաստեղծ համակարգի բնականոն կենսագործունեության համար։ Մինչ Գերագույն խորհուրդը պահպանում էր իր օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը բաժանված էր վարչապետի ու նրա կաբինետի եւ Գերագույն խոր– հըբդի նախագահության միջեւ։ 1991 թ․ ամռանր Գերագույն խորհուրդն օրենք ընդունեց՝ արտոնելով անկախության հանրաքվեն եւ ստեղծելով գործադիր նախագահի պաշտոն՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հստակ տաբանջատմամբ։ 1991֊ի սեպտեմբերին ընտրողների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում քվեարկեց անկախության օգտին։ Հայաստանն անկախություն հոչակեց։
Վազգեն Մանուկյանը կարծում էր, թե ինքը պետք է լիներ Նախագահի պաշտոնն ստանձնողը, սակայն Լեւոն Տեբ֊Պետբոսյանի ժողովրդականությունը Վ․ Մանուկյանին ստիպեց հանել իր թեկնածությունը։ 1991֊ի նախագահական ընտրություններում Լ․ Տեր֊Պետ– րոսյանը հաղթեց ժողովրդական քվեների 83%֊ով։ Այլախոհ անկախական Պարույր Հայրիկյանը, որը 17 տարի էր անցկացրել խորհըր– դային բանտերում, ձայների 7%֊ով գրավեց երկրորդ տեղը։ Ընդդիմության այլ թեկնածուներ, ներառյալ կոմունիստները, ՀՅԴ֊ն եւ անկախ թեկնածուները, ստացան ձայների մնացած մասը։ 1991֊ի վերջին ԽՍՀՄ֊ը փլուզվեց, եւ միջազգային հանրությունը ճանաչեց ԽՍՀՄ հանրապետություն ների անկախությունը։
1991֊ի սեպտեմբերից մինչեւ 1994֊ը հանրապետության օրակարգում իշխում էր երկու հարց՝ Ղարաբաղ եւ տնտեսություն։ Հայաստանի ու Ադրբեջանի անկախացմամբ Ղարաբաղի հարցը վերածվեց երկու ինքնիշխան պետությունների միջեւ հակամարտության՝ արդեն սահմանվելով իբրեւ միջազգային հակամարտություն։ Ադրբեջանի հետ պատերազմը սաստկացավ 1992֊ին եւ դադարեց 1994֊ին։ Հայկական ուժերը ադրբեջանցիներին ոչ միայն դուրս մղեցին Ղարաբաղի մեծ մասից, այլեւ գրավեցին Ադրբեջանի յոթ շրջան, որոնք անմիջապես սահմանակից էին Ղաբաբադին։ 1988֊ից սկսած հակամարտության հետեւանքով երկու կողմից առաջացել էին նոր փախստականներ ու տեղահանվածներ, մոտ 350․000 հայ Ադրբեջանից ու Ղա– րաբաղից, գրեթե 700․000 ադրբեջանցի Հայաստանից, Ղարաբաղից եւ շրջակա ադրբեջանական շրջաններից։
19
Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, Հայաստանր նախկին իտրհրդային հանրապետությունների հետ միասին կրում էր ԽՍՀՄ փլուզման հետեւանքնեբր, որն իր հերթին կործանվեց մասնավորապես նաե այն պատճառով, որ կայսրության տնտեսությունն այլեւս պահպանել հնարավոր չէր։ Տնտեսական աղետր բազմապատկվեց արդյունաբերական հին հարաբերությունների ու շուկաների վերացմամբ։ Հայաստանի տնտեսական ճզնաժամր էլ ավեփ ծանրացած էր նաեւ Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով, որ սկսվել էր 1991֊ի սկզբին, հակամարտության ռազմականացումից շատ ավեփ վաղ, իբրեւ Հայաստանի վրա քաղաքական ճնշման միջոց, որպեսզի վերջինս դադարեցնի Ղարաբաղի պահանջներին իր ցուցաբերած օժանդակությունր։ Շրջափակման անմիջական արդյունքը հաղորդակցության ու փոխադրամիջոցների խափանումն էր եւ տնտեսությունը կաթվածահար անող էներգետիկ ճգնաժամը։ Հայկական զիԱՎած ուժերի հաջողություններին զուգընթաց Թուրքիան իր հերթին նույնպես օժանդակում էր ճնշումների ադրբեջանական մարտավարությանը։ Բացի 1992֊ի օգոստոսի եւ 1993֊ի ապրիլի միջեւ կարճատեւ մի շրջանից, Թուրքիան մերժեց բացելիք սահմաններն ու երկաթուղային կապը Հայաստանի հետ, ինչը վերջինիս համար կարող էր այանտրանքային հաղորդակցություն ապահովել Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի հետ։
Միմյանց հաջորդող վարչապետները ջանում էին կարգավորել տնտեսությունը։ Տնտեսապես քայքայված պետությունից չկարողանալով ստանալ հումք, էլեկտրաէներգիա ու պետական հովանավորություն, ինչպես նաեւ չկարողանալով արտահանել արտադրանքը՝ շատ գործարաններ կանգ առան, արտահանումներր կորցրեցին ի– րենց շուկաներն ու առաքման ուղիները եւ ի վիճակի չէին մրցունակ մնաաւ միջազգային շուկաների ավեփ էժան ու ավեփ որակյալ ապրանքների կողքին, աճեցին արժեզրկումն ու գործազրկությունը, Ռուսաստանը փոխեց իր տաբադրամր՝ ստիպելով Հայաստանի կառավարությանը հապշտապ սկսել ազգային դրամի ներդրումը։ Այդ ընթացքում լիովին անհետացավ Հայաստանի միջին դասակարգը, աղքատությունն ու արտագաղթը համատարած բնույթ ստացան, աղետի գոտու վերականգնումը գործնականում կանգ առավ։
1994֊ին տնտեսական բարեվախումներն սկսեցին ավեփ համակարգված ու ծրագրված բնույթ ստանալ։ Ատոմակայանի վերագոր– ծարկմամբ էներգետիկ խնդիրը գոնե ժամանակավորապես, լուծվեց։
2"
Տնտեսական անկումը կանգ առավ, եւ սկսեց որոշ աճ նկատվել։ Մա– կայն ազգաբնակչության մեծամասնության համար կյանքը շարունակում էր մնալ ամենօրյա պայքար։
Պատերազմը կլանել էր ամեն բան։ 1994֊ի հրադադարը թույլ տվեց որոշ չավավ կենտրոնանալ պետության ու պետական կառույցների կերտման վրա։ Հատուկ հանձնաժողովի կողմից երեք տարվա ընթացքում մշակված Սահմանադրությունը 1995֊ին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ Միեւնույն տարին, ինչպես նախատեսված էր, իրականացվեցին Ազգային ժողովի նոր ընտրություններ։ Նախագահական ընտբությաններր նույնպես իրականացվեցին սահմանված ժամկետում՝ 1996֊ին։
Արդյունքները՝ ՀՀՇ֊ի առաջնորդության ներքո գտնվող Հանրապետություն միավորման գերակշռությամբ Ազգային ժողովի ձեւավորումը եւ ձայների փոքր առավելությամբ Լ․ Տեր֊Պետբոսյանի վերընտրությունը, հարցականի տակ դրվեցին ընդդիմադիր որոշ կուսակցությունների, ինչպես նաեւ միջազգային դիտորդների կողմից։
Քաղաքական համերաշխությունն անհետացավ, երբ օրակարգի որոշ մեծ խնդիրներ (անկախություն, քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հիմնական օրենքներ) լուծվեցին։ 1991֊ի եւ 1993֊ի միջեւ Ղարաբաղ Կոմիտեի որոշ անդամներ լքեցին ՀՀՇ֊ն՝ կազմակերպելու համար իրենց սեփական կուսակցությունները եւ միանալու ընդդիմության շարքերին։ Վազգեն Մանուկյանը (առաջին վարչա– պետը) եւ Դավիթ Վարդանյանը (Գերագույն խորհրդի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը) հիմնեցին Ազգային ժողովրդավարական միությունը, Աշոտ Մանաչաբյանը (Լ․ Տեր֊Պետբոսյանի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը) եւ Ռաֆայել Ղազարյանը (Գերագույն խորհրդի Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ) ա– վեփ ուշ կազմեցին Գիտնականների ու արդյունաբերողների քաղաքացիական միությունր (ԳիԱբՔՄի)։ Գործարարությամբ զբաղվելու համար Երեւանի քաղաքապետի իր պաշտոնը թողած Համբարձում Գալստյանր նույնպես հեռացավ ՀՀՇ֊ից։ Գերագույն խորհրդի անդամ Մամսոն Ղազարյանը միացավ ՀՅԴ֊ին, ապա վերադարձավ ՀՀՇ։
ժամանակի ընթացքում երկրորդ դասի որոշ ղեկավարներ նույնպես սկսեցին անջրպետվել ՀՀՇ֊ից եւ Լ․ Տեո֊Պետրոսյանից։ Ամենից ավեփ երկար պաշտոնավաբած վաբչապետր (1993֊1996)՝ Հրանտ
21
Բագրատյանը, 1996 թ․ նախագահական ընտրություններին հաջորդած նոր վարչապետի նշանակումից հետո հիմնեց իր կուսակցությունը, Ազգային ժողովի Անկախ պետականության մշտական հանձնաժողովի նախագահ եւ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի անմիջական ղեկավար էգուստդ Եգորյանը խոր– հըրդաբանում կազմեց իր «Հայրենիք» խումբը, իսկ Լ․ Տեր֊Պետոոս– յանի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, ա– պա՝ Ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանը հրաժարվեց իր պաշտոններից եւ սկսեց քննադատել վարչակազմը՝ աոանց միանալու ընդդիմադիր որեւէ կուսակցության կամ կազմելու իրենը (1998֊ին Դ․ Շահնազարյանն ստեղծեց իր «21֊բդ դար» կուսակցությունը ֊ Ծնթ․թարգմ․)։
1997֊ի շուրջ տարաձայնություններ ի հայտ եկան ՀՀՇ֊ի (Ղարա– բաղ կոմիտեի անդամներից) այն մասի մեջ, որոնք մնում էին միասին՝ բացառապես իբրեւ մեկ խումբ գործող անհատականություններ․ Հանրապետության Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյան, Ազգային ժողովի նախագահ Բ․ Արարքցյան, Ներքին գործերի նախարար (հետագայում՝ Երեւանի քաղաքապետ) Վ․ Սիրադեղյան եւ Գերագույն խորհրդի անդամ, հետագայում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Գեւորգյան։
Իշխանության ղեկին պաշտոնավարության տասը տարիները տարբեր առումներով իրենց բացասական կնիքը դրին ղեկավարների վրա։ ՀՀՇ֊ի բարձրագույն ղեկավարները պաշտոններ էին ստանձ– նել իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերում։ Մասնավորապես, 1995թ․ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարող կուսակցությունը դարձավ ինքնագոհ, ամբարտավան, ինքնավստահ եւ անհոգ, իսկ րնդդիմությունն՝ անհամբեր։ Բացի այդ, հրադադարի երեք տարիները հնարավորություն էին ընձեոել, որ երկրռւմ ծագեն նոր խնդիրներ, իսկ հնեբը վերաձեւակերպվեն ու կրկին դառնան ռազմավարական։ Կուսակցությունները 1991֊ից հետո բազմապատկվել էին, եւ սփյոտքյան երեք կուսակցությունները մասնաճյուղեր էին հիմնել նաեւ Հայաստանում։
Ի վերջո, հակամարտության կարգավորման նկատմամբ Ղարա– բաղի ղեկավարությունը նույնպես սկսեց պնդել իր սեփական, ավեփ անզիջում դիրքորոշումը։ 1997֊ի վերջին թուլացած նախագահական իշխանությունր եւ կառավարող կուսակցությունը չէին կարողանում դիմակայել կառավարության այն անդամների ճնշմանը, ովքեր հւս–
22
մաձայն չէին Լ․ Տեր֊Պետբոսյանի կողմից Ղարաբաղի հիմնա– խնդրին վտխզիջումային լուծում գտնելու փորձին։ Լ․ Տեո֊Պետրոս– յանի վարչապետն ու երկու ուժային նախարարները մերժեցին միջազգային միջնորդների կողմից ներկայացրած առաջարկը որպես Ղարաբաղի հրադադարր խաղաղության վերածելու բանակցությունների հիմք ընդունելու մասին նրա որոշումը։ Հանրապետություն միավորման բավական մեծ թվով պատգամավորներ (որոնցից ոչ մեկը ՀՀՇ֊ից չէր) դրժեցին Հանրապետության Նախագահի նկատմամբ ի– րենց հավատարմությունը՝ վերացնելով Ազգային ժողովում նրան սատարող մեծամասնության գոյությունը։ 1998 թ․ փետրվարին է․ Տեբ– Պեսաոսյանր հրաժարական տվեց։
Ղարաբաղի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որին Լ․ Տեր֊Պետրոսյանը 1997֊ին հրավիրելէր Հայաստան՝ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, համաձայն Սահմանադրության, ստանձնեց Նախագահի պաշտոնի կատարումը, իսկ 1998 թ․ ապրիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրվեց Նախագահ, ինչպես եւ ակնկալվում էր։ Զարմանալին այն էր, որ նախագահության թեկնածուների մեծաթիվ ցանկից Կարեն Դեմիրճյանն էր (Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարը, որը կառավարում էր Հայաստանում, երբ սկսվեց Դարաբաղյան շարժումը), որն ընտրությունների աոաջին վաղում գրավեց երկրորդ տեղը (ապա պարտվեց երկրորդ փուլում)։ Վերջին տասնամյակում Դեմիրճյանն իրեն քաղաքականությունից դուրս էր պահել եւ, երբ որոշեց մասնակցել րնտրաբշավին, իբրեւ հենարան չուներ որեւէ կուսակցություն կամ կազմակերպություն։
Այս ընտրությունների լեզիտիմությունը նույնպես հարցականի տակ դրվեց ընդդիմադիր որոշ կուսակցությունների եւ միջազգային դիտորդների կողմից։ Այնուամենայնիվ, Քոչարյանի կողմից Նախագահի պաշտոնի ստանձնումը Երիտասարդ հանրապետության կյանքում նշանավորեց մեկ փուփ ավարտ եւ մեկ ուրիշի սկզբնավորում։
Վերջին տասնամյակը հասկանալու եզրերի որոնման հարցում ա– մենավհատեցնող խնդիրը ճիշտ հարցադրումներ գտնելն է, հարցեր, որոնք թույլ կտան գործ ունենալ անվերջ թվացող հակադրությունների, հակամարտությունների, հակասությունների եւ, ամենից առաջ, հայ քաղաքական կյանքի պարադոքսների հետ։ Հարկավոր է գտնել այն հարցադրումները, որոնք կօգնեն հասկանալ փոփոխվող քաղա–
23
քական օրակարգերի իմաստը, հասկանալ այն խնդիրները, որոնք վերահայտնվում են տարբեր անունների ներքո, հասկանալ հարա– փոփոխ մոդայիկ աղմկահարույց հարցերը եւ խաբուսիկ խորագրերը։ ճիշտ հարցադրումները պետք են զանազանելու համար մի կողմից՝ քաղաքական կուսակցությունների, անհատների եւ քաղաքականությունների միջեւ առկա իրական տաբբերտթյտններր, մյուս կողմից՝ ճանաչելու քաղաքական մաներները, թատրոնը եւ զվարճանքը։ Երբեմն ակամա հարց ենք տափս՝ նրանք գիտե՞ն, թե ինչ են անում, թե՞ այդ մենք ենք, որ քաղաքականություն չենք հասկանում։
Երկու հարցադրում կարող է ծառայել այդ նպատակին։ Ո՞րն է անկախ Հայաստանի նպատակը։ Եվ՝ ինչպե՞ս ենք մենք որոշում, թե ո՛րն է այդ աոաջին հարցի ճիշտ պատասխանը։
Այս հարցադրումները կարող են ամենօրյա իրադարձություններից հեռու թվալ։ Սակայն եթե մարդ փորձի տեսնել, թե տարբեր քաղաքական կուսակցություններ ու ղեկավարներ ինչպես են պատասխանում այս հարցերին, կտեսնի, որ դրանք են կազմում քաղաքական ասպարեզում մղվող մարտերի էությունը։ Պրոբլեմի մի մասը ե– ղել է այն դրույթի ընդունումը, թե որեւէ մեկր չի կարող հարցականի տակ դնել անկախության անհրաժեշտությունը, ի սկզբանե տրված է համարել, որ անկախությունը պետք է ընդունել իբրեւ ի վերուստ շնորհված։ Ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տափս, որ ո– մանց համար անկախությունն ունի հարաբերական կամ պայմանական բնույթ։
Անկախության նպատակի վերաբերյալ հարցր նոր հարց չէ, քանի որ Հայաստանն անկախություն չի ունեցել գրեթե մեկ հազարամյակ, բացի Աոաջին Հանրապետության կարճատեւ շրջանից՝ 1918– 1920թթ․։ Սակայն անկախությունը զանազան ձեւերով եղել է քաղաքական օրակարգի խնդիր՝ գրեթե դրա կոըստից (1045֊ին պատմական Հայաստանում եւ 1375֊ին Կիփկիայում) ի վեր։ Այժմ, երբ Հայաստանը վերականգնել է իր ինքնիշխանությունը, խնդիր է առաջանում գտնել հետեւյալ հարցերի պատասխանները, ինչո՞ւ էին հայերն անկախություն ուզում, ի՞նչ են անում դրա հետ այժմ, երբ ունեն այն, ինչպե՞ս են այն պահպանում, կա՞ արդյոք որեւէ այլ նպատակ կամ արժեք, որի համար կարող են կամ պետք է կամենան զոհել այն, ո՞րն է անկախ Հայաստանի որեւէ կառավարության առաքելությունը, ի՞նչ կարեփ է իրավացիորեն եւ իրատեսորեն ակնկալել ՀՀ իշխանություններից, ո՞րն է կամ ո՞րը պետք է փնի Սփյուռքի բուն դերը։
24
Քաղաքական իշխանության համար պայքարի ընթացքում արձակված քաղաքական հայտարարություններից եւ կուսակցական կարգախոսներից դուրս, որպես փոփոխվող դիրքորոշումների եւ խմբավորումների ենթատեքստ, կարեփ է զատորոշել երկու տարբեր աշխարհայացք ներկայացնող խմբերի պատասխաններր։ Առաջին խումբը կազմված է պրագմատիկներից, որոնք ցանկանում են պետականության հնարավորությունը օգտագործել՝ Հայաստանն ու հայությունն իբրեւ «նորմալ» ժողովուրդ մարդկության գիրկր վերադարձնելու համար։ Երկրորդ խումբը գտնում է, որ պետականությունը պետք է օգտագործվի իբրեւ միջոց՝ հասնելու համար «բարձրագույն» նպատակի, որակի, առաքելության կամ ծրագրի։
Այսքանը պարզ դարձավ վերջին տասնամյակի, հատկապես՝ վերջին մի քանի տարվա ընթացքում։ Հայաստանում եւ Սփյուռքում շատերի համար պայքարն ընթանում էր նրանց միջեւ, ովքեր պիտակավորված էին որպես «պրագմատիկներ», եւ նրանց՝ ովքեր որդեգրել էին «ազգային գաղափարախոսության» ինչ֊որ ձեւ, ու նման գաղափարախոսության բացակայությունը համարում էին ծանրագույն հանցագործություն։ Այս վերջին խումբն այն թյուր կարծիքն ուներ, թե միայն գաղափարախոսություն ունեցողը կարող է գաղափարներ կամ ծրագրեր ունենալ։
Աշխարհայացքների միջեւ տարբերություններն առավել հստակությամբ դրսեւորվում են այն բանում, թե զանազան խմբավորումներ եւ կուսակցություններ ինչպիսի դեր են հատկացնում Լեռնային Ղա– րաբաղի հակամարտությանը իրենց մտածողության եւ մոտեցումների մեջ։ Ղարաբաղը մի հարց է, որը միացնում, ի մի է բերում արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, ներքին քաղաքականությունը եւ տնտեսությունը։ Ղարաբաղն օրակարգերի ու ծրագրերի, կուսակցությունների ու անհատների փորձաքննությունն է։ Այն թե՛ ներշնչանքի աղբյուր է եւ թե՛ մտահոգության պատճառ։ Այն վեհացնում է, սակայն հայությանը նաեւ խոցեփ է դարձնում նեբսից ու դրսից կատարվող մեքենայությունների հանդեպ։ Ղարաբաղը գերիշխում է հայաստանյան քաղաքականության վրա Հայաստանում՝ անկախ այն բանից, թե դա բանավեճի մեջ բարձրաձայն արտասանվում է, թե ոչ, եւ ստվերում է սփյոտքյւսն քաղաքականությունը։
Հայերի մեծ մասի համար այս երկու պատասխանները՝ հիմնված պրագմատիզմի կամ ազգային գաղափարախոսության վրա, լոկ լրացնում են միմյանց, եւ նպատակները կարող են ձեռք բերվել վաւլե–
25
րով։ Դժվար է պարզել, թե երկու խմբերի միջեւ առկա տարբերությունները կարող են լուծվել՝ յուրաքանչյուր խմբի կողմից հետապնդվող նպատակները սփռելով հանրապետության կյանքի տարբեր ժամանակահատվածների վրա։ Իմ համոզմունքն այն է, որ, հանգամանքների բերումով, այս երկուսն ավելի շատ բան են ներկայացնում, քան սոսկ քաղաքականությունների ու անհատների բախումն է։ Այս հարցերն արտացոլում են ընդդիմադիր աշխարհայացքներ, որոնք հիմնված են հակադիր ինքնասահմանումնեբի վրա՝ թե՛ որպես անհատներ եւ թե՛ իբրեւ ազգ։ Դրանք կազմում են, պատկերավոր ասած, «ազգի ոգու» վերաբերյալ տեսակետի տարբերությունը։ Քաղաքական մարտերը եւ միջազգային հակամաբտություններր առավել դժվարալույծ ու դաժան են, երբ քաղաքական տեսակետներն ու դիրքորոշումներն առնչվում են մարտնչողների ներքին ինքնությանը, երբ կողմերը կարծում են, որ իրենք պայքարում են ազգի, կրոնի կամ գաղափարի էության համար, այսինքն՝ աներկբայորեն «բարձրագույն» բարիքի կամ արժեքի համար։
Հայաստանում աշխատելուս տարիներին հաճախ եմ հանդիպումներ ունեցել քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ, իրենց խնդրանքով։ Միշտ օգտակար էի գտնում հանդիպման սկզբում զրուցակցիս խնդրել, որ պատասխանի մի քանի հարցի, ո– րոնցհց մեկր հետեւյալն էր․ ո՞րն է այն խնդիրը, որ փորձում եք լուծել ձեր ներկայացրած նախագծով կամ պատրաստած առաջարկով։ Հարցիս միշտ նախորդում էր զրուցակցիս իմ տված այն հավաստիացումը, որ պատրաստ եմ ամբողջ օրն ունկնդրել նրան եւ նրա հետ քննարկել հարցը, սակայն իր ներկայացրածին ավեփ խելամտորեն հետեւելու համար ցանկալի է իմ հարցման պատասխանն ունենալ իբրեւ մեկնակետ։
Սա բավական օգտակար մոտեցում էր, հատկապես նրանց դեպքում, ովքեր չափազանց երկար խոսելու հակում ունեին, եւ որոնց նախաբանը սովորաբար ավեփ երկար էր փնում, քան ասելիքը։ Հաճախ հարցիս պատասխանր, եթե հաջողվում էր այն ստանալ, կրճատում էր նախաբանն ու բուն ասեփքը՝ զրուցակցիս ստիպելով հստակ մտածել եւ ուղղակի անդրադառնալ հարցին։ Երբեմն, երբ այդ պարզունակ հարցի պատասխանը տրվում էր, զրուցակցիս ասեփքր մարում էր։
26
Նման մի դեպք պատահեց, օրինակ, 1993֊ին, երբ, որպես Արտաքին գործերի աոաջին փոխնախարարի, Նախագահն ինձ խնդրեց խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկում վարչակազմի դիրքորոշումը պարզաբանել մի օրինագծի նկատմամբ, որը շուտով ներկայացվելու էր հանձնաժողովին։ Օրինագիծն առաջարկվել էր մի պատգամավորի կողմից, որին լավ էի ճանաչում, որի հետ բազմաթիվ անպաշտոն քննարկումներ էինք ունեցել, եւ որը խորհրդարանի ՀՅԴ անդամ էր։ Մինչեւ հանձնաժողովում պաշտոնական քննարկման սկսվելը, հանձնաժողովի նախագահը խելամտորեն առաջարկեց, որ թերեւս լավ կփներ անպաշտոն քննարկում ունենալ, քանի որ օրինագիծը նախատեսում էր միակողմանիորեն անվավեր հոչակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների հաստատմանը վերաբերող 1921 թ․ Կարսի պայմանագիրը։
Պատգամավորն իր խոսքն սկսեց երկար աոաջաբանով, որը ես ուշադիր լսեցի։ Երբ ցանկանում էր անցնել նյութի ներածականին՝ Պայմանագրի պատմությանը, ես մեղմորեն ընդհատեցի եւ տեղեկաց– րեցի, որ, հանգամանքների բերումով, պատմաբան եմ, բացի այդ, եբ– կար֊երկար տարիներ եղել եմ Դաշնակցության անդամ, հետեւաբար որոշ գաղափար ունեմ, թե ինչի մասին է խոսքը։ Վստահեցրեցի, որ ամբողջ օրս հատկացրել եմ հանձնաժողովի այդ նիստին, եւ շտապելու կարիք չունենք, սակայն երախտապարտ կլինեի, եթե պատասխան տար մի հարցի, ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել այդ օրինագծով։ Պատասխանին օժանդակելու նպատակով ինքս ներկայացրե– ցի այն խնդիրների ցանկը, որ կառավարությունն էր այդ ժամանակ փորձում լուծել, հաջող պատերազմ մղել, շրջափակման պայմաններում մարդկանց ապահովել այնպիսի անհրաժեշտ մթերքներով, ինչ– պիսին ցորենն ու նավթն են, ստեղծել պետական կառույցներ, տնտեսությունը հնարավորին չափ աշխատող դարձնել, եւ նման մի շարք այլ խնդիրներ; Սրանք կարող են թերեւս սխալ խնդիրներ լինել, եւ մենք կարող ենք պատասխաններ չունենալ,– ավելացբեցի,– սակայն առնվազն գիտենք, թե ինչ խնդիրներ ենք ուզում լուծել։ Ո՞րն է այն խնդիրը, որ ինքն է փորձում լուծել։ Եվ մտածե՞լ է արդյոք, թե ինչ էլ լինի այդ խնդիրը, իր առաջարկած լածումր թերեւս ավեփ շատ պրոբլեմներ ստեղծի, քան լուծի այն։ Օրինակ, Թուրքիան կշարունակի՞ արդյոք ճանաչել պայմանագրով հաստատված սահմանները, երբ Հայաստանը, առանց նոր պայմանագրի շուրջ բանակցելու, միակալ–
27
մանիոբեն անվավեր հռչակի այդ պայմանագիրը։ Եվ եթե Թուրքիան պարտավորություննեբ չունենա պայմանագրի նկատմամբ, որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանի տանկերը Վան կհասնեն, նախքան Թուրքիայի տանկերի Երեւան հասնելը։ Նման քայլը կօգնի՞, թե՞ կվնասի այն պատերազմին, որի մեջ գտնվում ենք ներկայումս։
Թեեւ շարունակեցինք զրուցել եւս մեկ ժամ, նիստն արդյունավետ կերպով ավարտված էր մոտ տասնհինգ րոպեից։ Երբ հանձնաժողովի նախագահը հարցրեց օրինագծի հեղինակին, թե նա ցանկանո՞ւմ է առաջարկված նախագիծր ներկայացնել պաշտոնապես, մտքերի մեջ խորասուզված պատգամավորն ասաց․ «Այս նյութի մասին կարծես թե դեռ մտածելու կարիք կա»։
Հայերի մեծ մասը, անկախ կուսակցությունից, դատող մարդիկ են, եւ, երբ բանավեճի հիմքում տրամաբանություն կա, այն հաշվի են առնում։
Եթե, ինչպես նշվեց, 1989– 1990֊ին Հայաստանը գտնվում էր ճամփաբաժանի առջեւ, ապա այժմ այս աշխատության ներածականը կարող է ձեւակերպվել նաեւ այլ կերպ՝ հետեւյալ հարցերի միջոցով․ Հայաստանն, արդյոք, արդեն հատե՞լ է այդ ճանապարհը, ի՞նչ ուղղությամբ է նա ընթացել, կատարե՞լ է արդեն իր ընտրությունը, որից ետդարձ չկա։
Հակիրճ պատասխանն այն է, ոբ 1990֊ի եւ 1997֊ի միջեւ ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո Հայաստանն ընթացել է անկախության ու նորմալության ուղղությամբ, սակայն, Լեռնային Ղաբաբաղի հակամարտության լուծման բացակայության պայմաններում, դեռեւս մյուս ա– փին չի հասել։ Լեւոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականն ընդհատեց այդ ուղղությամբ երթը։ Այդ ուղղությունն առայժմ չի մերժվել։ Նոր Նախագահ Ռոբերտ Քոչսայանին սատարողները, ինչպես նաեւ նրա հանդեպ ոչ այնքան բարյացակամ տրամադրված այլ ուժեր, թերեւս կցանկանային այն ամբողջապես շրջել եւ ընթանալ հակառակ ուղղությամբ։
Այլ խոսքով ասած, այս գիրքը մի փորձ է բացատրելու, թե անցած տասնամյակի իրադարձությունները ի՞նչ ձեով փոխեցին հարցերն ու պատասխանները, եւ վախեցի՞ն արդյոք, եւ թե՝ անկախությունից ու պատերազմից հեսա, անցած տասը տարվա հաջողություններից ու անհաջողություններից հետո հայ ժողովուրդն ու Հայաստանը որ–
28
տե՞ղ են գտնվում։ 1990֊ի գաղափարներն ու իդեալնե՞րն են արդյոք ծնել հետագա իբադարձություններր։ Իրադարձություննե՞րն ստիպեցին հայ ժողովրդին տարբեր ձեւով մտածել։ Ինչպե՞յս ընդունվեց անկախությունը, երբ ոմանք կասկածի էին ենթարկում այդ քայլի խոհեմությունը։ Ինչպե՞ս են հայերը վարվում հաղթանակի հետ, երբ այն բախվում է զոհի հոգեբանությանը։ Ինչպե՞ս են քաղաքական ւսվան– դույթնեբր գործում։ Ինչպե՞ս են ավանդական կառույցները վարվում պետականության մարտահրավերի հետ, երբ այնքան շատ բան հաստատված էր նրա բացակայության վրա։ Ինչպե՞ս է պատմության ավանդական ըմբռնումն այսօր ազդում պետականության մասին հայկական տեսակետի վրա, եւ հակառակը, ինչպե՞ս է պետականությունը դիմակայում պատմության ավանդական տեսակետին։ Ինչպե՞ս են ինքնության, միասնականության պահպանման եւ Ցեղասպանության ճանաչման գերիշխող թեմաներր գործում մի աշխարհում, որտեղ անկախ Հայաստանի դյաշր ծածանվում է այլ երկրների դրոշների շարքում։
Գլուխ 1֊ր ներկայացնում է Շարժումից ի վեր հայ քաղաքական դաշտի ուրվագիծը եւ վերջին տասնամյակի րնթացքում Հայաստանի առջեւ ծառացած հիմնական հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Գլուխ 2֊ը քննարկում է Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը իբրեւ կարեւոր իրադարձություն՝ հասկանալու համար այն առնչությունը, ոբ գոյություն ունի ԼՂ հիմ– նախնդրի եւ պրագմատիզմի ու ազգային գաղափարախոսությունների երկու տարբեր պատասխանների միջեւ։ Գլուխ 3֊ր մանրամասնում է հակամարտության լուծման նկատմամբ քաղաքական կուսակցությունների ու՝ղեկավարների դիրքորոշումները եւ այն դեբր, որ նրանց քաղաքական ծրագրերում եւ աշխարհայացքում հատկացված է հակամարտությանը։ Գլուխ 4֊ը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման, միասնականության ու քաղաքական լեգիտիմության կարեոբ թեմաներին եւ «բարձրագույն» առաքելության կամ առավե– լապաշտական ծրագրերի հասնելու ռազմավարության մեջ դրանց կարեւորությանը։ Գլուխ 5֊ը վերլուծում է սփյոտքյան իրականությունը եւ աոավելապաշտների կողմից իրեն հատկացված դերի կատարման հարցում Մփյոտքի կարողությունը։ Վերջին գլուխը ներկայացնում է փաստարկներ առավելապաշտության (մաքսիմալիզմի) դեմ՝ հօգուտ բնականոնության (նորմալության)։
29
Այս ամենից հետո, կարելի է մտածել, թե, ի վերջո, որեէ պատասխան նույնքան իրավացի է, որքան մյուսը։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե յուրաքանչյուր ճանապարհ ինչի՛ է հանգեցնում՝ իբրեւ պատասխանատվություն, ռիսկ, պարտավորություն եւ հնարավոր հետեւանք։
30
1․
==Քաղաքական դաշտ I. <i>Ղարաբաղից դեպի անկախություն</i>==
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Ղարաբաղում։ Ինչպե՞ս կարելի է ղեկավարների ու կուսակցությունների կողմից վիճարկվող տարբեր հավաստումների մեջ որոշել, թե որն է օգտակար Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Իրադրությունն ունի՞ արդյոք իր տրամաբանությունը։ Օրեւէ միջոց կա՞ զատորոշելու, թե ի՛նչն է կարեւոր ու ի՛նչն է երկրորդական այն ամենի մեջ, ինչ կարդում ենք թերթերում ու Ինտերնետում, ինչ լսում ենք այն այցելուներից, որոնք վստահեցնում են, թե ծանոթ են «ներքին խոհանոցին»։
Պրոբլեմի մի մասը տեղեկատվության աղբյուրների մեջ է։ Հայաստանի եւ Սփյուռքի հայկական մամուլը, քիչ բացառություններով, կա՛մ քաղաքականապես նախապաշարված է, կա՛մ չունի մասնագիտաբար գործելու համար անհրաժեշտ կարողություններ ու հետաքրքրություն, հաճախ՝ երկուսն էլ միաժամանակ։ Հայկական թերթերի մեծ մասին պակասում է իրենց հաղոբդելիքը ստուգելու եւ վերստուգելու դրվածքը, վւաստը բամբասանքից, տեղեկությունը կարծիքից ու կարծիքը վերլուծությունից տարանջատելու բարեխղճությունը։
Արեւմտյան աղբյուրների պարագայում խնդիրն այլ է։ Արեւմտյան, մասնավորապես ամերիկյան նորությունների թողարկումները գերադասում են սենսացիոն, կոնֆլիկտային եւ արյունալի նյութեր, իրենց նյութը տպված տեսնելու համար լրագրողները հաճախ ստիպված են նման շունչ հաղորդել իրենց գրվածքին։ Զեկուցելով իրենց համար փոքր կարեւորություն ներկայացնող երկրների մասին՝ լրագրողները փորձում են ամենից առաջ հետեւել իրենց կառավարությունների կամ ընկերությունների պաշտոնական դիրքորոշմանը։
Այստեղ նույնպես կան բացառություններ, սակայն մեծ մասամբ արեւմտյան լրագրողները տառապում են «մի ակնթարթում փորձագետ» դառնալու մասնագիտական բաբդույթով։ Հարձակվում են եբկ–
31
րի վրա, որեւէ բանի ու ամեն բանի մասին կատարում են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ պատմական ու բարոյաիասական դատողություններ՝ սկսած երկրի Սահմանադրությունից, որը նրանց մեծ մասը ժամանակ չի ունեցել կարդալու, վերջացրած ընտրական օ– բենքներով, որոնք կարդալու նեղությունն իրենց չեն պատճառել։ Մեծ թերթերից մեկում Թուրքիայի մասին գրող մի լրագրող, նրա պատմության մասին բազմաթիվ սյունակներով լեցուն երկարաձիգ մի հոդվածում հայերին խորհուրդ էր տափս մոռանալ անցյւպը։ Լրագրողները սիրում են կրկնել իրենք իրենց եւ ուրիշներին։ Դարաբաղյան հակամարտության տասր տարիների ընթացքում հակամարտության կողմերը խոհեմաբար կարողացել են զերծ մնալ հակամարտության մեջ կրոնական հարցերի ընդգրկումից։ Սակայն նորություններ հաղորդող հոդվածների մեծ մասը այն ներկայացնում է իբրեւ «հիմնականում քրիստոնյա Հայաստանի եւ առավելապես մահմեդական Ադրբեջանհ» միջեւ հակամարտություն։
Խնդրական է նաեւ այն, թե ինչպես են Հայաստանից դուրս բնակվող ընթերցողներն ստանում ու մարսում նորությունները։ Երբ նորություններ կարդալու հիմնական նպատակը սեփական կանխակալ կարծիքի հաստատումն է, երբ ընթերցողի ինքնասաեմանումը դեր է կատարում լուրերի ընկալման մեջ․ նվազ հավանական է, որ րնթեր– ցողը քննադատական դատողություն անի այդ լուրերի աղբյուրի, կարեւորության եւ նպատակադրման առնչությամբ։
ԽԱՂԱՂ, ՍԱԿԱՅՆ ԱՆԱՎԱՐՏ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Այնուամենայնիվ, կարեփ է ընդհանուր գծերով ներկայացնել ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթի եւ պատմության ծավալումը։ Խորհրդային հանրապետությունից անցումը անկախության խաղաղ էր ու հանդարտ։ Սա մնում է կարեւոր ու պատշաճ գնահատման արժանի մի փաստ, որի համար երախտիքի տուրք պետք է մատուցվի Ղարաբաղ Կոմիտեին ու այդ ժամանակվա Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարներին։ Երկիրը խուսափեց ներքին ընդհարումներից կամ վատթար զարգացումներից։ Չնայած բռնությամբ վավախության հասնելու որոշ վարձերի, հադթեց կայունությունը։ Դրա համար երայՀափքի տուրք պետք է մատուցվի ժողովրդին, սակայն նաեւ Հայոց համազգային շարժմանը՝ Ղարաբաղ Կոմիտեի իրավահաջորդ կազմակերպությանը եւ Հայաստանի առաջին Նախագահին։
32
Վհուկների որս նույնպես չկատարվեց, վարձ չարվեց վրեժ լուծել անցյալի չարաշահումների համար կամ պատժել նախկին ղեկավարներին այն իրավիճակի համար, որ գոյություն ուներ, երբ ՀՀՇ֊ն 1990֊ին կոմունիստներից վերցրեց իշխանությունը։ ճիշտ հակառակը, նախկին այն ղեկավարները, որոնք կամեցան աջակցել նոր պետությանը, պաշտոններ ստացան նոր վարչակազմում, արդյունաբերության մեջ եւ գիտության ոլորտում։
Սակայն չկատարվեց նաեւ նախկին ռեժիմի քննադատությունը, չտրվեց տնտեսության, քաղաքական մշակույթի, բարոյականության եւ հասարակության մտածելակերպի վրա խորհրդային կարգերի թողած հետեւանքների գնահատականը։ Մտավորական դասակարգը զլացավ քննելու այն կեղծ արժեքները, որոնցով առաջ էին քաշվում մտավորականները, գրողներն ու արվեստագետներր, ինչպես նաեւ՝ ի– րենց ներկայացրած արժեքների ազդեցությունը հասարակության հոգեւոր ու մշակութային կացության վրա։ Արդյունաբերության ղեկավարները չքննադատեցին ֆինանսական սնանկությունը, կառավարման ձախողությունները, ենթակաոուցվածքերի քայքայվածությունը, հաստոցների բարոյական մաշվածությունը, որոնք դժվարացնելու էին տնտեսության վերականգնումը։ Բժիշկներր զլացան մերկացնել հնացած ու աղետալի առողջապահական համակարգն ու բուժական գործունեությունը՝ սկսած մանկածնությունից մինչեւ մտավոր հիվանդների բուժման ստսղինյան կարգերից մնացած մեթոդները։ Կրթական համակարգի պատասխանատուները զլացան քննադա– տել կրթական մի համակարգ, որը հնացած էր եւ գաղութարարական՝ իր մտածողությամբ, ստափնյան՝ իր մանկավարժությամբ եւ՝ միջուկից փտած։
Փոխարենը մի ժամանակ արտոնյալ վերնախավն այժմ վարձում էր իր դիրքերը փրկել՝ անցյափ եւ իր սեփական ձախողումները քողարկելով։ Նրանք ընդդիմանում էին փոփոխությունների բոլոր փորձերին եւ ձայնակցում «մտավորականների» ճարտասանությանը, որը պախարակում էր նոր վարչակազմին ու նրա ձեռնարկումները, կարծես թե դա մի լիովին նոր երկիր էր, եւ 1990֊ին ամեն բան սկսվել էր դատարկ տեղից։ Նրանք ցանկանում էին բոլորին համոզել, որ անկախությունն ու նոր վարչակազմն են պատասխանատու ամեն բանի՝ շրջափակումների ու բարտերային տնտեսության, աղքատության ու պոռնկության, կոռուպցիայի ու հանցագործության համար։ Այժմ Ռ․ Քոչարյւսնի վարչակազմում կոչեր են հնչում 1990֊1997 թթ․ վար–
3 Պետականության մարտահրավերը
չակազմի անդամներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն երբեք նման կոչեր չհնչեցին նրանց կապակցությամբ, ովքեր ղեկավարել էին երկիրը 1921 –ից մինչեւ 1990֊ը եւ այն հասցրել քաղաքական, տնտեսական ու բարոյական սնանկության։
Նորմալ, առողջ հասարակություն դառնալու համար Հայաստանը կարիք ուներ արմատական վավաիտւթյունների ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաեւ կրթական, իրավական, առողջապահական եւ սոցիալական ապահովության համակարգերում։ Հիմնար– կությունների, չինովնիկության, մասնագիտական խմբերի եւ արտոնյալ վերնախավի կողմից փոփոխության հանդեպ դիմակայությունը դարձավ նոր եւ արժանապատիվ հասարակություն ստեղծելու հարցում Հայաստանի անկարողության պատճառների կարեւոր մի մասր։ Քաղաքական կուսակցությունները համակիրներ ապահովելու համար փոփոխության հանդեպ դիմակայությունը վերածեցին քաղաքական օրակարգի, իսկ «ազգային գաղափարախոսությունը» հարմարավետ քող էր ապահովում հետադեմ քաղաքականության համար։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի քաղաքացիները հիմնավոր, գրեթե բնազդային անվստահություն են տածում քաղաքական կուսակցությունների, բոլո՛ր կուսակցությունների հանդեպ։ Քաղաքացիների մեծամասնությունը որեւէ կուսակցության չի պատկանում եւ չի առնչվում որեւէ կուսակցության հետ։ Այդ անվստահությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում Կոմունիստական կուսակցության հետ ունեցած փորձառությունից։ Նոր կուսակցությունները ժողովրդին իրենց կարծիքը փոխելու առանձնապես շատ առիթ չտվեցին՝ մասամբ անիրա– տես ակնկալությունների պատճառով, մասամբ էլ նոր կուսակցությունների ու դրանց ղեկավարների վարքի ու բարքի հանդեպ քաղաքացիների տածած հակակրանքի հետեւանքով։
Հայերը նաեւ ոչ֊միանշանակ վերաբերմունք ունեն մամուփ եւ նորությունների այլ աղբյուրների նկատմամբ։ Բանավոր փոխանցված տեղեկությանր՝ բամբասանքը, որն անշուշտ նվազ արժանահավատ է, քան մամուլը, միջին քաղաքացու համար շատ ավելի վստահելի է։ Դրանով հանդերձ, հայերը մնում են նորությունների ու մեկնաբա–
34
նությունների մոփ ընթերցողներ եւ ունկնդիրներ։ Նրանք հաճախ դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեն, սակայն ուզում են հավատալ։ Սիրում են բողոքել, սակայն նրանց բողոքը միշտ չէ, որ իրենց քվեի հիմքն է կազմում։
Թեկնածուների միջեւ նախապատվությունը արտացոլում է ոչ միայն հարցեբի վերաբերյալ նրանց դիրքորոշումներին, այլ նաեւ նրանց վարքագծին տված նախապատվությունը, եւ միշտ չէ, որ կարող է նշանակել համակրանք նաեւ թեկնածոփ կուսակցության նկատմամբ։ Ինչպես մի դիտորդ նշեց, հայերը նաեւ իմունիտետ ունեն քարոզչության հանդեպ։ Խորհրդային շրջանում խոսքի չարաշահումը նրանց մեջ անվստահություն է ներշնչել այն ղեկավարների հանդեպ, որոնք չափազանց շատ են խոսում, չափազանց շատ են պահանջում եւ չափազանց շատ խոստանում։
Քաղաքական կուսակցությունները դեռեւս անհրաժեշտ են համարվում ժողովրդավարության համար։ Սակայն նույնիսկ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներամ, թերեւս հատկապես զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրնեբում, քաղաքական կուսակցություններն այլեւս չունեն միեւնույն զորությունը, որ սովոր էին վայելել տասնիններորդ դարում կամ քսաներորդ դարի սկզբին։ Սասնավորապես, ազատ շուկայական տնտեսություններում շատ բան որոշվում է կուսակցական կառույցներից ու միջոցառումներից դուրս, կենտրոնական բանկերը, մեծ բիզնեսը, բազմազգ կորպոբա– ցիաներր եւ քաղաքացիների նախաձեոնություններր հարցերը որոշում են այնպիսի գործընթացների միջոցով, որոնք դուրս են կուսակցական քաղաքականությունից։ Եվ, համաշխարհային տնտեսական կառույցների ու հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, աջերի ու ձախերի միջեւ զանազանումն ավելի ու ավելի է մշուշվում։
Հայաստանում կուսակցությունները շատ ավելի նվազ չափով են ի վիճակի արտացոլել րնտրողնեբի մտահոգությունները՝ այդ իսկ ընտրողների համար վստահելի ձեւով։ Այնուամենայնիվ, նույնիսկ Հայաստանում, ուր պրոբլեմներն ու լուծումներն արտահայտելու նրանց վստահելիությունը հարցական է, կուսակցությունները դեռեւս զբաղեցնում են քաղաքական դաշտը եւ մնում են այն գործիքը, որի միջոցով թեկնածուներ ու րնտրանքներ են առաջարկվում քաղաքացիներին։
35
Հայաստանում քաղաքական կոաակցություններր ենթարկվել են փոփոխությունների։ ճեղքվածքներ են հայտնվել նրանց միջեւ, ովքեր մի ժամանակ զինաԿԻ9Աեբ էին։ Ներկայումս Հայաստանում գոբծա– ռող մի շարք կուսակցություններ ՀՀՇ֊ից՝ մինչեւ 1998 թ․ փետրվարը կառավարող կուսակցությունից ելած ճյուղավորումներ են։ Դրանք են՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ), որի ղեկավարներն են Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Վարդանյանը՝ երկուսն էլ Ղարաբաղ Կոմիտեի անդամներ, Գիտնականների եւ արդյունաբերողների քաղաքացիական միությունը (ԳիԱրՔՄի), որի ղեկավարներից են Աշոտ Մանուչարյանն ու Ռաֆայել Ղազարյանը՝ Ղարաբաղ Կոմիտեի երկու այլ անդամ, Երկրապահները՝ խորհրդարանի այն խմբակցությունը, որը պատասխանատու է Լեւոն Տեր֊Պետրոսյանի հանդեպ խորհրդարանի օժանդակության կորստյան հարցում, ձեւավորվել է Պաշտպանության նախարար եւ երկրորդ դասի ՀՀՇ լիդեր Վազգեն Սարգսյանի կողմից, եւ Շամիրամը՝ Ղարաբաղ Կոմիտեի անդամ ու ՀՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանի հիմնադրած կանանց կազմակերպությունը։
Երկու կուսակցություն՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ)՝ Սերգեյ Բադւպյանի առաջնորդությամբ, եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ)՝ Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, հիմնադրվել են խորհրդային շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմքի վրա, որն ինքնալուծաբ– վել էր 1991֊ին։
Երեք կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (ՀՅԴ կամ Դաշնակցություն), Հայաստանի ռամկավար ազատական կոաակցությունր կամ Ռամկավար կուսակցությունը (ՀՌԱԿ) եւ Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ներմուծվել են Սփյուռքից՝ 1991֊ին բազմակուսակցական համակարգի ընդունումից հետո։
Անցած տասնամյակում որոշ խնդիրներ (ինչպես անկախություն եւ ինքնիշխան պետության կառույցների ձեւավորում) լուծվեցին՝ դրանով որոշակիորեն նսեմացնելով խորհրդային շրջանի այլախոհների հիմնադրած կուսակցությունները, թեեւ դրանց ղեկավարները դեռեւս քաղաքականապես ակտիվ են եւ ունեն հետեւորդներ։
1998֊ի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված քաղաքական կուսակցությունների մեծ մասի նույնիսկ անունները հայտնի չեն եւ կարող են երբեք հայտնի չդառնալ։ Դրանք չափազանց փոքր են ու
36
աննշմար, չունեն տեղական ՚ ՚՚կերպություններ, անդամների
նշանակալի քանակ կամ առ՛;։ ր լ հայտնի քաղաքական դեմ֊
քեր։ Շատ ուրիշներ, որ հարս;– / ւնորեն ճանաչված են, նույն֊
պես փոքր են, սակայն իրենց ս/ ւ՚՚վոբ ղեկավարների շնորհիվ լսվելն մեծ համբավ են վայելում։
1998֊ին րնտրողների մեկ տոկոսից ավելի հետեւորդներ ունեցող կուսակցությունների մեծ մա՛– ՜ ացվել է մինչեւ 1992թ․–ը։ Միայն երկուսն են նորելուկներ։ Երկրապահներն սկսեցին որպես պատերազմի վետերանների կազմակերպ; դ^տն եւ վայելեցին պաշտպանության նախարար Վազգեն Լ ւյ ւ՚նի աջակցությունը։ Վերջինիս դիմումով 1995թ․ խորհրդարանն․վ՞ ընտրություններում Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանը եւ ՀՀՇ֊ն սատարեցին այս խմբի ութ թեկնածոփ՝ Ազգային ժողով նրանց ընտրության հարցում։ Խորհրդարանի Երկրապահ խումբր, որը սովորաբար սատարում էր Լ․ Տեբ֊Պետրոսյա– նին, դարձավ 1997֊ին նրա դարաբաղյան քաղաքականությանն ընդդիմացող հիմնական խմբակցությունը։ Երկրապահները 1998֊ին ի– րենց մեջ առան փոքր Հանրապետական կուսակցությտնր եւ 1999֊ի սկզբին դարձան լիարժեք քաղաքական կուսակցություն։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հիմնադրվեց Կարեն Դեմիբճյա– նի կողմից 1998թ․ կեսերին նախագահական ընտրություններում նրա նշանակալի հաջողությունից հետո։
Ստեղծվում են նոր կուսակցություններ, եւ որոշ կուսակցություններ անհետանում են։ Կուսակցությունների ճակատագրերի մեջ փոփոխություններն ու որակավարաւթյոսւննրը բավականաչափ նորմալ երեւույթ են, եւ ինքնին, ու իբրեւ այդպխփն, պրոբլեմ չեն կարող համարվել, սակայն պրոբլեմ կարոդ է համարվել դրանցում ծրագրերի փոխարեն անհատների գերիշխող ^երը։ Դա է պատճառը, որ քիչ կուսակցություններ կարող են պարՀէնօւլ սկզբնավորումից ի վեր ի– րենց անդամ սւկից ների քանակի նշանակալի աճով։
Ավեփ կարեւոր է այն հանգամանքը, որ մի շարք կուսակցություններ ֆինանսական օգնության են ;ոանում երկբից դուրս գտնվող աղբյուրներից։ Արտաքին ֆինս֊ս ^պ^յւմը Հայաստանում, ինչպես եւ այլ երկբներում, ապօրինի է։ Լինի ոատուկ գործունեության նպատակով, թե իբրեւ սովորական օգնություն՝ արտաքին ֆինանսավորումը խեղաթյուրում է կուսակցությանս բի հարաբերական հզորության հանրային րնկալումր եւ ոմանց անայւ արացի առավելություն է ընձեռում մյուսների նկատմամբ։
։՚–
ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԵՐ
Խնդիրների միջոցով կուսակցությունների վերլուծությունը հեշտացնում է Հայաստանի քաղաքականության ըմբռնումը։ Ի լրումն Ղաբաբաղի հիմնախնդրի, որը հիմնականում դեռեւս գտնվում էր իր նախառազմական վտւլում, 1990 թվին ՀՀՇ֊ի աոաջնորդած հաղթական ոչ֊կոմունիստ ընդդիմության առջեւ երեք մեծ խնդիր կար ծառացած․ Հայաստանը պե՞տք է դաոնա անկախ պետություն, թե՞ մնա իբրեւ ԽՍՀՄ֊ի մաս։ Հայաստանը պե՞տք է ընտրի բազմակուսակցական ժողովրդավարություն, թե՞ մնա միակոաակցական վարչակարգ։ Հայաստանը պե՞տք է պահի կենտրոնի կողմից պլանավորվող սո– ցիափստական տնտեսական համակարգը, թե՞ պետք է որդեգրի ա– զատ շուկայական տնտեսության քաղաքականություն։
1988 –ին ոչ ոք չգիտեր, թե դարաբաղյան հիմնախնդիրն ուր էր տանելու։ Ամեն դեպքում, 1991֊ին ամեն ոք ենթադրում էր, որ Հայաստանի անկախությունը կհռչակվի այդ տարի, սակայն անկախության միջազգային ճանաչումը չէր ակնկալվում առաջիկա երեք, թերեւս հինգ տարում։ Թեեւ բազմակուսակցական համակարգի եւ ազատ շուկայական տնտեսության ընդունման հարցում գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն, սակայն հստակ չէր, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ աստիճանի եւ որքան արագ կարող էր իրականացվել՝ առանց Մոսկվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման։ Ամեն դեպքում, ուղղությունների հիմնավոր ընտրությունները կատարվեց ին 1991֊ի հուլիսին:
1991 թ․ դեկտեմբերին ԽՍՀՄ֊ի փլուզումը խթանեց Հայաստանի, ինչպես նաեւ բոլոր մյուս խորհրդային հանրապետությունների անկախության ճանաչումը, ներառյալ նաեւ այն հանրապետություննե– րինը, որոնք չէին ձգտելու քայլեր չէին ձեռնարկել այդ ուղղությամբ։
Շարժման ղեկավարների միջեւ ի հայտ եկան հին, հաճախ դեռեւս լուռ տարաձայնություններ, իսկ երբ հայ ժողովրդի առջեւ ծառացավ հարցերի նոր շղթա, առաջացան նաեւ նոր անհամաձայնություններ։
Շրջակա միջավայր
Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988 թ․ փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987թ․ աշնանը Երեւանի փողոց– նեբում կայացած ավեփ փոքր ցույցեր՝ ընդվզելու Երեւանում ու նրա
38
շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ։ Ամենամեծը մոտ 5000 մարդու մասնակցությամբ ցույցն էր, որը հետագա չափանիշներով տպավորիչ չէր, սակայն իր ժամանակին բավական նշանակալի երեւույթ էր։
Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին։ Ցույցերը բարձրացրին ազգաբնակչության գիտակցությունն ու հետաքրքրասիրությունը, սակայն որեւէ արդյունք չտվեցին։ Բացի հարցի ինքնին կարեւորությունից, այն փաստը, որ կարող է զանգվածային ցույց տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում։ Նախ եւ առաջ, այն նախադեպ ստեղծեց հետագա իրադարձությունների համար։ Այժմ ցույցերը օրակարգի հարց բարձրացնելու հնարավոր միջոց էին, եւ կառավարության ու կուսակցության կառույցից դուրս հնարավորություն կար ժողովրդին հուզող հարցեր արծարծելու։
Երկրորդ, Դարաբաղյան Շարժումը մթագնեց շրջակա միջավայրի խնդիրը։ Վերջինս դարձավ այն բազմաթիվ հարցերից լոկ մեկը, ո– րոնք փետրվարին հրապարակ հանեցին ժողովրդին ու նրա բոլոր դժգոհությունները։ Ահա այսպես, զանգվածային ցույցերը 1988֊ի վւետրվարին Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջից շատ արագ 1988֊ի մայիսին վերածվեցին ազգային վերածննդի համապարփակ օրակարգի։
Շրջակա միջավայրի հարցը, դեռեւս չսպառված, տնտեսության փլուզումից հետո դարձավ երկրորդական։ Անկախ Հայաստանի ա– ռաջին խորհրդարանն (1990֊1995) ուներ Կանաչներից մեկ անդամ, որն այնուհետեւ չվերընտրվեց Ազգային ժողովում։
Լեռնային Ղարաբաղը եւ Դարաբաղյան Շարժումը
Դարաբաղյան հակամարտությունը, որը բոցավառեց համաժողովրդական շարժման կրակը եւ եկավ խորհրդանշելու ժողովրդի ձգտումները, մեկ տասնամյակում ծավալվեց բազմաթիվ ուղղություններով։ Քաղաքական հակամարտությունը վերածվեց արյունահեղության։ Մեկ պետության՝ ԽՍՀՄ֊ի ներսում ծագած վարչական հարցը վերաճեց երկու անկախ պետությունների միջեւ պատերազմի՝ վերածվելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար լուրջ մտահոգության առարկայի։ Միաժամանակ փոխվեց հակամարտության կարեւորությունը ներքին քաղաքականության
39
մեջ, ինչպես փոխվեց նաեւ նրա 4֊ւՎ* ազգային օրակարգի, ազգային տնտեսության մեջ եւ կուսակցությունների ծրագրերում։
Հարկավոր է տարբերակում կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստանում Դարաբաղյան Շարժման միջեւ։
Ղարաբաղոա՝ Դարաբաղյան Շարժումը եղել էր եւ մնաց մեկ խնդրի՝ Ղարաբաղի ապագայի նվիրված շարժում։
Հայաստանում Ղարաբաղի ռաբցը բոցավառեց Շարժումը, սակայն չկարողացավ սահմանա ^ վնլդբա օրակարգն ու զարգացումը։ Եթե 1988֊ի փետրվաբ–մաճա․ ամիսների ելույթները ամփոփվում էին Ղարաբաղով, 1988֊ի մսւյի՜Հւն շարժման առաջնորդներն արծարծում էին ժողովրդավաւա^յսն, արժեքների համակարգի, կոռուպցիայի, պետության ապազգային բնույթի (ռուսականացում եւ ադրբեջանցի ազգաբնակչության ծնելիության աճ) եւ, ի վերջո, անկախության հարցերը։
Այս զարգացումը տեղի ունեցավ երեք գործոնի պատճառով։
Աոաջին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում մարզային իշխանությունը 1988 թ․ փետրվարի 20֊ին բարձրացրեց Հայաստանի հետ միավորվելու հար– ցր, եւ Ղաբաբաղում, եւ Հայաստանում ակնկալվում էր, որ հարցն ա– րագորեն կլուծվի հօգուտ Ղաբսաաղի հայցի։ ԽՍՀՄ տարածքում ներքին վարչական սահմանների կանոնավորման դեպքեր ԽՍՀՄ պատմության մեջ տեղի էին ունեցել բազմաթիվ անգամ։ Բացի այդ, «Մոսկվայամ» զրույցներ ունեցած որոշ անհատ ակտիվիստճսր եզրակացրել էին, որ նման վերակարգավորման համաժողովրդական հայցին «Մոսկվան» նպաստավոր արձագանք կտա։ Այդ ամենն, ի վերջո, տեղի էր ունենում «գլասնոստի» , «պերեստրոյկայի» եւ ա– պաստալինականացման շրջանակում։ Եթե շտկումներ էին կատարվում ստալինիզմի հարկադրած քաղաքական ու տնտեսական *՝՚՚․մա– կաբգի մեջ, հիմք կար կարծելու, որ խորհրդային կարգերի երրորդ սյունը՝ ազգային շատ խմբերի համար անարդար ներքին սահմանների համակարգը, նույնպես կարող ։․բ փոփոխվել։
Մոսկվայի կողմից դրական արձագանքի զլացումը եւ փետրվարի վերջին ու մարտի սկզբին Սումգայիթում հայերի կոտորածները վերջիններիս մղեցին կասկածի տակ դնելու այդ համակարգը, քանզի Խորհրդային Միության մաս կազն ՜․լշ ենթադրում էր, որ հայերի անվտանգությունը պետք է երաշխավորված փներ։
֊․:
Փոփոխությունը շատ մեծ չէր տասնիններորդ դարավերջի եւ քսաներորդ դարասկզբի հայ քաղաքական մտքի զարգացումից։ Չափավոր հայերի կողմից Օսմանյան Կայսրությունում բարեփոխումների մասին խաղաղ խնդրագրերը, որ երԽսնայաբար իբր պաշտպանվում էին մեծ տերությունների կողմիօ, ակունքի չհանգեցրին։ Չափավորներն իրենց տեղը զիջեցին հեղափոխականներին, պետությունը պատասխանեց կոտորածներով։ Դրանից հետո հեղափոխական– նեբն սկսեցին հարցնել, թե ինչո՞ւ Արեւմտյան երկբները բարեփոխումներին իրենց սատարման հարցում հետեւողական չէին։ Պատասխանը պարզ էր․ կապիտալիստ եվրոպացիների իմպերիալիստական շահերր եւ Ռուսաստանի ոչ֊ժողովբդավարական բնույթը։ Այս պատասխանը հեղափոխականներից ոմանց մղեց «Հայոց հարցի» լուծումր փնտրելու համաշխարհային համակարգի արմատական վերափոխման մեջ։ Ոմանք միացան հակաիմպերիալիստական ու հեղափոխական եվրոպական ու ռուսական շարժմանը եւ ընդունեցին մարքսիզմն ու մարքսիստական, եւ ոչ թե սոսկ սոցիալիստական, քաղաքական գաղափարախոսությաննեբ։
Դարաբաղյան ցույցերը ազգային վերածննդի շարժման վերածվելու երկրորդ կարեւոր պատճառր պարզ քաղաքացու համար փողոցային ցույցերի նշանակափությունն էր։ Նույնքան կարեւոր, որքան շատերի համար Ղարաբաղի հարցն էր, կարեւոր էր նաեւ (կամ դարձավ այդպիսին) աոաջին անգամ պետության դեմ արոյունավետո– բեն արտահայտվող ընդդիմության խորհրդանշումը։ Համակարգը քաղաքականապես ու բարոյապես սնանկ էր, մարդիկ բավարարված չէին, եւ այժմ հնարավորություն ունեին միանալու ժողովրդի այդ մասին՝ համակարգի վերաբերյալ հբապաբակավ անհատական հայտարարություն անելու։ Նրանց հակակրանքր սոսկ Ղարաբաղի կարգավիճակին չէր վերաբերում։ Այն ավելի վերաբերում էր համակարգին, որը ղեկավարում էր իրենց կյանքի բոլոր բնագավառները։ Ղա– բաբաղը դարձավ համակարգի դեմ բողոքի շարժման ձգանն ու խոբհրդանիշր, սակայն չսպառեց շ , ՞։քման օրակարգը։ Սա բացատրում է նաեւ Շարժման ղեկավարության փոփոխությունը միախնդիր ազգային կոմունիստներից, ինչպիսին Զորի Բալայանը, Սիլվա Կա– պուտիկյանը, Իգոր Մուրադյանն էին, նոր, շատերին անծանոթ դեմքերով, ինչպիսիք էին Վազգեն Մանուկյանը, Լեռն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ ուրիշներ։
Հ
Երրորդ գործոնը Ղարաբաղի ու Հայաստանի իրավական կարգավիճակների տարբերությունն էր։ Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում՝ Խորհրդային պետության կառույցների մեջ սահմանափակ մուտքով ու ներգործությամբ եւ առանց միջազգային դիրքի, մինչդեռ Հայաստանր ԽՍՀՄ֊ի բաղկացուցիչ հանրապետություն էր։ Պայքարի ձեւավորման ընթացքում Մոսկվայի, Ադրբեջանի եւ մնացյալ աշխարհի հետ շփումներում Հայաստանն ստիպված էր հարցերը սահմանել՝ նկատի ունենալով խորհրդային իշխանությունների եւ միջազգային հանրության հետ իր հարաբերությունների բոլոր մյուս եզրերը։
Մինչ Ղաբաբաղ Կոմիտեն համառորեն հետապնդում էր վարչական սահմանների փոփոխման հասնելու նպատակը, որով Ղարաբաղը կարող էր վերամիավորվել Հայաստանին, Հայաստանի միակ օ– րինական եւ կառավարող կուսակցությունը՝ Հայկական ԽՍՀ կոմունիստական կուսակցությունը, պատասխանեց Շարժումը վերահսկելու երկչոտ փորձով։ Թեեւ որոշ պաշտոնյաներ համակրանք էին տածում Շարժման աոաջին նպատակի հանդեպ, մեծ մասը մտահոգ էր դրա բռնած ուղղությամբ եւ րնդունած ծավալով։ Երբ զանգվածային շարժումը վերածվեց տիրապետող երեւույթի, իսկ կարգախոսներն սկսեցին անցնել նախնական խնդրի սահմանները, Կոմունիստական կուսակցությունն ու կառավարության մարմիններն սկսեցին փորձել իրենց տիրույթի մեջ առնել Շարժումը՝ նրա արմատականացտմը կանխելու ապարդյուն փորձով։ Արմատականացումր կարող էր հակադրվել խորհրդային կարգերին ու ԽՍՀՄ կազմում Հայաստանի կարգավիճակին, եւ ժողովրդավարության ու անկախության հարցեր կարող էին ծագել։
1988 թ․ դեկտեմբերին տեղի ունեցած երկբաշարժից հետո Շարժման առաջնորդների բանտարկումը Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից մեծագույն սխալ եղավ։ Սակայն այդ ա– ռաջնոբդներին թույլ տալ, որ կազմակերպեն համաժողովրդական փրկարար աշխատանքները, նույնպես սխալ էր լինելու․ Շարժումր վւաստացիորեն փոխարինած էր փնելու կառավարությանը, որն այլեւս չէր կարողանալու ազդեցություն ունենալ կամ ղեկավարել։ Երբ բյուրոկրատական ու կաաւմպացված կառավարության հանդեպ համաժողովրդական բարկությունր Մոսկվային ստիպեց 1989֊ի հունիսին բանտարկյալներին ազատ արձակել, իրավիճակն արմատապես փոխվեց, եւ Ղարաբաղ Կոմիտեն սկսեց մտածել իշխանության գալու
42
ուղղությամբ գործելու մասին։ 1989֊ին Շարժումը վերածվեց կազմակերպության ( ՀՀՇ)՝ հեոուն գնացող քաղաքական ծրագրերով։ Այն պահանջում էր ոչ պակաս, քան Հայաստանի քաղաքական ու տնտեսական կառուցվածքների վերափոխում եւ Հայաստանի հետ Ղարաբաղի միավորմամբ Դարաբաղյան հարցի լուծում։ ՀՀՇ֊ն ա– ոաջարկում էր ազգային վերածն նդի ծրագիր։
Չնայած առկա տարաձայնություններին, կառավարությունն ու ՀՀՇ֊ն հիմնականում քաղաքակիրթ հարաբերություններ էին պահպանում։ 1990֊ի գարնանը Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունները ՀՀՇ֊ի ղեկավարած կոալիցիան բերեցին իշխանության։ Կոմունիստները ծանր պայքար մղեցին, սակայն կորցրին օ– րենսդիր մարմնի նախագահի պաշտոնը։ Գերագույն իարհուրդբ վերածվեց փոփոխությունների միջոցի, իրական օրենսդիր մարմնի՝ Նախարարների խորհրդի ու գործադիր մյուս մարմինների վրա ուղղակի վերահսկողությամբ։ Դա կառուցվածքային ու քաղաքական վերափոխումների սկիզբն էր։
ՀՀՇ֊ի կողմից իշխանության ստանձնումը եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի անկախության ճանաչումը արմատապես փոխեցին Դարաբաղյան հիմնախնդրի բնույթը։ Ղարաբաղը դարձավ նոր կառավարության եւ ինքնիշխան նոր պետության օրակարգի հարցերից միայն մեկը։ Թեեւ Ղարաբաղը նույնպես, 1992֊ին, միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը, Լ․ Տեր֊Պետրոսյանր ձեռնպահ մնաց այդ հռչակման ճանաչումից։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ հարաբերությունները մնացին ջերմ ու ամուր։
Ադրբեջանի եւ հայկական կողմի միջեւ Ռուսաստանի ու Իրանի միջնորդական ջանքերը 1992թ․ հունիսին փոխարինվեցին Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ, այն ժամանակ՝ ԵԱՀԽ) կողմից միջնորդվող բանակցություններով։ Ե՛վ Հայաստանր, եւ՛ Ադրբեջանը, իրենց անկախությունների ճանաչումից քիչ անց, անդամակցեցին այդ կազմակերպությանն իբրեւ անկախ պետություններ։ Թեեւ ԵԱՀԿ֊ի սկբնական մանդատը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկամ կայանավւք համաժողովի ընթացքում Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծում գտնելն էր, ռազմական առճակատսան սաստկացումը միջնորդներին ստիպեց զբաղվել մարտերի դադարեցման միջոցների որոնմամբ՝ այն դարձնելով ԵԱՀԿ Մինսկի Խումբ անվամբ հայտնի ատյանի օրակարգի հիմնական հարցր։
43
Այս բանակցություններին սւ տնակցության խնդիրը դարձավ հաջորդ վիճարկվող հարցը։ Ղարաբաղը, որը բանակցություններին հրավիրված էր իբրեւ «շահազրօհո կողմ» , նախ մեբժեց մասնակցել ղրանց։ Ղարաբաղի այս քայլր պաշտպանում էին Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները որոնք 1992֊ի ամռանը փողոցային ցույցեր կազմակերպեցին՝ Հայ սատանի իշխանություններից պահանջելով ճանաչել Ղարաբաղի անկախությունր։ Այդ խնդիրը հետապնդում էին երկու կոմունիստական կուսակցությունները, Վազ– գեն Մանուկյանի ԱԺՄ֊ն, Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորո– շում միավորումր (ԱԻՄ) եւ ՀՅԴ֊Ր․ որոնք, Հայաստանում րնտբական հաջողության հասնելու հարցում ւ՞ապալվելուց հետո, ջանում էին ի– րենց դիրքերն ամրապնդելՂարւ՚՚^աղում։
Լ․ Տեր֊Պետրոսյանը մերժեց ճանաչել Ղարաբաղի անկախությունր՝ փաստարկելով, որ կայուն ա ճկուն լուծումը պահանջում է լուծման հասնել երկու կողմերից "՚նհրաժեշտ փոխզիջումների վրա հիմնված բանակցությունների միջոցով, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը կկասեցնի բոլոր բանակցությունները, եւ հիմնախնդիրր կմնւ՛՛ չլուծված։
Ղարաբաղն ի վերջո համաձայնեց մասնակցել ԵԱՀԿ֊ի բանակցություններին։ Մինսկի Խմբի ^սգակցությունները երբեք չհասան կարգավիճակի խնդրին, սակայն հանգեցրին մի շարք առաջարկների, որոնցից ոչ մեկը չընդունվեց հակամարտության բոլոր երեք մասնակիցների կողմից միաժամանակ։ Մինսկի Խմբի 1997֊ի սեպտեմբերին ներկայացրած առաջարկր, իբրեւ վերսկսելիք բանակցությունների հիմք, ընդունվեց Ադրբեջանի ու Հայաստանի կողմից, սակայն մերժվեց Ղարաբաղի կողմից։ Այն մերժվեց նաեւ Լեռն Տեր֊Պետրոս– յանի վարչակազմի որոշ անդամների կողմից՝ հանգեցնելով Լ․ Տեր– Պեսդասյանի հրաժարականին եւ Հայաստանի Նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուն։
Քաղաքական կուսակցություն ներր կամ քաղաքական առաջնորդները, Լ․ Տեր֊Պետբոսյանի Ւ^՚ժտրականից թե՛ առաջ եւ թե՛ հետո հազվադեպ են արտահայած։ լ ււբաղի հիմնախնդրի լա՛ սան կամ դրան հասնելու ռազմավարության վերաբերյալ հստակ շարադրված տեսակետնեբ։ Ընդդիմադիր շատ կուսակցություններ, ինչպես կոմունիստական խմբերն ու ՀՅԴ֊ն, խիստ հակազդեցություն էին ցուցաբերում փոխզիջման մասին որեւէ ակնարկի հանդեպ, սակայն հակամարտության լուծման որեւէ կառուցողական ծրագիր չէին
■՚
առաջարկում։ Ուրիշներ խոսում էին փոխզիջման մասին, սակայն չէին հստակեցնում, թե ինչն էին պատրաստ զիջելու։ ՀՀՇ֊ից րնձ– յաղված եւ Կտրիճ Սարդարյանի ու Աշոտ Բլեյանի ղեկավարած Նոր ուղի կուսակցությունն առաջարկեց պարզագույն, թեեւ ամենանվազ ժողովրդականություն վայելող, լուծումը, ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխիքներն ու Ղարաբաղը թողնել Ադբբեջանի կազմում։ Նոր աղու ղեկավարները պատճառաբանում էին, որ Ղարաբաղը կդառնա այն ձկնկուլը, որը կկլանի Հայաստանը, կհանգեց– նի վերջինիս անկախաբար գործելու ունակության կորստին, եւ կդառնա այն մեխանիզմր, որով ավանդական մտածողությունը վերստին մուտք կգործի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։
Այս խնդիրը շարունակելու է արծարծվել հաջորդ երկու գլուխներում։ Սակայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում մոտեցումների տարբերությունները սահմանազատելու ցանկացած փորձ հարուցում է մի շարք բարդություններ։ Նախ, փոխզիջում՝ կոմպրոմիս բառը քաղաքականացվեց մինչեւ հստակեցվելը։ Երկրորդ, խնդի– բր սկսեց հեշտորեն շահարկվել քաղաքական նպատակներով, եւ կուսակցությունները հակասական ազդանշաններ էին արձակում։ 1998֊ին Նախագահ Ռ․ Քոչարյանի խորհրդականների շարքում էին Հայաստանի ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանր, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանր։ ԱԺՍ֊ում Վազգեն Սանուկյանի տեղակալ Դավիթ Վարդանյանը Նախագահի աշխատակազմում Վեբահսկողական ծառայության ղեկավարն էր։ Բոլորր ներկայացնում են այն կուսակցությունները, որոնք 1992֊ին պահանջում էին, որ է․ Տեր֊Պետրոսյանր ճանաչի Ղարաբաղի հռչա– կած անկախությունր։ Սակայն նրանցից ոչ ոք չաբծարծեց այդ հար– ցր նախագահական աշխատակազմում Քոչաբյանին միանալուց հետո, եւ, առնվազն հրապարակավ, չպահանջեց Ղարաբաղի միացումը Հայաստանին։
Անկախության
Բացի Ղարաբաղի հիմնախնդբից, 1990֊ին Հայաստանի քաղաքական օրակարգը բաղկացած էր այնպիսի խնդիրներից, որոնք պայմանավորելու էին եբկրի բնույթը․ Հայաստանը պետք է մնար ԽՍՀՍ֊ի մա՞ս, թե՞ դառնար անկախ երկիր, Հայաստանը պետք է ունենար մե՞կ կուսակցություն, թե՞ հաստատեր բազմակուսակցական
45
համակարգ, Հայաստանը պետք է ունենար Կենտրոնի կողմից պլանավորված տնտեսությո՞ւն՝ հիմնված պետության սեփականությունը հանդիսացող արտադրության միջոցների վրա, թե՞ պետք է անցներ ազատ շուկայական տնտեսության։
Կուսակցությունների աոջեւ ծառացած աոաջին հիմնախնդիրը անկախությունն էր։
Թերեւս Ղարաբաղ Կոմիտեի որոշ անդամներ կարող էին մտածած փնել անկախության հնարավորության մասին, սակայն Կոմիտեն այդ գաղափարով չէր սկսել իր գործունեությանը։ Անկախության ձգտումը ներքին իրադրության զարգացման տրամաբանության արգասիքն էր, ոմանք ասում են՝ հայության եւ համաշխարհային պատմության տրամաբանությունը։ Ամեն դեպքում անկախությունն, ի վերջո, անխուսափելի էր։
Համբարձում Գալստյանը՝ Կոմիտեի ամենաերիտասարդ անդամն ու Երեւանի ապագա քադաքապետը, այն մարդկանցից էր, որը վստահ էր, որ այդ ողջ պատմությունն ավարտվելու էր անկախությամբ։ Նա Կոմիտեի աոաջին անդամն էր, որին ես համեմատաբար մոտիկից ճանաչեցի 1988 թ․ մայիսին Երեւան կատարած իմ ուղեւորության ընթացքում։ Կոմերիտական կազմակերպության մեջ ակտիվ երիտասարդ ազգագրագետ Համբարձում Գալստյանը փորձում էր համոզել ինձ՝ սփյոտքյան պատմաբանիս եւ դեռեւս ՀՅԴ անդամիս, որ անկախությունն այն հանգրվանն է, դեպի ուր շարժվում է Հայաստանը, եւ դա լավ բան է, ճիշտ այն, ինչի մասին ՀՅԴ անդամը պետք է, կամ ենթադրվում է, որ պետք է մտածած լինի։ Սակայն այս ՀՅԴ֊ականը թերահավատ էր։
ժամանակի ընթացքում իրադարձություններն այլընտրանք չթողեցին։ Որոշումը կայացնելով՝ ՀՀՇ֊ն բռնեց անկախության ուղին ամբողջ ճակատով, սակայն այդ արեց խաղաղ կերպով՝ ԽՍՀՄ֊ից անջատվելու մասին Գորբաչովի սահմանած օրենքի համաձայն։
Դեպի անկախություն ընթացքի կասեցման վերջին հնարավորությունը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի ընտրությանն էր, որը հաջորդում էբ խորհրդային ոճի այդ օրենսդիր մարմնի 1990թ․ գարնանը կայացած ընդհանուր ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ Գերագույն խորհրդում ներկայացված էր երկու կուսակցության, պաշտոնական Կոմունիստական կուսակցությունը (ԿԿ) եւ ՀՀՇ֊ի ղեկավարած կոափցիան, որն ընդդիմության էր։ Ընտրությունը հեշտ չէր։ Գերագույն խորհրդի
46
նախագահի ընտրության արդյունքը ըստ էության պետք է նշեր այն ուղղությունը, որով հիմնական հարցերում պետք է ընթանար Հայաստանը։ Կողմերից ոչ մեկը ապահովված չէր մեծամասնությամբ։ Կոմունիստների մեծամասնությանր ձայնը տվեց ԿԿ աոաջին քարտուղար եւ այդ կուսակցության ներկայացրած թեկնածու Վլադիմիր Մով– սիսյանին։ Ի վերջո, նորեկների մեծ մասը եւ մի քանի կոմունիստներ, ԿԿ Գուգարքի շրջանային կազմակերպության քարտուղար Վիգեն Խաչատրյանի առանցքային մասնակցությամբ, քվեարկեցին ՀՀՇ թեկնածու Լեոն Տեբ֊Պետբոսյանի օգտին։ Մովսիսյանը պարտվեց, սակայն Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ ոխ չպահեց, իսկ Լ․ Տեբ֊Պետրոս– յանն իր հերթին որեւէ չարակամություն չունեցավ նրա դեմ։ Հետագայում Լ․ Տեր֊Պետրոսյանի նախագահության շրջանում Մովսիսյանը գործեց որպես Գաղթականների հարցերով պետական կոմիտեի ղեկավար, Գյուղատնտեսության նախարար եւ մարզպետ։ Այլ կոմունիստներ նույնպես պաշտոններ ստանձնեցին նոր վարչակազմում։ Օրինակ, ԿԿ Կենտրոնական կոմիտեի տնտեսական հարցերի բաժնի վարիչ Գազիկ Հարությունյանն ընտրվեց Գերագույն խորհրդի փոխնախագահ, իսկ այնուհետեւ, Լ․ Տեր֊Պետրոսյանի ցուցակով՝ հանրապետության փոխնախագահ (1991֊1995), ապա, 1995թ․ Սահմանադրական դատարանի հիմնադրումից հետո, նշանակվեց Սահմանադրական դատարանի նախագահ։
Ինչպես սեպտեմբերի 21֊ի հանրաքվեն ցույց տվեց, ԿԿ֊ն գիտեր, որ ինքը չափազանց թույլ էր՝ դիմակայելու համար անկախության հռչակման ուղղությամբ անխոնջ երթին։ Նա գիտեր, որ անկաիտւթյանր նշանակելու էր իշխանության կորուստ։ Կուսակցության անդամներից ոմանք անկեղծ մտահոգության անեին սեփական ոտքերի վրա կանգնելու Հայաստանի կարողության վերաբերյալ։ Նրանք մտահոգված էին նաեւ, թե Մոսկվան ինչ կասի Հայաստանի ու նրա հավատարմության մասին։ Այնուամենայնիվ, նրանք գիտեին, որ այդ ընթացքը կասեցնելու համար շատ բան անել չեն կարող։ Խոր– հըրդային Հայաստանի վերջին ղեկավարներր մեծ մասամբ գործել են ազնվորեն՝ զերծ պահելով ժողովրդին ու նոր հանրապետությանը որեւէ նոր հարվածից։ ՀՅԴ֊ն նույնպես, թեեւ եղել էր 1918֊ին Առաջին Հանրապետության հիմնադիրր եւ, 1919֊ից սկսած՝ անկախության ջահակիբր, դժկամորեն, սակայն ի վերջո անհնար գտավ անկախությանը հակադրվելը։ Սվւյուռքի մյուս երկու կուսակցությունները սատարեցին անկախությանը, թեեւ պատմականորեն նրանք են եղել այդ հարցում վերապահտթյուններ ունեցողները։
47
Գերագույն խորհրդի կողմից Հայաստանում բազմակուսակցական համակարգի րնդանումից հետո հիմնադրված կուսակցություններից ոչ մեկր չընդդիմացավ անկախությանը։ Մեծ մասը մեծագույն ոգեւորությամբ սատարեց դրան։ Հայաստանի կոմունիստական նորաստեղծ կուսակցությունը սակայն, 1997֊ից, սկսեց քարոզել Ռու– սաստան֊Բելաաւս միության մեջ Հայաստանի ներգրավման օգտին։
Տնտեսական բարեփոխումներ
Հայաստանի ապագա տնտեսական համակարգի հարցն ազգային օրակարգի վրա հայտնվեց դեոեւս անկախությունից առաջ։ Շատերն այն կարծիքին էին, որ անկախ նրանից, թե խորհրդային մոդե– փ սկզբնական մտադրություններն ու խոստումներն ինչպիսին են ե– ղել, ինչ֊որ բան զարհուրելիորեն սխալ է ընթացել։ Քչերն էին պատրաստ պաշտպանել այդ մոդելը։ Ազատ շուկայական համակարգի ընդունումը որքան որ տնտեսական համակարգի ընտրություն էր, նույնքան էլ քաղաքական լուծում էր։ Ընտրվեց քաղաքականապես ու տնտեսապես ազատ աշխարհի ուղղությունը։ Այդ երկուսը դարձան անբաժանելի։ Հետեւաբար, բնական էր, որ ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո գտնվող Հայկական ԽՍՀ Գերագույն իարհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ ազատ շուկայական տնտեսության։ Ո՛չ ՀՀՇ֊ն, ո՛չ նրանից ընձյուղված ընդդիմադիրները երբեւէ նշանակալիորեն չշեղվեցին այդուղուց։
Անկախությունից ի վեր, տնտեսական բարեփոխումը եղել է ավե– փ հավակնոտ խնդիր, քան Դարաբաղյան հակամարտությունը, ավելի ծանր, քան պետականության կառույցների հաստատումը, ավելի դժվարհասանելի, քան պատերազմ շահելը, ավելի բարդ, քան գործող Սահմանադրություն գրելը, ավելի խճողված, քան քաղաքացիական հասարակության ստեղծումր, եւ ավելի վատ ընկալված, քան համատարած կոռուպցիան։ Այնուամենայնիվ, այն մի խնդիր է, որը կապվում է մնացած խնդիրներին ու խթանում դրանք։ Քաղաքացիների համար այն նշանակում է աշխատելու իրավունք, սեփական աշխատանքով արժանավայել կյանք ստեղծելու իրավունք, եւ ընդգրկում է դրանից բխող այլ իրավունքներ։
Խնդիրն սկսվում է հենց բարեփոխում բառից։ Տնտեսության բարեփոխում անվանել այն, ինչ անհրաժեշտ էր անել, նշանակում է
48
սխալ ախտորոշում տալ պրոբլեմին եւ, հետեւաբար, հետաձգել իրական բուժումը։ Նույնիսկ «վերափոխում» («տրանսֆորմացիա») բառը չի մոտենում հարկ եղած անելիքի խորքի րմբռնմանը։
Տնտեսական բարեփոխումն ազդանշեց համակարգի անցումը կենտրոնացված պլանավորումից դեպի շուկայական տնտեսություն։ Պետությունը պետք է հրաժարվեր քաղաքական գաղափարախոսությամբ թելադրված տնտեսության վերահսկողությունից։ Այդքանը հստակ էր։ Բայց պլանավորման կենտրոնր Երեւանը չէր եղել, եղել էր Մոսկվան։ Այն, ինչ Հայաստանում ներկայանում էր իբրեւ տնտեսություն, ուներ տնտեսական չնչին տրամաբանություն եւ Խորհրդային ճամբարի չափումներից դուրս չուներ որեւէ իմաստ։ Այլ բան է անկախ պետության կենտրոնացված պլանավորման տնտեսություն փոխելը, երբ պրոբլեմը, այսպես ասած, արտադրության միջոցների պատկանելության հարցն է։ Բոլորովին այլ բան է սկսել մի տնտեսության մնացուկներից, որն անվադողերն արտադրում էր Հայաստանում, մարմինր՝ էստոնիայում, շարժիչը՝ Ղազախստանում, իսկ այդ ամենը որպես ավտոմեքենա ամբալջացվում֊հավաքվում էր Բւկ– րաինայամ։ Այդ տնտեսության տրամաբանությունը ոչ միայն գաղա– փարախոսական էր, այլ նաեւ կայսեբապետական։
Տնտեսության արտադրական հիմքր բախվում էր այլ պրոբլեմների եւս։ Գործարանների սարքավորումների մեծ մասը անհուսալիորեն հնացած էր, եւ արտադրված ապրանքների որակը հազիվ թե կարողանար դիմակայել համաշխարհային շուկայի մրցակցությանը։ Երկու տասնամյակ, երբ համաշխարհային տնտեսությունը հեղափոխական փոփոխություններ էր կրել, խորհրդային պլանավորողները լուրջ ներդրումներ չէին կատարել երկրի, ճանապարհների, հաղորդակցության միջոցների ենթակաոուցվածքների մեջ։ Ավելին, երկրռւմ քչերն էին, եթե առհասարակ կային այդպիսիք, որ որեւէ պատկերացում ունեին մարկետինգի մասին, եւ շատ ավելի քչերբ գիտեին այն շուկաների մասին, ուր ապրանքները վաճառվում կամ վախանակ– վում էին կենտրոնական պլանավորողների կողմից։ Երկիրը կարիք ուներ բոլորովին նոր տնտեսության, եւ ոչ թե սոսկ հնի բարեվախման։ Նոր տնտեսության ստեղծումը կարող էր ավելի հեշտ լինել, քան այն հիմքի վրա կառուցելը, որից սկսեց Հայաստանը։
Շուկայական տնտեսությունը պահանջում էր այնպիսի բաներ, ո– րոնք գոյություն չունեին։ Այն պահանջում էր օրենսդրական ենթակաոուցվածք եւ գործակցող հաստատություններ՝ կոմերցիոն օրենս–
4 Պետականության մարտահրավերը
Գերագույն իտրհրդի կողմից Հայաստանում բազմակուսակցական համակարգի ընդունումից հետո հիմնադրված կուսակցություններից ոչ մեկը չընդդիմացավ անկախությանը։ Մեծ մասը մեծագույն ոգեւորությամբ սատարեց դրան։ Հայաստանի կոմունիստական նորաստեղծ կուսակցությունը սակայն, 1997֊ից, սկսեց քարոզել Ռուսաստան –Բելոռուս միության մեջ Հայաստանի ներգրավման օգտին։
Տնտեսական բարեփոխումներ
Հայաստանի ապագա տնտեսական համակարգի հարցն ազգային օրակարգի վրա հայտնվեց դեռեւս անկախությունից առաջ։ Շատերն այն կարծիքին էին, որ անկախ նրանից, թե խորհրդային մոդե– փ սկզբնական մտադրություններն ու խոստումներն ինչպիսին են ե– ղել, ինչ֊որ բան զարհոտելիոբեն սխալ է ընթացել։ Քչերն էին պատրաստ պաշտպանել այդ մոդետ։ Ազատ շուկայական համակարգի ընդունումը որքան որ տնտեսական համակարգի ընտրություն էր, նույնքան էլ քաղաքական լուծում էր։ Ընտրվեց քաղաքականապես ու տնտեսապես ազատ աշխարհի ուղղությունր։ Այդ երկուսը դարձան անբաժանեփ։ Հետեւաբար, բնական էր, որ ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո գտնվող Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց հօգուտ ազատ շուկայական տնտեսության։ Ո՛չ ՀՀՇ֊ն, ո՛չ նրանից ընձյտղված րնդղիմադիրները երբեւէ նշանակալիորեն չշեղվեցին այդուղուց։
Անկախությունից ի վեր, տնտեսական բարեփոխումը եղել է ավե– փ հավակնոտ խնդիր, քան Դարաբաղյան հակամարտությունը, ավելի ծանր, քան պետականության կառույցների հաստատումը, ավելի դժվարհասանելի, քան պատերազմ շահելը, ավելի բարդ, քան գործող Սահմանադրություն գրելը, ավեփ խճողված, քան քաղաքացիական հասարակության ստեղծումը, եւ ավեփ վատ ընկալված, քան համատարած կոռուպցիան։ Այնուամենայնիվ, այն մի խնդիր է, որը կապվում է մնացած խնդիրներին ու խթանում դրանք։ Քաղաքացիների համար այն նշանակում է աշխատելու իրավունք, սեփական աշխատանքով արժանավայել կյանք ստեղծելու իրավունք, եւ ընդգրկում է դրանից բխող այլ իրավունքներ։
Խնդիրն սկսվում է հենց բաբեփոյսում բառից։ Տնտեսության բարեփոխում անվանել այն, ինչ անհրաժեշտ էր անել, նշանակում է
48
սխալ ախտորոշում տալ պրոբլեմին եւ, հետեւաբար, հետաձգել իրական բուժումը։ Նույնիսկ «վերավախում» («տրանսֆորմացիա») բառը չի մոտենում հարկ եղած անեփքի խորքի րմբռնմանը։
Տնտեսական բարեփոխումն ազդանշեց համակարգի անցումը կենտրոնացված պլանավորումից դեպի շուկայական տնտեսություն։ Պետությունը պետք է հրաժարվեր քաղաքական գաղափարախոսությամբ թելադրված տնտեսության վերահսկողությունից։ Այդքանը հստակ էր։ Բայց պլանավորման կենտրոնը Երեւանը չէր եղել, եղել էր Մոսկվան։ Այն, ինչ Հայաստանում ներկայանում էր իբրեւ տնտեսություն, ուներ տնտեսական չնչին տրամաբանություն եւ Խորհրդային ճամբարի չափումներից դուրս չուներ որեւէ իմաստ։ Այլ բան է անկախ պետության կենտրոնացված պլանավորման տնտեսություն վտխելբ, երբ պրոբլեմը, այսպես ասած, արտադրության միջոցների պատկանելության հարցն է։ Բոլորովին այլ բան է սկսել մի տնտեսության մնացուկներից, որն անվադողերն արտադրում էր Հայաստանում, մարմինը՝ էստոնիայում, շարժիչը՝ Ղազախստանտմ, իսկ այդ ամենը որպես ավտոմեքենա ամբողջացվում֊հավաքվում էր Ուկ– րաինայում։ Այդ տնտեսության տրամաբանությունը ոչ միայն գաղա– փարախոսական էր, այլ նաեւ կայսերապետական։
Տնտեսության արտադրական հիմքր բախվում էր այլ պրոբլեմների եւս։ Գործարանների սարքավորումների մեծ մասը անհուսալիորեն հնացած էր, եւ արտադրված ապրանքների որակը հազիվ թ° կարողանար դիմակայել համաշխարհային շուկայի մրցակցությանը։ Երկու տասնամյակ, երբ համաշխարհային տնտեսությունը հեղափոխական փոփոխություններ էր կրել, խորհրդային պլանավորողները լուրջ ներդրումներ չէին կատարել երկրի, ճանապարհների, հաղորդակցության միջոցների ենթակաոուցվածքների մեջ։ Ավելին, երկրռւմ քչերն էին, եթե առհասարակ կային այդպիսիք, որ որեւէ պատկերացում ունեին մարկետինգի մասին, եւ շատ ավեփ քչերր գիտեին այն շուկաների մասին, ուր ապրանքները վաճառվում կամ փոխանակ– վում էին կենտրոնական պլանավորողների կողմից։ Երկիրը կարիք ուներ բոլորովին նոր տնտեսության, եւ ոչ թե սոսկ հնի բարեվախման։ Նոր տնտեսության ստեղծումը կարող էր ավեփ հեշտ փնել, քան այն հիմքի վրա կառուցելը, որից սկսեց Հայաստանը։
Շուկայական տնտեսությունը պահանջում էր այնպիսի բաներ, ո– րոնք գոյություն չունեին։ Այն պահանջում էր օրենսդրական ենթակաոուցվածք եւ գործակցող հաստատություններ՝ կոմերցիոն օրենս–
4 Պետականության մարտահրավերը
դրության եւ այն իմացող դատավորներ ու փաստաբաններ, անկախ իրավական համակարգ, մաքսային ու հարկային օրենսդրություն ե ծառայություններ։ Ամենից ավեփ, այն պահանջում էր կապիտալ ներդրումներ։ Սեվւականատիրության օրենքների փոփոխությունը հազիվ թե բավական լիներ համակարգը փոխելու համար։
Բացի այդ, ո՛չ երկիրը, ո՛չ քաղաքացիները վափոխության մեջ ներդնելու կապիտալ չունեին։ Անորոշությանը եղած֊չեղած կապիտալի տերերին ստիպում էր ավեփ շուտ եղածը ներդնել կարճաժամկետ առեւտրի, քան հեռանկարային արդյունաբերական արտադրության մեջ, որը շատ քիչ հնարավորություն ուներ ելք գտնելու ղեպի համաշխարհային շուկաներ։ Հայաստանն ինքը նույնպես չափազանց փոքր էր եւ չափազանց աղքատ, որպեսզի հնարավոր շուկա դառնար արտասահմանյան ներդրումների համար, որոնք կարող էին փոխարինել կամ լրացնել ներքին կապիտաա։
Այնուհետեւ հայտնվեց եւս երկու խանգարող գործոն՝ շրջավւա– կումները, որոնք հումքի ներմուծումները եւ պատրաստի արտադրանքի արտահանումները դարձրին ծայրահեղորեն թանկ, եթե ոչ անհնարին, եւ պատերազմը, որն առաջնայնություն ձեռք բերեց առկա, թեեւ սուղ, ռեսուրսների օգտագործման հանդեպ։ Ղաբաբաղյան հակամարտությունը նաեւ անհնարին էր դարձրել ավեփ մեծ, տարա– ծաշրջանային շուկայի ստեղծումը այն ապրանքների համար, որոնք կարող էին արտադրվել Հայաստանում։
Այս գործոններից յուրաքանչյուրն աոանձին վերցրած մարտակոչ կփնեբ ամեն մի կառավարության համար։ Դրանց համադրումը մտքի, երեւակայության, համբերության ու տոկունության փորձաքննություն էր դրանց հետ առնչվող ամեն մի պաշտոնյայի համար։ Ինչ էլ որ լինի այս ուղղությամբ կատարված առաջընթացը, կասկած չկա, որ ի վերջո տնտեսական չափանիշն է, որն անմիջական եւ ամենօրյա ազդեցություն է գործում հայաստանցիների՝ թե՛ իբրեւ անհատների, թե՛ իբրեւ ընտանիքների եւ թե՛ հասարակության կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա։ Անկախությունն ու ժողովրդավարությունը, ազգային հեռանկարներն ու միջազգային հավակնությունները, հոգեւոր ձգտումներն ու մշակութային նվաճումները, ավանդական կապերն ու բարոյական ընտրանքները՝ բոլորը հօդս են ցնդում՝ բախվելով մեկ իրականության՝ ադքատությանր, որի մեջ սնանկ տնտեսության փլուզումից հետո ընկղմված է ազգաբնակչության մեծ մասը։ Ինչպես եւ ամենուր, քաղաքացու համար անկախությունն ու աղ–
50
քատությունը միմյանց կապելը եւ հարց տալը, թե այս ամենից հետո ո՞րն է անկախ պետականության առավելությունը, կարող է դժվար հաղթահարեփ մի գայթակղություն փնել։
Տնտեսական համակարգի փոփոխության պրոբլեմն այն էր, որ շատերը շատ բան չգիտեին շուկայական տնտեսության մասին։ Ինչ նրանք գիտեին, դրանք այլ եբկրնեբի մոդելների հատակոտորներ էին։ Ավեփն՝ Հայաստանում, նախկին ԽԱՀՄ հանրապետություններում կամ ողջ աշխարհում շատ ավեփ քչերն էին տեղյակ, թե ինչպես պետք է փոխել համակարգը։ Մի հանրապետությունում, որտեղ տնտեսությունն ամեն բան էր, բացի ազգային փնելուց՝ գոյություն չունեին կենտրոնացված պլանավորվող տնտեսությունը ազատ շուկայականի վերածելու մեխանիզմների առաջնակարգ գիտելիքներ կամ կուտակված փորձ։
1991֊ին Հայաստանը, փնելով աոաջինը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ, ապապետականացրեց գյուղատնտեսական սեկսարր՝ վարելահողերի 90% –ը բաժանելով այն մշակող գյուղացիներին։ Արմատական եւ ողջունելի ագրարային այդ հեղափոխությունն անավարտ մնաց՝ չունենալով համապատասխան նախատեսումներ մեխանիզացիայի օգտագործման, վարկերի, պահեստավորման եւ դեպի շուկաներ առաքման վերաբերյալ։
Խանութների, միջին ձեռնարկությունների եւ մեծ արդյունաբերական գործարանների լայնածավալ սեփականաշնորհումը հաջորդեց դանդաղորեն։ Յուրաքանչյուր փուլ եւ մեթոդ ուղեկցվում էր երբեմն ի– րավացի, հաճախ անհեթեթ բողոքներով ու մեղադրանքներով, որոնց մեջ պարբերական ձախողումները նույնքան դեր էին կատարում, որքան «ծանոթով գործ անելը», տնավարությունը եւ կոռուպցիան։
1993թ․ վերջերին, փորձարարության ու որոնումների երկու տարուց հետո էր միայն, որ ոգեշնչությամբ ընթացող, բայց չհամակար– գավորված բարեփոխումները Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի նեբգբավմամբ կազմակերպվեցին՝ կենտրոնանալով մակրոտնտեսական նպատակների ու ռազմավարության շուրջ։
Շուկայական տնտեսության փակատաբ իմաստը եւ դրանից բխող հետեւությունները դրսեւորվեցին ժամանակի ընթացքում։ Այդպես, նաեւ ժամանակի ընթացքում դրսեւորվեց շրջափակումների նշանակությունը, Ռուսաստանի կողմից Հայաստանն ու նախկին խորհրդային մյուս հանրապետությունները ռուբլու գոտուց դուրս թողնելու
51
որոշման նշանակությունը (որով Հայաստանն ստիպված եղավ իր ազգային տարադրամն ավելի շուտ դնել շրջանառության մեջ, քան նախատեսվում էր), ինչպես նաեւ պատերազմի նշանակությունը, որր մշտապես հարցականի տակ էր դնում տնտեսական կանխատեսում– ներր։
Վերջին ութ տարում տնտեսական հարցերի մասին վիճաբանտթ– յուններր սեւեռվել են կենտրոնի կողմից պլանավորվող տնտեսության ապամոնտաժումը ծրագրելու եւ իրականացնելու սխալների վրա, եւ ոչ թե այդ անել կամ չանելու վրա։ Անհամաձայնությունները վերաբերում էին նոր համակարգի կառուցման միջոցներին եւ ոչ թե նոր համակարգ կառուցելուն կամ չկառուցելուն։
1996֊ին իր նախագահական ընտրարշավի ընթացքում Վազգեն Մանուկյանը կենտրոնացավ այս բնագավառի վրա՝ բերելով երեք փաստարկ, վարչակազմը անհմուտ է տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում, վարչակազմն անկարող է օտարերկրյա ներդրումներ բերել երկիր, եւ կառավարական պաշտոնյաներբ կո– ռումպացված են, կլաննեբ ունեն եւ «մաֆիայի» ղեկավարներ են։ Այդ ամենի արդյունքն է այն աղքատությունը, որի մեջ մխրճված է նախկին միջին դասակարգը, քաղաքացիների մեծ մասը։
Աոաջին փաստարկի կապակցությամբ ասենք, որ Վ․ Մանուկյանը եւ նրա ղեկավարած ԱԺՄ֊ն, ինչպես նաեւ 1996֊ին նրա թեկնածությունը պաշտպանած մյուս կուսակցությունները, բացատրում էին, որ կառավարության պաշտոնյաները մասնագետներ չեն եւ հետաքրքրված չեն ժողովրդի բարեկեցությամբ, անտարբեր են երկրի ապագայի նկատմամբ եւ գլխովին թաղված են անձնական շահ ա– պահովելու գործում։ Նրանք պնդում էին, որ ԱԺՄ֊ն եւ ընդդիմադիր այլ կուսակցություններ ավեփ մեծ նվիրում ունեն եւ տնտեսական բարեփոխումների իրականացման ու արտասահմանյան ներդրումներ գրավելու գործում ավեփ արդյունավետ կփնեն։
Ընդդիմությունը կոռուպցիան քննարկում էր բարոյականության առումով։ Շահարկում էին մաֆիա բառի ժողովրդական սահմանումը՝ գործածելով այն որեւէ մեկի առնչությամբ, ով արագ եկամուտ էր կուտակել՝ անկախ այն բանից, թե դա արել էր օրինական միջոցներով, թե ապօրինաբար։ Նրանք նաեւ միեւնույն հարթության վրա էին դնում կառավարության բարձր մակարդակների կոռուպցիան եւ ավտոտե– սուչների ու բյուրոկրատների մանր կաշառակերությունը։
52
Այդ ամենի լուծումը նրանք տեսնում էին ընդդիմությանն իշխանության բերելու մեջ։ Նոր վարչակազմր կփնի ունակ, մաքուր եւ ազգային գաղափարներին ու արժեքներին նվիրված։ Ընդդիմությունը խոստանում էր Հայաստանը դարձնել հզոր երկիր։ Գիտությունն ու արդյունաբերությունը վերականգնվելու էին բարոյականության հետ միասին։ Իբրեւ գործնական քայլ, Վ․ Մանուկյանը խոստացավ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերը տասնապատկել։ Պետական սեկտորի աշխատողները դեռեւս աշխատավարձով աշխատողների մեծամասնությունն էին։
Հակափաստարկը, որ սակավ դեպքերում էր հստակորեն ներկայացվում, այն էր, որ աղքատության պրոբլեմը կախարդական լուծում չունի, տնտեսական ճգնաժամր շտապ լուծումներ չունի։ Նշանակա– փ վափոխությունների համար հարկավոր են հուսալի օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության միջավայրի բարելավում՝ ապահովելու համար օ– տարերկրյա ներդրումները։ Հնարավոր չէր քաղաքացիական ծառայողների աշխատավարձի էական բարձրացում կատարել՝ առանց տնտեսության մեջ արտադրողականության ու արտադրանքի փաստացի աճի բարձրացման։ Աշխատավարձերի բարձրացման միակ այլ ձեւը փող տպելն էր, որն ավելացնելու էր դրամի արժեզրկումը եւ նվազեցնելու դրա գնողունակությունը, ինչպես նաեւ՝ արժույթի նկատմամբ քաղաքացիների վստահությունր։
Բացի այդ, «գործարաններն աշխատեցնելը» նախընտրական լավ խոստում էր, սակայն հստակեցված չէր, թե դա ինչպե՛ս պետք է արվեր, ի՛նչ կապիտալով ու սարքավորումներով, ի՛նչ ապրանքներ էին արտադրվելու, ինչպե՛ս էին դրանք տեղափոխվելու եւ ո՛ր շուկաներում էին վաճառվելու։
Կոռուպցիան, խորհրդային շրջանում ավեփ մոլեգնած այդ պրոբլեմը, որն այն ժամանակներում օրենքով արտոնված չէր արծարծել ու քննարկել, իր էությամբ տնտեսական եւ ոչ թե բարոյական խնդիր է։ Կոռուպցիան արմատախիլ անելու իրավական միջոցառումներն ու կարգապահական գործողություններն ի վերջո տապալվելու էին, քանի դեռ դատավորը, դատախազը, չինովնիկն ու ոստիկանը արժանւս– վայել ապրելու համար բավականաչափ դրամ չէին վաստակում։ Ընտրազանգվածի այն մասի համար, որը թերահավատությունր վերածել էր արվեստի, եթե ոչ վերլուծական համակարգի, ավեփ լավ էր իշխանության գլուխ «պահել նրանց, ովքեր արդեն լցրել են իրենց
53
գրպանները», քան թե բերել նոր գործող անձանց, որոնք ամեն բան սկզբից են սկսելու։
ՀԿԿ֊ն, Ս․ Բադսղյանի գլխավորությամբ, չմիացավ ընդդիմության այն խմբավորումներին, որոնք պաշտպանում էին Վ․ Մանուկյանի թեկնածությունը։ Սակայն հին հավատքի պահապանները նույնպես վերապահումներ ունեին տնտեսական քաղաքականության ոլորտում, թեեւ վաղ վտւլում դրանք շեշտված չէին արտահայտում։ Այդ ժամանակ նրանց հանդեպ հավատը սասանված էր, եւ վստահություն չէին ներշնչում։ Նույնիսկ եթե, հաշվի առնելով արմատական փոփոխությունների սոցիալական հետեւանքները, կոմունիստներն ունենային չափավոր կամ աստիճանական փոփոխությունների լավ փաստարկներ, նրանց լրջորեն չէին ընդունի։
Սակայն աստիճանաբար, երբ տնտեսության անկումն այնքան խորացավ, որ Հայաստանում անհետացավ միջին դասակարգը, կոմունիստական կուսակցություններն աշխուժացան եւ սկսեցին կառավարությանը քննադատելոչ միայն մեթոդների, այլեւ էության համար։ Սակայն նրանք ի վիճակի չէին այնպիսի այլընտրանք ներկայացնել, որն ընտրողի համար իմաստ ունենար։
Տնտեսական բարեփոխումների ավելի արմատական քննադատություն, առնվազն՝ կոնցեպտուալ մակարդակի, ներկայացվեց 1996֊ին ԳիԱրՔՍի֊ի կողմից, որն Աշոտ Մանուչաբյանին՝ Լ․ Տեբ– Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդականին, ընտրել էր որպես նախագահության իր թեկնածու։ ԳիԱբՔՄբ֊ն նույնպես 1996֊ին պահեց իր անկախ թեկնածությունը։ Լինելով ճարտարամիտ, սակայն ոչ միշտ արդյունավետ մտածող, Մանուչարյանն ընդունեց, որ իարհըր– դային մոդելը չի գործել, սակայն հավաստեց, որ կապիտալիստականը նույնպես չի գործելու։ Մանուչարյանը դրսեւորեց անկեղծորեն մարքսյան, եթե ոչ մարքսիստական մտահոգություն աշխատող եւ գործազուրկ դասակարգերի նկատմամբ։ Նա առաջարկեց «երրորդ ուղին»։ Դժբախտաբար, նա զլացավ որեւէ մանրամասնություն հա– ղորդելայդ ուղու մասին։ Սակայն, այնուամենայնիվ, պնդեց, որ այդ երբորդ ուղին միայն Հայաստանի համար չէ, որ այն ունի ունիվերսալ կարեւորություն, եւ ոչ միայն տնտեսական ընտրանքների տիրույթում, այլ նաեւ մարդկության ու քաղաքակրթության արժեքների առումով։ Ընտրողներն իրենց հերթին զլացան նրան գնահատել, եւ 1996֊ի նախագահական ընտրություններում նա ստացավ քվեների մեկ տոկոսից պակաս ձայն։
54
Նայն կերպ, 1998 թ․ նախագահական ընտրություններին եւս, հիմնական թեկնածուները չարտահայտվեցին ծավալվող համակարգի դեմ։ Երկու հիմնական թեկնածուները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Կտրեն Դեմիբճյանը, խոսում էին տնտեսական քաղաքականության «սոցիալական» չափանիշների մասին։ Եթե նրանց միջեւ որեւէ տարբերություն կար, այն արտահայտվում էր մեծ գործարանների սեփա– կանաշնորհման հարցում Քոչարյանի համեմատ Դեմիրճյանի ցուցաբերած ավելի մեծ զգուշության մեջ։
Սհայն կոմունիստական կուսակցություններն առաջաբկեցին ետ շրջել րնթացքը։ Եվ այս կուսակցությունների 1991֊ից ի վեր կուտակած ձայների միացյալ քանակը չի անցել 7%֊ից։ Մեծ գործարանների ու արդյունաբերության սեփականաշնորհման հարցում, ինչպիսիք են, օրինակ, կոնյակի գործարանն ու հեռախոսային կապը, Քոչարյանի ագրեսիվ քաղաքականությունր հարուցեց րնդոիմադիր մի շարք կուսակցությունների դիմակայությունը, որոնք, այնուամենայնիվ, հիմնականում շուկայական տնտեսության կողմնակիցներ են։
Քաղաքական բարեփոխումներ
Երբ 1990֊ի ամռանը ՀՀՇ֊ի առաջնորդած կոալիցիան շահեց Գերագույն խորհրդի հարաբերական մեծամասնությունը, գոյություն ուներ ընդհանուր համաձայնություն այն մասին, որ Հայաստանը պետք է վերածվի բազմակուսակցական, ազատ ժողովրդավարության երկրի։ Հիմնվեցին նոր կուսակցություններ, եւ Գերագույն խոր– հրրդի որոշ անդամներ միացան կուսակցությունների, որոնք նախկինում գոյություն չէին ունեցել Հայաստանում։ Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքր, Մամուլի ազատության մասին օրենքը, Կրոնի ու խղճի ազատության մասին օրենքը (որը նաեւ անջատում էր պետությունն ու եկեղեցին՝ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցու հատուկ դիրքը հայոց պատմության ու մշակույթի մեջ) խորհրդարանի կողմից վավերացվեցին մինչեւ 1991֊ի կեսերը։
Թեեւ ընդհանուր համաձայնություն կար այն հարցում, որ Հայաստանը սահմանադրության կարիք ունի, գոյություն ուներ երկու տեսակետ այն մասին, թե ինչպես դա իրականացնել։ Լ․ Տեբ֊Պետբոս– յանն ու ՀՀՇ֊ն համոզված էին, որ, որպեսզի սահմանադրությունն արժեք ունենա, այն պետք է արտացոլի երկրի կարիքներն ու դիմա–
55
նա ժամանակի քննությանը։ Նման փաստաթուղթը չի կարող գրվել առանց որոշ քննության ու կշռադատության։ Պարույր Հայրիկյանր պնդում էր, որ սահմանադրություն հարկավոր է ընդունել անհապաղ։ ՀՀՇ֊ն հաղթեց։
1992֊ին կազմվեց Սահմանադրական հանձնաժողով։ Դրա մեջ մտնում էին գիտնականներ, իրավաբաններ, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարներ։ Վարչակազմի հանդեպ իրենց դիրքի կարծրացմանր զուգընթաց, որոշ կուսակցություններ հաջորդ երեք տարում դադարեցրին սահմանադրության նախագծման գործընթացին իրենց մասնակցությունը։ Հանձնաժողովն իր նախագիծն ավարտեց 1995֊ին, եւ 1995֊ի հուփ– սին Սահմանադրությունն ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։
Հայաստանին հատուկ ժողովրդավարությանը վերաբերող որոշ հարցերի լուծման մեջ Սահմանադրությունը երբեմն հաջող չէր։ ՀՀՇ֊ի գլխավորած վարչակազմի վաղ շրջանում Գերագույն խորհուրդն ուներ փակատաբ օրենսդրական եւ որոշ աստիճանի գործադիր իշխանություն։ Գերագույն խորհրդի նախագահությունը, որ բաղկացած էր ԳԽ նախագահից, նրա տեղակալից, ԳԽ քարտուղարից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից, որոշ գործադիր իշխանություն ուներ, որը կիսում էր Նախարարների խորհրդի հետ։ Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը դեռեւս ՀՀՇ֊ում էր, չէր կարծում, թե բավականաչափ անկախություն եւ իշխանություն ունի՝ արդյունավետ կերպով ղեկավարելու համար գործադիր ճյուղր։ Իր պաշտոնավարությունից մի քանի ամիս անց, 1990 թ․ աշնանր, նա Գերագույն խորհրդից հատուկ լիազորություններ խնդրեց վեց ամիս ժամկետով՝ աբդյունավետորեն իրականացնելու համար կառավարության մեջ փոփոխությունները եւ լրջորեն զբաղվելու համար տնտեսությամբ։ Նրան տրվեցին այդ փազոբություններր։
Երբ վեց ամիսն անցավ, 1991֊ի գարնանը նա վերադարձավ խորհրդարան՝ խնդրելով ընդլայնել եւ երկարաձգել այդ հատուկ լիա– զոբաթյանները։ էաւրհրդարանը մերժեց՝ ասելով, որ այդ աստիճան րնդարձակ իշխանությունր համազոր է դիկտատուրայի։ Մանուկյանն այնուհետեւ փաստարկեց, որ երկիրը կարիք ունի կառավարության երկու ճյուղերի հստակ տարանջատման եւ ուժեղ գործադիր նախագահի, որն րնտրվի ուղղակիորեն ժողովրդի կողմից՝ երկիրն ա– ոաջնոբդելու հստակ մանդատով։ Գերագույն խոբհուբդր համաձայ–
56
նեց եւ 1991֊ի հուլիսին ընդունեց Նախագահի մասին օրենքր։ Վ․ Մանուկյանը կարծում էր, թե բնական ընտրությունն ինքն է լինելու։ Սակայն Լ․ Տեր֊Պետբոսյանի ճնշող ժողովրդականության առջեւ հանեց իր թեկնածությունը եւ սկսեց ձեւավորել իր սեփական կուսակցությունը՝ ԱԺՄ֊ն։
1991֊ի հոկտեմբերին Լ․ Տեր֊Պետրոսյանի ընտրությունը նշանա– վոբեց նախագահական իշխանության համար պայքարի միայն սկիզբը։ Մի շարք ձախողված թեկնածուներ, որոնք նախապես ուժեղ նախագահական իշխանության պաշտպաններ էին եւ քվեարկել էին ապագա Նախագահի լիազորությունները սահմանալ օրենքի օգտին, հանկարծ սկսեցին վիճել՝ պնդելով, որ երկրին հարկավոր է իտրհըր– դարանական ժողովրդավարություն։ Պարույր Հայրիկյանր՝ ուժեղ նախագահական իշխանության ամենաջերմեոանդ պաշտպաններից մեկր, դարձավ դրա ամենահամառ քննադատը։
1991֊ին ընդունված Նախագահի մասին օրենքի եւ 1995֊ին ընդունված Սահմանադրության լուրջ հետազոտությունն ու համեմատական վերլուծությունը (մի բան, որ օտարերկրյա աագրողների մեծ մասն անում է քամահրանքով, իսկ ընդդիմադիր կուսակցություններն իրենց նեղություն չեն պատճառում այդ անելու) ցույց են տափս, որ Հայաստանի սահմանադրական համակարգը նախագահական եւ խորհրդարանական համակարգերի խառնուրդ է։
Հայաստանի Նախագահը հզոր է, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի։ Եթե ընդդիմությունն է վերահսկում խորհրդարանում, Նախագահի դերը նվազեցվում է ձեւականության աստիճանի։ Ընդդիմությունից կազմված խորհրդարանական մեծամասնություն՝ նշանակում է, որ վարչապետը լինելու է ընդդիմությունից։ Ընդդիմությունից վարչապետ՝ նշանակում է նա է վերահսկում գրեթե բոլոր նշանակումները, քանի որ Նախագահը կարող է միայն րնտրել այն թեկնածուների թվից, որոնց ներկայացրել է վարչապետը։ Այս առումով, Հայաստանի համակարգր նման է ֆրանսիական Սահմանա– դրությանր, որն արդեն ունեցել է «համակեցության» երկու դեպք։
1991– –ին րնդունված Նախագահի մասին օրենքը նախատեսում էր, որ Նախագահի վետոյի հաղթահարման համար պահանջվում էր օրենսդիր մարմնի քվեների երկու երրորդը։ 1995֊ի Սահմանադբութ– յունր այն փոխեց պարզ մեծամասնության, որ նշանակում է, թե Նախագահը կարող է իտբհբդաբանին առաջարկել փոփոխություններ մտցնել ընդունված օրենքի մեջ, կարող է աոարկել, փաստարկել եւ
57
համոզել սակայն միայն պարզ մեծամասնություն է հարկավոր՝ անտեսելու համար այդ վետոն, եւ Ազգային ժալովը հարկ չունի նախագահի առարկություններն ընդունելու իբրեւ ավելի մեծ բան, քան սոսկ խորհուրդ։ Ազգային ժալովը կարող է այդ նույն օրենքն ընդունել, եւ Նախագահն այլ ընտրություն չի ունենա՝ այն ստորագրելուց կամ հրաժարականից բացի։
Նշանակումներից եւ վետոներից դուրս շատ բան չկա, որ Նախագահը կարող է անել, եթե Ազգային ժալովը գտնվում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Փաստորեն, տեխնիկական իմաստով ե սահմանադրական տեսանկյունով, դա այն է, ինչ տեղի ունեցավ 1998 թ․ վւետբվարին։ Նախագահի նշանակած վարչապետը, երկու նախարարի հետ միասին, մերժեց ընդունելու Նախագահի կայացրած արտաքին քաղաքականության վերաբերյալ մի որոշում։ Դա գործադիր իշխանության մեջ փակուղի էր՝ Նախագահի կողմից համապատասխան քայլերի դիմելու իրավասության պահպանմամբ։ Սակայն Նախագահի իշխանությունը վերացավ, երբ Ազգային ժողովում նախագահամետ մեծամասնությունը փոխեց իր դիրքորոշումը եւ ընդդիմացավ նրան։ Այն պահին, երբ Նախագահը կորցրեց խորհըր– դարանում մեծամասնությունը, այլեւս չէր կարող շարունակել քաղաքական պայքարը։
Նախագահական իշխանության համար մղվող մարտերը շարունակվեցին Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո։ 1998 թ, նախագահական ընտրությունների թեկնածուների մեծ մասը (ՀՀՇ֊ն թեկնածու չառաջադրեց), ներառյալ Ռ․ Քոչարյանը, դեռեւս պաշտպանում էին Սահմանադրության փովախման գաղավւարը՝ այն ձեւով, որ Նախագահից վերցվեն որոշ լիազորություններ ու տրվեն խորհրդարանին։ Օմանք բացարձակ խոր1ւբդաբանական համակարգի կոչ էին անում։ Սակայն, ընտրվելուց հետո, Ռ․ Քոչաբյանի համար պարզ դարձավ, որ իրականում Նախագահի լիազորություններն այդքան մեծ չեն։ Որեւէ թեկնածու, ընտրվելուց հետո, այլ եզրակացության չէր գալու։
Հայաստանի Սահմանադրությունն իրոք բարելավման կարիք ունի։ Այն ունի մի շարք ներքին հակասություններ, եւ որոշ մասեր հստակ չեն։ Այնուամենայնիվ, ւսյն շատ ավելի լավ սահմանադրություն է, քան շատերն են կարծում։ Համենայն դեպս, հավելումներր չեն կարող կատարվել՝ ելնելով այն սկզբունքից, թե ո՛ր ղեկավարն է զբաղեցնում Նախագահի պաշտոնը, կամ ո՛ր կուսակցությունն է վերահսկում խորհրդարանը։
58
Հայաստանում ժողովբղավարացման առաջընթացի վերաբերյալ երկրորդ մեծ հարցը պտտվում է 1995 թ․ Սահմանադրության հանրաքվեի ու խորհրդարանական ընտրությունների եւ 1996֊ի ու 1998֊ի նախագահական ընտրությունների լեգիսփմության շուրջ։ Որ ընթացակարգային անկանոնություններ եւ օրինախախտումներ կատարվել են՝ երբեմն ընդդիմադիր խմբավորումների եւ երբեմն կառավարող ուժերի կողմնակիցների կողմից՝ կասկած չկա։ Իսկ թե այդ խախտումները եւ խարդախությունները կարող էին փոխած լինել այդ քվեարկություններից որեւէ մեկի կամ բոլորի արդյունքները, չի կարելի վստահորեն պնդել՝ առանց նվազ քաղաքականացված մթնոլորտում կատարվող հետեւողական ոաումնասիրության։
Սակայն կարելի է մի քանի դիտարկում ներկայացնել, որոնք տեղին են՝ անկախ այս ոլորտում հետագա տեղեկությունների արդյունքներից։ Ինչպիսին էլ լինեն ընտրական օրենքի խախտումները, մինչեւ այժմ պրոբլեմր պարփակվել է այն օրենքների խախտման մեջ, որոնք պաշտպանում են րնարություն ների արդարությունն ու թափանցիկությունբ։ Վարչակազմի որեւէ անդամ երբեւէ չի փորձել վերացնել այդ օրենքները կամ ընդունված համակաբգր։
1995֊ին Ազգային ժողովում ընտրված ընդդիմադիր որոշ կուսակցությունների անդամներ բակառեցին խորհրդարանի նիստերը։ Այդ կուսակցությունները նաեւ մերժեցին ճանաչել միեւնույն տարին ընդունված Սահմանադբությունր եւ 1996֊ի նախագահական ընտրությունների արդյունքները՝ այն պատճառաբանությամբ, թե բոլոր երեք քվեարկություններն էլ խարդախված էին։ Սակայն, երբ Լ․ Տեր֊Պետ– րոսյանը հրաժարական տվեց, Վազգեն Սանուկյանի ԱԺՍ֊ն, Պարույր Հայրիկյանի ԻՍ֊ը, ՀՅԴ֊ն եւ Արամ Սաբգսյանի ՀԴԿ֊ն՝ բոլորը նախ վերադարձան այդ միեւնույն Ազգային ժողովը, իսկ դրանց ղեկավարները դարձան Նախագահ Քոչարյանի խորհրդականներ, եւ բոլորը գործում են նայն այդ իրենց կողմից մերժված Սահմանադրությամբ Ռ․ Քոչաբյանին բնձեռնված լեգիտիմության հիման վրա։
Քոչարյանի թեկնածությունր պաշտպանած կուսակցությունները, որոնք 1996֊ին վստահում էին օտարերկրյա դիտորդներին՝ ապացուցելու համար, որ այդ տարվա ընտրությունները խարդախված են, մերժեցին միեւնույն դիտորդների հարանման եզրակացությունները 1998֊ի նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք որա– կելով իբրեւ օտար տերությունների կողմից Հայաստանի դիրքերը թուլացնելու «հակահայկական» փորձեր։
59
Ոմանց կարծիքով, ժողովրդավաբացման գործընթացը խափանված էր Լ․ Տեբ֊Պետրոսյանի կողմից իր պաշտոնավարության ընթացքում ընդունած երկու ոբոշմամբ․ ՀՅԴ֊ի կասեցմամբ եւ 1996֊ի սեպտեմբերի 25֊ի երեկոյան ամբոխը վերահսկելու նպատակով զիԱ՜ ված ուժերի գործածմամբ։
1994 թ․ դեկտեմբերի վերջին Լ․ Տեր֊Պետրոսյանը, տեղեկություններ ստանալով այն մասին, որ ՀՅԴ֊ն պատասխանատու է քրեական գործողությունների համար եւ ընդգրկված է ապօրինի գործունեության մեջ, մի հրամանագիր ստորագրեց, որով կասեցվում էր ՀՅԴ գործունեությունը՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Հրամանագրի հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում գլխավոր դատախազը դիմեց Գերագույն դատարան՝ միեւնույն որոշումն ստանալու խնդրանքով՝ հետեւյալ երկու հիմունքներով, ա) կատարած տեռորիստական գործողությունների եւ բ) Քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մասին օրենքի խախտման ամբաստանությամբ, ըստ այդ օրենքի դրույթների, որեւէ քաղաքական կազմակերպություն չի կարող կառավարվել արտասահմանյան ղեկավարների եւ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից։ Գերագույն դատարանը մերժեց աոաջին հիմքը՝ նշելով, որ հանցագործությունների համար պատասխանատվությունը պետք է ապացուցված լինի դատարանում մինչեւ պատժի սահմանումը։ Դատարանն ընդունեց Նախագահի կասեցումը երկրորդ փաստարկի հիման վրա՝ կուսակցությանը ցուցում տալով, որ նա շտկի սխալը եւ համապատասխանի օրենքին, որից հետո կասեցումը կվերացվի։
Քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարգավորող հիմնական օրենքն րնդունվել է 1991֊ին՝ օրենսդիր մարմնի ՀՅԴ անդամների օժանդակությամբ։ Ոչ մի պետություն չի կարող թույլ տալ ոչ֊քաղաքացիների, ազգային ինչ ծագում էլ նրանք ունենան, ապրել օտար պետության մեջ եւ ղեկավարել իր պետության մեջ գործող քաղաքական որեւէ կուսակցություն։ Եթե այլ պետություններ օրենքի մեջ նման աբգիաը հստակորեն չեն արտահայտում, պատճառն այն է, որ նման պրոբլեմի հետ չեն բախվում, այլ ոչ թե որովհետեւ նման դրույթր խորթ է գործող ժողովրդավարություններին։ Գոյություն ունեն նաեւ մի շարք գործող ժողովրդավարություններ, որոնց սահմանադրություններն արտոնում են քաղաքական կուսակցությունների (կամ բռնությունների հակված այլ խմբերի, որոնք ներկայանում են իբրեւ քաղաքական կուսակցություններ կամ կրոնական խմբավորումներ) կասեցումը հատուկ հանգամանքներում։
60
Որոշելով իբրեւ քաղաքական կազմակերպություն գրանցվել Հայաստանում՝ Սփյուռքում գործող ՌԱԿ֊ը կազմակերպվեց որպես կազմակերպչական առումով առանձին կուսակցություն՝ Հայաստանի ՌԱԿ։ Միեւնույն տարին ՀՅԴ֊ն պնդեց, որ գրանցվի Հայաստանում որպես իր աշխարհասփյուռ կազմակերպության անբաժան մաս։ Թեեւ դա օրենքին դեմ էր, Արդարադատության նախարարութ– յունր բացառության կարգով գրանցեց այդ կուսակցությունը՝ իբրեւ ժեստ Սփյուռքի հանդեպ։ Սակայն այդ արվեց այն ըմբոնմամբ, որ ՀՅԴ֊ն ժամանակի ընթացքում իր կառույցները կհամապատասխա– նեցնի Հայաստանի օրենքներին։ ՀՅԴ֊ն դա չարեց՝ չնայած 1993֊ին եւ 1994֊ին Արդարադատության նախարարության զգուշացումներին այն մասին, որ կուսակցության կարգավիճակը հարցականի տակ է։ Այն, ինչ հանդուրժվել էր մինչեւ 1994 թ․ դեկտեմբերը, ընդունեփ չհամարվեց, երբ այդ հանդուրժողականությունը չարաշահվեց։
1996 թ․ սեպտեմբերին ներքին զորքերը փողոց հանվեցին այն բանից հետո, երբ հարձակում էր կատարվել խորհրդարանի վրա, առեւանգվել էր Ազգային ժողովի նախագահը, եւ խոշտանգումների էին ենթարկվել Աժ նախագահն ու երկու փոխնախագահները։ Հարձակումը հստակորեն կազմակերպված էր Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ համախմբված կոալիցիայի կողմից, որոնց մեջ էին ԱԺՄ, ՀՅԴ եւ այլ կուսակցությունների ղեկավարներ։ Մանուկյանն ու իր ընկերակից ներր, քվեաթերթիկների արդյունքների հրապարակումից շատ առաջ, հայտարարել էին, որ ընտրություններում նրա պար– տությունբ կարող է տեղի ունենալ միմիայն այն դեպքում, եթե րնտ– րությտններր կեղծվեն։ Նա իրեն հաղթող հոչակեց մինչեւ քվեաթեր– թիկներր հաշվելը։ Հետեւաբար, նա «ժողովրդին» կոչ արեց իրադրությունն իրենց ձեռքր վերցնել, եւ ոմանք գնացին դրան։
Այստեղ կարեւոր է նշել, որ երկու դեպքում էլ աոկա են ոչ միայն բռնության եւ ապակայունացման տարրեր, այլ նաեւ քաղաքական երկու կուսակցությունների՝ ԱԺՄ֊ի ու ՀՅԴ֊ի կողմից բռնության ու «հեղափոխականության» ի սկզբանե ընդունումը իշխանության հասնելու նպատակով։
Դեռեւս 1991֊ին իր մի հոդվածում Վ․ Մանուկյանը հավաստում էր, որ թեեւ Հայաստանը պետք է ժողովրդավար լինի, նրա ժողովրդավարությունը չպետք է անպայմանորեն հետեւի Արեւմտյան մոդելին։ Այնուհետեւ, եւ հատկապես 1996֊ի րնտրություններից առաջ ու հետո, Մանակյանր հաճախ էր հղում ԱՄՆ Անկախության հռչակագրի նա–
61
խարանը, որն, իր կարծիքով, արդարացնում է իր կողմից անընդունելի համարվող կառավարությունը տապալելու նպատակով բռնություն գործադրելու իր ցանկությունը։
Փաստն այն է, որ եթե մեկն ուշադիր կարդա ընդդիմադիր այն կուսակցությունների ծրագիրը, որոնք 1996֊ին իրենց ջանքերր միավորեցին Վ․ Մանուկյանի թեկնածության շուրջ, երեք կետից բաղկացած այդ ծրագրի երկու կետը կոչ է անում կասեցնել Սահմանադրությունը եւ լուծարել խորհրդարանը։ Չորրորդ կետը, որը բացահայտորեն համաձայնեցվել է ծրագրի հրապարակման նախորդ երեկոյան եւ հայտարարվել Հայրիկյանի կողմից, բայց որն ընդգրկված չէր տպագրված տեքստի մեջ, վերաբերում էր երկիրր կառավաբելու համար Անվտանգության խորհուրդ կազմավորելուն՝ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը։ Այդպես նաեւ ՀՅԴ ղեկավարները բազմաթիվ առիթներով Հայաստանում իրենց օրենքից վեր են հռչակել՝ հանուն «բարձրագույն» կամ «ազգային» իդեալների։
Այս միջադեպերը շատ ավելի բան են ախտանշում, քան անհատների, վերնախավերի ու կուսակցությունների միջեւ իշխանության համար մղվող սովորական պայքարը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո շատ բան է փոխվել, սակայն որոշ կուսակցությունների «հեղափոխական» եոանդր մնացել է նույնը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումր կարող էր մոտեցնել այն պահր, երբ նրանք կարող էին իշխանության գալ։ Այդ հեռանկարի առումով, նրանց կողմից Ռ․ Քո– չարյանր դիտվում է իբրեւ միջանկյալ դեմք, որը երբեք չի բավարարե– լու նրանց կարիքներն ու ծրագրերր։
Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականր հարուցեց շատ ավելի հարցեր, քան սոսկ պաշտոնի հաջորդականության հարցն է։ Այն լարում հանդես բերեց, սակայն նաեւ համակարգի մեջ ցուցադրեց որոշ ուժեղ կետեր։ Այն նաեւ պետականության ու ազգության ըմբռնումների հարցում ֆունդամենտալ տարբերություններ բացահայտեց այն անձանց միջեւ, ովքեր ցանկանում են Լ․ Տեր֊Պետրոսյանից հետո ձեւավորել Հայաստանի ապագան։
===Ղարաբաղից դեպի անկախություն===
Եթե ընտրելու փնենք մի աոանձին իրադարձություն, որը վերլուծելով կարելի է հասկանալ ընթացիկ հակամարտությունները եւ պատկերացնել հետագա զարգացումները, դա կփնի 1998 թ․ փետըր– վարին Նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականը։
Իրադարձությունն ինքնին արդեն կարեւոր է; Դա հայոց պատմության մեջ պետության երբեւէ ուղղակիորեն ընտրված աոաջին ղեկավարի հրաժարականն էր, հեռացումն էր այն ղեկավարի, որն իշխանության գլուխ եղավ վայրիվերումներով լեցուն մի տասնամյակ եւ վարձեց Հայաստանին տալ աշխարհի հանդեպ նոր ու թարմ մտահորիզոն։
1998֊ի վւետրվարի հրաժարականը շատ բան է ասում Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքական մշակույթի մասին, Հայաստանում եւ արտասահմանում Լ․ Տեր֊Պետրոսյանին կողմնակից ու հակառակորդ անձանց մասին, կառույցների եւ Սահմանադրության ուժի ու թուլության մասին, օտար շահերի ու ներքին քաղաքական ուժերի միջեւ խճողված հարաբերությունների մասին։ Պատմության շարունակականության խաթարումը բացահայտում է այն հիմնական հոսանքներն ու հետագա րնթացքի ուղղությունները, որոնք կարող էին եւ չբացահայտվել օր օրի զարգացող իրադարձություններում։
ՏԱՐԱԾՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ
Ինչո՞ւ Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ի՞նչ խնդիր պետք է լուծեր այդ հրաժարականը։ Իրականում նրա հրաժարականով լուծվե՞ց պրոբլեմը։
Ասվում է, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը կորցրել էր ժողովրդի աջակ– ցությունր։ Դա կարող է ճիշտ լինել, բայց հրաժարականի հետ դրա առնչությունը շատ ավելի վերլուծության կարիք ունի, քան կատաբ–
63
վել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները եւ այլ երկրների վարչապետներ հաճախ են կորցնում ժողովրդի աջակցությունը մինչեւ պաշտոնավարման իրենց ժամկետի ւսվարտր, սակայն շարունակում են կաոավարել մինչեւ սահմանված հաջորդ ընտրությունը։ ժողովրդի բացասական կարծիքը բավարար պատճառ չէ նախագահներ ու կառավարություններ փոխելու համար։ Երբ ժողովուրդը քվեարկում է, քվեարկում է, որպեսզի ընտրվողը պաշտոնավարի սահմանված ժամկետի ընթացքում։ Կասկած չկա, անշուշտ, որ երբ նախագահը կորցնում է ժողովրդի օժանդակությունը, կառավարելը շատ է դժվարանում, նրա հրաժարականի հեռանկարը նաեւ խրախուսում է ընդդիմադիրներին։ Մակայն, ինչպես կքննարկվի ստորեւ, նրա կամ նրա վարչակազմի նկատմամբ դժգոհությունը քիչ կապ ուներ հրաժարականի մեջ առանցքային դեր կատարած Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Հետաքրքիր է նկատել, որ ծանրա– գույն հանգամանքների ու վտրձությունների ներքո յոթ տարի ղեկավարելուց հետո Լ․ Տեր֊Պետրոսյանը դեռեւս ստացավ ընտրողների մոտ կեսի օժանդակությունը՝ միացյալ ընդդիմության ու ուժեղ թեկ– նածուի առկայության պայմաններում։
Անշուշտ, կան նաեւ մարդիկ, որոնք կասկածի են ենթարկում 1996֊ին եւ․ Տեր֊Պետբոսյանի երկրորդ ընտրությունը, ինչպես նաեւ Սահմանադրությունը, որը սահմանում է Նախագահի մանդատը։ Անկանոնությունները փոխե՞լ են ընտրությունների արդյունքը, թե ոչ՜ կորոշվի, երբ պատմաբանները լավ ուսումնասիրեն բոլոր փաստերը։ Մինչ այդ սակայն տեսակետների մեծ մասը հիմնված է հավատի ու քաղաքական շահարկումների վրա։
Չնայած Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ պատմության համար ներկայացրած կարեւորությանը՝ Լ․ Տեր֊Պետ– րոսյանի մանդատի վավերականությունը չի առնչվում այստեղ կատարվող քննարկմանը։ Լ․ Տեր֊Պետրոսյանը հրաժարական տվեց գործընկերների ճնշման ներքո, որոնք րնդունել էին ընտրությունների արդյունքները եւ Սահմանադրության լեգիտհմուքյունը, եւ նրա վարչակազմում էին ծառայում այդ իսկ ընտրությունների արդյունքների ու Սահմանադրության հիման վրա։
Լ․ Տեր֊Պետբոսյանր հրաժարական տվեց իր իսկ կաբինետի հզոր անդամների ճնշման ներքո, որոնք ընդդիմացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ԵԱՀԿ Սինսկի Խմբի համանա–
64
խագահների 1997 թ․ սեպտեմբերին ներկայացրած առաջարկության նախագծի ընդունմանը։ Նրա վաբչապետ Ռոբեբտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սաբգսյանը եւ Ներքին գործերի ու անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատճառաբանեցին, որ առաջարկը չի բխում Հայաստանի ու Ղարաբաղի շահերից : Դա թերթերի համար խորագիր էր։ Դա տարածված պատկե– րացում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում եւ միջազգային մամուլում։ Իհարկե, Ղարաբաղն էր վարչակազմի մեջ տեղի ունեցող հակամարտության հիմքը, եւ առկա էին տարբերություններ Նախագահի եւ կաբինետի երեք կարեւոր անդամների միջեւ։
Սակայն դեռեւս որոշ հարցեր պետք է առաջադրվեն։ 1998֊ի փետրվարի 3֊ին, չորս ամիս տեւած հանրային վիճաբանություններից հետո, տեղի է ունենում այնպիսի մի լրջագույն իրադարձություն, ինչ– պիսին Նախագահի հրաժարականն է։ Վարչապետը դառնում է Նախագահի պաշտոնակատար եւ այնուհետեւ, մարտ ամսին կայացած արտահերթ ընտրություններում, դառնում ընտրված Նախագահ։ Սակայն քաղաքական խեղման վեց ամսում պարզ չէին դարձել այն պրոբլեմի լուծման այլընտրանքները, որոնք ստիպեցին Նախագահին հրաժարական տալ։ Սինչեւ այժմ հասարակությունը չգիտի, թե վերոնշյալ հարցում ստույգ որո՞նք էին Լ․ Տեր֊Պետբոսյանի եւ Ռ․ Քո– չարյանի միջեւ տարբերությունները։
Հրապարակային բանավեճը, որ ընթանում էր այն հարցի շուրջ, թե ինչպես լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, կամ թե ինչպես այն չլուծել, Լ․ Տեր֊Պետբոսյանի հրաժարականի հետ կապված իրադարձությունների ամենաճակատագրական կետն էր։ Նրանց համար, ովքեր բախտավոր էին փնելու նրա հրաժարականով, բանավեճը նշանակություն չուներ, բնութագրումների հաճույքը եւ զրպարտություններն ընդունվում էին որպես փաստարկ։ Նրանք, ովքեր ցանկանում էին Լ․ Տեբ֊Պետրոսյանի հեռացումը, չէին բացահայտում, թե այդ ի՛նչն էր, որ նա պատրաստ էր ընդունել եւ որը կարող էր պարտվողականություն կամ, ըստ ոմանց, դավաճանություն համարվել։ Լ․ Տեր֊Պետբոսյանն ինքը չբացատրեց դա, նրա իսկ խնդրանքով չբացատրեցին դա նաեւ նրան սատարողները, քանի որ փաստաթղթերի եւ գաղտնի բանակցությունների բովանդակությունը մինչեւ համաձայնության գւպը չհրապարակեա եղել է միջազգային միջնորդների հետ հիմնական պայմանավորվածություններից մեկը։ 5 Պետականության մարտահրավերը
Լ․ Տեր֊Պետրոսյանի կարողություններն ու քաղաքականաթյունր հարգողների գրեթե լռությունր, զուգակցվելով նրան ատողների աղմկոտ, հաճախ բացահայտ եւ երբեմն արգահատելի չարախնդութ– յանր, չէր կարող երկխոսություն համարվել։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի հետեւանքով կայացած նոր րնտրություններր եւս զլացան ի ցույց հանել մի հակամարտության այլրնտբանքային լուծումների քննարկումր, որր չարչրկել է Հայաստանր՝ սկսած որպես անկախ պետություն նրա վերածննդի օրից։
Այդ նյութի մասին գրած անձինք՝ հայ թե ոչ հայ, չեն ունեցել ԵԱՀԿ առաջարկի մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Սակայն նրանք նաեւ իրենց նեղություն չեն պատճառել րնդունելու իրենց ան– տեղյակությունր, ոչ էլ ի վիճակի են եղել դիմակայելու բարձրից քարոզներ կարդալու գայթակղությանր։ Քչերն են միայն գիտակցել ա– ոանց հավաստի ինֆորմացիայի հավաստի դիրքորոշում ունենալու անմտությունր։
Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականն իր մեջ շատ ավելի բան է պարունակում, քան մեկ մարդու ճակատագիբր կամ պատմության մեջ նրա տեղը։ Եվ ավեփն է, քան կատարվածի սահմանադրականությունդ Նրա հրաժաբականր առնչվում է պետության ու իշխանության մեր րմբռնման հետ եւ երկխոսության այն տեսակի հետ, որի կարիքն ունենք՝ խնդիրներր սահմանելու եւ րնտրանքնեբ կատարելու համար։
Հրաժարականի շուրջ եղած հանգամանքների ողջ բարդության եւ դրա կարեւորության գնահատման համար տեղին են մի շարք դիտարկումներ։
Լ․ Տեր֊Պետրոսյանր հրաժարական չտվեց իր ավանդական հակառակորդների ճնշման ներքո, որ սովորական րնդդիմությունն էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունր, Հայաստանի դեմոկրատական կոաակցությունր, Ազգային ժողովրդավարական միությտնր, Ազգային ինքնորոշում միավորումր եւ Հայ հեղափոխական դաշնակցությունր։ Հրաժարականն ավելի շուտ թելադրված էր այն անհատների դիրքորոշումներով, որոնց հետ նա սերտորեն աշխատել էր վերջին տասր տարում, իր գործրնկեբների, որոնք մեծագույն հարգանք ունեին նրա նկատմամբ, ովքեր, րնդհանուր առմամբ, կգերադասեին, որ նա շարունակեր պաշտոնավարել, եւ ովքեր չէին
66
մտածում, թե նա հրաժարական կտար՝ իր խաղաղարար ծրագրի նկատմամբ րնդդիմության պատճառով։ Դրանք էին Ռոբերտ Քոչար– յանր՝ Լեռնային Ղարաբաոի նախկին Նախագահր, ում Լ․ Տեր֊Պետրոսյանր հբավիբել էր իբրեւ Հայաստանի վարչապետ ծառայելու համար, Վազգեն Սարգսյանը՝ Պաշտպանության նախարարր, իր մերձավոր միջավայրի ամենամտերիմ ու ամենավստահված անդամներից մեկը, եւ Սերժ Սարգսյանր՝ Լեռնային Ղարաբաոի նախկին Պաշտպանության նախարարր, որին Լ․ Տեր֊Պետբոսյանը Երեք տարի առաջ էր հրավիբել՝ Հայաստանում միեւնույն պաշտոնում ծառայելու համար, եւ որին ավելի ուշ վստահեց Անվտանգության նախարարությունը, իսկ 1996֊ին՝ Ներքին գործերի ու անվտանգության միակցված նախարարությունը։
Թվում է, թե հրաժարականի հանգամանքների սահմանադրականությունը որոշ կասկածներ է հարուցում։ Հրաժարականից հետո Ռ․ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը համոզված հայտարարեցին այն մասին, որ ամեն բան կատարվել է Սահմանադրության շրջանակներում։ Հրաժարականի իր հայտարարության մեջ Լ Տեր֊Պետ– րոսյանը բծախնդրորեն խուսափեց իրադրությունը հակասահմանադրական որակելուց, սակայն ընդգծեց, որ սահմանադրական իր իրավունքների կիրառումը (այն է՝ կաբինետի այն անդամների հեռացումը, որոնք անտեսեցին արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացնելու Նախագահի սահմանադրական լիազորությունը) երկիրն ապակայունացնելու լուրջ վտանգ էր ներկայացնում։ Իրերի նորմալ րնթացքն, անշուշտ, այն է, որ երբ վարչապետն ու նախարարները էական հարցերում իրենց Նախագահի հետ չեն համաձայնում եւ չեն կարողանում նրան համոզել փոխելու իր որոշումը, իրենք են հրաժարական տափս։
Կողմերից որեւէ մեկր Սահմանադրական դատարան չդիմեց հրաժարականի սահմանադրականության հարցով։ Հայաստանում արտահայտված կարծիքները մեծ մասամբ քաղաքական դրդապատճառներ ունեին եւ չէին արտացոլում սահմանադրական օրենքի լուրջ նկատառումներ, ինչը Հայաստանում գտնվում է իր սաղմնային վիճակում։ Առանց Լ Տեր֊Պետրոսյանի եւ նրա հակառակորդների միջեւ տեղի ունեցած քննարկումների ճշգրիտ իմացության, դժվար կլինի ավեփն ասել, քան հետեւյալը– գործընթացը տեխնիկապես թվում է սահմանադրական կարգին համապատասխան, սակայն կասկածեփ է մնում այն հանգամանքը, թե հարգվել է Սահմանադրության ոգին։
67
Իր հրաժարականով Լ․ Տեր– Պետրոսյանր խուսափեց սահմանադրական ճգնաժամից եւ հնարավոր աղետափ աոճակատումից:
Հրաժարականի սահմանադրականության հարցին կարեւորություն չրնծայվեց սովորական րնդդիմության հիմնական տարրերի կողմից, որոնք երբեք չէին ընդունել կամ հավանություն տվել ներկա Սահմանադրությանը։ Սա չի նշանակում, թե նրանց դուր եկավ այն ձեւը, որով կատարվեց հրաժարականը, սակայն նրանց համար կարեւորը Լ․ Տեր֊Պետրոսյանի հեռացումն էր, որըողջունեցին։ 1995֊ի Սահմանադրությունը եւ 1996֊ի ընտրությունների արդյունքները չընդունելը նրանց զրկեց Ռ․ Քոչարյանի դեմ սահմանադրական նորմերի վրա հիմնված փաստարկումներ օգտագործելու հնարավորությունից։
Թեեւ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացը ներքին էր, այսինքն՝ դերակատարներն ու դրդապատճառները հիմնականում ներքին, հայաստանյան էին, չի կարելի թերագնահատել արտաքին ուժերի ու գործոնների կարեւորությունը, որոնք տարբեր, նույնիսկ հակադիր պատճառներով, թուլացրեցին Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքն ու վարկը։ Այդ ուժերն իրենց սեփական սցենարն ունեն, թե ով պետք է կառավարի Հայաստանը, եւ թե ինչպես պետք է ընթանա հակամարտությունը։ Արտաքին ուժերը Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակորդների մեջ ամրապնդեցին այն հավատը, թե միջազգային հանրությունը կրնդունի հնարավոր այլբնտրանքային ղեկավարներին։ Այս գիրքն այդ բնագավառին չի առնչվելու։ Այնուամենայնիվ արժե շեշտել, որ երբ պատմությունը գրվի, այն որոշ անսպասելի կապեր կբացահայտի։
Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը մեկնաբանվել է շտապ արտահայտված, կաղապարված ձեւակերպումներով, որոնք կրկին հաստատում են նյութի ընդունված բացատրությունները։ Այդ տարածված պատկերացումը պնդում է, որ․
1 ․ Լ․ Տեր֊Պետրոսյանն անսպասելիորեն որոշեց ընդունել Դարաբաղյան հակամարտության լուծման մի ձեւակերպում, որն անընդունելի էր նրա վարչակազմի կարեւոր անդամների համար․
2․ Տարաձայնությունը ծագեց ճիշտ այդ ժամանակ, քանի որ Նախագահի դիրքորոշումն ու առաջարկված ձեւակեբպումր պետք է որ նրանց համար նոր լինեին․
3․ Լ․ Տեր֊Պետրոսյանն այդ ձեւակերպումն ընդունեց այլերկբների եւ միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՍՆ֊ի ու Ֆրանսիայի կողմից ներ–
68
կայացվող ԵԱՀԿ Սինսկի Խմբի համանախագահների կողմից աննախադեպ ճնշման հետեւանքով․
4․ Լ․ Տեր֊Պետրոսյանի եւ նրա հակառակորդների միջեւ հակադրության էությունը կայանում էր «վալլային» եւ «փաթեթային լուծման» մոտեցումների մեջ․
5․ Նախագահին ստիպելով հրաժարական տալ՝ հակառակորդներն ունեին ժողովրդի օժանդակությունը, որր հավանության էր տափս հակամարտության հանդեպ կարծր դիրքորոշմանը եւ Նախագահի զիջողականությունը համարում «պարտվողական», նույնիսկ «դավաճանական»։
Հետաքրքիր է նկատել, որ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականին հաջորդած իր հարցազրույցներում Ռ․ Քոչաբյանը երբեմն֊երբեմն նշել է, որ հակամարտության լուծման հարցում եղած տարբերությունները իր խմբի գործողությունների միակ պատճառր չէին։ Սա նույնպես քննարկման առարկա է, եւ դրան կանդրադառնանք ավելի ուշ։
ՏԱՐԱԾՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՍԱՆ ԵՏԵՎՈՒՄ
Այժմ, երբ ժամանակի փոշին նստել է նյութի վրա, եւ նյութը բավականաչափ չարչրկվել է գիտակների կողմից, հնարավոր է մի հայացք նետել եղած պնդումներին եւ, հիմք ունենալով մեծ մասամբ հանրահայտ տեղեկատվությանր, իրերը դնել իրենց տեղը։ Դրանով հնարավորություն կունենանք տեսնելու հրաժարականի ետեւում թաքնը– ված ավելի մեծ հարցերը։ Դրա նպատակը ոչ թե Լ․ Տեր֊Պետրոսյա– նին պաշտպանելն է, այլ այն նկատառումր, որ պրոբլեմի սխալ բնո– րոշումր քաղաքականություն որոշողներին եւ հետաքրքրված ակադեմիական կամ այլ խմբերի կարող է դեպի կեղծ հույսեր աոաջնոբդելեւ հետագայում սխալ դատողությունների հիմք հանդիսանալ ինչպես բազմիցս պատահել է անցյալում։
Անկախ նրանից, նրա անձը սիրել են կամ համաձայնել նրա քաղաքականությանը, թե ոչ, Լեռն Տեր֊Պետրոսյանը պետք է համարվի հայոց պատմության վերջին տասնամյակի ամենաազդեցիկ դեմքը։ Նա, հավանաբար Վազգեն Սանակյանի հետ միասին, եղել է Ղարա– բաղ Կոմիտեի գաղափարական առաջնորդր, այն Կոմիտեի, որր 1988֊ից ի վեր պաշտպանել է Ղարաբաղի հայերի իրավունքները եւ ի վերջո Հայաստանն առաջնորդել դեպի անկախություն։ 1990թ․–ի հու–
69
լիսին Լ․ ․Տեր֊Պետրոսյանն ընտրվեց դեռես Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ 1991֊ի հոկտեմբերին՝ անկախ Հայաստանի առաջին գործադիր Նախագահ։ Հրաժարականի ժամանակ նա իր երկրորդ հնգամյա պաշտոնավարման փուլում էր։
Լ․ Տեր֊Պետրոսյանի աշխարհայացքով ձեւավորվեց Հայաստանի անցումային շրջանը դեպի ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն եւ, որ ամենակարեւորն է, դեպի ոչ֊ավանդական արտաքին քաղաքականություն։ Պետության կառուցման մեջ նա ղեկավարեց Ազգային ժողովի, Նախագահական կառույցի, Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի եւ զինված ուժերի կառուցվածքային զարգացումը, վերասահմանեց կառավարության դերը եւ կառավարության ու քաղաքացիների միջեւ հարաբերությունները։ Սկսեց իրավական, առողջապահական, կրթական եւ սոցիալական ապահովության ոլորտների բարեփոխումները։ Հարթեց նաեւ Լեռնային Ղաբաբաղի հակամարտության լուծման ուղին։ Ելնելով վափոիտւթյան կարիք ունեցող ոլորտների հսկայական թվից եւ դրանց փոխկապակցվածաթյունից՝ կառավարման մասին Լ․ Տեր֊Պետրոսյանի հիմնական փիլիսոփայությունը էվոլյուցիոն էր, եւ ոչ թե ռեւոլյուցիոն՝ հեղափոխական։ Նա պնդում էր, որ իրական սոցիալական փոփոխությունը հնարավոր եւ տեսանելի կփնի միայն կառույցների աստիճանական ստեղծմամբ եւ տնտեսության ուժով, որոնք ի– րենց հերթին բարեվտխումների քաղաքականությանը թույլ կտան արմատներ ձգել։
Լ․ Տեր֊Պետրոսյանն ունեցել է լուրջ ընդդիմություն եւ բազմաթիվ քննադատներ, նրան բաժին է ընկել ատելության ու նախանձի սովորական չափից շատ ավելին։ Ընդդիմախոսների մեջ էին կոմունիստներն ու ծայրահեղ ազգայնականները, ինչպես նաեւ որոշ նախկին զինակիցներ։ 1995֊ի խորհրդարանական եւ 1996֊ի նախագահական ընտրությունների կազմակերպման համար նա ենթարկվեց ներքին եւ միջազգային քննադատության։ Ոմանք քննադատում էին՝ չափազանց հանդուրժող ու ժողովրդավար լինելու համար, մփնչ ուրիշներ նրան համարում էին ավտոբիտար եւ նույնիսկ բռնակալ։ Պաշտոնից հրաժարվելու նրա որոշումր մեզ խորհել է տափս իշխանության ու պաշտոնի հետ նրա հարաբերության մասին։
Իբրեւ գործող Նախագահի, նրան պատասխանատու համարելը այն ամենի համար, ինչ վատ էր ստացվում, համարվում էր բնական։ Քննադատողներից ոմանց համար նրա արած ոչ մի բանը ճիշտ չէր,
70
եւ բոլոր քայլերը դիվային էին։ Լինելով սակավախոս անձ՝ Լ․ Տեբ– Պետրոսյանը է՛լ ավելի սակավ էր արտահայտվում նման դատողությունների մասին։
ժամանակն ու պատմությունը ցույց կտան, թե անցման շրջանում նրա ղեկավարությունն իմաստուն էր, թե ոչ, նրա հիմնադրած պետական կառույցները կենսունակ էին, թե ոչ, նրա նախաձեռնած բարե– վախամները կամ տարբեր հարցերում որդեգրած քաղաքականությունը հաջողվեցին, թե ոչ։ Լ․ Տեր֊Պետրոսյանն ինքը այս հարցերի շուրջ լռություն է պահպանել՝ անուդղակիորեն առիթ ստեղծելով, որ մարդիկ հավատան ամեն մի բացատրության։
Բավական է միայն ուշադիր դիտաբկել այն փաստերը, ոըոնք նաեւ հանրության սեփականություն են, եւ խուսափել դեպքերն ընտրովի հիշելու սովորույթից՝ ցույց տալու համար, որ ինչ գրվել է, առնը– վազն հրաժարականի հարցի կապակցությամբ, մեծ մասամբ հակառակն է այն իրողության, ինչ ներկայացնում են նրա եւ նրա մերձավոր գործընկերների միջեւ ծագած հակադրության հանգամանքները։
Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի շուրջ խեղաթյուրված խոսակցությունները հետեւյալ հարցերն են հարուցում։
1․ Իր 1997թ․ սեպտեմբերի 26֊ի մամա/ի ասափսամԼ․ Տեր֊Պետրոսյանն արդյո՞ք նոր ծրագիր ներկայացրեց, որը պատճառ դարձավ իր գործընկերների հակազդեցության։
Լեռնային Ղարաբադի հակամարտության փոխզիջամային լուծման մասին Լ․ Տեր֊Պետրոսյանի սեպտեմբերի 26֊ի հայտարարությունը որեւէ նոր բան չէր պարունակում։ Լ․ Տեր֊Պետրոսյանը միեւնույն դիրքորոշումն է ունեցել իր նախագահության ողջ ընթացքում եւ այդ մասին բազմաթիվ առիթներով հստակորեն արտահայտվել է թե՛ մասնավոր զրույցներում եւ թե՛ հբապաբակավ։ Դեռեւս 1992֊ին Ղաբաբաղի անկախության միակողմանի հռչակումը ճանաչելու նրա մերժումը, չնայած փողոցներում բողոքի ցույցերին եւ չնայած այն ժողովրդականությանը, որ այդ ճանաչումը կբերեր նրան, հակամարտության լուծման նրա ունեցած տեսակետի արտահայտություններից սոսկ մեկն էր։
Նորությունը նրա մերձավոր գործընկերների կողմից հրապարակային, համակարգված, նույնիսկ կատաղի հակազդեցությունն էր կրկնության այդ փաստին, հակազդեցություն, որը շատ ավելի ցայտուն դարձավ նոյեմբերին, երբ քննադատությունների հեղեղին ի
71
պատասխան Լ․ Տեր֊Պետրոսյանը գրեց իր նշանավոր «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածր։
Աոանց քննարկելու հնարավոր րնտրանքներր, այդ հոդվածում Լ․ Տեր֊Պետրոսյանը ներկայացրեց այն պատճառները, որոնք ցույց էին տափս, թե փոխզիջումային լուծումն ինչո՛ւ է անհրաժեշտ։ Նույնիսկ այդ ժամանակ նա, առանց մանրամասների մեջ մտնելու, գեթ հիմնական ուրվագծերով չներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի հա– մանախագահնեբի այն առաջարկր, որն ընդունել էր որպես բանակցությունների վերսկսման հիմք, եւ որը մյուսները մերժում էին։
2․ Լ․ Տեր֊Պետրռսյանի դիրքորոշման մեջ նրա հակառակորդների համար կա՞ր որեէ նորության։
Նույնիսկ եթե սեպտեմբերի ու նոյեմբերի նրա հայտարարությունները հասարակության համար որոշ նորություն պարունակում էին, նրա մերձավոր գործընկերների համար որեւէ նոր բան գոյություն չուներ։ Նրանք բոլորը գիտեին, որ Լ․ Տեր֊Պետբոսյանն ընդունել էր, նույնիսկ եթե այդ արել էր «լուրջ վերապահումներով», միեւնույն ա– ռաջարկի առաջին նախագիծը, որր միջնորդների կողմից իբրեւ բանակցությունների հիմք ներկայացվել էր նույն տարվա մայիսին։ Հուլիսին ներկայացրած երկրորդ նախագիծը նույնպես ընդունվել էր Լ․ Տեբ֊Պետրոսյանի կողմից։ Նույնը կատարվեց նաեւ սեպտեմբերի 22֊23֊ին միջնորդների ներկայացրած երրորդ նախագծի հետ, որր բազմաթիվ առումներով նախորդ նախագծի շատ ավելի բարելավված տարբերակն էր։ Եթե որեւէ նորություն կար, այն էր, որ երրորդ նախագծում միջնորդների կատարած փոփոխություններում հաշվի էին առնվել հայկական կողմի մտահոգությունների մեծ մասը՝ դրանով այն դարձնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի համար ոչ թե նվազ, այլ, բնականաբար, շատ ավելի ընդունելի։
Լ․ Տեր֊Պետրոսյանի գործրնկերները գիտեին նաեւ բոլոր երեք ա– ռաջարկնեբի ամբողջական բովանդակությունը, որոնք մայիս ու սեպտեմբեր ամիսների միջեւ եղել էին ինտենսիվ ու պարբերական քննարկումների առարկա։ Պաշտոնական հայտարարությունների միջոցով հասարակությունը նույնպես գիտեր Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից առաջարկների ընդունման մասին, թեեւ չգիտեր դրանց ճշգրիտ կամ ամբողջական տեքստր։ Այն մանրամասներր, որ հասել էին Հայաստանի քաղաքացիներին, հիմնականում անստույգ էին, թերի եւ խեղաթյուրված հատվածներ, որոնք մեծ մասամբ հրապա–
72
րակվել էին Բաքվի կողմից՝ ադրբեջանական հասարակայնության վրա այն «սաղացնելու» եւ որպես Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակ հրամցնելու նպատակով, ինչը բնավ այդպես չէր։
3․ եւ․ Տեր֊Պետրոսյանի ե նրա գործրնկերների միջեւ տարաձայնությունները հակադրության վերածվերո հանգամանքը արդյո՞ք կապ աներ «փող աո զադ» եւ «փաթեթային» լուծումների հակա– դրաթյան հետ։
Մինչեւ 1996 թ․ դեկտեմբերը Ղարաբաղին վերաբերող հարցեբր բաժանված էին երկու կարգի։ Առաջին կարգի հարցերը խմբավորված էին «ռազմատեխնիկական» հարցերի կամ «պատերազմի հետեւանքների վերացման» խնդիրների շուրջ։ Դրանց մեջ էին մտնում շրջափակումների վերացումր, երկու կողմերի գրավված տարածքների վերադարձի հարցր, տեղահանված անձանց եւ փախստականների վեբադարձր՝ նույնպես երկու կողմից, զինաԴաԴաՐՐ ամրապնդման միջոցառումները եւ մարդասիրական այլ հարցեր, ինչպես, օրինակ՝ պատանդների ու ռազմագերիների հարցեբր։ Այս խմբի հարցերը սահմանվում էին իբրեւ Դարաբաղյան հակամարտության։
Երկրորդ կարգը վերաբերում էր Լեռնային Ղարաբադի ապագա կարգավիճակին եւ հարակից հարցերի։ Սա սահմանվում էր իբրեւ Ղարաբադի պրոբլեմ․ «Փուլ առ փուլ» մոտեցում ձեւակերպումը վերաբերում է այն մեթոդաբանությանը, երբ նախ բանւսկցություններր ընթանում են հարցերի մեկ կարգի եւ այդ կարգին առնչվող լուծումների իրականացման շուրջ, իսկ այնուհետեւ անցում է կատարվում հարցերի երկրորդ կարգին։ «Փաթեթային լուծում» մոտեցումր վերաբերում է բանակցությունների գործընթացին, երբ հարցերի երկու կարգերն էլ շոշափվում են միաժամանակ՝ մեկի շուրջ համաձայնության իրականացումը պայմանավորելով մյուսի շուրջ համաձայնությամբ։
Դարաբաղյան բանակցությունների պատմության համատեքստում գոյություն ուներ այն ըմբռնումը, որ «փուլ առ փուլ» մոտեցումր բանակցությունների սեղանին է դնում հարցերի առաջին կաբգր։ «Պատերազմի հետեւանքների վերացման» համաձայնությունը պետք է խաղաղություն բերեր, որը նշանակում էր, որ կողմերը մշտապես պետք է հրաժարվեին ուժի կիրառումից։ Կարգավիճակի հարցը պետք է լուծվեր առանձին՝ բանակցությունների միջոցով, առաջին
73
վաւլից հետո։ Այն շարունակում էր «հող խաղաղության փոխարեն» մոտեցումը, գրավված տարածքների, անշուշտ, ոչ բոլորի, վերադարձ՝ հակամարտող բոլոր կողմերի հրաժարում ուժի կիրառումից, որպեսզի կարգավորվեն լուծեփք մնացած խնդիրները։ «Փաթեթային լուծումը» այլ հակամարտություններում կոչվում է «հող կարգավիճակի փոխարեն»։ Գրավված տարածքները համարվում են սակարկելու ամենալավ պատառները, որոնք կարող են ապահովել գրավված տարածքները վերահսկողների նախընտրած կարգավիճակը։
ԵԱՀԿ Մինսկի Խմբի բանակցությունները, որ սկսվեցին 1992թ․ հունիսին եւ փակուղի մտան 1996֊ին, հիմնված էին «փուլ առ փուլ» մոտեցման վրա, կարգավիճակի խնդիրն այնտեղ չէր քննարկվում։ Բազմաթիվ առիթներով Ղարաբաղի պատվիրակությունր, որը Մինսկի Խմբի բանակցությունների լիիրավ մասնակից էր, խնդրել էր, որ էքինսկի խումբը քննարկի նաեւ կարգավիճակի հարցը, որն անմիջապես հարուցելէբ Ադրբեջանի եւ մնացած ինր երկբների այն պահանջը, որ հայկական կողմը նախ պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։
Չնայած այն փաստին, որ կարգավիճակը Մինսկի Խմբի հանդիպումներում չի քննարկվել, Մինսկի Խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ֊ն եւ Ֆրանսիան, 1997֊ից ի վեր, կախերին հաջորդաբար ներկայացրել են առաջարկների երեք նախագիծ (1997թ․ մայիսին, հուլիսին եւ սեպտեմբերին), որոնցից աոաջին երկուսը հիմնը– ված էին «փաթեթային լուծման» մոտեցման վրա։ Դրանք պարունակում էին Ղարաբաղի կարգավիճակի առաջարկ։ Երկուսն էլ առաջարկում էին երկճյուղ բանակցություններ, յուրաքանչյուր կատեգորիայի համար առանձին՝ այն պայմանով, որ մեկի շուրջ համաձայնության իրականացումը չպետք է սպասի մյուսի շուրջ բանակցությունների հաջող եզրահանգմանը։
Լ․ Տեր֊Պետրոսյանը մեթոդներից որեւէ մեկի հանդեպ գաղափա– բախոսական կամ սկզբունքային խնդիր չուներ։ Երեւանը լուրջ վերապահումներով առաջին Երկու առաջարկներն ընդունել էր որպես բանակցությունների հիմք, եմերժելէր տարածքային ամբողջականության սկզբունքի րնդզրկումն իբրեւ կարգավիճակի շուրջ բանակցությունների ելակետ։ Բաքուն հայտարարել էր, որ ինքն ընդանում է դրանք, սակայն այնպիսի վերապահումներով, որոնք հավասարազոր էին մերժման։ Մտեփանակերտը կատարելապես մերժել էր այդ երկու «փաթեթային լուծումների» նախագծերը։ Նույնիսկ ակնարկ է եղել, թե իրենց հարմար չէ «փաթեթային մոտեցումը»։
74
1997֊ի հուլիսին ակնհայտ էր, որ առաջարկները բանակցությունների հիմք հանդիսանալու եւ իրական առաջընթաց արձանագրելու համար չափազանց հավակնոտ էին։ Դժվար էր փնելու ընդհանուր հայտարարի գալ այդքան բազմաքանակ հարցերի շուրջ, ներառելով ամենաբարդդ՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Ելնելով կարգավիճակի հարցի հետ գործ ունենալու համար բանաձեւ գտնելու անհնարինությունից՝ համանախագահները սեպտեմբերին ներկայացրած առաջարկից հանեցին կարգավիճակին առնչվող հատվածը։
Երբ Ադբբեջանն ու Լեռնային Ղարաբաղը փաստորեն մերժեցին առաջին երկու տարբերակները, Լ․ Տեր֊Պետրոսյանն ավելի համոզվեց, որ կարգավիճակի շուրջ համաձայնությունը տվյալ ժամանակի համար հասանելիությունից դուրս է, որ այդ պւսհին կարգավիճակի պնդումը կաթվածահար կաներ բանակցությունները եւ հակամարտության լուծման ուղղությամբ մինչ այդ ձեռքբեբված ողջ առաջընթացը, եւ որ «վւուլ առ փուլ» մոտեցումը, երբ զուգակցվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու տարածքի անհրաժեշտ անվտանգության երաշխիքներով, լավագույն մոտեցումն է։
Այս վերջինը, որ մինչ այդ փաստորեն կորել էր տեքստերի բարդության մեջ, հարցերի երբորդ կարգն էր, որր որոշ առումներով նույնիսկ ավելի կարեւոր է, քան մյուսները։ Դա Ղարաբաղի ժողովրդի ու տարածքի անվտանգության երաշխիքների խնդիրն է՝ անկախ կարգավիճակից եւ անկախ այն բանից, թե գրավված տարածքների ո՛ր մասը կվերադարձվեր։ Մայիսի ու հուլիսի տեքստերում անվտանգության երաշխիքները ցրված էին առաջարկների երկու մասերի միջեւ եւ մնում էին անբավարար։ Երեւանի պնդմամբ եւ քրտնաջան աշխատանքով համանախագահները անվտանգության երաշխիքները խմբավորեցին նոր «զամբյուղի» մեջ եւ մտցրեցին երբորդ տարբերակի մեջ՝ ներառելով նաեւ որռշ տարրեր, որոնք մինչ այդ համանախա– գահնեբի կողմից չէին ընդունվել կամ առաջարկի մեջ չէին ընդգրկվել։ Կարգավիճակի հարցը հանվեց առաջարկից։
Այսպիսով, եթե սեպտեմբերի «վւուլ առ փուլ» առաջարկը բոլորի կողմից ընդունված լիներ որպես բանակցությունների հիմք, եւ տեքստի շուրջ բանակցությունները հաջողված լինեին, ամենայն հավանականությամբ կունենայինք իրադրության հետեւյալ պատկերը։
ա) Ղարաբադամ, Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղություն կհաստատվեր՝ գրավված այն տարածքների վերադարձից հետո, ո– բոնք անվտանգության խնդրի հետ առնչություն չունեն։ Այդ առա–
75
ջարկի հիման վրա Շուշին ու Լաչինն Ադրբեջանին վերադարձնելու մասին խոսակցությունները ադրբեջանական քարոզչություն են եւ Լ․ Տեր֊Պետբոսյանի հակառակորդների կեղծ մեղադրանքները։ Ա– ոաջարկը Շուշիի ու Լաչինի վերադարձը չէր նշում։ Ադրբեջանի նախագահ ԱլհՆը Լաչինի զի2ոսա արեց 1997 թ․ ամռանը Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ՝ համաձայնելով դրա վերջնական լուծումը թողնել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների փուլին։ Շուշին նշված էր հպանցիկ բնավ ոչ իբրեւ վերադարձվելիք տարածք։
բ) Տարածքային ամբողջականության սկզբունքի պնդումը (որը պաշտպանում են Ադրբեջանը, միջազգային հանրությունը, պաշտպանում է ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ եւ Հայաստանի ամեն մի «բարեկամ» ՝ ներառյալ Ռուսաստանր, Իրանը եւ այլ երկրներ), ե որն այսօր հաղթում է ազգերի ինքնորոշման իրավունքին (որը պաշտպանում են Հայաստանն ու Ղարաբաղը), հանվել էր առաջարկից՝ կարգավիճակի քննարկման հարցի հետ միասին։ Սա նշանակում էր, որ 1996 թ․ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի հայտարարությունը, որը տարածքային ամբողջականության սկզբունքը դնում էր առաջին կետում, փաստորեն հանվել էր։
գ) Մինչեւ այն պահը, երբ ղերջնական կարգավիճակի բանակցությունները հանգեցնեն փոխադարձ ընդունելի պայմանագրի, Ղարաբաղը պահպանելու էր իր ներկա կարգավիճակը։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը մնալու էր դե֊ֆակտո Ադրբեջանից անկախ, եւ Հայաստանի հետ նրա ունեցած հարաբերությունները չէին վերացվելու։
դ) Ղարաբաղի ու նրա ժողովրդի անվտանգության երաշխիքները կիրառման ուժ էին ստանալու անմիջապես՝ նախքան վերջնական կարգավիճակի շուրջ համաձայնության գալը։
Հնարավոր է, որ Ղարաբաղի ղեկավարներն ու Լեռն Տեր֊Պետ– րոսյանի նախկին գործընկերները բավարարված չէին սեպտեմբերի առաջարկի անվտանգության երաշխիքներով կամ որեւէ այլ մեծ կամ փոքր կետով։ Առանց մանբամասների մեջ խորամուխ լինելու, կարեւոր է ընդգծել, որ, առաջին՝ անվտանգության երաշխիքները Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմից բավարար էին համարվում, եւ բանակցությունների ընթացքում եւս որոշ կատարելագործում էր մտցվելու դրանց մեջ, երկրորդ՝ մի շարք կետեր դեռեւս բարելավման կարիք ունեին, բայց հենց դա էր բանակցությունները վերսկսելու նպատակը։
76
Այնուամենայնիվ, ասվում էր, որ տարաձայնությունները մեթոդի շուրջ էին, եւ ոչ թե առանձին կետերի, այսինքն՝ «փաթեթայինը» հակադրվում էր «փուլ աո փուլ» մոտեցմանը։
Սակայն ԵԱՀԿ Սինսկի խմբի բանակցությունների մեծ մասի ընթացքում Ռ․ Քոչարյանը Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահն էր, ապա Լեռնային Ղարաբաղի Նախագահը, իսկ այդ բանակցությունները հիմնված էին բացառապես «փուլ առ փուլ» մոտեցման վրա։ Վազգեն Սարգսյանը այդ ողջ ժամանակահատվածում Պաշտպանության նախարար էր, ապա՝ պետական նախարար, ապա՝ կրկին Պաշտպանության նախարար։ Սերժ Սարզըս– յանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարն էր, հետո՝ Հայաստանինը, ապա՝ Հայաստանի Ներքին գործերի ու անվտանգության նախարարը՝ նույն այդ ժամանակահատվածում։ Ռո– բերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ էր, երբ Լ․ Տեր֊Պետրոս– յանն ընդունեց առաջին երկու առաջարկները 1997 թ․ մայիսին եւ հուլիսին, որոնք կարող էին մեկնաբանվել եւ որպես վալլային, եւ որպես փաթեթային։
Եթե Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակորդ դարձած գործընկերների պրոբլեմը առաջարկի մեթոդաբանությունն էր, այսինքն՝ նրանց կողմից «փաթեթային լուծման» պնդումը, ապա պետք է մանրակրկիտ աշխատած լինեին՝ մայիսի եւ հուփսի տեքստերը բանակցությունների համար ավելի ընդունեփ հիմք դարձնելու ուղղությամբ։ Նման բան տեղի չի ունեցել։
4․ Արղյո՞ք Լ․ Տեբ֊Պետրոսյանը ԵԱՀԿ առաջարկի տեքստը բանակցությունների հիմք ընդունեց՝ միջազգային հանրության կոդմից իր վրա եղած աննախադեպ ճնշման հետեանքով։
Հակառակ ընդունված կարծիքի, այդ թվում եւ միջազգային որոշ մեկնաբանների կողմից, ԵԱՀԿ միջնորդները 1997֊ին Լ․ Տեր֊Պետրոսյանի վրա անսովոր ճնշում չեն գործադբել։ Փաստորեն, համեմատած ԵԱՀԿ հինգ տարի ընթացող բանակցությունների որոշ այլ դեպքերի հետ, միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՍՆ֊ը, Ֆրանսիան, գործում էին կոլեգիալ եւ կառուցողական համագործակցությամբ՝ թե՛ միմյանց եւ թե՛ հակամարտության կողմերի հետ։ Բացի այդ, հատկապես սեպտեմբերին, միջնորդների ջանքեբն ուղղված էին բանակցությունների վերսկսմանը եւ ոչ թե հակամարտող երկրների կողմից առաջարկի տեքստի ընդունմանը։ Եվ միշտ հնարավորություն կար ի վերջո մեր–
77
ժելա բանակցության առարկա տեքստր, եթե որեւէ մեկն այն չէր հավանում։
Լ․ Տեր֊Պետբոսյանր մինչ այդ հաճախ էր առաջարկներ մերժել, սակայն միշտ այդ արել էր՝ միաժամանակ ներկայացնելով նոր նախաձեռնություն ու նոր առաջարկներ։ Մի կողմից, նա մեբժեց ճանաչել Ղարաբաղի անկախության միակողմանի հռչակումր՝ վստահ, որ տեւական խաղաղությունր պետք է բանակցությունների արդյունք լինի, այսինքն՝ լուծումը եւ յուրաքանչյուր կողմի կատարելիք զիջումները պետք է հակամարտության մեջ ընդգրկված կողմերի համար ընդունելի փնեն։ Մյուս կողմից, նա դիմակայեց ԵԱՀԿ֊ի միացյալ եւ նրա անհատ֊եբկրների վիթխարի ճնշմանը եւ չվարանեց վետո դնել 1996֊ի Լիսաբոնի գագաթնաժողովի ձախող հայտարարության վրա։ Վետոյի պատճառներից մեկն այն էր, որ հայտարաբությունր շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ բանակցությունների արգասիք չէր։
Ես վստահ եմ, որ Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունեց սեպտեմբերի ա– ոաջաբկը, որովհետեւ ա) գտավ, որ այն լավն է, բ) միջնորդները լուրջ ջանք էին գործադբել՝ հաշվի առնելու կողմերի իրավացի մտահոգությունները, եւ գ) Մինսկի Խմբի բանակցությունները, որոնք պետք է հաջորդեին հակամարտողների կողմից առաջարկի տեքստն իբրեւ բանակցությունների հիմք ընդունելուն, հնարավորություն էին ընձեռում փաստաթղթի հետագա հղկման ու բարեփոխման համար։
5․ Հայաստանի ժողովուրդը դե՞մ էր Լ․ Տեր֊Պետրոսյանի չածմա– նը, եւ Ռ․ Քռչարյանի ղեկավարած խմբի րնդդիմաթյանն արտահայտո՞ւմ էր արդյոք հասարակության կամքը։
Այն պնդումները, թե Հայաստանի ժողովուրդը դեմ էր Լ․ Տեր֊Պետրոսյանի մոտեցմանը, հիմնված չեն որեւէ հավաստի փաստի վրա։ Տասը տարի առաջ, սկսած համազգային շարժումից, Հայաստանի ժողովուրդը ցուցաբերել է բացառիկ ճկունություն ու շրջահայեցողություն։ Նրանց քվեները մատնանշում են խոհեմություն եւ չափավորություն։
Փաստն այն է, որ «ժալովուրդր» վաքր դեր է ունեցել վերջին իրադարձությունների մեջ։ Հարցի վերաբերյալ հանրաքվե չի անցկացվել, եւ այանտրանքային լուծումների բանավիճային քննաբկումր, որ մինչեւ իր հրաժարականր Լ․ Տեր֊Պետրոսյանն իր ընդդիմախոսներին կոչ արեց ծավալելու, երբեք չկայացավ։
78
Դժվար է ասել, թե Հայաստանի ժողովուրդն ի՛նչ կընտրեր, եթե նրան րնտրելու հնարավորություն տրված լիներ։ Կոնկրետ այդ առաջարկի քննարկումն, ամեն դեպքում, դժվար կլիներ։ Ինչպես վերն ասվեց, ո՛չ Լ․ Տեր֊Պետրոսյանը, ո՛չ նրա հակառակորդները չբացա– հայտեցին դրա բովանդակությունը։ Նախկին Նախագահին գուցե կարեփ է կշտամբել դրա համար։ Միայն նա կարող է բացատրել իր ռազմավարությունդ Սակայն կարեփ է խիզախել՝ փորձելով երկու մեկնաբանություն անել։ Ի տարբերություն Ադրբեջանի Նախագահ Ալիեւի, Լ․ Տեր֊Պետրոսյանն իրեն պարտավորված էր գգում պահպանելու բանակցությունների հիմնական կանոները, որոնք պահանջում էին գաղտնիության ապահովում։ Բացի այդ, նա չէր կարծում, թե ճիշտ կփնի ներկայացնել մի առաջարկի մանրամասներ, որն ընդամենը առաջարկ էր, եւ հակամարտողների կողմից բանակցությունների առարկա չէր դարձել։ Սակայն բանավեճր այն մասին, թե ինչպե՛ս յուրաքանչյուր կուսակցություն, խմբավորում կամ քաղաքական գործիչ կլուծեր հակամարտությունն ու հիմնախնդիրը՝ անկախ ձեռքի տակ եղած առաջարկի տեքստից, հնարավոր էր։ Ինչեւէ, դժբախտաբար դա տեղի չունեցավ։
Լ․ Տեր֊Պետրոսյանին կարեփ է գուցե կշտամբել նաեւ իր որդեգ– րած ռազմավարության համար, ըստ որի նա ցանկանում էր ներսում կոնսենսոաի հասնել մի ծրագրի շուրջ, որր պահանջում էր դժվար ընտրանքներ, եւ որը կարող էր հեշտությամբ շահարկվել ամբոխավարների կողմից։ Նա ակնկալում էր, որ բանական գործընթացը կհանգեցնի ընդհանուր որոշման, ինչպես շատ ուրիշ դժվար րնտ– րանքների դեպքում էր կատարվել։ Նա սովորաբար նախ կուտակում եւ գումարում էր ինֆորմացիան ու խնդրին առնչվող գործոնները, ա– պա մտածում էր պրոբլեմի այնքան ասպեկտների մասին, որքան կարող էր, երրորդ՝ գործրնկերների հետ մտնում էր պաշտոնական կամ անպաշտոն ինտենսիվ բանավեճերի մեջ՝ այնպիսի մի ոճով, որ հայացքների բոլոր տարբերությունների արտահայտումն ու վիճաբանությունը խրախուսվում էին, եւ ի վերջո հանգում էր որոշման, երբ հնարավոր էր՝ կոնսենսոաով կայացված, բայց միշտ այնպիսի մի ո– բոշման, որի պատասխանատվությունն անձամբ կարոդ էր ստանձ– նել եւ ստանձնում էր։
Երկրի առջեւ ծառացած ամենաճգնաժամային պրոբլեմների վերաբերյալ որոշումների կայացման գործրնթացը պահանջում էր
79
մտավոր ուժ, վիճաբանելու եւ համոզելու ունակություն, բանական փաստարկներր լսելու եւ համոզվելու պատբաստակամություն, ինչպես նաեւ խառնվածքի ուժ եւ իրերի րնդհանուր պատկերր երբեք չմոռանալու կարողություն։ Այս հատկանիշները նրա համար հնարավոր դարձրին վեր ելնել ավանդական մտածողությունից եւ նրան տվեցին համոզմունքի ուժ՝ ներառյալ բանական գործընթացի նկատմամբ հավատը եւ հիմնախնդրի լուծման նկատմամբ խոր համոզմունքը։ Սակայն նույն այդ հատկանիշները դիտվեցին որպես նրա թերություններ, այն է․ հնտելեկսաւալ մեկոաացվածություն՝ հասարակության հետ շփման եւ քաղաքական նպատակահարության վտխարեն, կարծրություն հակառակորդների նկատմամբ, խուսավտւմ փոխզիջումներից, որոնց շնորհիվ նա կարող էր պահպանել իր իշխանությունը։ Ոմանք դա բնորոշում էին որպես հաղորդակցման պրոբլեմ։ Հետաքրքրականն այն է, որ նա գերազանց հաղորդակցվող էր՝ երբ որոշում էր հաղորդակցվել։ Այլապես նա Մատենադարանի ավագ գիտաշխատողի իր աշխատանքից չէր հասնի Ղարաբաղ Կոմիտեի անդամության ու դրա գաղափարական ղեկավարման եւ, ի վերջո, երկրի ղեկավարման։ Ի տարբերություն խորհրդային ժարգոնի կամ գաղափարախոսական, կամ ազգայնական ճարտասանության, նա խոսում էր հստակ եւ մտքերը հայտնում հակիրճ՝ գործածելով հնարավորին չափ քիչ բառեր։ Լեզուն, եւ այն, ինչ խոսքը կարող էր փոխել մարդկանց մեջ, նրա նախասիրած զենքն էր ոչ միայն Ղարաբաղի հիմնահարցի խորհրդային լուծման դեմ, այլեւ «սովետեբեն» խոսող «սովետական մարդ» կոչվող երեւույթի դեմ։ Նա հարգում էր բառերը, հավատում նրանց ներհատուկ արժեքին, հավատում էր քաղաքացիների կողմից ճիշտ դատողություններ անելու կարողությանր եւ ջանում էր պահպանել բառերի զորությունը՝ իրական հաղորդակցություն իրականացնելու համար։ Դա կարող էր լինել կարեւոր պատճառներից մեկը, թե ինչու էր նա այդպես խնայողաբար վերաբերվում բառերին։ Նրա քաղաքականության հետեւանքների եւ նրա իշխանության լեգիտիմության նկատմամբ կասկածները չեն նվազեցրել այն ակնածանքը, որ մարդիկ տածում էին նրա հազվադեպ ելույթների հանդեպ։ Ուշադիր լսում էին, երբ խոսում էր, եւ վստահ էին, որ ասում է այն, ինչում համոզված է, համոզված է, որ դա է բուն խնղիրր, դա է իրականությունը։ Մտքերր հայտնելուց առաջ նա զտում էր դրանք եւ արտահայտում հստակ եւ պարզ, նույնիսկ չոր:
80
Խնդիրն այն է, որ նա որոշել էր չհրապաըակել բանավեճին առնչվող բոլոր մանբամասները։ 1997 թ․ նոյեմբերի նրա «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածր մատուցեց միայն հարցի տրամաբանական եզրակացությունը։ Նա, բնականաբար, չբացեց առաջարկի հիմնական կետերը կամ դրանց կարեւորությունը։ Վստահ չի կարելի ասել, որ պարզապես այդպես վարվելով՝ նրա քաղաքականությունը կհաջողվեր, եւ նրա նախագահությունը կպահպանվեր։ Թերեւս արդեն չափազանց ուշ էր։
Չնայած այն ամենին, ինչ ասվել է կամ մնացել չասված, չնայած այն ամենին, ինչ արվել է կամ կարող էր արվել ու չի արվել, եթե հնար փնեբ հանրաքվե ու բանավեճ կազմակերպել, եթե ներկայացվեին խնդրին առնչվող բոլոր փաստերն ու գնահատականներր, ես վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը հստակ, եթե ոչ ճնշող մեծամասնությամբ, կքվեարկեր հօգուտ Լ․ Տեբ֊Պետրոսյանի աոաջարկած լուծման։ Ամեն դեպքում, հակամարտության Լ․ Տեր֊Պետբոսյանի լուծումն ավելի շատ ձայն կստանար, քան ինքն ստացավ 1996֊ի երկրորդ նախագահական ընտրություններում։
Թերեւս այդպես էլ երբեք չիմանանք։ Բայց եկեք դիտարկենք 1998թ․ նախագահական րնտրությունների պաշտոնական տվյալները։ Ղարաբաղի հարցի շահաբկմամբ հեռացնելով գործող Նախագահին եւ վայելելով «կարծր» դիրքորոշում ունեցողների՝ ներառյալ Ներքին գործերի եւ Պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ ՀՅԴ֊ի եւ այլ կուսակցությունների օժանդակությունը, Ռ․ Քոչարյանր նախագահական րնտրությունների առաջին փուլում ստացավ հասարակության քվեների միայն 40%֊ը։ Կարեն Դեմիրճյանը, գրեթե չունենալով իրեն աջակցող կազմակերպություն, ստացավ 30%՝ ստվերելով բոլոր մյուսներին, այդ թվում եւ Վազգեն Մանուկյանին։ Երկրորդ վտւլում Կ․ Դեմիրճյանը կարողացավ ստանալ 40% կամ ա– վելի ձայն՝ չնայած իր անցյալ կարգավիճակի հետ կապված խոչընդոտներին եւ Ռ․ Քոչաբյանի, իբրեւ Նախագահի պաշտոնակատարի, ունեցած առավելությանը։ Ինչպես վերն ասվեց, թեկնածուներից եւ ոչ մեկի համար Ղարաբաղի հարցը չդարձավ րնտրարշավի առարկա։ Սակայն Դեմիրճյանը, ի պատասխան մի աագրողի հարցի, թե ինքն ինչպես կլուծեր հարցր, պատասխանեց, որ ինքն Ադրբեջանի Նախագահ Հեյդար Ալիեւին ճանաչում է անձնապես (երբ Ալիեւը Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար էր եւ ա– պա՝ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ) եւ
81 6 Պետականության մարտահրավերը
վստահ է, որ դա առավելության կլինի լուծում գտնելու հարցում։ Դժվար է այդ հայտարարությունը բնութագրել որպես Ղաբաբադի հարցի հանդեպ «կոշտ դիրքորոշում», այն ավելի մոտ էր փոխզիջու– մային լուծման հրավերի։ Առնվազն, այն Լ․ Տեր֊Պետրոսյանի մոտեցման դատապարտումը չէր։ Դեմիրճյանի ստացած քվեները մեկնաբանել որպես «նոստալգիայի» քվեներ, նշանակում է հարգանքի բացակայություն դրսեւորել հարցերն ու անհատներին հասկանալու հայ ընտրողի ունակության նկատմամբ։ Ինչ էլ որ ասվի Հայաստանի քաղաքացիների մասին, նրանք հիմնականում խուսափում են ծայրահեղություններից, անկայունությունից եւ պահպանում շրջահայացությունն ու խոհեմությունը։
Ես չեմ կարող պնդել, թե Ղաբաբադի ժողովուրդը կքվեարկեր նման լուծման օգտին։ Երկարատեւ մեկուսացման ենթարկված այդ շրջանի հայության մեջ մշակվել է պատմականորեն տարբեր քաղաքական մշակույթ։ Բացի այդ, ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ ու հետո, Ադրբեջանի վարած քաղաքականությամբ պայմանավորված, պաշարվածի հոգեբանությունն ու ռազմականացած մթնոլորտը նրանց դարձրել են Հայաստանի հետ փակատար միավորումից նվազ որեւէ այլ լուծման հանդեպ անտարբեր։ Նույն այդ հանգամանքներր ԼՂ ղեկավարությանը ամեն մի առաջարկի եւ դրա հետեւանքների քննարկումների նկատմամբ տափս են գրեթե մենատիրական վերահսկողության հնարավորություն։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Եթե այստեղ ներկայացված հանգամանքներր չեն նպաստում Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ տարածված տեսակետի հիմնավորմանը, կարելի՞ է արդյոք պատասխանն այլ տեղ փնտրել։
Սկզբից եւեթ պետք է հստակ եւ աներկբա նշվի, որ հիմնախնդբի յ լուծման հարցում առկա տարաձայնությունները չեն վկայում կողմերից մեկի վախկոտության ու մյուսի խիզախության մասին։ Բարոյախոսական տերմինաբանությունը ընդամենր լուծումներ ու ռազմավարություն ներկայացնելու պարտավորությունից եւ դրանց հետեւանքների պատասխանատվությունն ստանձնելուց փախուստի ապացույց է։
82
Լեռնային Ղարաբաղն ու ԼՂ ժողովուրդը նվիրական են ամեն մի հայի համար․ Ղարաբաղի ապագան բոլորի մտահոգության առարկան է, եւ այն ազդելու է յուրաքանչյուր հայի վրա՝ թեեւ տարբեր ձեւերով եւ տարբեր աստիճաններով։ Որեւէ լուծում շատ ավեփ անմիջականորեն ազդելու է այնտեղ բնակվող ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի վրա եւ, գործնականում շատ ավեփ նվազ՝ Սփյուռքի հայության վրա։
Հիմնախնդրի համազգային բնույթը հսկայական պատասխանատվության է դնում յուրաքանչյուրի վրա, ով ցանկանում է ազդեցություն ունենալ դրա լուծման վրա՝ մոտիկից թե հեռվից, սակայն հատկապես նրանց վրա, ովքեր ի պաշտոնե գտնվում են զանազան այլընտրանքների միջեւ որոշումներ կայացնելու պատասխանատվության ներքո, քանի դեռ ընտրանքները դեռեւս գոյություն ունեն։ Ռ․ Քոչարյանր եւ Ղարաբաղի ղեկավարները բազմաթիվ առիթներով հավաստելեն, որ պատրաստ են փոխզիջումների գնալ։
Ուղղակի Լ․ Տեր֊Պետրոսյանի եւ Ռ․ Քոչարյանի մասին խոսելով՝ ասենք, որ տարաձայնություններն առնչվում են նրանցից մեկի կամ մյուսի համար ընդունելի փոխզիջոդաԱան տարբերակին, իսկ ավեփ նշանակափ չափով՝ փոխզիջման պահին, ինչպես նաեւ այն գնահատականին, որ նրանցից յուրաքանչյուրր տափս էր Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի առավելություններին ու թուլություններին։ Դա բնական է, քանի որ, հակամարտությունից բացի, գոյություն ունի նաեւ մի այլ խնդիր՝ Հայաստանի ու Ղաբաբադի հայության տնտեսական ու սոցիալական բարեկեցության խնդիրը՝ աղքատություն, գործազրկություն, ցածր աշխատավարձեր եւ հարակից սոցիալական խնդիրներ։
Ինչպես պարզ դարձավ երկու ղեկավարների հայտարարություններից ու դրանց հաջորդած բանավեճից, որքան էլ այն քողարկված փնեբ, յուրաքանչյուրն ուներ ուրույն տեսակետ՝ մի կողմից հակամարտության եւ մյուս կողմից՝ երկրի, ներառյալ Ղաբաբադի, սոցիալ֊տնտեսական վիճակի հարաբերակցության վերաբերյալ։ Հրադադարից սկսած, որը նախապես ստորագրվեց իբրեւ ժամանակավոր համաձայնության 1994֊ի մայիսին, իսկ միեւնույն տարվա հուլիսին ու օգոստոսին վերածվեց մշտական հրադադարի, Հայաստանի ու Ղարաբաղի վարչակազմերի մեջ ու դրանց միջեւ այդ տարաձայնություններն սկսեցին աստիճանաբար ի հայտ գալ։
83
Նոր հարցերր հետեւյալն էին։ Տնտեսական զարգացման ու աճի պակասը ի՞նչ չափով էր կախված հակամարտությունից, դրա հետեւանք շրջափակումներից եւ «ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն» վիճակից։ Զիջումների պահի ընտրության հարցում տնտեսությունն արդյո՞ք գործոն է։ ժամանակը հայկական կողմի օգտի՞ն է գործում, թե՞ դեմ։
Լ․ Տեր֊Պետրոսյանի փաստարկումներր կաբելի է ամփոփել հետեւյալ կերպ։ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակումները եւ խաղաղության բացակայությունը խափանում են Հայաստանի տնտեսական զարգացումր եւ օտարերկրյա ներդրումները, դրանք իտչրնդոտում են տաբածաշրջանային զարգացումներին մաս կազմելու եւ դրանցից ետ չմնալու Հայաստանի կարողությունը, շարունակելու են դատարկել Հայաստանի բյուջեն։ Զիջումներ կային, որոնք կարոդ էին կատարվել 1997֊ին՝ առանց վտանգի ենթարկելու Ղարա– բաղի ժողովրդի ու հողի ապագան եւ անվտանգությունր։ Անկախ բանաձեւերից ու կարգախոսներից՝ հայկական կողմն ըստ ամենայնի ա– պագայում կատարելու է զիջումներ, եւ այսօրվա ու ապագայի զիջումների միջեւ տարբերությունը լինելու է ավելի խորհրդանշական, քան իրական։ ժամանակը հայկական կողմի օգտին չի գործում՝ անկախ Ադրբեջանում իրադարձությունների զարգացումներից։ Բանակցություններում հայկական կողմի 1997֊ին ունեցած աոավելութ– յուններր հետագայում կարող են եւ չլինել։
Ռ․ Քոչարյանն ստաբկում էր՝ ասելով, որ թեեւ հակամարտությունն ու դրան առնչվող հանգամանքները երկրի սոցիալ֊տնտեսական իրադրությունը բացատրելու գործոններ են, սակայն տնտեսական աճի պակասի հիմնական պատճառը չեն։ Ավեփ կարեւոր գործոններ են կառավարության եւ կառավարման հստակ կազմակերպման ու կարգապահության պակասր, կոռուպցիան, ազգային պայքարի մեջ ընդդիմության հետ գործակցելա հարցում Լ․ Տեր֊Պետրոսյանի անկարողությունը, նրա պաոակտող քաղաքականությունը եւ Սփյուռքի հետ անարդյունավետ ու անախորժ հարաբերությունները։ Ռ․ Քո– չարյանը գտնում էր, որ ավեփ լավ կառավարմամբ, ավեփ խիստ կարգապահությամբ, ամուր հակակոռուպցիոն քաղաքականությամբ, միասնության հասնելու համառ ջանքով եւ Հայաստանի պետության ու Սփյուռքի ռեսուրսների համատեղմամբ հայկական կողմը կարող է եւ՛ բավարար չափով բարելավել իր տնտեսական իրավիճակը՝ ազգաբնակչության մեծամասնությանն աղքատությունից հա–
84
նելու համար, եւ՛ ժամանակ շահել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնա– խնդբի հետ գործ ունենալու առավել նպաստավոր պահի սպասելու համար։ Նա գտնում էր նաեւ, որ դիվանագիտական մեկուսացումը կարող էր ճեղքվել ավեփ ագրեսիվ դիվանագիտության միջոցով, որը միջազգային հանրությանր կստիպեր մեզնից նվազ զիջումներ ակնկալել։ Ռ․ Քոչաբյանր գտնում էր, որ, ելնելով Ադրբեջանի համար նավթի աշխարհաքաղաքական վտանգներից եւ այդ եբկրին ներհատուկ կոոապցիոն համակարգից, ժամանակը հօգուտ Ադրբեջանի չի գործում։
Լ․ Տեբ֊Պետբոսյանը նույնպես գտնում էր, որ տնտեստթյունր կարող է զարգանալ, որ Քոչարյանի թվարկած բոլոր գործոններր կարեւոր էին ու տեղին։ Սակայն նա համոզված էր, որ, այնուամենայնիվ, բոլոր այդ ոլորտներում լավագույն ջանքերն ու առավելագույն արդյունքներն անգամ բավարար չեն լինի ժողովրդի կենսամակարդակի որակապես նշանակալի փոփոխություն առաջացնելու համար։ Բացի այդ, որքան էլ որ Լ․ Տեր֊Պետրոսյանը համաձայն լիներ իր վարչապետի հետ այն հարցում, թե Հայաստանր կարող է բարելավել իր դիվանագիտական գործունեությունը, նա չէր կարող պատկերացնել, թե ինչպե՛ս հայկական կամ որեւէ այլ դիվանագիտություն կարող էր փոխել տարածքային ամբողջականության ու գրավված տարածքների հարցում մյուս երկրների դիրքորոշումը։ Այլ կերպ ասած՝ նա չէր կարողանում այդ երկրների դիրքորոշումների մեջ որեւէ վտփո– խության հեռանկար տեսնել, այդ թվում նաեւ «Հայաստանի բարեկամների» դիրքորոշումներում, որոնց քաղաքականությունները հիմ– նըված էին իրենց սեփական ազգային շահերի վրա, եւ որոնք ունեին իրենց փաստացի առկա կամ պոտենցիալ ղարաբաղները։ Ռուսաստանն ուներ Չեչնիա եւ շատ ուրիշ պոտենցիալ չեչնիաներ, Հունաստանն ուներ Կիպրոս եւ էգեյան կղզիԱնՐ՛ Իրանն ուներ իր «Հարավային Ադրբեջանը» , եւ նույնիսկ Ֆրանսիան ուներ իր Կորսիկան։ Ավելին՝ հետխորհրդային աշխարհաքաղաքական միջավայրում, արդա– բացիորեն թե սխալմամբ, սակայն միջազգային հանրությունը տարածքային ամբողջականությունդ դիտում է իբրեւ միջազգային անվտանգության ու կայունության արժեքավոր սկզբունք։
Ռ․ Քոչարյանն ու իր րնկեբակիցնեբը, ներառյալ Ղարաբաղում Քոչարյանի թալած ղեկավարներր, պատերազմը շահած էին համարում, եւ եթե պայքարի մեկ այլ փուլ սկսվեր, այնտեղ նույնպես, ըստ նրանց, շահելու էին։ Նրանք գտնում էին, որ բանակցություններր
85
պետք է ամրապնդեին հաղթանակը եւ հայերին այն իրացնելու ժամանակ տային։
Լ․ Տեր֊Պետրոսյանը գտնում էր, որ պատերազմը սոսկ մարտերի շարք չէր եւ սոսկ հերոսների խնդիր չէր․ այն ավելին էր, քան հաղթանակները եւ այն դեռեւս ավարտված չէր։ Պատերազմը տնտեսություն էր, հոգեբանություն, եւ իրենց ընտանիքների վրա ընկած զինՎոՐԱերի հոգս։ ժամանակը կարող էր փոխել հավասարման կողմերը եւ որեւէ երաշխիք չկա, թե հետագայում հայկական կողմր Ադրբեջանի համեմատ ուժեղ կփներ։
Սա, Լ․ Տեր֊Պետրայանի կարծիքով, չէր նշանակում, թե Հայաստանի տնտեսությունը խեղդելու (Թուրքիայի կողմից օժանդակվող շրջափակմամբ) եւ Հայաստանի դիվանագիտական մեկուսացման հասնելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող էր Լեռնային Ղարաբաղը պաշտաանելու հարցում կոտրել հայերի կամքը։ Որեւէ տնտեսական զրկանք չէր կարոդ վախել համայն հայության ընդհանուր այն կարծիքը, որ պատմությունը չպետք է կրկնվի, այլեւս ոչ մի տեղահանություն, ոչ մի ցեղասպանություն։
Ես վստահ եմ, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը 1997 թ․ մարտին Ռ․ Քո– չարյանին հրավիրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում աշխատելու, որպեսզի նրան իր տեսակետն ապացուցելու հնարավորություն տա։ Որպես վաբչապետ, Քոչաբյանր տնտեսական ու սոցիալական ոլորտների վրա փակատաբ վերահսկողություն եւ պատասխանատվություն ուներ։ Կառավարության մեջ վեճերի դեպքում Լ․ Տեր֊Պետրոսյանը մնում էր միայն հաշտարար դատավոր եւ շարունակում էր որոշել արտաքին քաղաքականությունն ու բանակցությունների ընթացքը։
1997֊ի սեպտեմբերին, իր նոր վարչապետի գործունեությունից վեց ամիս անց, Լ․ Տեր֊Պետրոսյանը պետք է որ իր ճշմարտացիության մեջ ավելի վստահ լիներ, քան երբեւէ, քանի որ տնտեսական ցու– ցանիշները նկատելի բարելավման նշաններ ցույց չէին տափս։ Ռ․ Քոչարյանն իր հերթին կարծես թե համարում էր, արդաբացիորեն կամ ոչ, որ իր ունեցած իշխանությունը բավարար չէ իր տեսակետն ապացուցելու համար, եւ, քանի դեռ ինքը ջանում է արդարացնել իր վերլուծությունները, Լեռնային Ղարաբաղի հարցում որեւէ զիջոլս՝ անհարկի է։
Մի հետաքրքիր երեւույթ կա, որ դժվար թե հատուկ է սոսկ հայկական քաղաքական մշակույթին։ Բախվելով ձախողման կամ դրա
86
հնարավորության հետ՝ վարչակազմի բազմաթիվ բարձրադիր պաշտոնյաներ իրենց մասնակի կամ ամբողջական ձախողումր բացատրում էին իրենց իրավասությունից դուրս բնագավառների զարգացումների ու որոշումների վրա ներազդելու հնարավորություն չունենալով, այսինքն՝ պնդում էին, որ բավականաչափ իշխանության չունեն կամ չեն ունեցել։ Քչերն են հարցականի տակ դրել սեփական վերլուծությունների ճշգրտությունը, իրենց վարչական կարալությունր կամ ունակությունները։ Այս ախտանիշով կարող է բացատրվել Լ․ Տեբ֊Պետրոսյանի վարչակազմի նախկին պաշտոնյաների շարքից նախագահության թեկնածուների մեծ թիվը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյան, Նախագահի նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյան, Անվտանգության նախկին նախարար եւ Ղարաբաղի հարցով բանակցող Դավիթ Շահնազարյան։
Ես լուրջ քաղաքական տարաձայնությունների հնարավորությունը չեմ բացառում։ Երկբի առջեւ այնքան վճռորոշ հարցեր են ծառացած, որ գործընկերների միջեւ առկա կամ ծագող խնդիրների կապակցությամբ լուրջ տարաձայնությունների ի հայտ գալը նորմալ երեւույթ է։ Սակայն այս հայտանիշը միտված է նաեւ քողարկելու ի– րենց վարած քաղաքականության կամ անհատական ձախողումները։
Ռ․ Քոչարյանն անպայմանորեն ձախողված չէր։ Վեց ամիսը չափազանց կարճ ժամկետ է գնահատելու համար, թեեւ, երբ նա ընդունեց վարչապետի պաշտոնը, ինքն էր, որ մամուլից խնդրեց վեց ա– միս՝ ցույց տալու համար, թե իր կառավարումն ի՛նչ տարբերություն կարող է առաջացնել։ Դա 1997֊ի մարտին էր։ ԵԱՀԿ առաջարկությունների շուրջ հասարակական բանավեճն սկսվեց սեպտեմբերի ա– ռաջաբկի հետ եւ ոչ թե մայիսի կամ հուփսի տարբերակների հետ։ Այնպես որ վեց ամսում Ռ․ Քոչաբյանը առնվազն պետք է որ պար– զած փներ, որ տնտեսության տեղաշարժն այնքան հեշտ չէ, որքան կարծում էր։ Երեւանը Մտեփանակերտը չէր՝ ամենազանազան ա– ռումներով։ Նա գուցե նաեւ եկել էր մի եզրակացության, որ ներքին ու արտաքին գործերում Լ․ Տեր֊Պետրոսյանի ներգրավվածության շա– րունակումր խոչրնդոտ է այն գործելակերպի համար, որով ինքը ցանկանում էր առաջ ընթանալ։ ժամանակը ցույց կտա, թե Ռ․ Քո– չաբյանի վարմունքը բացատրելու մեջ ինչքանով նշանակափ դեր էր կատարում, եթե առհասարակ կատարում էր, ամբողջական վերահսկողություն ունենալու մղումը։
87
Ամեն դեպքում, ավելի երկար ժամանակի կարիք չկար՝ պարզելու համար տնտեսության կարեւորությունը թե՛ Հայաստանի քաղաքականության մեջ, թե՛ քաղաքական գործիչների համար, ինչպես նաեւ Ղաբաբաղի նշանակալիությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։ Ավելի երկար ժամանակի կարիք չկար՝ տեսնելու համար, թե ինչպես են արտաքին ու ներքին քաղաքականություններն անքակտելիորեն միահյուսված փոքրիկ, աղքատացած ու ցամաքով շրջապատված մի եբկրի համար, որր տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ է։ Լ․ Տեր֊Պետբոսյանի եւ Ռ․ Քոչարյանի միջեւ տարբերություններն ավելին են, քան սոսկ տնտեսական աճի ցուցանիշների եւ մեկ շնչին րնկնող եկամտի վերաբերյալ քանակական վերլուծության խնդիրները։
Լ․ Տեր֊Պետբոսյանի դիրքորոշումը նշանավոր էր պետության ու դրա առաքելության նրա սահմանմամբ, իր դիրքորոշումներով այն հարցերում, թե ինչպես ապահովել Հայաստանի անվտանգությունը եւ արտաքին քաղաքականության սկզբունքները, որոնք բխում են այդ իսկ անվտանգության պահանջներից, նշանավոր էր նաեւ այն դերով, որ իր աշխարհայացքում նա հատկացնում էր հակամարտությանը։ Լ․ Տեր֊Պետյտսյանի հրաժարականին նախորդած, ինչպես նաեւ հրաժարականից հետո կատարված իրադարձությունները վկայում են, որ այդ առճակատումը, սովորական ներքաղաքական պայքարից առավել, հակադիր քաղաքական աշխարհայացքների եւ դրանցում Ղարաբաղի խնդրին վերապահված տարբեր դերերի բախում էր։
Հարցը, հետեւաբար, հետեւյալն է․ արդյոք Հայաստանն ու Ղարա– բաղը կարո՞ղ են գնալ աշխարհայացքների այնպիսի աոճակատ– ման, որը կարող է արյունահեղության վերածվել, կամ նույնիսկ այսպես՝ կարո՞ղ են Հայաստանն ու Ղաբաբաղը սովորական քաղաքականություն վարել։
==ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ II․ <i>Վերադառնալով Ղարաբաղի խնդրին</i>==
Հայաստանի քաղաքականությունն ավելի քան լեցուն է պարադոքսներով ու հակասական երեւույթներով։
Լ․ Տեր֊Պետրոսյանն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ իբրեւ բանակցությունների հիմք էր ընդունել մի փաստաթուղթ, որը Ղաբաբաղին չէր ապահովում իր անկախ կարգավիճակի ճւսնաչ– մամբ, սակայն նաեւ չէր կանխորոշում տարածքի ապագա կարգավի– ճակր, նաեւ չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացառում էր Ղարաբաղի համար անցանկալի կարգավիճակի պարտադրման նպատակով ուժի կիրառումը, եւ հնարավորություն էր րնձեոում ապագայում որեւէ լուծման, ներառյալ անկախության համար։ Մինչդեռ՝ 1998֊ին Նախագահ Քոչաբյանն ու Քոչարյանի հետ գործակցող Լ․ Տեր֊Պետբոսյանի ավանդական րնդդիմությու– նը իբրեւ բանակցությունների հիմք ընդունեցին մի փաստաթուղթ, որը Ղարաբաղը տեղադրում է Ադրբեջանի հետ մի «ընդհանուր պետության» մեջ, մի բանաձեւ, որը հեշտությամբ կարելի է ընկալել իբրեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ձեւ։
Քաղաքական որոշ կուսակցություններ մերժել էին ճանաչել 1995֊ի Սահմանադրության հանրաքվեի, Ազգային ժողովի եւ 1996֊ի նախագահական ընտրությունների օրինականությունը։ Երբ Լ․ Տեր֊Պետ– րոսյանը հեռացավ, նույն այդ կուսակցությունները հանկարծ օրինականություն շնորհեցին նույն այդ Սահմանադրությանը, Ազգային ժո– ղովին եւ այդ Սահմանադրության համաձայն ընտրված պաշտոնյաներին։ Սիեւնույն ժամանակ, երկու կուսակցություն՝ Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ) եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), որոնք պնդում էին, որ օրենքները հարգվեն, ի– րենց իրավունք էին վերապահում խախտել դրանք եւ խախտել անպատիժ։
89
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ընտրությունների դիտորդների զեկույցը 1996֊ին ժամանակի ընդդիմության կողմից համարվեց րնտրությանների կեղծման վկայություն, իսկ 1998֊ին՝ քաղաքական ակտ։ Հայաստանի կողմից Ղարաբւտլի անկախությունը չճանաչելը 1992 թ֊ին նշանակում էր Ղարաբաղը «ծախել», սակայն նույնը չէր նշանակում 1998թ–ին։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ձգտումը դավաճանություն էր համարվում, սակայն նույն այդ դիրքորոշումը Քոչարյանի վարչակազմի կողմից՝ արդեն այդպիսին չէ։
Լ․ Տեր֊Պետրոսյանի քաղաքականությունը համարվում էր «արեւ– մըտամետ», չնայած գերազանց հարաբերություններ էին զարգացվել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ ներառյալ վերջինիս հետ երբեւէ եղած աոաջին Բարեկամության ու համագործակցության մեծ պայմանագիրը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո երկու եբկրների հետ լարված դիվանագիտական հարաբերությունները գնահատվում են իբրեւ «գերազանց» հարաբերություններ եւ իբրեւ ազգային շահերի վրա հիմնված առողջ արտաքին քաղաքականության վկայություն։
Լավ սվտփանք կփներ, եթե ի վերջո ժամանակը ցույց տար, որ այս պարադոքսներն ու հակասական երեւույթները սովորական ներքաղաքական պայքար են մատնանշում, որի դեպքում կաբելի է գայթակղվել այն բացատրությամբ, թե իշխանության գալուց հետո կուսակցություններն ու քաղաքական գործիչները գործում են ավեփ զգուշորեն ու պատասխանատվությամբ։ Թեեւ դա կարող է ճիշտ լի– նելորոշ կուսակցությունների ու գործիչների առնչությամբ, մյուսների պարագայում այնպիսի հիմնախնդիրնեբի հարաբերականացումը, ինչպիսիք Ղարաբաղի, անվտանգության, արտաքին քաղաքականության, Սահմանադրության ու ժողովրդավարության խնդիրներն են, արդեն բարձրացնում է արժեքների ու նպատակների հիերաբ– ^ խիայի հարցը։ Ի վերջո, ի՞նչն է կարեւոր գործող անձանց համար։ Ի՞նչ է այն աշխարհը, ուր այս փոփոխություններն ու հակասական երեւույթներն իմաստ են ստանում։
Նույնիսկ եթե կուսակցության կամ քաղաքական գործիչների նպատակը իշխանության հասնելն է, ինչպե՞ս է յուրաքանչյուրը տեսնում այն պետության դերը, որը նա ցանկանում է առաջնորդել։ Եվ, ի վերջո, ի՞նչ տեղ է գրավում Ղարաբաղն այս ամենի մեջ։ Օ՞րն է Ղարաբաղի պրոբլեմը, կամ ո՞րն է այն պրոբլեմը, որ յուրաքանչյուր
9()
կուսակցություն կամ քաղաքական գործիչ վարձում է լուծել Ղարաբաղի միջոցով։
ՊՐԱԳՄԱՏԻԿՆԵՐ ԵՎ ԱՆՐՋՈՂՆԵՐ
ակախությունից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքը լցվեց կուսակցություններով, որոնք ներկայացնում էին ծայրահեղ աջից մինչեւ ծայրահեղ ձախ ներկապնակի բոլոր երանգները, եթե այստեղ առհասարակ տեղին է ավանդական տերմինաբանության գործածամր։ Սակայն պայքարի մի հատուկ տեսակ է, որ պայմանավորեց քաղաքական պայքարի ենթահալր Լ․ Տեր֊Պետրոսյանի օրոք։ Երբեմն ակնհայտ, իսկ սովորաբար չբացահայտված այս հակադրությունր հասավ «աղանդների» պայքարի մակարդակին՝ հիշեցնելով չորրորդ եւ հինգերորդ դարերի աստվածաբանական վեճերը։
Լ․ Տեբ֊Պետբոսյանն ու Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) ներկայացնում էին առաջին ճամբարի միջուկը ե պաշտպանում էին հետեւյալ աշխարհայացքը․ Հայաստանն ու հայ ժողովրդին հասցնել նորմալ վիճակի, հաղթահարել տանջահաբ անցյալը, խուսափել գա– ղափարախոսական կապանքներից եւ պրագմատիկ աղի բռնել։ Այս 1աււմբը միավորում էր մի շարք քաղաքական գործիչների ու խմբավորումների, որոնք ՀՀՇ֊ի ու Լ․ Տեր֊Պետրոսյանի հետ առանձին հարցերում տարաձայնություններ ունեցան, սակայն, իմ կարծիքով, կիսում էին միեւնույն հիմնական համոզմունքները։ Դրանցից էին Տեր֊Պետրոսյանի վարչակազմում վարչապետ Հրանտ Բագրատյա– նը (1993֊1996), նախկին Անվտանգության նախարար եւ Լ․ Տեր֊Պետրոսյանի խորհրդական Դավհթ Շահնազարյանը, որը մնաց անկախ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ էդուարդ Եգորյանը, որը ՀՀՇ֊ից դուրս գալուց հետո կազմավորեց խորհրդարանի «Հայրենիք» խումբը, եւ այլն։
Երկրորդ ճամբարը Հայաստանին ու հայ ժողովրդին վերագրում էր «բարձրագույն» գաղափարի, իդեայի, առաքելության կամ հատուկ կարգավիճակի հասնելու դերը։ Վազգեն Մանուկյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՍ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) եւ Հայաստանի դեմոկրատական կոաակ–
9։
ցությունը (ՀԴԿ), յուրաքանչյուրն իր ուրույն ձեւով, փառաբանում էր «ազգային գաղափարաիասությունր», որը, նույնիսկ եթե ձեւակերպված չէր, Հայաստան պետությանն ու նրա ժողովրդին մի նախասահմանված դեր էր հատկացնում՝ շատ ավելի բարձր, քան ժողովուրդն ինքն էր իր համար պատկերացնում։
Երկրագնդի վրա Հայաստանի ու հայության զբաղեցրած տեղի այս երկու տարամետ եւ միմյանց ւսվեփ ու ավելի ընդդիմացող հա– յացքներր մթագնեցին ամեն մի նորմալ բանավեճ։ Հայաստանի ոգու համար մոլեգին պայքարն այն ձեւով, որով այն պատկերանում էր դրա գաղափարախոսներին, չէր կարող անհանդուրժողականություն եւ անձնական ատելություն չծնել այն հերձվածողի հանդեպ, որը մարմնավորում էր ազգային գաղափարախոսության բացակայությունը, եւ որի անունն էր Լեւոն Տեբ֊Պետրոսյան։
Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն
Լ․ Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ֊ի համար պետականության նպատակն այն էր, որ Հայաստանի քաղաքացիները իրենք կարողանան սահմանել իրենց սեփական շահերը, խնդիրներր եւ անվտանգության հասնելու ռազմավարությունը։ Պետականությունը մի մեխանիզմ է, որի միջոցով տվյալ երկրի բնակիչներն ապահովում են միջազգային հանրության մեջ իրենց օրինական տեղը՝ այն ձեւով, ինչպես իրենք են դնում իրենց սեփական խնդիրները, սահմանում իրենց ազգային շահերր եւ հետապնդում դրանք իրենց հարմար ձեւով։ Կառավարության նպատակներն են երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, այնպիսի պայմանների երաշխավոբումը, որոնք հանգեցնում են քաղաքացիների քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեկեցության, եւ այն խնդիրների հաղթահարումը, որոնք սպառնում են կամ վտանգում այդ նպատակները։ Հասարակության վերափո– « խումր եւ ժողովրդի բարեկեցության ապահովումր ժամանակ են պահանջում, դրանք լավագույնս երաշխավորված են լինում, երբ իրականացվում են շրջահայացությամբ։ Ոչ մի հեղավախություն, գաղա– վւարաիտսություն կամ ռեժիմ չի կարող ստեղծել ակնթարթային տնտեսական զարգացում կամ արդյունավետ գոբծառող կառույցներ։ Գաղափարախոսական ավյունը չի կարող վախարինել ժամանակին, գերեռանւաւն ազգայնականությունը չի կարող փոխարինել շրջահայացությանը։ Անկախության նպատակն էր Հայաստանի ժո–
92
ղովբդին հնարավորություն տալ զգալու եւ գործելու այնպես, ինչպես անում են նորմալ ժողովուրդները
Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն Հայաստանի անկախության ե– րաշխիքը որոնում էին հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ, իսկ առավելագույն անվտանգությունր՝ բոլոր հարեւանների հետ լավ հարաբերությունների մեջ։ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը այս պրագմատիկ արտաքին քաղաքականության մասն էր եւ ժողովրդի կյանքի նորմալացման նախապայմանը։ Քանի դեռ բոլոր չորս հարեւանների հետ նորմալ հարաբերություններ չէին հաստատվել եւ անվտանգության նոր համակարգ չէր կազմվել, Հայաստանն անվտանգության երաշխիքներ էր փնտրելու այլուր, ինչպես այդ կատարվեց 1997֊ին՝ Ռուսաստանի հետ պայմանագրով։
ՀՀՇ֊ի համար Դարաբաղյան հիմնախնդրի էությունը կայանում էր Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու կոլեկտիվ իրավունքների ապահովման մեջ։ 1988֊ին այդ իրավունքները հետապնդվում էին Հայաստանի հետ միավորման նպատակի միջոցով։ 1992֊ին այդ նպատակր հարմարեցվեց ետխոբհբդային իրողություններին։ Ղա– բաբաղը Հայաստանի խնդիրներից մեկն էր, որքան էլ այն խիստ յուրահատուկ եւ էական լիներ։ Ո՛չ դրա էությունը, ո՛չ լուծման ռազմավարությունը չեն կարող սահմանվել կամ հետապնդվել Հայաստանի իրողություններից անջատ։ Լ․ Տեր֊Պետրոսյանը գտնում էր, որ տնտեսապես, սոցիալապես ու քաղաքականապես թույլ եւ դիվանագիտության մեջ մեկուսացված Հայաստանր պիտանի չէր լինի Ղարաբաղի տարածքի կամ ժողովրդի պաշտպանության համար։
ՀՀՇ֊ի եւ Լ․ Տեր֊Պետրոսյանի համար Դարաբաղյան պատերազ– մր պարտադրված էր Ղարաբաղին ու Հայաստանին, եւ այն պետք էր շահել, քանի որ Հայաստանի ոչ մի կառավարություն չէր կարալ նոր ցեղասպանություն կամ տեղահանություն թույլ տալ։ Սակայն երբ նրանց անվտանգությունն արդեն ապահովված լիներ, հիմնախնդիրը պետք է լուծվեր, որպեսզի Հայաստանին ու Ղարաբաղին նորմալ վիճակի հասնելու հնարավորություն րնձեռվեր։
Ըստ այդմ՝ Ղարաբաղի պատերազմը պաշտպանողական պատերազմ էր, այլ ոչ թե նվաճողական։ Հայաստանր տարածքային հավելում չէր որոնում ընդհանրապես։ Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվեր միջազգային օրենքի շրջանակներում՝ Ղարաբաղի կենսական շահերի, այլ ոչ թե ձեւական կամ խորհրդանշական առավելությունների հիման վրա։
93
I
Լ․ Տեբ֊Պետրոսյանր, բարեվաիաւմնէրի ու անկախության ամրացման համար քաղաքական, տնտեսական ու սոցիալական բազա ստեղծելու առումով, խաղաղության պայմանագրի դերր վճռորոշ էր համարում։ Դրա համար նա պատրաստ էր ընդունել ադրբեջանական ու հայկական կողմերի փոխադարձ զիջումների վրա հիմնված այնպիսի մի կարգավիճակ ապահովող լուծում, որը բացառում էր Ադրբեջանի գերակայությունր Ղարաբաղի նկատմամբ, ապահովում էր անվտանգության երաշխիքներ՝ ներառյալ սահմանային կարգավորումներ, որոնցով Ղարաբաղը սահմանակից էր դառնում Հայաստանին։ Այս լուծումն այն ամենը չէր, ինչ ուրիշներ կարող էին ցանկանալ, սակայն այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր Ղարաբաղին։
Ղարաբաղի անվտանգության համար ոչ անհրաժեշտ տարածքների վերադարձը լինելու էր խաղաղության այդ պայմանագրին հասնելու միջոցը։ Առանց կարգավիճակի համաձայնության խաղաղության պայմանագիրն ընդունելի էր, քանի որ այն, փաստորեն, անձեռնմխելի էր թողնում Ղարաբաղի փաստացի կարգավիճակը՝ Ադրբեջանից անկախ եւ Հայաստանի հետ գրեթե միավորված։
Հակամարտությունը ժամանակին լուծելու դեպքում նաեւ ավարտվելու էին Հայաստանի շրջափակամներր, բացվելու էին հաղորդակցության միջոցներն ու ճանապարհները՝ դրանով թույլ էր տրվելու, որ Հայաստանը դեր ունենա տարածաշրջանային ու միջմայրցամաքային կապերի մեջ, եւ վերացվելու էին արտաքին ներդրողների մեծամասնության կողմից Հայաստանդ վտանգավոր ու անապահով վայր գնահատելու հիմքերը։ Ղարաբաղի հակամարտության ժամանակին լուծումը չորս հարեւաններից երկուսի հետ եւս նորմալ հարաբերություններ կապահովեր եւ կմեղմեր մյուս երկու հարեւանի՝ Վրաստանի ու Իրանի, ինչպես նաեւ միջազգային մնացած հանրության հետ հարաբերությունների լարվածությունը։
Մնում էր պետության հարաբերությունների հաբցր իր սահմաններից դուրս բնակվող հայության հետ։ Հայոց պետությունը սովորակա՞ն պետության էր, որ պատկանում էր իր քաղաքացիներին, թե՞ այն համայն հայության «տունն» էր՝ անկախ այն բանից, թե որեւէ հայ որտեղ է բնակվում եւ թե որ երկրի քաղաքացի է։ Հայաստանի կառավարությունը պատասխանատո՞ւ է ողջ հայության, նրա իղձերի ու երազանքների համար։ Եվ, ի վերջո, ի՞նչ է նշանակում հայ փնել։
ՀՀՇ֊ի եւ Լ․ Տեր֊Պետբոսյանի կարծիքով, պետությունը պետք է ստանձնեբ այն հարցերի պատասխանատվությունը, որ անհրաժեշտ
94
էին իր շահերի համար եւ իր սահմաններից ներս ապրող ազգաբնակչության համար։ Պետությունը նաեւ իր ներդրումն է կատարում, միջազգային օրենքի սահմանների շրջանակում՝ պաշտպանելու համար այլ երկբների հայության շահերն ու կարիքները։ Ամեն դեպքում, երկրի սահմաններից դուրս բնակվող հայերր, բացի Ղարաբաղի ու դրա բնակիչների մասնավոր դեպքից, հայ ժողովրդի մի մասն էին՝ ոչ֊իրավական առումով։ Հայերը մեկ ժողովուրդ են պատմականորեն եւ, որոշ չափով, մշակութային առումով, նույնիսկ՝ հոգեպես։ Սակայն իրավականորեն սփյոտքահայերը այլ եբկրների քաղաքացիներ են։ Նրանք հնարավորություն ունեն վերադառնալու հայրենիք եւ վայելելու բոլոր բարիքներն ու ստանձնելու քաղաքացիության բոլոր պատասխանատվությունները։ Սակայն ուտոպիստական, նույնիսկ վտանգավոր է իրավական տարբերությունների զանցառումը։ Ազգի երկու հատվածները շատ բան ունեին միմյանց տալու, սակայն հարաբերություն ներր պետք է հիմնված լինեին վախադարձ հարգանքի ու տարբերությունների ընդունման վրա։
Սա էր աշխարհայացքը։ Այն նվաճումների ցանկ չի պարունակում։ Տեսակետը ներկայացնում է այն համատեքստը, որի միջով էին դիտվում պրոբլեմները եւ րնդունվում քաղաքական գլխավոր որոշումները։ Այն չի ապահովում, որ յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր դեպքում գործի այլասիրաբար կամ տղղակրորնն այս իդեափ սահմաններում։ Այն նաեւ չի արդարացնում ձաաողումները՝ անձնական թե քաղաքական, որոնք քայքայնցին քաղաքականությունը եւ ՀՀՇ֊ի ու, վերջ ի վերջո, Լ․ Տեբ֊Պետրոսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունդ։ Սակայն ձախողումներր չեն նսեմացնում այս մոտեցման դերը՝ ըմբռնելու համար Լ․ Տեր֊Պետրոսյանի ղեկավարած Հայաստանի բռնած ուղին եւ հասկանալու համար դրա ներկայացրած արժեքների ու նպատակների դեմ եղած հակադրությունը։
Սովորական ընդդիմությունը
Կուսակցությունների այս խմբի համար քաղաքականությունը մի մեխանիզմ է, որը բանեցվում է բարձրագույն գաղավւարր կամ իդեալի հասնելու համար։ Ըստ այս դիբքորշման, պետությունր նախասահմանված դեր է կատարում՝ իբրեւ այդ բարձրագույն իդեափ իրականացման գլխավոր միջոց։ Քաղաքականությունը ոչ սկսվում է եւ ոչ էլ ավարտվում ժողովրդով եւ այդ ժողովրդի կողմից սահմանված իր
95
կարիքներով։ Այստեղ ժողովրդից ակնկալվում է տեսանողի կողմից պատրաստված սցենարին համապատասխան վարքագիծ, մի սցենար, որը բարձրացնելու է ժողովրդին եւ նրան համապատասխանեցնելու տվյալ գաղափարով իրեն հատկացված դերին։ Գաղափարաբանական հիմունքով տեսակետները բացառիկ չեն պատմության մեջ կամ ժամանակակից աշխարհում։ Դրանք, ի վերջո, այն նյութն են, որով կերտվում են տոտալիտար ռեժիմները։
Ա․ Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ֊ն
Լեռն Տեր֊Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի միջեւ առկա ա– մենալուրջ տարաձայնությունները պտտվում էին «նորմալություն» բառի շուրջ։ Մանուկյանը գտնում է, որ պետության ողջ փիլիսոփայությունն այդ բառի վրա հիմնելր նշանակում է Հայաստանի ու հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան հանգեցնել անընդունելբո– բեն սահմանափակ հայեցակարգի։ Ըստ Վ․ Մանուկյանի՝ հայությունն ունի բարձրագույն առաքելություն, սա էլ բխում է նրա այն համոզմունքից, որ հայերը հատուկ ժողովուրդ են՝ բացառիկ ներուժով։ Պետության նպատակներն են՝ ապահովել, որ այդ ներուժն իրացվի, եւ գտնել այն բնագավառնեբր, որտեղ այդ առաքելությունր կարող է ի հայտ գալ։
Ըստ Վ․ Մանուկյանի՝ հայերը հատուկ ազգ են իրենց այն հզորությամբ, որը կարող է բխեցվել հայ ժողովրդի կեղեքման ու ցավի պատմությունից, որն էլ իր հերթին կարող է վերածվել հրաշքների հասցնող ներքին ուժի։ Հայերը բացառիկ են՝ նաեւ միասնության հասնելու, մի կենտ անհատի չափ միասնանալու ներուժով, նրանք զգում են կամ կարող են հանգել մեկ միասնական ամբողջության եւ պետք է գործեն իբրեւ այդպիսին, թեեւ մի հատվածը Հայաստանում է, մյուսը՝ Ղարաբաղում, իսկ ուրիշներ՝ ցիրուցան։ Պետությունն այն մեքենան է, որի միջոցով այդ միասնությունը կարոդ է իրականացվել, որի միջոցով միեւնույն հավաքական էության ցաքուցրիվ այդ բաղադրիչները կարող են կարգի բերվել եւ ուժի նոր մակարդակի հասնել, ինչր կապահովի հայոց իդեսղր Հայաստանում եւ դրա հատուկ տեղն աշխարհում։ Հայերր «համաշխարհային ազգ» են եւ պետք է հասնեն իրենց առաքելությանը։
Այդ ուժը, ըստ Վ․ Մանուկյանի, դրսեւորվեց Ղարաբաղի պատերազմում։ Ղարաբաղը եղավ այն ասպարեզը, որտեղ հրաշքն ի հայտ
96
եկավ։ Այն ցույց տվեց, որ «Հայկական հարցը» հասանեփ է։ Մանուկյանը հավատում էր Հայկական հարցի արժեքին, ինչը բացատրում է ՀՅԴ֊ի հետ նրա մերձեցումը։ Դեռեւս 1989֊ին մի հարցազրույցի մեջ Մանուկյանը քննարկում էր Արեւմտյան Հայաստանի տարածքների վերականգնման պահանջի իրականությունը։ Նա նշում էր սակայն, որ անկախությունը պետք է այդ պահանջից առաջ իրականացվի։
Մանուկյանի տեսակետից, արեւմտյան տիպի ժալովբդավաբութ– յունը հաստատ չի կարող հանգեցնել Հայաստանի ուժի բացահայտմանը։ Վ․ Մանուկյանը գտնում էր, որ «նորմալության» պահանջը Հայաստանի ժողովրդին դարձրել է բարոյական արժեքներից զուրկ «քնած զանգված» եւ ժողովրդին վերածել արգահատեփ պստիկ խանութպանների, որոնք իրենց առօրյա չնչին հացր վաստակելու հետեւից են րնկած։ Նման ժողովուրդն իր ուժը չի կարող զգալ, չի կարող տեսնել, թե իր համար ինչն է լավ, չի կարող տեսնել լույսր։ Նա իր այս արհամարհանքի համար բավականաչափ հիմք ուներ, «ժողովուրդը» համարժեքորեն չարձագանքեց իր զգացմունքները արտահայտելու եւ ընտրություններում նրան սատար կանգնելու անդադար կոչերին եւ չարձագանքեց նաեւ «իրադարձություններն իրենց ձեռքը վերցնելու» կոչին։ Նշանակություն չունի․ Մանուկյանը կարող էր 1996֊ի սեպտեմբերի 25֊ին հավաքված 15․000 կամ 20․000 ցուցարարներին մատնանշել իբրեւ «ժողովուրդ» եւ կարող էր այլ ուղիներ գտնել արտահայտելու նրանց «կամքր», որ սոսկ իբրեւ սկիզբ դրսեւորվեց խորհրդարանի շենքը գրավելու, դրա նախագահին առեւանգելու եւ խոշտանգելու իր ուժի ու հաստատակամության ցուցադրման մեջ։ Լեթարգիական քուն մտած ազգն արթնացնելու համաը Մանուկյանը պատրաստ էր զոհաբերել այն, ինչ Տեր֊Պետրոսյանը համարում էր երկրի համար ամենաթանկարժեք բանը՝ երկրի կայունությունը։
Վ․ Մանուկյանի համար փոփոխության բանային ճիշտ ղեկավարություն ունենալն էր։ Հենց որ դա տեղի ունենա, նոր Հայաստանն ու վերածնված հայոց ազգը բավականաչափ կհզորանան՝ լուծելու համար մյուս պրոբլեմները, այդ թվում եւ Ղարաբաղի պրոբլեմը։
Սակայն անհրաժեշտ էր ունենալ այդ ճիշտ ղեկավարությունը։ Վ․ Մանուկյանը գտնում էր, որ ինքն էր անձը, միակ անձը, որն զգում է իր ազգի պատմության ցավն ու տառապանքը, այն միակը, որն ունի ներքին ուժ ու հաստատակամություն՝ վերափոխելու պատմությունը, ժողովրդին վեր հանելու իր կեղեքված, այլասերված, ծույլ ու բա–
7 Պետականության մարտահրավերը
րոյսղքված վիճակից եւ վերածելու բարոյապես մաքուր, արգասավոր, եռանդուն, արդյունավոր եւ, անշուշտ, հատուկ ազգի։
Եթե այս ամենը մի քիչ առեղծվածային է թվում ու իտբհբդավոր, պատճառն այն է, որ այս յուրահատուկ աշխարհայացքն ինքն է թե՛ առեղծվածային, թե՛ խորհրդավոր։ Ինչպես մեծագործության անուրջի այլ պաշտպանների դեպքում, այս դեպքում ես բացառվում է որեւէ երկխոսություն, որեւէ բանական քննարկում։
Կասկած չկա, որ նրա ծրագիրը նախատեսում է քաղաքացիների կյանքի բարելավում, դրամատիկ ու արագ, կտրուկ բարելավում։ Սակայն դժվար է այնպիսի վերացականությունների վրա հիմնված ռազմավարությունը, որը նախատեսում է ներքին ուժն ու ներշնչանքը վերածել բյուջեների եւ օրենքների։ Հեշտանում է նաեւ ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելը, քանի որ այդ դեպքում ժողովուրդն է, որ գլացել է իրեն վերածել այն տեսակի հայերի ու քաղաքացիների, ինչպիսին ծրագիրն էր կոչ անում դառնալ։ Այն կառավարությունը կամ առաջնորդը, ոռի ծրագիրը պահանջում է ժողովրդի այլ տեսակ, միշտ ցանկանալու է ավեփ մեծ իշխանություն՝ այդ կերպավախությունն իրականացնելու համար։ Եվ 1990֊1991֊ին իբրեւ վաբչապետ պաշտոնավարելու րնթացքում Վազգեն Մանուկյանի հարաբերությունն իշխանության հետ ներկայացնում էր նման աշխարհայացքի թելադրած պատկերի ցայտուն դրսեւորումը։
Բ․ Կոմունիստները
Հայ կոմունիստները երբեք իրենց հարմարավետ, ինքնավստահ կամ անվտանգ չեն զգացել անկախ Հայաստան պետության մեջ։ Նրանց համար այն չափազանց մեկուսի, չափազանց ծանրաբեռնող ու չափազանց փոքրիկ մի վայր է։ Նրանք ավեփ հանգիստ կզգային ուրիշ մեկի պատկերացումների մեջ իրենց տրված դերակատարությամբ, այնպիսի մեկի, որը ներկայացնի քաղաքակրթության ավեփ բարձր, ավեփ ունիվերսալ գաղափար։ Այս դեպքում պետության նպատակն է գտնել այդ մեկին՝ այդ պետությանը կամ կայսրությանը եւ շրջան կատարել դրա ուղեծբով։
Հայ բոլշեւիկ հեղավտխականների ավանդական գաղափարախոսության իներցիայով դրդված, թե այսօր կոմունիզմով հմայված մարդկանց տեսակի պատճառով, կոմունիստական կուսակցությունների մտածողության մեջ միակ մշտական երեւույթը եղել է Ռուսաս–
98
տանի նկատմամբ նվիրումը։ Ցարական Ռուսաստան, բոլշեւիկյան Ռուսաստան, Խորհրդային Ռուսաստան, թե Ռուսաստանի Դաշնություն՝ կարեւոր չէ, քանի դեռ այն կայսերապետական Ռուսաստան է։
Սերգեյ Բադւպյանի ղեկավարած ՀԿԿ֊ի, Արամ Սարգսյանի ղեկավարած ՀԴԿ֊ի եւ անցյափ ու ներկայի նրանց ուղեկիցների համար ապահովությունր կայանում է նրանում, որ ներքին, արտաքին ու անվտանգության քաղաքականության պատասխանատվությունը փոխանցվի Ռուսաստանին՝ միշտ հանուն բարձրագույն հդեափ՝ հանուն սոցիափզմի կառուցման, ընդդեմ իմպերիափզմի, ընդդեմ Արեւմտյան մշակույթի։ Ի վերջո, այս կուսակցությունները բոլոր պրոբլեմների պատճառը փնտրելու են Ռուսաստանին բավարար չափով հաճոյացած չլինելու մեջ։ Լուծումներն այնուհետեւ իրենք իրենց կգան։
Կոմունիստական կուսակցությունների համար իրենց իշխանության ներքո արտաքին քաղաքականությունը շատ պարզ է փնելու։ Սառր պատերազմն ավարտված չէ, եւ Հայաստանը պետք է կատարած փնի իր ընտրությունը։ Հայաստանն իմանալու է, թե ինչպես կողմնոբոշվել աշխարհի գործերում։ Նույնիսկ եթե Սառը պատերազմն ավարտված է, անհրաժեշտ է այն վերակենդանացնել, եւ կոմունիստական գաղափարախոսությունը գիտի ինչպես հասնել դրան։ Աշխարհը բավական պարզ մի վայր է։ Ռուսաստանի կողմից բարեհաճության արժանացած երկրնեբը կփնեն Հայաստանի դաշնակիցները, Ռուսաստանի թշնամիները՝ նաեւ Հայաստանի թշնամիները։
Հստակորեն զատորոշված այդ աշխարհում հարկ չկա ընտրություն կատարել, Հայաստանի անվտանգության խնդիրն ինքնաբերաբար կլուծվի, քանի որ Հայաստանն ավեփ մեծ միավորի մաս կկազմի։ Աղավաղված պատմության եւ Թուրքիայից սպաոնացող ապագա չարիքի թմբկահարումը բավարար կփնի Ռուսաստանի շահերի համար Հայաստանի կարեւորությունը պահպանելու, ինչպես նաեւ ոչ– հայբենասիբական այնպիսի գայթակղություններից զերծ մնալու համար, ինչպիսին է Թուրքիայի՝ Ռուսաստանի հավերժական թշնամու հետ հարաբերությունների նորմալացումը։
Այս գաղափարախոսության հետեւորդների համար տնտեսության կարգավորումը նույնպես պարզ կփնի։ Հայաստանը կարոդ է ավտո– դողեր պատրաստել՝ Մոսկվայի մերձակայքում արտադրված ավտոմեքենաների համար, աղքատությունն ու գործազրկությունը կանհետանան, ինչպես անհետացել էին խորհրդային կարգերի օրոք։ Սո–
99
ցիալական պրոբլեմները՝ կոռուպցիան, պոռնկությունը եւ այլն, նույնպես կանհետանան Կուսակցության հրահանգով կամ Գերագույն խորհրդի քվեարկությամբ։
Ըստ այս տեսակետի, կարելի է գտնել նաեւ Ղարաբաղի հիմ– նախնդրի լուծման ռազմավարությունը։ Միավորվելով Ռուսաստանի հետ կամ միանալով Ռուսաստան –Բելոռուս միությանը՝ Հայաստանը կապացուցի Ռուսաստանի հանդեպ իր աներկբա հավատարմությունը։ Հենց Հայաստանը Ռուսաստանի մաս կազմի, Ռուսաստանը նրան կհատուցի Ղարաբաղով։ Սա, հարկավոր է նկատել, շատ պարզ լուծում է։ Ո՛չ Հայաստանի կողմից դիվանագիտական ջանքե– րի, ո՛չ բանակցությունների, ո՛չ մտածելու կամ վերլուծելու, փաստորեն՝ ոչ մի տեսակի ջանքի կարիք չի լինի։
Կարելի է մտածել, որ Հայաստանի հետ Ղարաբաղի միավորմանը հասնելու նպատակի համար թերեւս հարկավոր է ինչ֊որ բան զոհաբերել, իսկ Ղարաբաղը բավականաչափ կարեւորություն է ներկայացնում՝ հանուն դրա երկրի անկախությունը զոհաբերելու համար։ Փաստորեն, ժամանակին անկախության հեռանկարի հանդեպ կոմունիստների եւ այլոց երկչոտ վեբաբերմունքր մասամբ կարելի է բացատրել նրանց այն մտավախությամբ, որ նման գործողությունր կարող էր համարվել հակառուսական քայլ եւ հանգեցնել Ռուսաստանի կողմից Ղարաբաղով կամ, ինչպես ոմանք կարող են պնդել, տարածքային այլ հարցերով վրիժառության։
Այս փաստարկն սկզբից կոմունիստական կուսակցությունների կողմից ներկայացվեց խլաձայն, այնուհետեւ՝ ավելի բացահայտ։ Նույն փաստարկն սկսեց բերվել քաղաքական այլ գործիչների կողմից եւս։ 1996֊ին, սոցիալական ու տնտեսական տեւական դժվարություններով եւ դարաբաղյան բանակցությունների փակուղային վիճակով խրախուսված, ՀԿԿ֊ը ստորագրություններ հավաքեց՝ հօգուտ Ռոաաստան֊Բելոռոա դաշինքին Հայաստանի մասնակցության։
Խնդիրն այն է, որ պատմության մեջ նման տրամաբանությունը մշտապես փորձարկվել է եւ չի գործել՝ պարզապես որովհետեւ հայերի կողմից գրված սցենարները միշտ չէ, որ եղել են այնպիսին, որպիսին Ռուսաստանն է որոշել գործադրել։ Ղարաբաղն անկախության դիմաց վտխանակությունը որոշ հայերի երեւակայության արգասիք էր, որ բխում էր Ռուսաստանի շահերը այնպես սահմանելու բոտն ցանկությունից, որ դրանք համրնկնեն Հայաստանի ու հայության շահերին։
100
Պատմությունը, ցավոք, այդ տեսակետը չի արդարացրել։ Տասնութերորդ դարում հայ֊ոուսական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մինչեւ ռուսական հեղափոխությունն ու ԽՍՀՄ կազմավորումը, սիրո ոչ մի արտահայտություն կարծես թե չի բավականացրել ապահովելու, որ Ղարաբաղն անցնի հայկական վերահսկողության տակ։ Ստալինից մինչեւ Գորբաչով Ռուսաստանի բոլոր ղեկավարները բաց են թողել այդ սերը փոխադարձելու իրենց հնաբավո– րությունր եւ Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին։
Ի դեպ, Աոաջին Հանրապետության օրոք Մեծ Բրիտանիայի վարքը դրանից շատ տարբեր չէր, երբ վերջինս էր վերահսկում Ղարաբաղը։ Զորավար Անդրանիկի հմայվածությանը բրիտանացինե– րով եւ ռուսների հանդեպ նրա անվստահությունը որեւէ տարբերություն չառաջացրին 1919֊ին Ադրբեջանին սիրաշահելու բրիտանական քաղաքականության մեջ։ Փաստորեն, զմայլանքի ու ատելության վրա հիմնված դատողությունն էր, որ ժողովրդի հերոսին բրիտանա– ցիների խնդրանքով հանգեցրեց դեպի Շուշի իր զորքերի երթը կասեցնելու որոշմանը, մինչդեռ Անդրանիկի զորքը կարող էր պրոբլեմը լուծած փնել։ Ֆրանսիան եւս նույն կերպ վարվեց, երբ 1921֊ին Կիլի– կիան հանձնեց թուրքերին՝ չնայած մինչ այդ տված իր խոստումներին, թե տարածաշրջանը կհանձնի տեղացի հայերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մարտնչում էին Ֆրանսիայի կողքին։
ԽՍՀՄ֊ի լուծարումից ի վեր, Բորիս էղցինի վարչակազմը, ինչպես նաեւ դրա կոմունիստական ընդդիմությունը, վերահաստատել են տարածքային ամբողջականության, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սկզբունքի նկատմամբ իրենց անբեկանեփ հավատաբմությունր։ Ռուսաստանը միշտ սեփական շահերը (մի ժամանակ կայսեբապետական, այժմ՝ ազգային) սահմանելու իր ուրույն ձեւն է ունեցել, որը միշտ որոշվել է ինչ֊որ այլ ելակետերով, քան սոսկ հայերի հետ սիրային կապն է։
Անկախ արդյունքից, հայ կոմունիստական կուսակցությունները վստահ ե$, որ, ըստ սցենարի պահանջի, կոմունիստները պետք է Հայաստանում իշխանության առաջին ստանձնողնեբը փնեն՝ իբրեւ ամենահոաափ «ռոաաստանամետ» տարր։ Մնացած խնդիրներր կդաոնան մանրուքներ։ Միշտ ուրիշ մեկը կարող է մեղադրվել Ղարաբաղի կոբստի համար։ Պատմությանը կգրվի այնպես, ինչպես գրվել է յոթանասուն տարի շարունակ, եւ կոմունիստները գիտեն, թե
101
ինչպես պետք է վարվել նրանց հետ, ովքեր չեն համաձայնի իրենց մեկնաբանտթյուններին։
Այստեղ հարցն, անշուշտ, չի առնչվում Ռուսաստանի հետ Հայաստանի ունենալիք հարաբերությունների որակին։ Հարցն ավելի շուտ վերաբերում է այն մոտեցմանը, որով այդ հարաբերություններն են ընկալվում։ Կասկածից վեր է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր, այդ թվում եւ ռազմավարական, շահեր ունի։ ճշմարիտ է նաեւ, որ ոչ բոլոր շահերն են համընկնում։ Երկու պետությունները պետք է համագործակցեն, եւ այդ կերպ են վարվել անկախությունից ի վեր՝ սահմանելով ու հետապնդելով այդ ընդհանուր շահերը եւ, փոխադարձ հարգանքի հիմունքով, անհամաձայնություններ ունենալով որոշ հարցերի շուրջ։ Սակայն հայկական որոշ խմբավորումների համար համագործակցության գործրնթացն սկսվում է շահերի նույնականության ընդունմամբ եւ ավարտվում իրենց կողմից իբրեւ Ռուսաստանի շահեր ու ցանկություններ ընկալվածի հանդեպ Հայաստանի ստորակայությամբ։ Պարզունակ գաղափարաբանների մտային կառույցը թույլ չի տափս պատկերացնել, որ նախ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է սահմանեն Հայաստանի շահերը, ապա դրանք համեմատվեն այլ պետությունների շահերի հետ եւ այնուհետեւ հետապնդվի այն, ինչը այդ համեմատության տրամաբանությունն է պահանջում։
Հայ կոմունիստները եւ մի շարք ուրիշներ սկսեցին Ռուսաստանին դեր ու առաքելություն վերագրել, սահմանել նրա շահերը, եւ դրանցից բխեցնել իրենց սեփական շահերը։ Ռուսաստանն այն է, ինչ նրանք երեւակայում կամ կամենում էին, որ փնի ազգայնական ու կայսերա– պետական, հակաթուրքական ու հակաթյուրք մի Ռուսաստան, որր հայերին գերադասելու էր թուրքերից ու ադրբեջանցիներից, քրիստոնյաներին՝ մահմեդականներից։ Այս երեւակայական մտապատկերը ոչ մի կապ չունի նրանց հետ, ովքեր կառավարում են Ռոաաստա– նր։ Եթե Ելցինի կառավարությունը չի համապատասխանում սրան, ուրեմն Ելցինը «իսկական Ռուսաստանը» չի ներկայացնում։
Իսկական Ռուսաստանն ինչ֊որ այլ տեղ է՝ թաքնված Դումայի միջանցքներում, թաքնված Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի մշուշապատ բառերի կամ ռուս ծայրահեղ ազգայնական Վլադիմիր ժիրինովսկա խոսքերի տակ, որոնց սոսկ ճշմարիտ հավատացյալները կարող են հասու լի–
102
նել, մեկնաբանել եւ գործել դրանց համապատասխան։ Իսկական Ռուսաստանն այնտեղ է՝ հայերի անձնվիրության ցուցադրման սպասումով, այն ի հայտ կգա, հենց որ անեղծ հավատացյալների կողմից անխառն հավատարմություն ցուցաբերվի։ Եվ եթե համագործակցության ու ռազմավարական հաշվարկների ներկա մակարդակը համապատասխան արձագանք չի հարուցում, այն պատճառով է սոսկ, որ համագործակցությունը բավարար չէ, հետեւողական չէ, մի խոսքով՝ ամբողջական չէ։ Ըստ այս պատկերացման, Ռուսաստանը հանդես է գափս կասկածամիտ սիրահարի դերում, որը մշտապես կարիք ունի սիրո վերահավաստման, եւ եթե անմնացորդ նվիրում հավաստվի, երբեւէ կարող է արձագանքել այդ սիրուն։
Ռուսաստանի համար Ադրբեջանի կարեորությունր եւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունները ավելի «սեր ու նվիրում» տեսնելուց չեն փոխվելու։ Ռոաաստանր, ներառյալ նաեւ Գենադի Զյուգանովի եւ Վլադիմիր ժիրինովսկա Ռուսաստանը, Հայաստանի համար ավեփն չի անելու, քան իր ազգային շահերն են թույլատրելու անել։ Այլ կարծիք ունեցողն երր լավագույն դեպքում իրենց սեփական տագնապներն են դրսեւորում, վատագույն դեպքում՝ Հայաստանում իշխանության հարցն են լուծում։
Միեւնույն փաստարկը վերաբերում է Հայաստանում (բայց ավելի՝ Հայաստանից դուրս) նրանց, ովքեր Ռուսաստանը կվախարինեին Ի– րանով, ԱՄՆ֊ով կամ ՆԱՏՕ֊յով՝ իբրեւ Հայաստանի հզոր պահապանների։ Արեւմուտքի միջամտությունն այս տարածաշրջանի գործերին պատմականորեն երբեք չի նպաստել հայկական շահերին, առնվազն՝ գործով։ Նույնը կատարվում է այսօր։ Եվ դա հայոց իրավունքներն ու ձգտումները բացատրելու անկարողության խնդիր չէ։ Պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան եւ մյուս եբկբնեբն իրենք են ի վիճակի որոշելու իրենց սեփական շահերը։
Ռուսներն ու ամերիկացիները որքան էլ մեծ հարգանք ունենան Հայաստանի քրիստոնեական ժառանգության նկատմամբ, որքան էլ Ֆրանսիան մեծ սեր ունենա հայ մշակույթի հանդեպ, որքան էլ այլ ժողովուբդներ վշտակցեն Հայաստանի «մարտիրոսություններին», որքան էլ հայոց իղձերի հանդեպ համակրանքի խոսքեր արտասանված փնեն զանազան երկրնեբում՝ իրենց համար կարեւորություն ներկայացնող հարցերում պետությունները հետեւում են իրենց սեփական
103
շահերին, որոնք սահմանվել են իրենց իսկ կողմից, այլ ոչ թե ծրագրվել հայերի կողմից:
Հայկական քաղաքական կուսակցությունների ու ղեկավարների համար առաջին եւ ամենակարեւոր խնդիրն է հասկանալ եւ օբյեկտիվորեն գնահատել ուրիշների շահերը, այդ շահերը չսահմանել կամային մտածողության հիման վրա։ Ռուսաստանը չափազանց կարեւոր գործընկեր է, որպեսզի կարելի փնի նրա հետ վարվել իբրեւ կասկածամիտ սիրահարի, որն իբր Հայաստանի սիրո հավաստման ու ա– պացույցի մշտական կարիքն ունի։
Գ․ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը
Քննարկվող «բարձրագույն առաքելությունների» իմաստով ՀՅԴ֊ի ծրագրածն ամենից ավելի ծանրակշիռն է, ամենից ավեփ համապարփակն ու լայնորեն ճանաչվածը։ Դրա վերջնական նպատակն է ազատ երկրի հիմնադրումը, որն անկախ փնի եւ միավորի պատմականորեն հայկական բոլոր տարածքներր։ Օսմանյան Հայաստանում բարեփոխումների հասնելու նպատակով 1890թ․–ին հիմնադրված ՀՅԴ֊ն անկախությունն իբրեւ նպատակ որդեգրեց 1919թ․–ին։ Հիմնականում ՀՅԴ֊ի ջանքեբով հիմնադրված եւ նրա կողմից կառավարվող Առաջին Հանրապետությունը մեկ տարեկան էր, երբ «Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան» կարգախոսն ընդունվեց իբրեւ կուսակցության իդեալ։ Սփյոտքյան միջավայրում, ուր կուսակցության հետ միասին աքսորվել էր նաեւ այդ կարգախոսր, այն ներկայացնում էր պատմական բոլոր անարդարությունների վերացումր, անցյալի ողջ նահատակության հատուցումը, ներկայի բոլոր զոհողությունների աբդարացամր։ Ա՛յդ Հայաստանն էր, որ սփյուռքահայ երին մատուցելու էր խոստացված հանդերձյալ կյանքը, եւ սփյուռքահայերը վերադառնալու էին եւ վայելելու իրենց երազանքները։
Այս իդեալին հասնելու ռազմավարությունը ժամանակի ընթացքում զարգացավ, եւ նախապատվությունները փոխվեցին։ Սակայն փոփոխությունների խճողումից անկախ, իդեալական հայրենիքի պահանջը հայտնի էր իբրեւ «Հայ Դատ» կամ Հայկական Հարց։ Թեեւ այս տերմինը գործածվում է այլ կուսակցությունների, ոչ֊կոաակցա– կան խմբավորումների եւ անհատների կողմից եւս, ՀՅԴ֊ն իրեն է համարում հարցի տերը։
104
Հալերի միավորման գաղափարը միշտ չէ, որ առաջնային է եղել ՀՅԴ ռազմավարության մեջ։ Երբ 1920֊ին ՀՅԴ֊ն Հայաստանում կորցրեց իշխանությունը (Հայաստանը դարձավ ԽՍՀՄ հանրապետություն), այնուհետեւ առաջնային հարցը անկախությունն էր։ Սառր պատերազմի րնթացքում ՀՅԴ֊ի առաջնային ծրագիրն ազատ ու անկախ Հայաստանն էր, մեծագույն խնդիրը՝ Ռուսաստանից, կոմունիստական ռեժիմից ազատագրվելը։ Այդ նպատակի համար ՀՅԴ֊ն համագործակցում էր ԽՍՀՄ֊ի թշնամիների հետ, ներառյալ ԱՄՆ֊ն ու Թուրքիան։ 1970֊ականներից սկսած, ժամանակի ընթացքում, հայկական պատմական տարածքներր Խորհրդային Հայաստանին միացնելու գաղափարն սկսեց աոաջնայնություն ձեռք բերել իդեալի մյուս դրույթների նկատմամբ։
Այս փոփոխությունն ունի իր տրամաբանությունը։ «Միացյալը» ավեփ հասանելի էր թվում, քան «ազատն» ու «անկախը»։ Թուրքիայի գրաված տարածքների ազատագրումը կատարվելու էր Խորհրդային Միության՝ Թուրքիայի թշնամի մի գերտերության օգնությամբ, որի բաղկացուցիչ մասն էր Հայաստանը։
Երբ 1988֊ին պայթեց Դարաբաղյան Շարժումը, եւ 1989֊ից սկսած Հայաստանը քայլեր ձեռնարկեց ԽՍՀՄ֊ից անջատվելու ուղղությամբ, ո՛չ անկախությունը, ո՛չ Ղարաբաղի հարցր ՀՅԴ֊ի անմիջական օրակարգում չկային։ Երկու իրադարձություններն էլ համարվեցին ՀՅԴ քաղաքականությանն անհարիր, եւ ՀՅԴ֊ն սկզբում ընդդիմացավ երկուսին էլ։ ԽՍՀՄ լուծարումից հետո ՀՅԴ֊ին հարկավոր էր իր ռազմավարությունն ու քարոզչությունր փոխել եւ համապատասխանեցնել նոր իրադրությանր։ Դրա փոխարեն, Ղարաբաղ Կոմիտեի կազմավորման օրից սկսած, կուսակցությունը խորը, լավ մշակված, տեւական ու բծախնդրորեն կիրառվող հակակրանք մշակեց ՀՅԴ ռազմավարության մեջ խզում առաջացրած շարժման՝ ՀՀՇ֊ի, եւ նրա ղեկավար Լեւոն Տեր֊Պետրոսյանիդեմ։
Ներկայումս Դաշնակցությունը Հայկական Հարցը սահմանում է «Մեկ ժողովուրդ՝ մեկ հայրենիք» բանաձեւով։ Այս հարցի համատեքստում հայ ժողովուրդը բաղկացած է երեք հատվածից․ Հայաստանի հայերից, Ղարաբաղի հայերից եւ Սփյուռքի հայերից։ «Հայրենիքի» գաղափարը շատ ավեփն է ներկայացնում․ Հայաստանը, Ղարաբա– ղր, Ջավախքը, Նախիջեւանը եւ պատմական Արեւմտյան Հայաստա– նր կամ արեւելյան Թուրքիան։
105
Ըստ այս տեսության, Հայաստանը հայրենիքի սոսկ մեկ բաղադրամասն է, որն իրերի բերմամբ գործընթացներում մյուսներից ա– ռաջ է ընկել՝ միջազգային հանրության կողմից այն ճանաչվել է իբրեւ անկախ պետություն։ Հաջորդ տեղում է Ղարաբաղը, որն ազատագրվել է եւ անկախություն հոչւսկել, սակայն դեռես միջազգայնորեն չի ճանաչվել իբրեւ անկախ պետություն կամ իբրեւ Հայաստանի մաս։ Հաջորդը, ըստ ՀՅԴ ռազմավարության, Ջավախքն է, որի հայ ազգաբնակչությունն սկսել է հաստատել իր իրավունքները։ Սեւացած բաղադրամասերի միացումն անպայմանորեն հաջորդելու է։
Հայաստանր վերակերտելու այս երազանքը (երազանք, որ «վերակերտելու է» նաեւ Հայաստանի չորս հարեւաններից երեքին) ՀՅԴ֊ի գլխավոր ծրագիրն է եւ ՀՅԴ֊ն ինքը պետք Է լինի այդ երազի ծրագրողն ու իրականացնողը։ Հայաստանը այդ երազի բեկորներից միայն մեկն Է, Հայաստանի կառավարությունր՝ իշխանության լծակներից միայն մեկը, Հայաստանի ժողովուրդր՝ պատերազմներ վարելու կոչված բանակներից միայն մեկը, թեեւ այն մեկը, որը կրելու Է պայքարելու եւ զոհվելու ծանբագույն բեռը։
Դաշնակցության դիտանկյունից, Հայաստանի նոր պետությանը չանի Հայկական Հարցր լուծելու ո՛չ անհրաժեշտ մտապատկերը, ո՛չ ռեսուրսները, եթե միայն, հավանաբար, չկառավարվի ՀՅԴ֊ի կսղ– մից։ Այդ պարագայում այն կարող Է ստանձնել ծրագրի ավեյի մեծ բաժնի պատասխանատվությունը։ Տեր֊Պետաայանի Հայաստանը՝ «նորմալության» իր կոչով եւ «նորմալ» արտաքին քաղաքականության հետեւանքներով, Է՛լ ւսվեվւ քիչ Էր պիտանի այս երազանքը հե– տապնդելու գործին։ Այն հանգամանքը, որ Տեբ֊Պետրոսյանի Հայաստանը մերժելու Էր Ցեղասպանության ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության հիմք դաոձնեըւ եւ ձգտելու Էր նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, բավարար Էր, որպեսզի նա, նրա վարչակազմն ու ՀՀՇ֊ն ստանան «ապազգային» բնորոշումը։ Փաստորեն, Լ․ Տեր֊Պետբոսյանին ու նրա համախոհներին Դաշնակցությանը ներկայացնում Էր որպես իր ազգային ծրագրի, հետեւաբար՝ հայ ժողովրդի վատթարագույն թշնամիներ։
Վերջապես, ՀՅԴ֊ի համար նման վիթխարի ազգային ծրագիրր, Հայկական Հարցի պես հսկա իդեալը կարող Էր իրականացվել միայն պատմականորեն եւ բարոյապես վավերացված հեղինակության կողմից՝ իշխանության հասած կամ ժողովրդավարական ճանապարհով կամ այլ կերպ։ Ազգակերտման քաղաքական ծրագիրը
106
ձեւակերպված ու կազմված Է այնպես, որ իր սահմանմամբ իսկ ՀՅԴ֊ին Է դարձնում միակ կազմակերպությանը, որը որակավորված Է հե– տապնդելու այն, որոշելու դրա փուլերր կամ սահմանելու դրա ռազմավարությունը։ Մեծագույն նպատակի համատեքստում Հայաստանն ու Ղարաբաղը, անկախությունն ու միացումը կարող են գործածվել կամ զոհաբերվել՝ հանուն բարձրագույն իդեալի։
Ազգային ծրագիրն այդքան հսկայական եւ այդքան հեռավոր մի երազանքի աստիճանի բարձրացնելով՝ Դաշնակցությունն իը տեսությանը, ռազմավարությանը, դատողություններին հաղորդել Է քննադատությունից ու վերահսկողությունից վեր որակ։ ճիշտ այնպես, ինչպես դժվար Է պարզել, թե իր կյանքի ողջ ընթացքով մաբդր դեպի դժո՞խք Է րնթանում, թե՞ դրախտ, այդպես Էլ դժվար Է ՀՅԴ֊ի քաղաքականությունը նորմալ մեթոդներով քննարկման ենթարկել՝ ո– բոշելու համար, թե արդյո՞ք ՀՅԴ֊ն կարողացել Է հայությանը մոտեցնել իդեալին։ ՀՅԴ֊ն միշտ կարող Է որեւէ բարձրագոչ նպատակ կամ սկզբունք գտնել՝ դրանով քննադատելու կամ նսեմացնելու համար ուրիշների քաղաքականությունը, արդարացնելու իր սեվւական կեր– պավտխությունները եւ իր հանդեպ ցանկացած քննադատություն պիտակավորելու իբրեւ ապազգային վարքագիծ կամ ավելի վատ մի բան։
ՀՅԴ֊ն գտնում է, որ տարիքի, հերոսների եւ գաղավւարի վսեմության համադրումը բացառապես եւ միայն իրեն է շնորհում հայոց շահերը սահմանելու եւ ռազմավաբությունր որոշելու իբավունքր, ինչպես նաեւ ամենուր, բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքներում, քվեարկությամբ կամ առանց քվեարկության հայ ժողովուրդը ներկայացնելու իրավունքը, քանի որ կուսակցությունն իրեն համարում է ազգի միկրոկոսմոսր։
ՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ
Վերը քննարկված երեք խմբերն ունեն մի շարք ընդհանրություններ։
Առաջինը իրադարձություն ներր, փաստերն ու րնարանքներր կանխորոշված ու կանխասահմանված աշխարհայացքով գնահա– տելու միտումն է։ Երեքն էլ որոշակիություն, կապակցվածաթյուն ու կանխատեսելիություն են փնտրում մի տարածաշրջանում, որն այդ
107
ամենից շատ քիչ ունի կամ բնավ չունի։ Երեքն էլ ցանկանում են դրանք գտնել գաղափարարտսական կառույցներում։ Ուստի՝ որոշումները չեն կայացվելու Հայաստանի համար շահեկանության կամ վնասակարության հատկանիշի հիման վրա, այլ իրենց աշխարհայացքի ներդաշնակտթյունր պահպանելու աստիճանի հիման վրա։ Փաստորեն, հաշվի չեն առնվելու առկա իրական հնարավորությունները, եթե այդ աշխարհայացքի դրույթներով դրանք բացառվում են։
Երեք խմբավորումներն էլ, իրենց աշխարհայացքները բնութագրելով իբրեւ «ազգային գաղափարախոսություն», հավակնում են բարոյական բարձունքների։ Ակնկալվում է, որ ազգային բառն այդ բառակապակցությանը ապրիորի պետք է սրբության եւ գրեթե կրոնական նախասահմանում ապահովի, իսկ գաղափարախոսության բառը պետք է պարգեւի համակողմանիության, անկապտելիության ու բանականության զգացողության, ինչպես նաեւ գիտական հիմնավորման պատրանք հաղորդի դրանց։
Ազգային տերմինը պետք է նաեւ րնկալվի իբրեւ հականիշ անհատականին։ «Ազգային» գաղափարախոսության առաջքաշումը քաղաքական կուսակցությունների կողմից փորձ է քաղաքացիներին նախազգուշացնելու, որ քաղաքականության մասին չմտածեն իբրեւ իրենց սեվւական շահերի արտահայտության, այլ ընդունեն այն իբրեւ հավաքականության ճաէլատազիր։ Անհատական շահր եւ ազգային շահը ներկայանում են իբրեւ հակադրություններ, գրեթե վտխբացա– ոող, փոխանակ ներկայանալու իբրեւ վախհամալրող երեւույթներ։ Մեկ անհատի կամ խմբի էլողմից սահմանված ազգային շահը կանխորոշում է, թե քաղաքացու անձնական շահը ի՛նչը պետք է փնի։
ՀՀՇ֊ի եւ մյուս խմբավորումների միջեւ տարբերությունն ընկած է հենց այստեղ։ ՀՀՇ֊ն, որքան էլ ոչ բավարար ձեւով, «ազգայինր» գիտակցում եւ ընկալում է քաղաքացիների անհատական շահերի ընդհանուր գումարի իմաստով։ Մյուս խմբավորումները, իրենց առաջ քաշած գաղավւարախոսությունների միջոցով, «ազգայինին» վերագրում են լեգիտիմության այլ հիմք եւ այլ ծագում, քան ազգի անդամներն են։ Վազգեն Մանուկյանի համար իր ազգային գաղափաբախո– սությանր չհամաձայնելը նկարագրի եւ ուժի բացակայության եւ բարոյական անկման հայտանիշ է։ ՀՅԴ֊ի համար իր իդեալների ու ռազմավարության մերժամր «վատ հայ» լինելու հավաստի նշան է։ Կոմունիստական խմբավորումների համար իրենց գաղավւարների հանդեպ անհամաձայնությունը կասկածեփ անձ լինելու վկայություն է։
108
Խնդիրը երկրի ապագայի վերաբերյալ նպատակներ ունենալը չէ։ Քաղաքական կուսակցություններն ու ղեկավարները հաճախ են ունենում պատկերացումներ, որոնք սովորաբար ծրագիր են կոչվում եւ որոնք կարող են հիմնված լինել իրենց համերկրացիների հետ ունեցած ընդհանուր իդեալների վրա եւ քաղաքացիներին դրանց իրականացման մեջ րնդգրկելու հույսի վրա։ Սակայն ծրագիրը կամ իդեալներով օժտված աշխարհայացքը տարբերվում են գաղափարախոսությամբ ներշնչված աշխարհայացքից։ Գաղափարախոսությունները ժողովարդներին ու խմբավորումները բաժանում են լավի եւ վատի, դրանք տարանջատում են ու օտարում, մինչեւիսկ ապամարդկայ– նացնում ժողովրդի որոշ հատվածների։ Գաղափարախոսությունները, լինեն ֆաշիստական, ազգայնական, կոմունիստական թե ուրիշ, ինքնամեծար ու եսակենտրոն մարդկանց ապահովում են բարոյական ու քաղաքական իրավասությամբ, որով անհատներին ստիպում են վարվելու մտածել որոշակի ձեւով, հրաժարվել ինքնուրույն դատելու եւ իրենց համար ու ժողովրդի համար լավագույն ելքեր գտնելու հավակնությունից։ Ազգային գաղափարախոսությունների աոաջքա– շումր սահմանումներ եւ ինքնություններ պարտագրելու փորձ է։
Գաղափարախոսություններն օրենքներից վեր են, հատկապես՝ երբ կրում են «ազգային գաղափարախոսություն» պիտակը։ Դրանք կարող են արդարացնել իշխանության տիրանալու համար բռնության կիրառումը, ինչպես նաեւ իշխանության կիրառումը՝ քաղաքացիներին ստիպելու համար լինել այնպխփն եւ գործել այն ձեւով, որ հավաստվի գաղափարախոսության ճշմարտացիությունը։
Եթե ՀՀՇ֊ն եւ Լ․ Տեր֊Պետրոսյանի ղեկավարած վարչակազմը կարող են մեղադրվել րնտրական օրենքի խախտման մեջ, ապա գա– ղափարախոսական կոաակցություններր հակված են խախտելու սահմանադրական ողջ էլարզը։ Այսպես, կոմունիստների համար արտաքին ուժն է, որ իրենց իշխանության է բերելու։ Կարմիր բանակն այդ արել է 1920֊ին, հայս ունեն, որ դա կրկին կպատահի։ ԱԺՄ֊ն «ժողովրդին» ձեբբազատելէ որեւէ արգելքից։ ՀՅԴ֊ն ունի իր ռազմականացած խմբավորամնեբր, որոնք թերեւս պետք են Լիբանանի պես մի երկրռւմ, սակայն ապօրինի են որեւէ այլ վայրում, ներառյալ Հա– յաստանր։ Եթե Լ․ Տեր֊Պետրոսյանն ընդունել է ընտրությունների ընթացքում տեղ գտած անկանոնությունները եւ դրանք սխալ համարել, գաղափարախոսները դեռեւս չեն դատապարտել հանուն «բարձրա–
109
գույն նպատակի» իշխանության բռնի տապալման իրավունքի իրենց պնդումներր, ինչպես նաեւ իրենց կողմից այդ իրավունքի փաստացի կիրստումր։ Իրականում նրանք շարունակել են կրկնել միեւնույն վար– քագիծր։
Պարադոքսը, որի շուրջ արժե խորհրդածել, հետեւյալն է․ այն կուսակցություններն ու ղեկավարները, որոնք մերժում էին անկախության ու ժողովրդավարության հասնելու նպատակով ԽՍՀՄ֊ի դեմ բռնության կիրառումը, ՀՀՇ֊ի ու Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ այդ իրա– վունքր պաշտպանում էին իբրեւ սկզբունքային հարց։ Այդ կուսակցությունների այն հայտարարությունները թե Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմն ավելի վատն էր, քան խորհրդային ռեժիմը, կամ նույնիսկ առհասարակ հայոց պատմության մեջ ամենավատն էր, անշուշտ, փողոցային ճամարտակություն են եւ չեն կարող լուրջ րնդուն– վել։ Այս անվիճելի պարադոքսն իրոք ինչ֊որ բան է հուշում, սակայն այդ իսկ կուսակցությունների եւ դրանց ղեկավարների մասին, նրանց նախապատվությունների եւ ինքնապատկերացման մասին, եւ ոչ թե Լ․ Տեր֊Պետրոսյանի կամ նրա վարչակազմի մասին։
ՀՅԴ֊ի եւ կոմունիստների համար հատկապես, ազգային բառի, իբրեւ ապազգայինի հակադրության մեկ այլ չափանիշ է Թուրքիայի հետ դրա առնչությունը։ Հատկապես ՀԿԿ֊ի, ՀԴԿ֊ի եւ ՀՅԴ֊ի համար քաղաքականությունն ազգային է, եթե այն հիմնված է հակաթյուր– քականության վրա։ Քաղաքականությունը վերածվում է զաղավւա– րաիասաթյան, երբ հակաթյարքականությանը գերիշխում է քաղաքականության մեջ։ Կոմունիստները եւ մասնավորապես ՀՅԴ֊ն կենտրոնական դեր են հատկացնում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ցեղասպանության հարցին։ Այս հարցում Վազգեն Մանուկյանը մյուսներից նվազ խանդավառ էր, թեեւ 1996֊ին, իբրեւ նախագահության թեկնածու, որ ստացել էր կոմունիստների ու ՀՅԴ֊ի օժանդակությունը, նա նույնպես «Հայկական Հարցն» իր նախընտրական ծրագրի մաս դարձրեց։
Առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Լ․ Տեր֊Պետրոսյանի համար բոլոր հարեւանների հետ հարաբերությունները նորմալացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքի տրամաբանական հետեւությունն էր։ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը նորմալ հարաբերությունների զարգացման
110
նախապայման չէր։ Նա Ցեղասպանությունը համարում էր պատմական ու բարոյական, ոչ թե քաղաքական խնդիր։ Ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մեջ աղետալի իրադարձություն էր, որը պետք է փաստագրվեր, դրա պատճառները, գործընթացները եւ հետեւանքները պետք է վերլուծվեին եւ ըմբռնվեին, դրա զոհերը պետք է հիշվեին արժանապատվությամբ, դրա դասերը պետք է սերտվեին մարդկության կողմից, եւ դրա բարբարոսությունն ու անմարդկայնությունը պետք է ի ցույց դրվեին։ Ցեղասպանությունն աշխարհայացք կամ փիլիսոփայություն չէր, այն սկզբունք չէր, մանավանդ այնպի– սին, որի վրա կարող էր հիմնվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
ՀՀՇ֊ի տեսակետը, լավագույնս արտահայտված Տեր֊Պետրոսյանի կողմից, լուրջ տեղաշարժ էր հայ քաղաքական մտքի մեջ, որի կարեւորությունը չի կարող նսեմացվել։ Ընդունված պատկերացտմր հավաստում էր, որ Թուրքիան հավերժական թշնամի է, որը միշտ հարմար առիթի է սպասում՝ 1915 թվականը կրկնելու համար։ Ի լրումն դրա, Ցեղասպանության պատ ճառած կորուստներն արդարացնում էին Թուրքիայից հայկական հողերի պահանջները։ Ուստի հարաբերությունների նորմալացումը վերին նզովք էր։ Հայոց մտածողության մեջ Թուրքիայի զբաղեցրած տեղի մասին այս տեսակետը լայնորեն րնդանված էր մինչեւ անկախաթյունր, հովանավորվում էր խորհրդային գաղափարախոսությամբ, օժանդակվում Կոմունիստական կուսակցության կողմից, եւ բորբոքվում Սփյուռքում Ցեղասպանության փորձի արժեքավորմամբ։ ՀՀՇ֊ի դիրքորոշումր բացասում էր առկա սովորական դարձած քաղաքական պատկերացումը, վտանգում հավաքական հիշողությունը եւ սասանում երկրորդական դարձնել Հայաստանում ու Սփյուռքում Ցեղասպանության շուրջ ընթացող քաղա– քականացված հրապարակային երկխոսությունը։
Սակայն ՀՀՇ֊ի ընդդիմադիրների, հատկապես կոմունիստների ու ՀՅԴ֊ի համար, այս քաղաքականությունն ապազգային էր, եթե ոչ ա– վելի վատ։ Հակաթյուրքությունը՝ պատմության նկատմամբ բնազդական այդ հակազդեցությունը, վերածվել էր հավատքի առարկայի եւ բարձրացվել ռազմավարության սկզբունքի մակարդակի։ Հայաստանի ու հայության համար արդեն լավ էր համարվում այն ամենը, ինչը վատ էր Թուրքիայի համար։ Այս հավատքի վրա կառուցված որեւէ ծրագիր հնչում էր ոչ միայն զգացական առումով բավարարալ, այլ նաեւ ստրատեգիապես անխոցեփ։
111
Սա է այն հատման կետը, որտեղ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականի հանգամանքներր, հայ֊թուրքական ավանդական հակադրությունը եւ Ղարաբաղի շուրջ վիճաբանությունը խաչաձեւվում են։ Հայ֊թուրքական հարաբերությունները դարաբաղյան բանավեճի մեջ են ներարկվել բազմաթիվ առումներով, որոնցից ամենաանմիջակա– նը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է՝ ի նպաստ Ադրբեջանի։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակ է եղել խորհրդային շրջանում, բացվել է սոսկ շաբաթը մեկ անգամ՝ Գյումրիով Թուրքիայի սահմանը հատող մարդատար գնացքի առջեւ։
Հայաստանի անկախությունից հետո, որը ճանաչվեց Թուրքիայի կողմից, երկու երկրները ներգրավվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների մեջ, որոնց հիման վրա սահմանի բացման խնդիրը կարող էր կարգավորվել։ Ելնելով հայ֊թուրքական հարաբերությունների պատմությունից՝ չէր ակնկալվում, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դյուրին խնդիր է լինելու։ Սակայն, րնդհանուր առմամբ, այն հնարավոր էր եւ հասանելի։
Երբ 1992֊ին Վբաստանից եկող երկաթուղին, որով սովորաբար կատարվում էր ցորենի ներմուծումը Հայաստան, աբխազական հակամարտության պատճառով դադարեց գործել, Թուրքիան, երկկողմ բանակցություններում կատարված առաջընթացի ոգով, արտոնեց իր նավահանգիստների եւ երկաթուղու օգտագործումը՝ Եվրոպայից եկող ցոբենը Հայաստան հասցնելու նպատակով։ Համագործակցությունը շարունակվեց 1992֊1993֊ի ձմոանը, մինչեւ 1993֊ի գարնանը հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավումը։ Այդ ժամանակ, ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան դադարեցրեց այդ ա– ռաքումնեբը։ Սահմանը կրկին փակվեց: Այդ պահից ի վեր սահմանի բացումր եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապել է դարաբաղյան հակամարտության լուծման կամ այդ ուղղությամբ նկատելի առաջընթացի հետ։
Հանդես գալով Ադրբեջանին աջակցողի դերում եւ միեւնույն ժամանակ լինելով նաեւ ԵԱՀԿ Սինսկի Խմբի անդամ՝ Թուրքիան շատերի կողմից դիտվում էր ավեփ իբրեւ պրոբլեմի, քան լուծման մաս։ Ավանդական հակաթուրք գործիչներից երեւակայության մեծ թռիչք չէր պահանջվում պատմական անտագոնիզմր Դարաբաղյան խնդրի քննարկումների մեջ ներքաշելու համար, մանավանդ, որ սահմանը
112
փակված պահելը նպաստում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսությունն անդամալուծելու եւ այնպիսի զիջումներ պարտագրելու ծրագրին, որոնք Հայաստանր չէր անելու եւ երբեք չարեց։
Սակայն այս գործոնի ազդեցությունն ավեփն է, քան պատմության ու բարիդրացիության ընկալումը։ Այնքանով, որքանով Թուրքիայի տարածքով անցնում են ռազմավարական կարեւորության երկաթուղային ու ճանապարհային հաղորդակցության ուղիներ՝ հատկապես դեպի արտահանման շուկաներ Հայաստանի ելքի համար, թուրքական սահմանի բացումը այն հարցի անբաժան մասն էր, թե Հայաստանը տնտեսապես կարո՞ղ է զարգանալ առանց Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու։ Եվ սա էր, ինչպես վերեւում տեսանք, Լ․ Տեր֊Պետրոսյանի եւ Ռ․ Քոչարյանի միջեւ հիմնական տարաձայնության առարկան։ Ինչեւէ, եթե Ռ․ Քոչարյանի համար այդ հարցը գործնական հաշվարկներից մեկն էր, կոմունիստների եւ ՀՅԴ֊ի համար սահմանի խնդիրն ավեփ խոր իմաստ ուներ։ Սահմանի բացումը կհանգեցներ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, ինչն աստիճանաբար կթուլացնեը Թուրքիայի՝ իբրեւ Հայաստանի անվտանգության դեմ սպառնափքի ընկալումը եւ դրանով կնվազեց– ներ տնտեսական եւ անվտանգության բնագավառներում այլ երկրնե– րից Հայաստանի կախյալության աստիճանր։
Այսպիսով, Ղարաբաղի պրոբլեմը կապվում էր անկախության հարցին, Հայաստանի անվտանգության հայեցակարգի մեջ հիմնական փոփոխություն առաջացնելու հավանականությանը եւ նորմալության հասնելու հնաբավորությանր։
Հարկավոր է նաեւ պատկերացնել, թե այդ փոփոխությունները, հաջողությամբ իրականացվելու պարագայում, ի՛նչ կնշանակեին սովորական ընդդիմության, մասնավորապես կոմունիստների ու ՀՅԴ֊ի համար։ Ըստ նրանց, Լ․ Տեր֊Պետրոսյանը քանդում էր իրենց մտածողության այն բոլոր սյուները, որոնց վրա էին հիմնված անցյափ ու ապագայի իրենց ընկալումը, իրենց ինքնությունը եւ դերակատարության գիտակցումը։
Ցեղասպանությունն ու հակաթյուրքականությունն այնքան անբաժան էին այս կուսակցությունների ու դրանց հետեւորդների ինքնության համար, անարդար պատմության նրանց ըմբռնման համար, արդարադատության նրանց կարիքի համար եւ ապագան հատուցված տեսնելու նրանց պատկերացման համար, որ դժվար չէր նորմալության կոչոդներին որակել իբրեւ մարդկային կերպարանք առած
8 Պետականության մարտահրավերը
հրեշների։ Այս էր պատճառը, որ հնարավոր դարձավ ընդդիմությունը վերածել Լ․ Տեր֊Պետրոսյանի եւ նրա շուրջ խմբված համախոհների հանդեպ անձնական ատելության ու զրպարտության քաղաքական ծրագրի։ Նորմալությունը վտանգավոր գաղափար էր, որը պետք է վնասազերծվեր՝ այն կրողների հետ միասին։
Մարդկանց մտքում գաղափարախոսական ընդդիմության անձ– նավորումր կարեւոր է երկու առումով։ Առաջին, որոշ կուսակցությունների համար, որոնք զգուշանում են նպատակների, ռազմավարության ու մարտավարության մասին բանական քննարկումներից, անձնավորված ատելությունն ավելի արդյունավետ է գործում, քան քաղաքական փաստարկումր եւ այլընտրանքների վերլուծությունը։ Որտեղ կան սրիկաներ, պետք է լինեն նաեւ լավ տղերք, որտեղ կան դավաճաններ, պետք է փնեն նաեւ հայբենասերներ։
Երկրորդ, երեւան եկող երրորդ ուժի ղեկավարները հավատացին ընդդիմադիր կուսակցությունների ճարտասանությանը, որոնք Լ․ Տեր֊Պետրոսյանին ու նրա շրջապատից ոմանց ներկայացնում էին իբրեւ չարագործների։ Ռ․ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը գտնում էին, որ, Լ․ Տեր֊Պետրոսյանին ստիպելով հրաժարական տալ, վերացնում են ներքին միասնականության եւ Հայաստանի ու Սփյուռքի միասնության գլխավոր, եթե ոչ միակ, խոչրնդոտը։ Երկու միասնություններն էլ անհրաժեշտ էին, եթե իրենց այլընտրանքային լուծումը գործելու էր։
«ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Որքան էլ տարօրինակ թվա՝ Ղաբաբաղը հասկանալու լավագույն ձեւն այն որպես կուսակցություն դիտարկելն է։ Կարելի է ասել, որ «Ղարաբադի կուսակցությունը» ամենահինն է, այն նույնքան հին է, որքան Ղարաբադի հիմնախնդիրը կամ Ղաբաբաղն ինքր։ Այն նաեւ ամենապարզն է։ Ղարաբադի ժողովուրդր գիտի, թե ինքն ինչի՛ն է դեմ։ Նա չի ցանկանում փնել Ադրբեջանի կամ ադրբեջանցիների գերիշխանության ներքո։ Ադրբեջանցիների գերիշխանության օրոք, ո– րոնց Ղարաբադի հայերը «թուրք» են անվանում, Ղարաբադի նկատմամբ վարվել են որպես գաղութի՝ բառի դասական իմաստով՝ մարզը պահելով տնտեսական ու սոցիալական թերզարգացման պայմաններում։ Ղարաբադի հայությունը չի կարող ընդունել ադրբեջանական կարգերը հատկապես այժմ՝ շրջափակվելուց, ռմբակոծվելուց, տեղա–
114
հանվելուց եւ 1990֊ից ի վեր Ադրբեջանից ամբողջապես կտրված լինելուց հետո։
Ղարաբադի ժողովուրդը գիտե նաեւ, թե ինչ կուզեր, նրա նպատակն ադրբեջանական գերակայությունից ձերբազատվելն է։ Այդ նպատակը ձեռք կբերվի Հայաստանի հետ միավորվելու, թե անկախության, թե, ըստ որոշ առաջարկների, Ռուսաստանի հետ ինտեգրացվելու միջոցով՝ երկրորդական հարց է։ Ինչպես անունն է հուշում, սա մեկ խնդրի կուսակցություն է։ Խնդիրը Ղարաբաղն է։ Մնացյալը երկրորդական հարցեր են եւ մեծ նշանակություն չունեն։ Թուրքիայի հետ հարաբերությունները, ժալովրդւսվարությունը, տնտեսական համակարգը կամ կառավարության կաոուցվածքը չնչին նշանակություն ունեն։ Ղարաբադի հայերը գրեթե կարիք չունեն գաղափարախոսական ծրագրերի ու խճողված քաղաքական փաստարկների։ Նրանք ունեն խորապես արմատավորված հավատամքներ ու կարծիքներ, որոնք անդրադարձնում են նրանց աշխարհագրությունը, սոցիալական կառուցվածքը եւ այն, ինչ իրենց պատմությունն է, եւ այդ կարծիքնեբր հեշտությամբ չեն կարող դուրս մղվել՝ նույնիսկ ամենաբարդ փաստարկների միջոցով։
Ղարաբադի հայերը, ինչպես աշխարհում երբեւէ նույնպիսի իրադրության մեջ գտնվող այլ ժողովուրդներ, պատմությունը սովորելու եւ նրանից դասեր քաղելու իրենց սեփական ձեւն ունեն։ Ղարաբադի հայերը իրենց սեփական ձեւն ունեն նաեւ սովորածը յուրացնելու եւ այն շաղկապելու համար իրենց արդեն իմացածի հետ։ Օտարամուտ գաղափարախոսությունները դժվարություն ունեն Ղարաբաղում գոյատեւելու, եթե չհարմարեցվեն տեղական մտածողության կառույցներին՝ սատարված սոցիալական ինստիտուտներով, որոնք ավելի կարեւոր են, քան քաղաքականները։ Ղարաբադի հայերի միջեւ տարաձայնությունները նվազ նշանակալի են, քան այլ վայրում մեկ քաղաքական կուսակցության մեջ առկա տարաձայնությունները։
Սակայն գոյություն ունի երկու հանգամանք, որ բարդացնում է Ղարաբադի կարծեցյալ պարզ քաղաքական օրակարգը, կա՞ արդյոք նպատակին հասնելու ռազմավարություն, եւ՝ ո՞վ է խոսում Ղարաբադի ժողովրդի անունից (կամ, ինչպե՞ս է ժողովուրդը դառնում կուսակցություն)։
Ղարաբաղը նախեւառաջ «արտաքին քաղաքականության» հարց է։ Այն պրոբլեմ է՝ ոչ թե որովհետեւ Հայաստանը կամ հայերը չգիտեն, թե իրենք ինչ կցանկանային անել, այլ որովհետեւ մեկ այլ երկիր՝
115
Ադրբեջանր, իր սեփական ծրագրերն անի Ղարաբաղի վերաբերյալ։ Իբրեւ ԽՍՀՍ՝ մաս կազմող հանրապետություն հակառակվելով Հայաստանին միավորվելու Ղարաբաղի պահանջին, թե իբրեւ անկախ պետություն պնղելով իր տարածքային ամբողջականությունր՝ Ադրբեջանր մնամ է հակառակորդ եւ չի կամենամ թույլ տալ Ղարաբաղի անջատումն իրենից։ Այս հարցում Ադրբեջանր վայելում է միջազգային հանրության հովանավորությանր։ Բացի այդ, Հայաստանն այս խնդրի մեջ ներգրավված է իբրեւ Ղարաբաղի պաշտպան, եւ հայկական Սփյուռքը վաղուց միացել է Ղարաբաղի սատարման գործին։ Ավելին, Մոսկվան նույնպես ներգրավված է․ նախ՝ իբրեւ Խորհրդային Միության մայրաքաղաք իր իրավասությունների շրջանակներում, իբրեւ հաշտաբար դատավոր, երկրորդ՝ իբրեւ երկու կողմերին զենք մատակարարող հիմնական կողմ, եւ երրորդ՝ իբրեւ հակամարտության կողմերի վրա մեծագույն ազդեցությանն ունեցող հարեւան երկիր։ Ի վերջո, արիշ հարեւաններ եւ ԵԱՀԿ֊ն ու միջազգային հանրությանը նույնպես ներգրավվեցին, երբ հակամարտությանը ռազմականացվեց, երբ եսաաոըպատերազմյան միջազգային խաղերն սկսվեցին, եւ երբ նավթի ա նավթամուղների քաղաքականությունն ի հայտ եկավ։
Տեղական քաղաքական հակամարտությունն արագ վերածվեց արյունահեղության եւ շուտով ռազմականացվեց, ազգայնականաց– վեց, ձեռք բերեց տարածաշրջանային եւ միջազգային նշանակություն։ Թե այս վտխակերպամներն ի՛նչ չափով են օգնել կամ վնասել Ղարաբաղի հարցին, եւ թե հակամարտության էությունն ինքը ինչ ուղղությաններով է վավախվել այդ փոխակերպումներից՝ մեկ այլ ուսումնասիրության նյութ է։ Սակայն, այդուհանդերձ, կաբեփ է երեք եզրակացություն անել։ Առաջին՝ հակամարտության մեջ ուղղակիորեն եւ անաղղակիորեն ներգրավված կողմերը հարցին տնտեսական, կուսակցական, քաղաքական եւ աշխարհաքադաքական շահերի երանգավորում են տվել։ Երկրորդ՝ ոչ պատերազմը եւ ոչ դիվանագիտությունը մինչեւ այժմ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում չեն ներկայացրել։ Երբորդ՝ Ղարաբաղի կուսակցությունը դեռեւս չի կարողանում գտնել ճահճից դարս գալու աղին։
Ղարաբաղյան կուսակցության գործր բարդացնող բաղադրիչների երկրորդ խումբը ղեկավարության խնդիրն է․ ո՞վ է հանդես գափս այս կուսակցության անունից։
116
Տնտեսական եւ ռազմական նկատառումներով խիստ միաձուլված կառույցներ ունեցող մի հասարակության մեջ Ղարաբաղի կառավարական ա ռազմական ղեկավարները գերագույն պատասխանա– օվաթյան են ունեցել ներկայացնելու այդ կուսակցությանդ։ Այդ է պատճառը, որ ՀՀՇ֊ն նույնիսկ իր ծաղկման օրերին եւ Ղարաբադի ղեկավարության հետ սերտագույն համագործակցության ժամանակ Ղարարաղում մասնաճյուղեր չի ստեղծել։ Այն երկու քաղաքական կուսակցություններդ որ Ղարաբաղամ գրանցվել են եւ ունեն մասնաճյուղեր՝ կոմունիստները եւ Դաշնակցությունը, այլընտրանքային ծրագրեր չեն ներկայացնում։
1992֊ից սկսած Ղարաբաղի ղեկավարությունր կազմված էր մի քանի ուժեղ կամքի տեր ա տաղանդավոր մարդկանցից, որոնցից ա– մենանշանակալին Ռոբեբտ Քոչարյանն էր։ Մյուսներն էին Սերժ Սարգսյանը՝ հետագայում Հայաստանի կառավարության անդամ, Սանարդ Պետբոսյանր՝ Ռ․ Քոչարյանի օրոք Ղարաբաղի վարչա– պետ, Սամվել Բաբայանը, որը Ղարաբաղի բանանի մարտիկից հասավ մինչեւ հրամանատարի եւ այժմ Պաշտպանության նախարարի աստիճանի՝ վերահսկողություն ձեռք բերելով տնտեսական ու քաղաքական գործընթացների, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության վրա, եւ Արկադի Ղակասյանը՝ որր նախ արտաքին գործերի նախարար էր եւ ապա փոխարինեց Ռ․ Քոչարյանին Ղարաբաղի Նախագահի պաշտոնում։ Ընտրված թե նշանակված՝ այս պաշտոնյաները Ղարաբաղը կաոավարել են ավելի շուտ իբրեւ մեծ ընտանիքի ավագներ, կամ, որպեսզի շարունակենք մեր հիմնական համեմատությանը՝ իբրեւ քաղաքական կուսակցության հզոր ղեկավարներ։
Լ․ Տեբ֊Պետրոսյանի վարչակազմի գրեթե ողջ րնթացքում Ղարաբաղի ու Հայաստանի կառավարությունները հիմնականում գործել են միասին՝ կանոնավոր, շարունակական եւ ինտենսիվ իտրհրդակ– ցաթյունների միջոցով։ Այդ խորհրդակցությունների հիմքում ընկած էր այն համոզումը, որ Հայաստանի ա Ղարաբաղի շահերր հիմնականում նույնն են, եւ որ անհամաձայնությունները նման են րնտանի– քում առկա տարաձայնությունների, որոնք կարոդ են կարգավորվել։
Երկու կարեւոր զարգացում փոխեց այդ հարաբերությանը։ Առաջին, փոխվեց հակամարտաթյանր փոխզիջման հիման վրա լուծելու վերաբերյալ Ղարաբաղի կուսակցության ղեկավարության դիրքորոշումը։ Ոմանք վիճարկում էին առաջարկված համաձայնության դրույթները, ոմանք վստահ չէին, թե փոխզիջումներն անհրաժեշտ են
117
այդ պահին։ Իսկ ուրիշներ, հիմնականում պաշտպանության նախարարները, կասկածներ ունեին այն տարածքների վերադարձման վերաբերյալ, որոնք անվտանգության եւ ռազմավարական նկատառումներով գրավել էին պատերազմի ընթացքում։ Մի շարք առիթներով Վազգեն Սարզսյանը հրապարակավ հայտնել է իր այն կաբծիքր, որ արյունով նվաճված հալը չի կարելի վերադարձնել դրանով իր դիրքորոշումը մերձեցնելով նրանց, ովքեր գտնում էին, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պատմությունը շտկելու հարց է, թեեւ պետք է նշել, Վ․ Սարզսյանը միշտ չէ, որ այդպես է մտածել։
Երկրորդ զաբգացումր Հայաստանում Ղարաբաղի կուսակցության առաջացումն էր՝ Երկրապահների տեսքով։ Սզբնապես կազմված իբրեւ պատերազմի վետերանների կազմակերպություն՝ այն վայելում էր Պաշտպանության նախարար Վազգեն Սաբգսյանի հովա– նավորությունր։ 1995 թ․–ին ութ երկրապահներ Ազգային ժողովի անդամ ընտրվեցին՝ ՀՀՇ֊ի աւվանավորությամբ եւ առանց սեփական հատուկ քաղաքական ծրագրի։ Նրանք օժանդակում էին Լ․ Տեր– Պեարոսյանին՝ խորհրդարանում մնալով վետերանների շահերի պաշտպան։
Երբ վարչակազմում ներքին պայքարը սաստկացավ, Երկրապահները վերածվեցին քաղաքական կուսակցության։ Իսկ երբ Ռ․ Քոչարյանը եւ ուժային երկու նախարարներր որոշեցին Լ․ Տեբ– Պեսւրոսյանին մարտահրավեր նետել, տատանվող տեբպետրոսյա– նական պատգամավորներր ուղղվեցին դեպի խորհրդարանի Երկրապահ խմբակցությունր, որպես նոր ընդդիմության միջուկ։ Բավակա– նաչավւ պատգամավորներ փոխեցին իրենց դիրքերը՝ հանգեցնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմնակիցների մեծամասնության կոբստին եւ, ի վերջո, նրա հրաժարականին։
Դրանից հետո Երկրապահները, չունենալով քաղաքական ծրագիր, միացան աջակողմյան եւ որոշ չափով ռազմաշունչ փոքր Հանրապետական կուսակցությանը՝ փոխելու համար իրենց իմիջն ու դերը եւ, դառնալով քաղաքական կուսակցություն, հաղթելու ընտրություններում։ Երկրապահները մեծ մասամբ Ղարաբաղի կուսակցության մաս են կազմում, եւ մինչեւ վերջերս ներկայանում էին որպես մեկ– հարցի կրողներ, րնդհանուր առմամբ նույն գծի վրա մնալով Ղարաբաղի ղեկավարության հետ։
Ղարաբաղի կուսակցությունը, Ղարաբաղամ թե Հայաստանում, շատ հարցերում ոչ֊գաղափարախոսական կուսակցություն է։ Նրա
118
համար Ղարսաաղը մտահոգությունների սանդղակի գագաթին է, եւ մնացյալ ամեն ինչ ենթակա է այդ տրամաբանությանը։ Ղարաբաղի կուսակցության ղեկավարներն իրենք՝ Ռ․ Քոչարյանը, Ս․ Բաբայա– նը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, հիմնականում գործնական մարդիկ են եւ տնտեսական ու քաղաքական ոլորտներում կբռնեն այն ուղին, որը կգործի։ Չորսն էլ, հատկապես ներկա պաշտպանության նախարարները, համարում են, որ Ցեղասպանության վրա շեշտադրումը սխալ արժեքներ է ներարկում նոր սերնդի մեջ։ Պատերազմր շահած ժողովրդի մեջ, ինչպես իրենք են գտնում, փոխանակ ինքնահարգանքի ու ոգու, զարգանում է զոհի հոգեբանությունը։ Նրանք Թուրքիայի հետ հարաբերություններին նայում են գործնական տեսանկյունից։ Եթե դրանք ծառայելու են գործնական նպատակի (իսկ նախարարների կարծիքով այդ այդպես է) ապա Թուրքայի հետ հարաբերությունների նորմալացումը մի նպատակ է, որր պետք է հետապնդվի, թեեւ՝ ոչ Ղարաբաղի հարցում որեւէ զիջման գնով։
Հայաստանի քաղաքական ներկապնակի լայն ոլորտում Ղարաբաղի կուսակցությունը գտնվում է մեջտեղում։ Չունենալով գաղա– փարախոսական բնույթ՝ այն ավելի մոտ է ՀՀՇ֊ին ու Լ․ Տեր֊Պետ– րոսյանին, որոնց հետ աշխատել էր այդքան երկար ժամանակ եւ անցել այդքան շատ դժվարությունների միջով։ Իր թեկնածության նկատմամբ վստահություն ապահովելու նպատակով եւ առնվազն որոշ խնդիրներ լուծելու իրական հնարավորություն ստանալու համար, վարչապետ, այնուհետեւ՝ Նախագահի պաշտոնակատար Ռ․ Քոչարյանը կազմեց Երկապահների եւ մի քանի այլ կուսակցությունների, ներառյալ ՀՅԴ֊ի, կտպիցիա։ Նա նաեւ մի քանի ժեստ ա– րեց վերջինիս հանդեպ, ինչպես կուսակցությունն օրինականացնեա, նախորդ վարչակազմի օրոք քրեական գործունեության մեջ մեղադրված կուսակցության ղեկավարներին (սակայն ոչ շարքային անդամներին) բանտից ազատեա։ Ռ․ Քոչարյանը ժեստեր արեց նաեւ Սփյուռքի հանդեպ, ինչպիսին է Թուրքիայի եւ ՍԱԿ֊ի առջեւ Ցեղասպանության ճանաչման հարցի հարուցումը։
Ղարաբաղի կուսակցությունը կարող էր պահպանել իր մաքրությունն ու ուղղության հստակությունը, քանի դեռ այն մեկ֊հարցի կուսակցություն էր։ Դառնալով քաղաքական կուսակցություն Հայաստանում, այն պետք է ստանձնի ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, այլ նաեւ կառավարական բոլոր գործերի վարման՝ բյուջեի եւ
119
բյուջեի դեֆիցիտի, գործազրկության, ինֆլյացիայի, կրթության, ուսուցիչների աշխատավարձերի ու թոշակների պատասխանատվությունդ միեւնույն ժամանակ, Ադրբեջանի հետ սպառազինման մրցակցության պայմաններում, կարողանա ապահովել զինված ուժերի լուրջ եւ ծախսատար մատակարարումներդ
Այս հարցերր վաքբ֊ինչ ավեփ հանգամանորեն քննարկվում են հետագա գլուխներում։ Սակայն Ռ․ Քոչարյանի հայտարարած արտաքին քաղաքականության սկզբունքները էականորեն չեն տարբերվում նախորդ վարչակազմի սկզբունքներից։ Ցեղասպանության ճանաչումը, թեեւ արծարծվում է իբրեւ քննարկումների առարկա, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների նախապայման չի դարձվել, եւ Հայաստանը Թուրքիային տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել։ Հավասարակշիռ արտաքին քաղաքականության սկզբունքր նույնպես կարծես թե պահպանված է՝ ելնելով ԵԱՀԿ֊ի միջնորդական խմբի հետ Հայաստանի շարունակվող համագործակցության փաստից։ Եվրոպական կառույցների ու ԱՍՆ֊ի հետ հարաբերությունները նույնպես կարծես թե վավաիտւթյուն չեն կրել առաջին տարվա րնթացքում։
Ռ․ Քոչարյանը նախագահական պաշտոնավարումն սկսեց մի հիմնական հիասթափությամբ, բայց նաեւ մի շարք կանխադրույթներով։ Ղաոաբաղի հերոս ու ղեկավար լինեա նրա համար Հայաստանում քաղաքական աջակցության հիմք չապահովեց։ Ղեկավարելով Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ մարտակոչը՝ Քոչարյանը դարձավ Ղարւս– բաղի կուսակցության փաստացի ղեկավարը։ Զարմանալիորեն, իբրեւ Նախագահ վերահսկելով Հայաստանի կառավարությունը, Քոչաբ– յանն ուղիղ ազդեցություն չունեցավ իր կուսակցության երկու հատվածների վրա․ մի հատվածր՝ Ղարաբաղը, որը մի ժամանակ նա էր կառավարում, անցել է նրանից հետո մնացած ղեկավարների, հիմնականում Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերահսկողության տակ, իսկ մյուս հատվածը՝ Երկրապահները, հավատարմություն են պահպանում Վազգեն Սարգսյանի հանդեպ։
Քոչարյանր գտնում էր, որ, Լ․ Տեր֊Պետբոսյանին հեռացնելով, կկարողանար միասնություն ստեղծել՝ միասնություն ներսում եւ միասնություն դբսում՝ անորսալի այդ բուժամիջոցը, որով կուսակցությունները կհաղթահարեին իրենց տարաձայնությունները եւ կգործեին րնդհանոտ շահի համար, երկիրը կառուցելու պարզ ծրագրի համար, այն տնտեսապես հզորացնելու եւ ռազմական առումով հզոր պահելու
120
համար։ Հզոր Հայաստանր Ադրբեջանին կստիպեր կատարել առավել շատ զինումներ, իսկ հայկական կողմը կկատարեր հնարավորին չափ պակաս զիջումներ եւ հնարավորին չափ ուշ։ Նա վստահ էր, որ կարող էր որոշ միջոցներ փոխառնել սովորական ընդդիմության զինանոցից, որոնցով կկարողանար ընդդիմությունն ու Սփյուռքն ի մի բերել։
Հաջողության նրա հույսն, անշուշտ, կախված էր նաեւ ներքին ասպարեզում իբականացնեփք մի շարք միջոցառումներից, ինչպիսիք են կառավարության մեջ ավեփ ամուր կարգապահությունը, վարչակազմի ու պետական ծառայողների աշխատունակության բարձրացումը, կոռուպցիայի դեմ համապարփակ ու արդյունավետ պայքա– բր, գործարարության եւ արտաքին ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծումը։
Քոչարյանի ծրագիրն, ըստ էության, հենվում էր նախեւաոաջ միասնության ոգու վրա, որը նա հույս ուներ ստեղծել ազգային հարցի՝ Ղարաբաղի շուրջ, ընդդիմության հետ ավեփ սերտ հարաբերություններով։ Երկրորդ, նա հույս աներ Սփյոտքի հետ, որին համարում էր արտասահմանյան օգնության ու ներդրումների ապահովող, հասնել ավեփ արդյունավետ հարաբերությունների, նույնիսկ եթե հարկ փներ՝ ավեփ մեծ ուշադրություն հատկացնելով մի հարցի, որը կարծես թե Սփյուռքին խորապես հուզում էր, Ցեղասպանության հարցին։ Քոչարյանը հույս էր վւայփայում, որ կարող է կամուրջներ գցել ժամանակի ու տարածության վբայով։
===ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎՐԱՑՈՎ===
Կուսակցության ղեկավարի ու նրա կուսակցության մասին կարելի է բավական բան հասկանալ՝ պարզելով, թե նրանք ի՛նչ են անում անցյալի հետ եւ ի՛նչ դեր են հատկացնում պատմաթյանր՝ անկախ դրա որեւէ մեկնաբանությունից։ Օրինակ, հնարավոր է փաստել, որ ետիտրհրդային հայ կոմունիստները փորձում են արդարացնել անց– յւպը, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում է փառաբանել այն՝ դրա կրկնության հույսով, որ Վազգեն Մանուկյանը ջանում է այն վերածել ուժի եւ լեգիտիմության եոանդակերտ սկզբունքի, որ Վազգեն Սարգսյանը ցանկանում է անցյալի վրեժն առնել, եւ որ Լ․ Տեր֊Պետրոսյանն ու ՀՀՇ֊ն պայքարում էին այն հաղթահարելու համար։
Ռ․ Քոչարյանր կամենում է անտեսել անցյալը։ Նա գտնում է, որ անցյալը սոսկ բեռ է, հստակ մտածողության խոչընդոտ։ Նա իր խնդբին մոտենում է իբրեւ «վերակառուցող»։ Նա գտնում էր, որ այն ձեւը, որով ներկան կազմող բաղադրիչներն ի մի էին բերվում Հայաստանում ու տարածաշրջանում, արդյունքի չի հանգեցնում։ Քոչարյա– նը ցանկանում է տեսնել, թե նույն այդ բաղադրիչները կարո՞ղ են վե– րահավաքվել այլ ձեւով, այնպես, որ խիստ տարբեր ու հատուկ արդյունքի հանգեցնեն։ Բաղադրիչներին գործառույթներ են վերագրվում, որոնք անտեսում են դրանց նախորդ դերը, դրանց սուբյեկտիվ ու գւս– ղափաբախոսական ինքնությունը։ Ամեն բաղադրիչ կգործեր նոր ծրագրի համապատասխան, եթե հասկանար այդ ծրագիրը համապատասխան ձեւով, կամ նրան հնարավոր լիներ համոզել, որ այդպես գործի։
Քաղաքական կուսակցությունները ներկայացնում են բաղադրիչների մեկ խումբ, իսկ Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը՝ առանձին, տարբեր բաղադրիչներ են։ Քոչարյանի կողմից միասնության
123
կոչի հենքը նրա այն ակնկալությանն էր, որ կուսակցություններն ու ղեկավարներր կտեսնեին ազգային ծրագրի պարզությունն ու ի– մաստնությունը եւ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պնդում է դրա նկատմամբ իր նվիրումը, կարձագանքեին եւ կաշխատեին միասնաբար։ Տարբեր տարրերի միջեւ անհամաձայնություններն ու հակասությունները ավելի լավ կկարգավորվեին, քան առաջ։ Իսկ դա այն էր, ինչ պահանջվում էր՝ առկա կարողությունների ավելի լավ օգտագործում։ Քոչաբյանի աշխարհը էապես ապաքաղաքական, եթե ոչ հակաքաղաքական աշխարհ է, փաստորեն՝ ինժեների աշխարհ։ Նրա ըմբոնմամբ, միասնությունը նիրհում էր յուրաքանչյուր բաղադրիչի ունակությունների ու ներուժի մաթեմատիկական հաշվարկների մեջ, եւ ոչ թե սկզբունքների, անհատականությունների, ծրագրերի կամ քաղաքականությունների հակադրությունները քաղաքականորեն լուծելու մեջ։
ՍԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՒՅՍ ՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայ քաղաքական բանավեճերում քիչ բառ է ավելի հաճախ գործածվել, քան միասնության բառը։ Շատերի մտքում միասնության գաղափարր բոլոր հիվանդությունների դարմանն է, այն կարգախոսն է նրանց, ովքեր ցանկանում են ներկայացնել բարձրագույն իդեալներ եւ ազնվագույն մտադրություններ։
Միասնության կոչերը զարմանայի պատմություն ունեն։ Դրանք միտում անեն հնչելու այն մարդկանց շարթերից, ովքեր ասպարեզ են իջել«ապամիասնությամբ» կամ անջատմամբ։ Օսմանյան Կայսրության մեջ հայերը, օրինակ, միացած էին եկեղեցու ներքո, երբ ծնվեցին քաղաքական կուսակցությունները՝ իրենց անջատելով ավանդական ազգային կառույցից։ Գոյություն ունեցող կառույցից իրենց անջատելուց հետո նրանք սկսեցին միասնության կոչել։ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհնեբր անջատվեցին ՀՀՇ֊ից, հիմնեցին Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, եւ հետո սկսեցին ազգային միասնության կոչել։ Քոչարյանն ու նրա խումբը նախ իրենց անջատեցին Լ․ Տեո֊Պետրոսյանից, ապա միասնության կոչեցին։ Փաստորեն, ամեն անգամ, երբ խումբը կամ անհատներ Արդարադատության նախարարությունում գրանցվում են իբրեւ քաղաքական կուսակցություն, տեխնիկապես իրականացնում են անջատման կամ «ա– պամիասնության» գործողություն։ Նրանք փաստում են, որ իրենք
124
տարբեր են եւ աոանձին, սահմանազատման գիծ են քաշում։ Այնուհետեւ մեծ մասը այս կամ այն տեսակի միասնության կոչեր է հղում։
Սակայն չեմ կարողանում մի դեպք հիշել, երբ որեւէ կազմակերպություն, հաստատություն կամ կուսակցության, Հայաստանում կամ Սփյուռքում, հրաժարված լինի իր ինքնիրավաթյունից, կառույցներից, նպատակներից, բյուջեից կամ ազդեցություններից՝ հանուն միասնության։
Միասնությունը կարող է առնչվել չորս մակարդակների, քաղաքական միասնություն Հայաստանում, գործողությունների ու դիվանագիտության միասնություն Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ, ազգային իդեալների ու ծրագրերի համաձայնություն Սփյուռքի, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ եւ միասնություն Սփյուռքի համայնքներում։
Միասնություն Հայաստանում
Շատ հեշտ է պատկերացնել միասնությունը Հայաստանում, սակայն դրան հասնելն, այնուամենայնիվ, դեռեւս դժվար է։ Սահմանադրության շուրջ համաձայնությունը (խաղի կանոնների որոշումը, ներառյալ տարաձայնությունների լուծման եղանակները) ներկայացնում է միասնության մեկ տեսակ։ Դա միասնության իրավական, բարձրագույն տեսակն է։ Եվ կասկած չկա, թե ծանրության կենտրոնը որտեղ է գտնվում, անշուշտ՝ պետության եւ պետության ղեկավարի վրա։
ճգնաժամերի ժամանակ, ինչպիսիք են պատերազմր կամ նմանատիպ ազգային աղետները, ժողովուրդը կարող է քաղաքական միասնության հասնել նաեւ տարաձայնությունները մի կողմ դնելով եւ ճգնաժամի լուծման վրա սեւեռվելով։
Այդպես չեղավ 1992֊ից 1994֊ին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ։ Ապամիասնաթյանը կապ չուներ ընտրությունների հետ։ 1991 թվականի ընտրությունների վերաբերյալ որեւէ վիճելի հարց չկար, Սահմանադբությանր, որի վավերացումը հարցականի տակ դրվեց 1995֊ին, դեռեւս հանրաքվեի ներկայացված չէր, երկիրր կառավարվում էր առաջին խորհրդարանի րնդանած օրենքներով, այն խորհրդարանի, որի անդամ էին րնդդիմաթյան գրեթե բոլոր ղեկավարները։
Լ․ Տեբ֊Պետրոսյանր միասնությունը չդարձրեց քաղաքական նպատակ կամ կարգախոս։ Նա րնդունեց ընդդիմության ու ընդդի–
125
մադիր կուսակցությունների կողմից համագործակցության մերժումը, նույնիսկ պատերազմի ժամանակ, քանի դեո այդ մերժումը բռնություններով չէր ընթանում։ Սակայն նա, այնուամենայնիվ, փորձում էր հասնել միասնության։ Նա իր գլխավոր մրցակցին՝ Վազգեն Մանուկյանին, հրավիրեց իր աոաջին վարչակազմում գործելու իբրեւ Պաշտպանության նախարար։ Պարույր Հայրիկյանին նշանակեց Լաչինի շրջանի պարետ։ Երկուսն էլ ծառայեցին, ապա հրաժարական տվեցին։ 1992֊ին է․ Տեր֊Պետրոսյանը բոլոր կուսակցությունների ղեկավարներին, ներառյալ Դաշնակցությանը, հրավիրեց դառնալու Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամներ, որտեղ ընթանում էին քաղաքական բախտորոշ խնդիրների քննարկումները։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը, ներառյալ ԱԺՄ֊ն, ՀՅԴ֊ն եւ կոմունիստական կուսակցություններր, առաջարկը մերժե– ցին։ Լ․ Տեբ֊Պետրոսյանր Ղարաբաղի մի շարք ղեկավարների եւ սփյոտքահայերի հրավիրել էր իր վարչակազմում բարձր պաշտոններ ստանձնելու։ Հրավերն ընդունած անձանց քանակն անհամեմատ քիչ էր, քան պետականության կառուցման գործին մասնակցելու հրավիրվածներինը։ Լ․ Տեր֊Պետրոսյանը կազմավորեց եւ եռանդագին սատարեց Համահայկական հիմնադրամին ՝ առաջին եւ միակ հաստատությունը, որն ի մի է բերում Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարներին, ինչպես նաեւ Սփյուռքի բոլոր գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ականավոր անհատներին։ Սակայն նա չէր երկնչում նաեւ հակահարված տալ (խոսքով ու գործով) ներքին կամ սփյուոքյան այն խմբավորումներին, որոնք Ապառնում էին երկրի կայունությանն ու անդորրին։ Ահա այս վերջին գործողությունների եւ ավելի վաղ քննարկված հանգամանքների պատճառով Լ․ Տեր֊Պետրոսյանր ներկայացվում էր որպես պաոակտող կերպար։
Ռ․ Քոչարյանը գտնում էր, որ այնտեղ, որտեղ Լ․ Տեր֊Պետրոսյանը ձախողվել է, ինքը կարող է հաջողության հասնել։ Նա գտնում էր, որ Լ․ Տեր֊Պետրոսյանը բավականաչափ ջանքեր չի գոբծադոել, օտարել է Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններին եւ, կասեցնելով Սփյուռքի գլխավոր քաղաքական կուսակցության՝ ՀՅԴ֊ի գործունեությունը Հայաստանում, ընդհանուր աոմամբ օտարել է նաեւ Սփյոտքր։
Ռ․ Քոչարյանը սկսեց գործել կամուրջները վերակառուցելու ուղղությամբ։ Հանրապետության Նախագահի պաշտոնակատար դառ–
126
նալուց հետո նրա աոաջին գործողություններից մեկր եղավ ՀՅԴ֊ի գործունեության կասեցման վերացումը։ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմին պաշտոնապես րնդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին նա հրավիրեց ծառայելու իբրեւ իր խորհրդականներ։ Երեք հոգի ընդունեց հրավերը․ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ՀՅԴ֊ի ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Աբամ Սարգսյանը։ Վազգեն Մանուկյանն իր տեղակալ Դավիթ Վարդանյանին արտոնեց ծառայելու Նախագահի վարչակազմում (1999֊ին չորսն էլ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից ֊ ծնթ․ թարգմ․)։
Ռ․ Քոչարյանը ստեղծեց նաեւ նախագահական խորհուրդ, ուր ներկայացված են բոլոր քաղաքական կուսակցությունները, եւ նախարարական աթոռներ տվեց տարբեր կուսակցությունների անդամների, թեեւ տնտեսական խնդիրների հետ գործ ունեցող նախարա– բություններր գլխավորում են մասնագետներ, իսկ ուժային նախարարությունները գլխավորում են նրա կողմնակիցները՝ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը։ Նա նաեւ դռներ բացեց Սփյուռքի առջեւ՝ մի շարք առումներով։ Արտաքին գործերի նախարարն ու խորհրդականներից մեկը ծնված են Սփյուռքում։ Հասարակայնութ– յան հետ կապերի ուղղությամբ նրա գործունեությունն ավելի ուղղված է եղել Սփյուռքին։ Ռ․ Քոչարյանը նաեւ ձեռնարկել է 1999թ․ սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան֊Սփյուռք հարաբերություններին նվիրված համաժողովը։
Այլ կուսակցությունների պաշտոններ հատկացնելն արդյո՞ք բավարար է Հայաստանում միասնություն հաստատելուն, թե ոչ՝ հստակ չէ։ Իբրեւ Նախագահի խորհրդականներ գործող կուսակցական ղեկավարները (անցյալ եւ հավանական նախագահական թեկնածուներ) հբապաբակավ հայտնել են Քոչաբյանի հետ իրենց անհամա– ձայնություններր, նրանցից մեկը նույնիսկ ստորագրել է Նախագահին անվստահություն հայտնելու մասին 1998 թ․ հոկտեմբերին Ազգային ժողովում շրջող միջնորդագիրը։ ՀՅԴ֊ն, որի ղեկավարը Նախագահի խորհրդականներից մեկն է, Նախագահի ներքին քաղաքականության դեմ ուղղված ցույցեր է կազմակերպել՝ փորձելով իրեն տարանջատել վարչակազմից: Կաբեն Դեմիրճյանը եւ ազդեցիկ այլ քաղաքական գործիչներ, ինչպես Դավիթ Շահնազաբյանր եւ այլք, մեբժելեն որեւէ գործ ունենալ վարչակազմի հետ։
127
Տպավորությունն այն է, որ քաղաքական խաղերը Երեւանում սովորականի պես շարունակվում են։ Չունենալով իր սեփական քաղաքական հենարանը՝ Ռ․ Քոչարյանը պետք է հենվի Երկրապահ մեծամասնության վրա՝ իարհրդարանամ օրենսդրություն անցկացնելու համար, եւ ՀՅԴ֊ի ու ՀԴԿ֊ի վրա՝ խորհրդարանից դուրս եւ Սփյուռքում քաղաքական օժանդակության համար։ Ո՛չ կոմունիստները, ո՛չ ՀՅԴ֊ն այդ օժանդակությունն առանց հատուցման չեն ընձեռել։ Նրանք Ռ․ Քոչարյանից ակնկալել են ավելի մերձեցում իրենց ծրագրերի գաղափարախոսական դրույթներին, հատկապես արտաքին քաղաքականության հարցում։
Ռ․ Քոչարյանի էկլեկտիկ քաղաքականությունը նրան սատարող յուրաքանչյուր կուսակցության մղել է նրանից ավելի մեծ հավատարմություն պահանջելու։ Չունենալով իրենց սեփական գաղափարաբանական նվիրումը՝ Ռ․ Քոչարյանն ու Ղարաբաղի կուսակցության մյուս ղեկավարները գաղափարախոսներին կարող են հարմարվել որոշակի շրջանակներում։ Սակայն այդ փոխանակման մեջ, թվում է, Ռ․ Քոչարյանը տափս է ավեփն, քան ստանում է։ Սիասնության ու համագործակցության պատրանքը գնվել է Երկրապահներին, ՀՅԴ֊ին ու կոմունիստներին հերթով իր նվիրումն անդադար ապացուցելու գնով։ Այդ կուսակցություններն իրենք քիչ են զիջել, սակայն գնալով ակնկալում են ավելի ու ավեփ զիջումներ։ Նրանք պատրաստ են հետոն գնալ՝ Ռ․ Քոչարյանի վարչակազմում զբաղեցրած իրենց պաշտոնները գործածել իրենց քաղաքական հենարանն ամրացնելու եւ ի– րենց իշխանությունը ծավալելու համար, սպասելով այն օրվան, երբ կվտխարինեն Ռ․ Քոչարյանին՝ ինչ գնով էլ լինի եւ կհբականացնեն ի– րենց ամբողջական ծրագիրը, այլ ոչ թե միայն դրանց այն փոքրիկ պատառները, որոնք Ռ֊․ Քոչարյանը փոխ է առնում նրանցից յուրաքանչյուրից՝ միաձայնության մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Հարցերից մեկը, որի շուրջ Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի օ– րոք ընդդիմադիր կուսակցությունները համամիտ էին, խորհրդարանին ավեփ մեծ լիազորություններ տալու հարցն էր՝ դրանք վերցնելով Նախագահից։ Ռ․ Քոչարյանը համաձայն էր ընդդիմության հետ եւ խոստացել էր ընտրվելուց հետո նախաձեռնել սահմանադրական փոփոխություն, որով Նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվելու էր խորհրդարանին։ Ընտրվելուց հետո սակայն նա, հավանաբար, չկարծեց, թե Սահմանադրությունն իրոք մեծ լիազորություններ է տափս Նախագահին, եւ ընդդիմացավ իշխանության հավասարակշռության մեջ որեւէ էական փոփոխություն կատարելու
128
մտքին։ Վստահորեն կարելի է ենթադրել, որ կարծիքի միեւնույն փոփոխությունը տեղի կունենա որեւէ այլ թեկնածոփ հետ, ով կընտրվի Նախագահ։
Հայաստան 1ւ Ղարաբաղ
Հայաստանն ու Ղաբաբաղը պետք է սերտագույն կապեր ունենան միմյանց հետ։ Եվ երկու միավորները մեծ մասամբ սերտորեն համագործակցել են՝ քննարկումների եւ համաձայնության ոգով։ Այդուհանդերձ, Ղարաբաղն աստիճանաբար «ապամիասնանում» էր Հայաստանից, մինչեւ որ հավասարակշռությունը շրջեց Հայաստանի Նախագահի դեմ։ Ղարաբաղի նոր փաստացի ղեկավարը՝ Սամվել Բաբայանը, իրեն «ապամիասնացրեց» նաեւ Հայաստանի նոր Նախագահից՝ Ղարաբաղի նախկին ղեկավարից, Երեւանին մեղադրելով փոխզիջումների հարցում «հստակ կեցվածք» չունենալու մեջ։
Հայաստան֊Ղարաբաղ հարաբերություններում առկա է երեք պրոբլեմ։ Հայաստանր միջազգային օրենքի եւ միջազգային հանրության առջեւ պատասխանատվություններ ունի, որ Ղարաբաղը չունի՝ որեւէ կառավարության կողմից ճանաչված չփնելով իբրեւ ինքնիշխան պետություն։ Ղարաբաղը կարող է լինել մեկ֊հարցի կուսակցություն, Հայաստանը չի կարող՝ ով էլ փնի Նախագահը։ Ի վերջո, Հայաստանն ու դրա կառավարությունը եւ ոչ թե Ղարաբաղի ղեկավարներն են պատասխանատու փնելու միջազգային հանրության ու պատմության առջեւ այն բանի համար, թե ինչ կպատահի Ղարաբաղին։
Այնուամենայնիվ, գոյություն ունեն օրգանական կապեր, որոնք ստեղծել են գործողությունների ընդհանուր ոլորտ։ Երկու միավորների շահերը պետք է նրանց ստիպեն գործելու միասին։ Եթե Ղարաբաղն իր շահերը սահմանի Հայաստանի շահերից, կարիքներից եւ ռեսուրսներից անկախ՝ կվտանգի շատ ավեփն, քան ինքն իրեն կարող է թույլ տալ։
Հայոց աշխարհի միասնությունը
Հայոց աշխարհի՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի կամ սփյուռքների միասնության հարցր այլ կարգի խնդիր է։ Այն ներկայացնում է վերացարկված ազգայնականության եւ ազգային ինքնության ամենածանր մարտահրավերր։
9 Պետականության մարտահրավերը
Չնայած պատրանքների եւ թյուր ակնկալությունների ժամանակն անցել է, Ռ․ Քոչարյանի հույսերն ամրացնող պնդումները դեռեւս պետք է լիարժեք քննություն բռնեն։ Այդ հույսերն են․ Սփյուռքը կարող է կազմակերպվել իր ներուժի չավավ, նրա անունից խոսողները իսկապես կարող են Սփյուռքի բոլոր կարողությունները ասպարեզ բերել ազգային ծրագրի համար՝ սահմանված Հայաստանի որեւէ Նախագահի կողմից, եւ Սփյուռքի ներուժը Հայաստանի ճակատագրի մեջ նշանակալի փոփոխություն կկատարի։
Սփյուռքի նկատմամբ Լ․ Տեբ֊Պետբոսյանի կարծեցյալ հակակրանքի մեջ մեղադրանքներից մեկը «կթան կովի» վւաստարկն էր։ Այն կայանում էր հետեւյալում․ Հայաստանի կառավարությունը Սփյուռքին նայում էր պարզապես իբրեւ փողի աղբյուրի եւ դեմ էր գոբծ– րնթացներին նրա որեւէ տեսակի մասնակցության ու խորհրդի։ Որպես դրա լավագույն վկայություն բերվում էր 1995 թ․–ի Սահմանա– դրությունր, որով արգելվում է երկքաղաքացիությունը՝ սփյոտքահա– յերին զբկելով Հայաստանի քաղաքացիության ստանալու եւ իրենց հայրենիքի մի մասն զգալու բնական իրավունքից։ Բայց Լ․ Տեբ֊Պետբոսյանի վարչակազմն այդ խնդիրը լուծել էր՝ ստեղծելով հատուկ անձնագրեր, որոնք սփյուռքահայերը կարող էին ստանալ՝ շարունակելով մնալ այլ երկրների քաղաքացիներ։ Անձնագիրր նրանց տավա էր քաղաքացու բոլոր իրավունքներն ու առավելությունները՝ բացի ընտրելու եւ ընտրվելու իրավունքից եւ զինված ուժերում ծառայելու պարտականությունից։
Եբկքադաքացբաթյունր բարդ խնդիր է, որը պետք է մի շարք նրբին գործոններ հարթի։ Նախագահական ընտրարշավում Ռ․ Քո– չարյանը խոստանում էր այդ հարցով սահմանադրական փոփոխություն՝ իբրեւ Սփյուռքի հետ հարաբերությունների բարելավման իր ծրագրի մաս։ Սակայն Հայաստանի մի շարք քաղաքական խմբավորումներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանն ու Երկրապահները, դեմ են դրան։ Այս հարցում եւս Սահմանադրությունը վախելու որեւէ քայլ չի կատարվել նոր վարչակազմում։
Միասնություն Սփյուռքում
Սփյոտքյան կառույցները քննարկված են հաջորդ գլխում, սակայն, ամեն դեպքում, հարկ ենք համարում այստեղ՝ միասնության համատեքստում, ներկայացնել մի երեւույթ։
130
Միասնության կոչեբը Սփյուռքում հնչել են առատորեն, եկեղեցական միասնություն, կուսակցական միասնություն, համայնքային միասնություն։ Սակայն մեկ անգամ արդեն անջատված հաստատություններն ու կազմակերպությունները չեն վերամիավորվել, նույնիսկ երբ վերացել է նրանց անջատվելու պատճառը։ Յուրաքանչյուր կազմակերպություն՝ մեծ թե փոքր, կարծում է, թե հայկական ինչ֊որ բան կմահանա իր լուծարմամբ, նույնիսկ եթե իր գոյությունն այլեւս իմաստ չունի կամ օգտակար չէ։ Թերեւս դա իներցիայի օրենքն է կամ առանց իշխանության ու ազդեցության ապրելու որոշ անձանց անկարողությունը։ Դա կարող է, ծայրահեղ դեպքում, ինքնապահպան– ման բնազդը լինել։
Սփյուռքն ավելի դյուրությամբ ընդհանրություններ է գտնում անցյալում, քան ապագայում։ Սփյոտքահայերի մեծ մասը շարունակելու է ապագան պատկերացնել իրենց բնակության երկրներամ եւ ոչ թե Հայաստանում կամ Ղարաբաղում՝ չնայած ազգային գաղափարախոսների կողմից «տուն վերադառնալու» կոչերին։ Սվւյոտքյան կազմակերպությունները շատ առումներով այնքան մեծ բան են ներդրել ներկա կառույցների մեջ, որ հազիվ թե այժմ հրաժարվեն իրենց հաստատություններից, նվիրապետությունից եւ ազդեցության ոլորտներից։ Ապագայում սակայն կարող են փոփոխություններ լինել։
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱն ԽՆԴԻՐԸ
Միասնությունն իբրեւ քաղաքական ծրագիր առաջ է բերում իշխանության օրինականության հարցը։ Լավագույն պայմանների դեպքում, «ապամիասնությանները» տեղի են ունենում իբրեւ ազգային շահերի եւ ապագայի ընթացքի հիմնարար խնդիրների շուրջ էական տարաձայնությունների արգասիք։ Հայոց աշխարհի առջեւ ծառացած են բազմաթիվ նման խնդիրներ։ Բնական է, որ էական տարբերություններ լինեն սոցիալական, տնտեսական եւ այլ հարցերում, ինչպես նաեւ՝ Ղարաբաղի, հարեւանների հետ հարաբերությունների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության այլ խնդիրների շուրջ։ Սակայն մեծ հարցերի շուրջ, որոնք պետք է լուծվեն սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, կա ընդհանուր համաձայնության։ Տարաձայնությունները վերաբերում են առաջնություններին, հարցերի պատճառական հարաբերությանը եւ այն խնդրին, թե ով լավագույնս կարող է լուծել այդ հարցերը։ Հայաստանի օրակարգի որոշ հարցեր սփյուռքահայության սրտին ավեփ մոտ են, քան մյուսները։
131
Ինչ էլ որ լինեն անցյալի հատվածայնության պատճառները, որոնք այսօր հանգեցնում են ծրագրերի, նպատակների, ջանքերի կամ կազմակերպությունների միասնության խնդրին՝ այնուամենայնիվ, մի քանի հարց է ծագում, միասնություն՝ ո՞ր գաղափարի, նպատակի կամ առաջնության շուրջ, ո՞ր հաստատության, կազմակերպության կամ ղեկավարի շուրջ։
Ցանկացած երկրռւմ կամ համայնքում «ապամիասնությունն» օրինական է եւ նույնիսկ անհրաժեշտ։ Դա տարբեր տեսակետներ ու ծրագրեր ձեւավորելու արտահայտելու եւ տարբեր լուծումներ հե– աապնդելու իրավունքի դրսեւորումն է։ Որոշ դեպքերում, միասնության պահանջը նպատակ ունի վերացնել անհատների միջեւ անօգուտ ու չնչին վիճաբանաթյանները կամ մի կողմ դնել երկրորդական հարցերը՝ ջանալով հաղթահարել ազգային ճգնաժամը։ Մյուս դեպքերում, միասնության կոչը այլրնտրանքային տեսակետներն ու ծրագրերը ճնշելու եւ ընդդիմախոսին «վնասազերծելու» կոչ է։ Միասնության կոչ անող կուսակցությանն ակնկալում է, որ մյուս կուսակցությունները միանան իր ծրագրին, իր աշխարհայացքին եւ, իհարկե, իր ղեկավարության տակ․ հակառակ դեպքում այն կարող էր ինքն իրեն լուծարել իբրեւ կուսակցություն եւ միանալ մեկ ուրիշի, ճիշտ այնպես, ինչպես որեւէ ղեկավար կարող էր հեռանալ քաղաքական ասպարեզից։ Այս դեպքում միասնությունը դաոնում է բռնատիրության մեղ– մասացություն՝ կարգախոսներով ու ամբոխավարական կոչերով հասնելու համար նրան, ինչին այլ կերպ հասնել չի լինի։ Նման ժամանակներում մեկ առանձին հարցն ավելի մեծ է համարվում, քան «սովորական քաղաքականությունը», կամ ժամանակներն են համարվում «արտասովոր» կամ «բախտորոշ»։ Բոլոր նման դեպքերում միասնության պահանջները ներկայացնում են գործող օրենքները շրջանցելու կոչեր՝ դրանք անտեսելու կամ ոտնահարելու միջոցով, իսկ սովորաբար՝ երկուսր միասին։
Եվ սա հենց այն նյութն է, որից կերտված են պետական հեղաշրջումներն ու հեղափոխությունները։ Դա գոյության ունեցող օրենսդրական համակարգի լեգիտիմաթյան մերժումն է եւ իշխանության լե– գիտիմության մեկ այլ սկզբունքի ընդունումը՝ անհատի, գաղափարախոսության կամ կուսակցության իշխանություն, որը ենթադրում է ընդհանուրից վեր բարձրանալ, հասնել մի ավելի մեծ գաղափարի կամ գաղափարախոսության, քան այն, ինչը կարող է ձեռք բերվել
132
քաղաքական համակարգով, բարձրացնել մարդուն այնպես, ինչպես չեն կարող նորմալ քաղաքական ընթացակարգերը։ Իշխանության այս տիպի լեգիտիմաթյունը հիմնված է գաղափարախոսության, անհատի կամ կուսակցության հատկանիշների վրա՝ վեր եւ դուրս կուսակցականի եւ հատվածականի ուղեծրից ու քաղաքական ւսյլընա– րանքնեբից, այն է՝ ժողովրդավարության հատկանիշներից։
«Միասնությունը» կարող է վերածվել այն մեխանիզմին, որի միջոցով անհատի շահերի վրա հիմնված քաղաքականությունր, որը ժողովրդավարության անհրաժեշտ նախապայմանն է, մի կողմ նետվի։ Այդ ամենն արվում է հանուն անհատից ավելի բարձր սկզբունքի, մի սկզբունք, որով անհատի դերը նվազեցվում է, իսկ «գադավւաբի», «տեսլականի» կամ «գաղափարախոսության» դերը դրվում ամեն ինչից վեր՝ գաղափարի, տեսլականի կամ գաղափարախոսության կրողին հատկացնելով այնպիսի իշխանության եւ լեգիտիմություն, որ կարող է նաեւ օրենքից վեր փնել։ Այս դեպքերում «միասնությանը» իշխանություն նվաճելու մեխանիզմ է, այն օրինականացնելու սկզբունք եւ այդ իշխանության կիրարկման գաղափարախոսություն։
Սա է պատճառը, որ ՀՀՇ֊ն, 1988֊1990֊ին առաջնոբդելով Հայաստանում Կոմունիստական կուսակցության կարգերի դեմ ժողովրդավարական ընդդիմությունը, այդ կուսակցության դեմ օրենքից դուրս մարտահրավեր չնետեց, որքան էլ որ խորհրդային օրենքն անկատար էր։ ՀՀՇ֊ն ցանկանում էր, որ ժողովրդի կամքը լեգիտիմ դառնա օրինական գործընթացով, նույնիսկ եթե դա խորհրդային օրենք է՝ հարցը վերաբերեր Հայաստանում կոմունիստներին իշխանությունից հեռացնելուն, թե ԽՍՀՄ֊ից Հայաստանի դուրս գալուն։
Նաեւ սա կարող է փնել պատճառը, որ 1996֊ին մասամբ միավորված ընդդիմության հիմնական կարգախոսը եղավ այն, թե ժամանակները «նորմալ» չեն՝ ի նկատի ունենալով, որ վիճակր սովորական չէ (չնայած Լ․ Տեր֊Պետրոսյանի հակառակ հավաստիացումներին), եւ որ երկիրը «ճգնաժամի» մեջ է։ Այդ պատճառով ընդդիմության ծրագիրը կոչ էր անում Սահմանադրության վերացում եւ խորհրդարանի լուծարում՝ Վ․ Մանուկյանի նախագահության ներքո։ Այն կոչ էր անում նաեւ երկիրը կառավարել Անվտանգության խորհրդի միջոցով եւ արտակարգ իրադրության կանոններով, որ բխում է «ճգնաժամից»՝ «ազգային գաղավւարախոսության» մտապատկերի հիմունքով, որը, նրանց կարծիքով, բացակայում էր Լ․ Տեբ֊Պետբոսյանի ու ՀՀՇ֊ի մոտ։ Եվ այդ ամենր՝ հանուն միասնության, որին Տեր֊Պետ–
133
րոսյանն ու ՀՀՇ֊ն ընդունակ չեղան հասնելու։ Ահա այսպես, ընդդիմության համար բնական դարձավ փողոց ելնելը եւ իարհրդարանի շենքի ու իարհրդարանի ղեկավարների վրա հարձակում գործելը։ Ընտրություններից շատ առաջ ընդդիմության երկու գլխավոր կուսակցությունների ղեկավարները՝ ԱԺՄ֊ից Վ․ Մանուկյանն ու ՀՅԴ֊ից Վահան Հովհաննիսյանը, բազմիցս պնդել էին բռնություն գործադրե– աւ եւ օրենքից դուրս գործելու իրենց իրավունքը՝ հանուն բարձրագույն սկզբունքի, բարձրագույն իդեալի։
Երբ միջազգային դիտորդները 1995 եւ 1996 թթ․ ընտրություններում անկանոնություններ գտան, Լ․ Տեր֊Պետրոսյանն ու կառավարությունն ընդունեցին, որ եղել են օրենքի խախտման դեպքեր։ ԱԺՄ֊ն, ՀՅԴ֊ն եւ բռնության համար պատասխանատու ուրիշներ երբեք չրն– դունեցին որեւէ սխալ բան իրենց կողմից, նրանք շարունակեցին ներբողել իրենց գործողությունները՝ հանուն ժողովրդի «կամքի», հանուն «ազգային գաղափարախոսության»։ Այդպես, նաեւ ՀՅԴ֊ն երբեք չընդունեց, որ քանիցս խախտել է եբկբի օրենսդրությունը՝ գտնելով, որ այդ ամենն արվել է հանուն բարձրագույն նպատակի, մեկ ազգ ու մեկ ժողովուրդ կերտելու համար։
Ինչ պակասություններ էլ որ ունենան Հայաստանի ու Ղաբւսբա– ղի համակարգերը, երկու միավորներն ունեն առնվազն որոշակի քաղաքական սահմաններ, որոնց շրջանակում նախագահներն ու նրանց վարչակազմերր գործում են արդյունավետ։ Նրանք կարող են խոսել իրենց ազգաբնակչության անունից, կարող են պայմանագրեր ստորագրել եւ մատակարարել իրենց խոստացած քաղաքականությամբ կամ ոեսուրսներր։
Սփյուռքը իրավաբանորեն կամ որեւէ այլ ձեւով համաձայնեցված համակարգ չունի, որ կարելի լինի խախտել։ Չկա մեկը, որը կարողանա խոսել Սփյուռքի անունից։ Սփյուռքի անունից հանդես եկողների իրավասությունն ինքնահոչակ է, բայց ոչ ինքնըստինքյան հասկանալի։ Այն ստանձնված է իբրեւ շնորհ, եւ ոչ թե հատկացված որեւէ ատյանով։
Պետությունն աշխարհագրական ու օրենսդրական սահմաններ է ստեղծում՝ զսպելու համար «ապամիասնական» տարրերին։ Բոլոր դեպքերում, «ապամիասնական» տարրերը շարունակում են մնալ եբկբի քաղաքացիներ եւ վճարում են իրենց հարկերը։ Ուստի Հայաստանի ու Ղարաբաղի Նախագահներր կարող են շարունակել խոսել նրանց անունից եւ ջանքեր գործադրել՝ հասնելու համար նպատակի
134
շուրջ րնդհանրական համաձայնության։ Սփյուռքի քաղաքական կուսակցությունները զերծ են այդ պարտավորությունից, քանի որ Սփյոտքր նման սահմաններ չունի։ Սփյուռքի համայնքներում քաղաքական ասպարեզր գրավված է իդեալներով, որոնք վավերացված են ավանդույթով ու ինքնապահպանությամբ եւ գործածվում են դրան– ցից կատարվող շեղումները ապազգային, ապամիասնական զգացումների հետ հավասարեցնելու համար։
Որքան էլ Սփյուռքի շատ համայնքներում տարածված լինի կուսակցական անդամակցությունը, քաղաքական կուսակցությունները բազմատարր Սփյուռքի ամբողջությունը չեն արտացոլում։ Կազմակերպության ներքին մեխանիզմներն ինչպիսին էլ լինեն, քաղաքական կուսակցությունների եւ հիմնական կազմակերպությունների ղեկավարներն ընտրվում են անդամների կողմից որոշված ընթացակարգով, եւ, հետեւաբար, այդ ղեկավարները կարող են խոսել միայն ի– րենց կուսակցությունների անունից։ Սիեւնույն ժամանակ, երեք ա– վանդական կուսակցությունները միասին Սփյուռքի բնդհանուր բնակչաթյան ծայրաստիճան փոքր մասն են ներկայացնում։ Տարբեր համայնքներում բազմաթիվ կազմակերպությունների, ոչ թե սոսկ քաղաքական կուսակցությունների, մեջ ընդգրկված սփյուռքահայ երի թիվր տատանվում է զրոյից մինչեւ հավանաբար 40 տոկոսի միջեւ, սակայն սովորաբար 20% –ից ոչ ավելի։ Դա, ամեն դեպքում, վտքրւս– մասնություն է։ Ինչն ավելի կարեւոր է՝ Սփյուռքի շեփորված մարդկային ու ֆինանսական ռեսուրսների մեծ մասը այդ կազմակերպությունների կողմից չի տնօրինվում։
Բացի այդ, մեծաթիվ անդամներ ունեցող կազմակերպությունները (եկեղեցիները, ՀԸԲՄ֊ն եւ այլն) ոչ֊քաղաքական են եւ չեն հավակնում խոսելու հայ ժողովրդի անունից: Քաղաքական օրակարգերի դրույթների ու ընտրանքների հասցեագրումը նրանց լիազորությունների մեջ չի մտնում։
Սփյուռքում իրավասություն ձեռք բերելու եւ ժողովրդի անունից խոսելու համար գոյություն ունի երկու միջոց: Մեկր ուղիղ ժողովրդավարության մեթոդն է․ համայնքի ղեկավարների ընտրություններ՝ այդ համայնքի հայության հնարավորին չափ մեծ քանակի ընդգրկմամբ։
Սփյուռքում, որքանով ինձ հայտնի է, միայն Հունգաբիայի եւ Թուրքիայի համայնքներն ունեն ուղիղ եւ համընդհանուր ընտրութ–
135
յուններով ղեկավար ընտրելու մեխանիզմներ։ Հանգարիայի հայերը, համաձայն պետական օրենքի, ընտրում են համայնքի ղեկավարներ։ Վերջին րնտրությունր կայացել է 1998֊ին։ Թուրքիայում Պոլսո պատրիարքը համայնքի եւ՛ հոգեւոր, եւ՛ աշխարհիկ առաջնորդն է։ Թուրքիայի օրենքների համաձայն, նա ընտրվում է ընդհանուր րնտ– րություններով, որոնց մասնակցում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող թուրքահայերը, որոնք այդ երկրի հայության բացարձակ մեծամասնությունն են։ Ամենավերջին ընտրված պատրիարքը՝ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, 1998֊ի ընտրություններում, որին արտասովոր կերպով մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 35․000 քվեարկողների 50 տոկոսր, ստացավ ձայների 90 տոկոսից ա– վելին։ Պատրիարք Մութաֆյանը կարող է խոսել Թուրքիայի հայկական համայնքի անունից, չնայած, միեւնույն պետական օրենքի համաձայն, համայնքի ղեկավար կարելի է ընտրել միայն հոգեւորականի։ Բացի մի քանի ընտանիքներից բաղկացած շատ փոքր համայնքների հնարավոր բացառություններից, ոչ մի այլ տեղ այս կարգի իրավականություն չի ապահովվում։
Բայց անգամ ընտրության որոշ մեխանիզմներ ունեցող Հունգա– րիայում եւ Թուրքիայում էլ, ինչպես Սփյուռքի որեւէ այլ համայնքում տեղի չի ունենում որեւէ ընտրություն, որին թեկնածուները մասնակցեն՝ Հայաստանի անցյալին ու ապագային վերաբերող հարցերի լուծման, կամ Ղարաբաղի հիմնախնդբի լուծման տարբեր ուղիների, կամ Հայաստանի սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգի հնարավորությունների մատնանշման հարցերով։ Լիբանանի, Իրանի կամ Կիպրոսի խորհրդարաններում հայերին հատկացված տեղերի համար ընտրությունները տեղացի հային նման հարցերով զբաղվելու հնարավորություն չեն րնձեռում, նույնիսկ եթե քվեներր ցույց տան մեկ թեկնածոփ կամ մեկ կուսակցության նախա– պատվտթյանր մյուսից։
Լեգիտիմության հասնելու երկրորդ մեթոդր կազմակերպությունների ֆորում ստեղծելն է՝ այնպիսի մի բանաձեւի հիման վրա, որն արտոնի նաեւ կազմակերպությունների մեջ չընդգրկված մեծ թվով անհատների ներկայացվածությունը՝ համայնքի կամքը միջին հայտարարի բերելու համար։ Սփյուռքի համայնքներն այս ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել։ «ժողովրդին» կամ «համայնքը» ներկայացնելու հավակնություն ունեցող անձինք պատրաստ չեն իրենց հա– վակնություններր փորձության ենթարկել նման մեխանիզմի միջոցով,
136
իրենց կառույցները, ավանդույթները, անհատական դիրքերը եւ կազմակերպչական ինքնությունները ենթակա դարձնելու մի մարմնի, որր կարող է ավեփ համապարփակ լինել։ Նրանք չեն կամենում իրենց ծրագրերը ենթարկել սփյուռքահայի քննությանր, հանուն որի եւ որի անունից իրենց քաղաքականությունն են հետապնդում։
Ավանդական քաղաքական կոաակցություններբ պետք է նաեւ վերջ տան իրենց գաղտնապահությանը, եթե ցանկանում են դառնալ ժողովրդական կամքի արտահայտողներ։ Հայաստանի առնչությամբ լինելով պահանջկոտ ու նախանձախնդիր՝ Սփյուռքի հայ ավանդական կուսակցությունները պահպանել են իրենց ոչ֊թափանցիկութ– յունն ու գաղտնապահությունը, որը բնորոշ էր Օսմանյան Կայսրությունում նրանց գործունեությանը։ Քաղաքականություն որդեգրելիս կամ իրենց քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելիս նրանք որեւէ բացատրություն չեն տափս։ Սա արտոնվածության վրա հիմնված քաղաքական մշակույթի դրսեւորում է, երբ ժողովրդական կամքը կարծես բաժանման ենթակա ավար է, որի յուրաքանչյուր բաժին պետք է թաքցվի եւ ոչ թե բացահայտվի։ Այս առումով Սվւյուո– քի քաղաքական կազմակերպությունները քիչ բան ունեն տալու Հայաստանի ժողովրդավարությանն ու քաղաքական քննարկումներին, որքան էլ որ Հայաստանի կաոույցներր փխրուն, թերի ու անկատար փնեն։
Թերեւս որոշ կազմակերպություններ եւ նույնիսկ կուսակցություններ կարող են խորհել այս խնդիրների մասին։ Սակայն սա դժվարին առաջարկ կփնի այն կուսակցությունների ու կազմակերպությունների համար, որոնք իրենց լեգիտիմությունը հիմնում են ոչ թե ժողովրր– դավաբական սկզբունքի, այլ այն համոզմունքի վրա, որ իրենք արդեն իսկ «մարմնավորում են» ազգն ու ազգային կամքը։
Սիասնությունը կարող է օգտակար նպատակի ծառայել, եթե այն սկսվում է տարբերությունների փոխադարձ ճանաչմամբ ու հարգանքով, տարբերություններ Հայաստանի ու Սփյուռքի միջեւ, տարբերություններ քաղաքական միջավայրում, մշակույթի ու ենթամշակույթի մեջ եւ տարբերություններ կառույցային ու հավաքական կարիքների հարցում։ Սեկի սեփական աշխարհայացքի համրդհանբացմամբ ո– րոնված ու ձեռք բերված միասնությունը եւ ուրիշներին դրա պարտադրումը ազգային շահերի հասնելու ամենից ավեփ ոչ գործնական եւ նույնիսկ վնասակար հիմքերն են։
137
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՍԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց Ցեղասպանության խնդիրը եւ դրա ճանաչման քաղաքականությունը հանգամանալի քննարկման կարիք ունեն։ Իր ներգործությունն ունենալով Սփյուռքի մւոածողության վրա՝ պրոբլեմն իր սփյոտքյան րնկալմամբ ներկայումս ներմուծվում է Հայաստան։
Սկսելու եմ թվարկելով, թե, սույն նյութի քննարկման առումով․ Հայոց Ցեղասպանության ե դրա ճանաչման հարցում ի՛նչն է, որ պրոբլեմ չէ։
Խնդիրը Ցեղասպանության փաստացիությունը չէ։ Այն կատարվել է՝ անկախ այն բանից, թե ուրիշ մեկը ճանաչելո՞ւ է այն, թե՞ ոչ։ Խնդիրը դրա աղետալի հետեւանքները չեն։ 1915֊ի ու 1917֊ի միջեւ տեղի ունեցած կոտորածներն ու տեղահանությունները րստ ամենայնի հայ ժողովրդի պատմության ամենաավերիչ իրադարձություններն էին։ Դրանք հանգեցրել են ավելի քան մեկ մխիոն հայերի մահվան եւ առնվազն այդքանի տեղահանման եւ հայտնի ու անհայտ ձեւերով ագդեցություն են գործել սերունդների վրա։ Ցեղասպանությունը հանգեցրել է նաեւ իր պատմական հայրենիքի մեծ մասից հայ բնիկ ժողովրդի արտաքսմանը։
Պրոբլեմը ճշգրիտ թվերը չեն՝ որքան էլ այդ թվերը կարեւոր լինեն պատմության համար։ Որեւէ տեսակի սահմանմամբ, դա ցեղասպանություն էր․ այն փաստը, որ ոմանք գոյատեւեցին, իսկ ոմանց ոչինչ չպատահեց, չի նվազեցնում ցեղասպանությունը, այն չի դարձնում նվազ դաժան ու զարհուրելի, նվազ կործանարար։ Դա մի վերք է, որ մերժում է բուժվել եւ դրսեւորվում է նորոգված ձեւերով։
Պրոբլեմը նույնիսկ այն փաստը չէ, որ, չնայած Սփյուռքի, իսկ 1965֊ից սկսած՝ նաեւ Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից այդ իրողությանը ընծայված կաբեւոբաթյանր, դեռեւս համարժեք, համակողմանի ու հետեւողական ջանքեբ չեն գործադրվել՝ այն պատշաճորեն վավերագրելու եւ մեկնաբանելու ուղղությամբ, եթե հաշվի չառնենք որոշ գիտական խմբերի ու անհատների անվեհեր ջանքերր։
Պրոբլեմը Ցեղասպանությունը ճանաչված տեսնել ցանկացողների դրդապատճառը չէ։ Ակնհայտ է, որ հայ ժողովրդի մեջ բնական պահանջ կա իրեն բաժին հասած ողբերգությունը Թուրքիայի եւ մի–
138
ջազգային հանրության կողմից ճանաչված տեսնելու միջոցով հասնելու արդարության։ Ես հասկանում եմ բազմաթիվ ոչ֊հայերի՝ գիտնականների, հոգեւորականների, քաղաքական գործիչների կողմից արդարությունը կայացած տեսնելու անկեղծ շահագրգռությունը։ Ես հարցականի տակ չեմ դնում նաեւ քաղաքական ղեկավարների անկեղծությունը, որոնք ջանացել եւ շարունակում են ջանալ հանուն այդ հարցի, բայց ճիշտ նույն կերպ էլ չեմ ընդունում իմ դրդապատճառները հարցականի տակ առնելու որեւէ մեկի իրավունքր․ ես կարիք չեմ զգում իմ վարկը հաստատել ցավագին այդ ասպարեզում։
Պրոբլեմը նույնիսկ այս Ցեղասպանության կարեւորությունը չէ Թուրքիայի պատմության համար մասնավորապես, եւ պատմության համար ընդհանրապես։ Թուրք որոշ գիտնականներ սկսել են ընդունել Թուրքիայի քաղաքականության, քաղաքական մտածողության, պետականության կերտման մեջ Հայոց Ցեղասպանության ազդեցությունը։ Համաշխարհային պատմության մեջ Հայոց Ցեղասպանության կարեւորությունն այն չէ, որ այն աոաջինն էր, քանի որ դա այդպես չէ, այլ այն, որ դա քաղաքական ու բանական բացատրություններ ներկայացնող ցեղասպանության մոդել է։
Պրոբլեմը Ցեղասպանության եւ Ցեղասպանության ճանաչման զբաղեցրած տեղն է հայ քաղաքական մտածողության մեջ՝ երեք վտխկապակցված մակարդակներում, հայ հավաքական գիտակցության մեջ, հայ քաղաքական օրակարգի այլ անհաղթահարելի հարցերի հետ դրա հարաբերակցության մեջ եւ միջազգային ասպարեզում, ուր սահմանվում եւ կապակցվում են Հայաստանի ու հայության շահերի մեծ մասը։
Հավաքական գիտակցություն
Ցեղասպանության հիշողությունն ամեն հայի գիտակցության մեջ է։ Դրա ժխտումը կազմում է հայոց անհատական եւ հավաքական ինքնության լավագույն մասի մերժումը։ Հայերը դժվարանում են հասկանալ աշխարհր եւ նրա օրենքներն ու արժեքներն ընդունել ինչպես իրենցը, եթե աշխարհը չի կարողանում ճանաչել ակնբախ
ճշմարտությունը։
Սակայն Ցեղասպանության ճանաչման քաղաքականացամը եւ մնացյալ աշխարհի հետ հայերի քաղաքական երկխոսության մեջ
139
նրա գրաված կենտրոնական դիրքը շատ ավելի ազդեցություն է գործել հայերի, քան աշխարհի վրա։ Հայոց պատմությունը կբճատվել– բաժանվել է երկու վաւլի․ մինչցեղասպանության եւ ետցեղասպա– նության շրջանների։ Համապատասխանաբար, ինչ կատարվել է մինչեւ 1915 թվականը, մեկնաբանվել է որպես դեպի 1915֊ը տանող, իսկ ողջ հաջորղածբ՝ 1915֊ի հետեւանք։ Այսպիսով, Սփյուռքի երկար ու բարդ պատմությունը պարգունակացվել է, եւ Սփյուռքն ինքը դիտվել է որպես Ցեղասպանության հետեւանք՝ դժվարացնելով այլ քաղաքականություն, այլ ապագա պատկերացնելու հնարավորությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ հայերն այլեւս ոչ թե սոսկ ապրում ու հասկանում, այլ նաեւ փառաբանում են զոհի հոգեբանությանը եւ այլընտրանքներ չեն կարողանում պատկերացնել։
Այս փոխակեբպումր եղել է մտավոր իմաստով կաթվածահարող, քաղաքականապես անզորացնող եւ հոգեբանորեն ստորացուցիչ։
Հայաստանում Ցեղասպանության ընկալումը դեռեւս նույնը չէ, թեեւ Հայաստանի հայերի մեծամասնության ակունքները գնում են դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի 1827–1828թթ․ եւ 1877–1878թթ․ ռուս֊թուրքական պատերազմներից հետո Օսմանյան Կայսրության հայկական նահանգների գաղթականները, դեպի Ցեղասպանությունից փրկվածները եւ Սփյուռքից 1946 եւ 1947 թթ․ ներգաղթածները, որոնք իրենք էլ ցեղասպանությունից փրկվածներ էին։
ճիշտ այնպես, ինչպես պատահեց Սփյուռքում, 1965 թ․֊ին Ցեղասպանության հիսուներորդ տարելիցին Հայաստանի նոր սերունդն այլեւս չկարողացավ զսպել ցասումը, որ վերապրածները, չավփց ա– վեփ նվաստացած լինելով, ի վիճակի չէին արտահայտելու։ Իբրեւ պետության եւ Կոմունիստական կուսակցության կողմից ձեռնարկված պաշտոնական միջոցառումների այանտբանք՝ ուսանողները դուրս եկան Երեւանի փողոցները։ ժողովուրդը վանկարկում էր «Մեր հողերը» ՝ որպես Թուրքիայից տարածքային պահանջի կոչ։ Ցուցարարներն անմիջապես ձերբակալվեցին։ ճիշտ միեւնույն ժամանակ, ԱՄՆ֊ում Հայ հեղափոխական դաշնակցությունը իր երիտասարդական կազմակերպության մի քանի ուսանող֊անդամի վտարեց՝ Սիաց– յալ Ազգերի Կազմակերպությունում Թուրքիայի ներկայացուցչության դեմ ուղղված ցույցեր կազմակերպելու պատճառով։
Այս իրադարձություններից հետո սովետահայ մի շարք պատմաբաններ նվիրվեցին Ցեղասպանության մասին ոաումնասիրությունների, թեեւ նրանց աշխատանքները մեծ մասամբ նկարագրական էին
140
ու կրկնաբանությամբ լի։ Նրանց թույլատրվեց գրել, իսկ Խորհրդային Հայաստանի կառավարությանը թույլատրվեց կառուցել Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամափր։ Ցեղասպանությունը դադարեց տաբու լինելուց, քանի դեռ պատմաբանները, զոհերի տառապանքների ուղիներով իրենց ճամփորդության վերջում, երախտագիտություն կհայտնեին Խորհրդային Սրությանը, կոմունիստներին եւ ռուս ժողովրդին՝ սահմանի մյուս կողմի իրենց արյունակիցների ճակատագրից արեւելահայությանը փրկելու համար։ Հակաթուրքական զգացումների արտահայտությունն ընդունելի էր, քանի դեռ այն հայերին չէր առաջնոբդում իրադրությունն իրենց ձեռքը վերցնելու ցանկության։
Սեկ֊եբկու տասնամյակ զայրույթի արտահայտությունն իբրեւ քաղաքականության նպատակ եւ ազգային օրակարգ գործեց թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում՝ թե՛ խաղաղ եւ թե՛ բոնի ձեւերով։ ժամանակի ընթացքում հայ քաղաքական մտքի մեջ սկսեց տեղ գտնել Ցեղասպանության եւ դրա դերի վերագնահատումը։ Վերագնահատման եւ նոր եզրակացությունների գոբծրնթացը, որին հանգեցին ոմանք, կորսվեց Սփյուռքի հրապարակային երկխոսության շարունակ ընդլայնվող համակենտրոն շրջանակներում։ Սփյուռքահայերն, իրոք, փակ են հեղափոխությունների, հատկապես՝ գաղափարական տեսակի հեղափոխությունների հանդեպ։ Նրանք ներքուստ պահպանողական են, սեւեռված են ինքնապահպանության վրա, եւ այդ պատճառով հակված են դեպի անցյալը ու պարտական են զգում անցյափ հանդեպ։
Խորհրդային Հայաստանում վերագնահատումն այլ ուղի բռնեց։ Օաանողները երկար տարիներ էին մտածել Հայաստանի ապագայի մասին։ Սի շարք խմբավորումներ գոյացան՝ զանազան եզրակացություններով։ Լեւոն Տեր֊Պետրոսյանը, Վազգեն Սանուկյանն ու Բաբկեն Արարքցյանը, որոնց բոլորի արմատները ձգվում էին դեպի Օսմանյան Կայսրության քաղաքներն ու գյուղերը, այդ գործունեության առաջավոր գծում էին։ Շարունակվող իր գործունեության համար Լ․ Տեր֊Պետրոսյանը 1966֊ին ձերբակալվել է։ Ոմանք որոշեցին, որ Ցեղասպանությունը չի կարող լինել քաղաքական մտածելակերպի կամ արտաքին քաղաքականության հիմք։
Մինչեւ այսօր Հայաստանում մարդիկ իրենց զոհերին հիշում են նվազ քաղաքական մթնոլորտում, քան Մփյոաքում։ Յուրաքանչյուր
141
ապրիլի 24֊ի նրանք լռելյայն երթ են կատարում դեպի Եղեռնի հու– շահամալիր, իրենց ծաղիկները կիտում հավերժական կրակի շուրջ եւ վերադառնում տուն։ Լռությամբ, առանց խոսքերի։ Անցած երեսուն տարում ոչ մեկին թույլ չէր տրվում անձնավորել ցավը եւ այն վերածել քաղաքական կապիտափ։ Հիմա վարձեր կան Հայաստանում դա նույնպես վախելու։
Ցեղասպանության ճանաչումը ընդհանրապես քաղաքականության հիմքը դարձնեա հանգեցրել է սեւեռուն վարքագծի։ Այդ վարքագիծը հաշմեցրել է հայերի ոգին ու միտքը եւ, ւսվեփն, դրանք դարձրել ուրիշների շարժառիթների պատանդը։ Հայոց միտքն ու մտածումները մեկ անգամ եւս Թուրքիայի քաղաքականության, այս անգամ՝ կատարվածի ժխտման քաղաքականության, եւ միջազգային ճանաչման քմայքների գերին են դարձել։ Հայերն ընդգրկված են երկարաձգված մի պայքարի մեջ, որի բանալին պահվում է «թշնամու» գրպանում։ Ցեղասպանության ու մահվան համար պատասխանատու պետութ– յունր դեռեւս իր ձեռքերում է պահում ազգի առողջությունը, այս անգամ՝ մտավոր, հոգեբանական ու քաղաքական առողջությունը։
Թուրք մի դեսպան, որին ամիսներ առաջ հանդիպեցի երրորդ մի երկրռւմ, համառորեն ցանկանում էր ինձ ներքաշել, իր ձեւակերպ– մամբ՝ «այսպես կոչված Ցեղասպանության» մասին խոսակցության մեջ։ Իմ բնազդական հակազդեցությունն էր ընդունել մարտահրավե– րր եւ վիճել։ Սակայն անմիջապես անդրադարձա, որ կրկին ես պետք է ընդունած փնեի մեկ ուրիշի կողմից ինձ պարտադրված խոսակցությունը, եւս մեկ անգամ հայն ինչ֊որ բան պետք է ապացուցեր մեկ այլ անձի։ Նրան ասացի, որ չեմ ցանկանում ներքաշվել այդ նյութի մեջ, ես չեմ կարծում, թե նա բավարար որակավորում ունի՝ ինձ հետ այդ հարցը քննարկելու համար որպես գիտնական կամ որպես մասնավոր անձ, որ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը չճանաչելու փաստը եթե ինչ֊որ բան է ասում, ապա Թուրքիայի մասին, այլ ոչ թե Ցեղասպանության։ Ես թույլ չավի, որ նա եւ թուրքական պետությունը մեկ անգամ եւս սահմանեն իմ օրակարգը, ինչպես այդ արել են իմ ծնողների եւ ծնողներիս ծնողների հետ։ Չճանաչելը Թուրքիայի պրոբլեմն է, եւ ես չեմ կարող նրան կամ Թուրքիայի պետական քաղաքականությանը թույլ տալ սահմանելու իմ մտածողությունը, իմ օ– րակարգը։ Ես մասնավոր անձ էի, աոանձին քաղաքացի, եւ կարող էի ասել այն, ինչ ուզում էի։ Ես, իհարկե, գիտեի, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը այս պրոբլեմի միայն կեսն է։
142
Հայաստանի օրակարգի բանալին Թուրքիայի ձեռքը տալու փոխարեն, պետք է գոյություն ունենա հարցի սահմանման ու պայքար մղելու մեկ այլ միջոց։ Հավաքական գիտակցության եւ քաղաքական օրակարգի մեջ Ցեղասպանության ժխտումը դարձնել կենտրոնական ու ֆունդամենտալ տարր՝ նշանակում է թույլ տալ, որ Թուրքիայի պետական քաղաքականությունը մեկ անգամ եւս գերի պահի մեր ժողովրդին եւ նրան անկար դարձնի։ Որոշ ղեկավարներ, ներառյալ ո– րոշ մտավորականներ, գտնում են, որ որքան մեծ փնի մարդու կողմից զոհի զգացողությունը, այնքան հեշտ կփնի ճանաչման փաստարկումը, որ հավաքական գիտակցությունը որքան երկար առաջնորդվի ցավով, այնքան լավ կծառայի հարցին։
Ցեղասպանության ժխտումը հստակորեն քաղաքականության հարց է։ Այն քաղաքականություն է ԱՄՆ կառավարության եւ Արեւմուտքի լրատվության հիմնական մասի համար։ Միշտ չէ, որ այդպես է եղել այդպես դարձել է։ Այն պատճառների վերլուծությունը, որոնք մինչեւ 1975 թվականը Ցեղասպանությունն ընդունած Արեւմտյան նշանավոր թերթերին դրդեցին փոխել իրենց տեսակետր, կարող է լույս սփռել հարցի վրա։ Քանի որ Թուրքիայի վարքը նույնպես մեծապես ռեֆլեքսիվ է, ժխտումը Թուրքիայի պետական քաղաքականությունն է։ Ռեֆլեքսիվ հակազդեցությունները, որոնք կարող են այնպես անել, որ մեզ լավ զգանք, բավարար պատասխաններ չեն։
Հայերը բավականաչավւ աղերսելեն, բավականաչափ նվաստացել, բավականին երկար ժամանակ զոհ են եղել։ Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը չի կարող հայության ինքնության ու հպարտության վերականգնման միակ միջոցը լինել։ Այդ ամենից հետո վերքի ապաքինումը կարող է ավելի ծանր լինել, քան վերքն ինքր։
Նյութի փաստագրումն ու հետազոտությունն անհրաժեշտ են՝ կատարվածը հասկանալու եւ այն Հայաստանի, Թուրքիայի ու համաշխարհային պատմության համատեքստի մեջ տեղադրելու համար։ Այս գործողություններն արժանի են հանրության կողմից շատ ավելի մեծ օժանդակության, քան ստացել են մինչեւ այժմ։ Միջազգային ճանաչումը, ներառյալ Թուրքիայի կողմից, պետք է օրակարգի մաս կազմի։ Մակայն հատվածային, հանկարծահաս մղումներով, չհամակարգված եւ հաճախ անմիտ գործրնթացները պետք է կշռադատության ենթարկվեն, ներկա մեթոդները պետք է հարմարեցվեն Հայոց աշխարհի նոր իրողություններին, եւ պետք է մշակվի նոր, արդյունավետ ռազմավարություն։
143
Ցեղասպանության ճանաչումը քաղաքական օրակարգի խնդիր
Հայաստանի անկախությունից հետո Ցեղասպանությունը հայ քաղաքական մտքի մեջ կարո՞ղ է միեւնույն տեղն զբաղեցնել, եւ դրա ճանաչման համար մղվող պայքարը կարո՞ղ է մնալանվտփոխ։ Կարո՞ղ է նրանց միեւնույն դերը հատկացվել, երբ Ղաբաբաղի ճակատագիրն օդից է կախված։ «Ռեֆլեքսիվ հակազդեցությունը» կարո՞ղ է արտաքին քաղաքականության հիմքը լինել եւ լինել այն համատեքստը, որում պետք է կատարվի Հայաստանի ու Ղաբաբաղի ժողովրդի սոցիալական ու տնտեսական զարգացումը։
Հետաքրքիր կփնի հետազոտել զանազան երկրների օրենսդիր մարմինների կողմից Ցեղասպանության ճանաչման եւ ետխորհոդա– յին շրջանի Հայաստանի ու հայության օրակարգի այլ խնդիրների միջեւ եղած հարաբերակցությունը։ Որքան էլ ճանաչումը սվափիչ փ– նի յուրաքանչյուր հայի համար, այս գործողությունների ներգործությունն ու կարեւորությունը ուսումնասիրվելու եւ հասկացվելու կարիք ունեն։
Ընդունված պատկերացումը միտում ունի Ցեղասպանության որեւէ տեսակի ճանաչում իրականացրած երկրներին մտցնելու «հա– յամետ» երկրների կարգի մեջ։ Երկրների «հայամետ» կամ «հակահայ» դասակարգումը հայկական երեւակայության արգասիք է, որը ո– րոշ քաղաքագետներ, համայնքում կամ համայնքից դուրս, մեծ ուրախությամբ պահպանում են։ Այս տերմինների պահպանումը հնարավոր է դաոնում, երբ հայերն իրենց պահում են մուրացիկի պես, որը երջանիկ է պատառներով, ակնկալությունները չափազանց մեծ են, բայց, իբրեւ մուրացիկներ, բավարարվում են չափազանց քչով, եւ տվողն է որոշում, թե ինչ կտա։
Ի՞նչ է կատարվում հայկական որեւէ հարցի հետ, երբ այն մտնում է միջազգային ասպարեզ, երբ դաոնում է ուրիշների օրակարգի մի մաս։ Որքանո՞վ են հայերը պահպանում սեփական օրակարգի վրա իրենց վերահսկողությունը։ Ի՞նչ է կատարվում հայկական որեւէ հարցի հետ, երբ այն մտնում է մեծ պետությունների արտաքին քաղաքականության եւ կենսական շահերի ոլորտը։ Նվազագույնը, որ հարկավոր է ըմբռնել, այն է, որ քաղաքական ղեկավարների ու կուսակցությունների բարի կամքից ու մարդասիրական մղումներից անկախ, երկրներն ու կազմակերպությունները Ցեղասպանության ճանաչման
144
արժեքը գնահատում են Թուրքիայի հետ իրենց սեփական հարաբերությունների դիտանկյունից:
Մարդ ակամայից հիշում է տասնիններորդ դարավերջին եւ քսաներորդ դարասկզբին՝ Արեւմտյան իմպերիալիզմի բոտն ծաղկման շրջանում, մեծ տերությունների եւ Օսմանյան Կայսրության միջեւ հարաբերությունների պատկերը, երբ «հայերի նկատմամբ հալածանքների» հարցի արծարծումը բավական եղավ, որ այդ տերություններն իրենց համար զիջումներ ձեռք բերեն, իսկ հայերին թողնեն կախված վիճակում՝ բառի թե՛ փոխաբերական, թե՛ ուղղակի իմաստներով։ Իսկ նույն այդ ընթացքում հայերն իրենց հույներն էին արթնացնում, երբեմն՝ նաեւ զենքի դիմում, եւ օսմանյան զենքը շրջվում էր հայերի դեմ։
Հավասարաչափ կարեւոր է վերը ներկայացված տրամաբանության հետեւությունը, հայ քաղաքական միտքն ունի այն կանխադրույթը, թե՝ այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է հայերի համար։ Միջազգային հարաբերությունների ոչ շատ հետեւողական ու հեղհեղուկ աշխարհում եւ մի տարածաշրջանում, ուր երկու երկրները հարեւաններ են եւ մնալու են հարեւան, դժվար է երեւակայել, որ Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր շահեր չունենան կամ չկարողանան ունենալ։
Իսկ ի՞նչ անել այն դեպքում, եթե Թուրքիայի հետ նորմալ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի շահերից։ Բարելավված եայ֊թուրքական հարաբերությունները չե՞ն թուլացնի արդյոք բանակցություններում Ադրբեջանի դիրքերը, որոնց կարծրությունը հիմնված է Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ անելու քաղաքականության վրա։ Եթե այս հարցերի պատասխանները դրական լինեն (եւ անպայման դրական կլինեն, եթե հաշվի առնվեն փոքր֊ինչ սառնասրտորեն, միայն թե դրանք հաշվի առնետ դավաճանական վարքի պիտակավորումը չստանա), ապա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը կարող է նպաստել նաեւ Կասպից ծովի նավթային ռեսուրսների համար Հայաստանը տարանցիկ ուղի դարձնելուն։ Շատ «հայամետ» երկրներ, որոնք հայերին խրախուսում են հետեւել իրենց հակաթուրք բնազդներին, միմյանց հետ մրցում են՝ նավթատարն իրենց տարածքով անցկացնելու համար։ Նրանց համար խնդիրն այն չէ, որ Ադրբեջանին խանգարեն զարգացնել իր ռեսուրսներն ու հարստանալ, այլ խնդիրն այդ հարստությունից բաժին ստանալն է։ Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաս–
10 Պետականության մարտահրավերը
տանի ու Ադրբեջանի միջեւ կնճռոտ հարաբերություններր դժվարացնում են Հայաստանի համար նավթամադների համակարգին մաս կազմելը ե առհասարակ նավթամուղի անցկացումը Հարավային Կովկասով։
Ցեղասպանության ճանաչման հարցի հանդեպ գոյություն ունի երկու մոտեցում։ Մի մոտեցմամբ ակնկալվում է պատմական իրադարձության ճանաչումը՝ իբրեւ բարոյական պարտականության դրսեւորում, իբրեւ պատմական արդարության խնդիր, իբրեւ անհրաժեշտություն՝ ապաքինման համար։ Մյուս մոտեցումր, որ սովորաբար առաջարկվում է քաղաքական կուսակցությունների կողմից, Ցեղասպանության ճանաչումը դիտում է իբրեւ փոխհատուցման, ներառյալ Թուրքիայի կողմից տարածքային վախհատուցման հասնելու ուղղությամբ աոաջին քայլ։ Ակնհայտ է, որ եթե ճանաչման հետեւանքը լինելու է տարածքի կորուստ կամ նույնիսկ տարածքային հատուցման հարցի արծարծում, Թուրքիան բոլոր պատճառներն ունի շարունակելու ժխտման իր քաղաքականությունը եւ՝ այդ անելու բուռն կերպով, ինչպես արել է անցյալում։ Այս սցենարով, ծրագրի երկրորդ մասն ապահովում է, որ առաջինր երբեք չկայանա։
Բացի այդ, ճանաչման հասնելու ռազմավարությունը սեւեռվել է միջազգային հանրությանը (սովորաբար տարբեր երկրների օրենսդիրներին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին եւ ոչ֊կառավարական կազմակերպություններին) համոզելու վրա։ Տրամաբանությունն այն է, որ, համոզվելուն պես, միջազգային հանրությունը Թուրքիային կստիպի ճանաչել Ցեղասպանությունը։ Այս տրամաբանությունն ունի չորս պրոբլեմ։ Առաջին, պատմության վատ իմացությունը չէ, որ ուշացրել է ճանաչումը։ Երկրորդ, խնդիրն այնքան կարեւոր չէ միջազգային հանրության որեւէ անդամի համար, որպեսզի ճնշի Թուրքիային այլ կերպ, քան թե իրեն հարմար ձեւով։ Երրորդ, միջազգային հանբությանր համապատասխան ռեսուրսներ չունի՝ Թուրքիային նման բաներ պարտադրելու համար։ Չորրորդ, Թուրքիան հաջողությամբ դիմակայել է միջազգային հանրության ճնշմանը շատ ավելի անմիջական ու հրատապ հարցերում։ Արտաքին ճնշման հանդեպ նրա հակազդեցությունր սովորաբար խիստ կոպիտ է։
Ցեղասպանության ճանաչման հետապնդումը, իր ողջ կրքի ու նվիրման դիմաց, սոսկ սահմանափակ հաջողություններ է ունեցել
146
միջազգային ասպարեզում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, վերջին տասնամյակներում Ցեղասպանության ժխտման նրա քաղաքականությունն է՛լ ավելի է պաշտոնականացվել եւ խոր արմատներ ձգել։
Եթե Ցեղասպանության ճանաչման նպատակը Թուրքիայի կողմից ճանաչման հասնելն է՝ իբրեւ բարոյական ու պատմական արդարության խնդիր, ապա կլպողի է մտածել դրա ռազմավարության մասին։ Եթե Թուրքիայի կողմից ճանաչման նպատակը դրանից այն կողմ անցնող մի այլ նպատակ է, ապա ճանաչման չհասնելու հեռանկարը պետք է դիտվի իբրեւ մանր ձախողում, քանի դեռ հետապնդվում է «այլ նպատակը»։ Հարկավոր է գիտակցել, որ այդ «այլ նպատակները», արդարացի կերպով, թե ոչ՝ վերացնում կամ նվազեցնում են Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականությունը վախելու հնարավորությունը, ինչպես նաեւ փաստարկի վարկն են նսեմացնում միջազգային հանրության աչքին։
Որքան էլ տարօրինակ ու պարադոքսալ հնչի, Լ․ Տեբ֊Պետբոսյա– նի վարչակազմի վերջին հինգ տարում, երբ Թուրքիայի հետ կառուցողական երկխոսություն էր սկսվել, Ցեղասպանության ճանաչման հարցում շատ ավելի առաջընթաց եղավ, քան հակաթուրքական կամպանիայի վերջին երեք տասնամյակում։ Այս առումով աչքի են դարնում հատկապես երկու հրապարակային իրադարձություն։ Առաջինը Երեւանում 1995 թ․–ին Ցեղասպանության 80֊բդ տարելիցին նվիրված պետականորեն կազմակերպված միջազգային գիտաժատ– վին թուրք սոցիոլոգի մասնակցությանն էր եւ 1915֊ի իրադարձությունները նրա կողմից հստակորեն իբրեւ ցեղասպանություն բնորոշելը։ Երկրորդ իրադարձաթյունր Մտամբուլի մերձակա էսենյուրտ քաղաքի քաղաքապետի այցն էր Երեւան եւ Եղեռնի հուշահամալիբ։ Ուղղա– վւառռւթյան սոսկ միամիտ պահապանները կարող են կարծել, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել առանց Թուրքիայի կառավարության համաձայնության։
Ապշեցուցիչ կերպով, այս իրադարձություններից ոչ մեկը բավարար ուշադրության չարժանացավ հայկական աատվամիջոցների կամ մարդկանց, կուսակցությունների ու գիտնականների կողմից, որոնք պնդում են, թե Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց օրակարգի առաջնակարգ խնդիրն է։ Կուսակցությունների մեջ եղան այնպիսիք, որոնք 1995֊ին, ԱՄՆ Նախագահ ԲիլՔփնթոնի երկլարդ ընտրարշավի ժամանակ, կրկին պաշտպանեցին նրա թեկնածությու–
147
նը, թեեւ նա ետ էր կանգնել Ցեղասպանությունը ճանաչելու մասին 1991֊ին իր աոաջին ընտրարշավի ընթացքում տված խոստումից։ Եվ սա առաջին դեպքը չէր, որ Ցեղասպանության ճանաչումը հաբւսբե– րականացվում է ճշմարիտ հավատքի պահապանների կողմից։ Նրանք իրենց բացահայտորեն իրավունք են վերապահում որոշելու, թե երբ եւ որտեղ շեղվել ուղղափառությունից։ Հայաստանի ազգընտիր Նախագահը մեղադրվում էր դրանից անհամեմատ ավելի վտքբ բաների համար։
Ցեղասպանության ճանաչումը փոփոխություններից մեկն էր, որ նախագահ Ռ․ Քոչարյանը ներկայացրեց Թուրքիայի հետ իր քննարկումների օրակարգում։ Այս փոփոխության պատճառները կարող էին լինել Հայաստանը Սփյուռքի կարիքների նկատմամբ ավելի զգայուն դարձնելու, իսկ Սփյուռքը՝ Հայաստանին ավելի սատարող դարձնելու զույգ նկատառումները։ Սեկ այլ դրդապատճառ էլ կարող էր եղած լինել Ցեղասպանությունն իբրեւ Թուրքիայի դեմ հակազենք գործածելու նկատառումը՝ այն հույսով, որ հարցր արծաբծելը կարող է չափավորել Ղարաբադյան հակամարտության մեջ Թուրքիայի կողմից Ադրբեջանին օժանդակումր։ Դրանով հանդերձ, Ռ․ Քոչաո– յանի վարչակազմը Ցեղասպանության ճանաչումը չի դարձրել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման։ Հայաստանը շարունակում է կողմ լինել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Ասել թե քաղաքականության այս փոփոխությունը մեզ մոտեցրեց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը՝ կասկածելի է։ Թե վտվաիաւթյունը որեւէ այլ նպատակի հասել է՝ մնում է սպասել– տեսնել։ Ռ․ Քոչաբյանի առաջնահերթ խնդիրը հստակ է՝ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Սփյուռքը նրա այս նպատակի կարեւոր մի օղակն է, իսկ Ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը կարեւոր զիջոլմ է Սփյուռքին։ Թուրքիայի հետ սահմանների բացումը նույնպես անհրաժեշտ է՝ միեւնույն նպատակի համար։ Այդ պատճառով էլ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման չդարձվեց։ ժամանակը ցույց կտա, թե նման էկլեկտիկ քաղաքականությունը որեւէ արդյունքի հանգեցրե՞լ է, թե՞ ոչ, կամ կհանգեցնի, թե ոչ։
==ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՆՐԱ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ==
Կատարելով քաղաքական զինսւնոցի հաշվառում՝ մեր թե՛ բարեկամները եւ թե՛ թշնամիները Սփյուռքը համարում են մի առավելություն, որ ունի հայկական կողմը, եւ որից զուրկ է ադրբեջանական կողմը։ Ղարաբաղի ու Հայաստանի ղեկավարների մտածողության մեջ, միասնությանը զուգահեռ, Սփյուռքն ունի նաեւ ռազմավարական արժեք։ Քաղաքական որոշ կուսակցությունների ծրագրերում Սփյուռքին նշանակալի դեր է հատկացվում։
Երբ Սփյուռքի կուսակցությունները ներգրավվեցին Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքականության մեջ, գիտակցաբար թե ոչ՝ իրենց վերագրեցին Սփյուռքի կողմից Հայաստանին ու Ղարաբաղին ցուցաբերելիք օժանդակության երաշխավորի դեր։ Որոշ դեպքերում նրանք քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին Հայաստանի իշխանությունների փոխարեն, որոնք նրանցից տնտեսական եւ քաղաքական օժանդակություն էին ակնկալում։
ՍՓՅՈՒՌՔԸ ՍԻՆՉԵՎ 1988֊Ը
Ամեն բանից առաջ, պետք է ընդունել, որ Սփյուռք տերմինն ի սկզբանե բացասական բնորոշում է։ Այն մատնանշում է մարդկանց խումբ, որոնք այնտեղ չեն գտնվում, որտեղ մի ժամանակ եղել են եւ որտեղ, այսպես ասած, պետք է որ լինեն՝ առնվազն եթե ազգ– պետություն կառույցն ընդունվում է իբրեւ նորմ։
Հայ Սփյուռքը աշխարհի ամենակենսունակ եւ, ըստ որոշ կարծիքների, ամենակազմակեբպված սփյոտքներից է։ Նա հարմարվել է տարբեր ժամանակների եւ մշակութային տարբեր տարածքների, մեր– ժել է մահանալ՝ չնայած կանխատեսումներին, կառույցներ ու կազմակերպություններ է ստեղծել՝ իր կարիքները հոգալու համար։
149
Կենսունակության բացատրությանը մասամբ այն է, որ հայերն ի– րենց հայրենիքը սկսել են թողնել դարեր առաջ եւ շարունակել են մինչեւ մեր օրերբ՝ թեեւ տարբեր չափերով եւ տարբեր պատճառներով։
Մյուս պատճառն այն է, որ, բախվելով Ցեղասպանության իբա– կանությանր, Սփյուռքի կորովը դարձավ հայության կողմից 1915֊ի իր մահվան դատապարտումը մերժելու հաստատուն միջոց։ Դա մոռացության մատնվելու մերժումն է, մոռացման դեմ ազդակոչը։
Թեեւ Հայկական Սփյոտքր նախորդել է Ցեղասպանությանը, այն ապաքինվել է տեղահանումների նվաստացումից, նվաստացում, որը հատկանշական էր 1915 թ․–ից հետո ժողովրդի սփռված մնացորդների համար։ Գաղթականները հասնում էին այնպիսի երկրներ, որոնց լեզուն չգիտեին, որոնց մշակույթն իրենց խորթ էր, եւ որոնց բնակիչները, թեեւ հյուրընկալ, սակայն նորեկների հանդեպ տածում էին համընդհանուր կանխակալ վերաբերմունք։ Ֆրանսիայում նրանք «կեղտոտ հայեր» էին, ԱՄՆ֊ում՝ «քաղցած հայեր», Հարավային Ամերի– կայում՝ «թուրք», արաբական որոշ երկրներում՝ «հայի կտոր»։ Երեք սերնդի ծանր աշխատանք, հարյուր հազարավոր անհատների նվիրում, տնտեսական ինտեգրացիա եւ համայնքի դանդաղ վերակառուցում հարկ եղավ ներդնել՝ հաղթահարելու համար հոգեբանական վնասը։
Որքան էլդրսից դիտողին տարօրինակ թվա, համայնքային կազմակերպությունների անդադար ժողովներին ու ամենաանկարեւոր հարցերի անվերջ քննարկումներին մասնակցելը գաղթականների համար ինքնահաստատման ակտ էր, համայնքի զգացում ստեղծելու, միասին լինելու եւ խմբի համար որոշումներ կայացնելու ակտ, նույնիսկ եթե այդ գաղթականները դժվարություն ունեին հասկանալու պատմական մեծ իրադարձություններր, որոնք այդքան խոր ազդեցություն էին թալել նրանց վրա։ Լսելով այնպիսի բառապաշարով կառուցված ճառեր, որ դժվար էր ըմբռնել, եւ քրիստոնեության մասին քարոզներ, որ այլեւս չէին հասկանում՝ վերապրածները օր օրի, մեկ առ մեկ կյանքի վերադարձան, հարմարվեցին նոր միջավայրին եւ սովորեցին ապրել՝ հաշտվելով իրենց սիրեցյալների մահվան զարհուրելի հիշողությունների հետ։ Ներկայումս հայ ժողովուրդը հիմնականում հաղթահարել է այդ ամենը եւ իրավունք ունի իր վեբածննդով հպարտ լինելու։
Սակայն կարո ղ ենք խոսել մեկ Սփյուռքի մասին, եւ Սփյոտքը կարո՞ղ է իրականացնել այն դերը, որ ոմանք վերագրում են նրան, իսկ ուրիշներ՝ պահանջում նրանից։
150
Նշանակություն ունեցող տարբերություններ
Սփյուռքում բնակվող հայերի թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Հավանական թիվբ տատանվում է չորսից հինգ միլիոնի միջեւ, թեեւ կան պնդողներ, որ այդ թիվը հասնում է ութ միլիոնի։
Համայնքներն իրենց մեծությամբ միմյանցից խիստ տարբերվում են եւ ցրված են բոլոր մայրցամաքներով մեկ՝ հիմնականում կենտրոնացած լինելով Ռուսաստանում (մոտ մեկ միլիոն հայ), Ամերիկայի Սխսցյալ Նահանգներում (մեկ միլիոնի շուրջ), Վրաստանամ (մոտ 450․000), Մերձավոր Արեւեաում (գրեթե 400․000), Ֆրանսիայում (շուրջ 350․000) եւ Հարավային Ամեբիկայում (ավելի քան 100․000)՝ հիմնականում Արգենտինայում։
Համայնքները միմյանցից տարբերվում են նաեւ իրենց ծագումով ու պատմությամբ։ Որոշ համայնքների, ինչպես, օրինակ, Հյուսիսային Իրանի եւ Անատոփայի համայնքների ծագումը ձգվում է մինչեւ հայ ժողովրդի ձեւավորման շրջանը։ Շատերն առաջացել են մինչեւ Ցեղասպանությունը, սակայն համալրվել են դրանից հետո։ Ուրիշներ, ինչպես Մոնրեափ, Սիդնեյի եւՄեաարնի համայնքները, գոյացել են միայն 1950֊ականներին։ Նրանք ներկայացնում են ձուլման եւ մշակութային հարմարեցման տարբեր փուլեր։ Հետեւաբար, համայնքները կազմակերպված կյանքի տարբեր աստիճաններ ու որակներ ունեն։
Համայնքները տարբերվում են նաեւ հյուրրնկալ երկրներում ունեցած իրավական կարգավիճակով։ Թուրքիայում եւ մերձավոբաբեւել– յան այլ երկրներում, որոնք Օսմանյան Կայսրության ժառանգոոդ– պետություններ են, պետությունը տափս է հայի ու հայկականի իրավական սահմանումը, եւ, ըստ օրենքի, համայնքներն ունեն իրավական դիրք եւ որոշ արտոնություններ ու արգելքներ։ Արեւմտյան հասարակություններում պետության հետ հարաբերակցությունը սահմանվում է անհատ քաղաքացու հայեցակարգով։
Բացի այդ, բազմաթիվ հայեր, որոնք փաստորեն սփյուռքահայ են, իրենց այդպիսին չեն համարում։ Հատկապես Մոսկվայի, ինչպես նաեւ նախկին խորհրդային տարածքի այլ վայրերի հայերը, դժվարանում են իրենց սփյուռքահայ համարել։ Գոյություն ուներ ընդհանուր մի հայրենիք՝ Խորհրդային Միությունը, որի բնակիչներն էին ի– րենք, եւ որի մայրաքաղաքն էր Մոսկվան։ Ինչպե՞ս իրենք կարող են
151
սփյուռքահայ լինել։ Թիֆլիսն ու Մտամբուա ծնունդ են տվել ժամանակակից հայ մշակույթին եւ հայկական շատ կառույցների։ Ջա– վախքի հայերը Հայաստանին չափազանց մոտ են՝ իրենց սփյուռքահայ զգալու համար։ Լրիվ վերջերս Հայաստանից ու Ադրբեջանից ԱՄՆ ժամանածները նույնպես դժվարություն ունեն իրենց սփյուռքահայ բնորոշելու։ Լինելով ֆիզիկապես հեռվում՝ նրանք դեռեւս իրականում չեն հեռացել Հայաստանից կամ Ադրբեջանից։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ձուլվել են, իրենց ազգային ծագման մասին տարտամ հիշողություններով կամ նույնիսկ առանց դրանց, վաղուց ի վեր սփյուռքահայ լինելը կորցրել է իր իմաստր։
Հայկական Սփյուռքը եղել է ինքն իր մեջ հարափոփոխ մի երեւույթ։ Տեղավորվելով նախ Մերձավոր Արեւելքում ու Արեւելյան Եվրոպայում, Ցեղասպանության շատ վերապրածներ կամ հյուրրն– կալ երկրռւմ ծնված նրանց զավակները իրենց կյանքը այնուհետեւ շարունակեցին այլ եբկրնեբում՝ մեծ մասամբ ԱՄՆ֊ում, Կանադա– յում, Ավստրալիայում ու Եվրոպայում։ Վերաբնակների տարբեր ա– լիքների միջեւ հարաբերություններում միասնականություն չի դրսեւորվել։ Ենթախմբեոի միջեւ հարաբերություններին ավելի բնորոշ են հակասությունները, փոխադարձ անվստահությունը, միմյանց չսիրելն ու կանխակալությունը։ Եվ կազմակերպական կառույցները հաճախ արտացոլում են հենց այդ ստորաբաժանումները։
Համայնքների հաստատությունների կառուցվածքը հաջողությամբ դիմակայել է փոփոխությունները։ Որոշ կազմակերպություններ, ինչպես հայրենակցական միությունները, որոնք պահպանել են Արեւմտյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների հիշատակը, անհետանալու եզրին են։ Շատ քիչ նոր կազմակերպությունների է հաջողվել բավականաչափ հետեւորդներ ներգրավել եւ նրանց պահել այնքան ժամանակ, որ կարողանաս՛ արմատ ձգել։ Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակը (Ճ․ՏՃԼՃ)՝ քչերից մեկը, որ քաղաքական օրակարգի էր հավակնում, կարողացավ գոյատեւել մեկ տասնամյակ։ Բացի մի քանի մասնագիտական խմբավորումներից, Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) միակն է, որին հաջողվեց հաղթահարել Մփյոտքում նոր ազգային կազմակերպություն ստեղծելու խոչընդոտները։ Մակայն նույնիսկ նա չկարողացավ ծավալվել Կանադայում ու Եվրոպայում։
Մփյուռքի պատմությունն, այնուամենայնիվ, գրանցել է մի շարք փոփոխություններ։ Մփյոտքահայ կյանքի կենտրոններ հանդիսա–
152
ցող քաղաքներ են առաջացել ու անհետացել՝ բազմաթիվ անգամներ։ Ցեղասպանությունից հետո Փարիզն ու Բոստոնը վախարինեցին Թիֆլիսին ու Պոլսլին մինչեւ 1950֊ական թվականները, երբ Կահիրեն, Հալեպր եւ ապա Բեյրութր ստանձնեցին առաջնությունր։ Ոմանք գտնում են, որ 1990֊ականնեբից բացարձակ թվային գերազանցությամբ եւ համայնքի գործունեության ինտենսիվությամբ Լոս Անջելեսը պետք է համարվի Հայ Ափյոտքի կենտրոն։
Այս փոփոխությանր չազդանշեց ամերիկահայության գերակայություն։ Հաստատությունների մեծ մասը, Հյուսիսային Ամերիկայում թե Եվրոպայում, մինչեւ այժմ ղեկավարվում է սիրիացի ու փբւսնանցի հայերի կողմից։ Սա բավական կարեւոր հանգամանք է՝ Մփյուռքի քաղաքական եւ մշակութային ծրագրի բովանդակությունն ու ձեւր հասկանալու առումով։ Հիշողության մեջ հայրենիքի գաղափարի նահանջին զուգընթաց, յուրաքանչյուր սերունդ որոնել է, թե ի՛նչ պետք է պահպանել անցյալից: Եվ քանի որ երբեւէ գոյություն չի ունեցել եւ չի կարող ունենալ իդեալական կամ զուտ հայկական մշակույթ, 1950֊ա– կաններից սկսած մերձավորարեւել)ան, գնալով ավելի ու ավելի հալե– պա֊բեյբության մոդելն սկսեց առաջ քաշվել իբրեւ իդեալական՝ աշխարհի այդ կողմի մարդկանց դարձնելով աշխարհասփյուռ համայնքների ղեկավարության համար բնական վերնախավ։ Որպես դրա արդյունք, համայնքներում ձեւավորվեց համապատասխան հիերարխիա։ Եթե սիրիա֊լիբանանյան համայնքներր բազմած են հիերարխիկ սանդուղքի վերեւում, ապա թուրքահայերը եւ հայաստանցի հայերր գտնվում են ցածում։
Այն երկբներում, որտեղ համայնքներին ձուլումն ավելի շատ է սպաոնում, ինչը հաճախ բնորոշվում է հայոց լեզվի գործածության կոբսաով, ինքնապահպանոա՜ը հաճախ հավասարեցված է պահպանողական սոցիալական արժեքներին։ Մրա հետեւանքով, ազատամիտ տարբերր հաճախ դուրս են մնում համայնքային հաստատություններից։
Արդյունքր եղել է մի տեսակ ոպղափառություն՝ երբեմն անհանդուրժողական, իսկ հաճախ՝ բացառող։ Այդ ուղղափառության հա– վատո հանգանակր հայտնի է հավատքի պահապաններին։ Համայնքներն ունեն կենտրոնախույս բնույթ, համայնքի այն անդամները, որոնք համակարծիք չեն հաստատությունների քաղաքականությանն ու սոցիալական արժեքներին, կարող են հեռանալ եւ վերջ տալ իրենց ակտիվ մասնակցությանը։ Երբ տարակարծությունը տեղի է
153
ունենում Հայաստանի պետության մեջ, մարդը շարունակում է մնալ հայ ե երկրի քաղաքացի։ Սվւյոտքահայ շատ համայնքներում նման անհատներն անհետանում֊տարրալուծվում են հյուրընկալ երկրի քաղաքացիների մեջ՝ սվւյոտքահայության ղեկավարներին թալնելով առանց ընդդիմության։ Ոմանք սկսում են հարել ու ակտիվանալ նվազ պահանջկոտ համայնքային կազմակերպություններում։ Քչերն են, որ վարձում են հիմնադրել այլընտրանքային կազմակերպություններ, իսկ է՛լ ավելի քչերն են, որ այդ գործում հաջողության են հասնում։
Սփյուռքի օրակարգը նույնպես փովտխության է ենթարկվել։ Անմիջապես ետցեղասպանության եւ ետիտրհրդային մթնոլորտում Սփյուռքն զբաղված էր իր վերքերի ամոքմամբ։ Վերապրածները մեծ մասամբ նոր տներ էին կառուցում, ապրելու իմաստ էին ստեղծում, լծվել էին դպրոցներ, եկեղեցիներ ու կենտրոններ հիմնելու գործին եւ նոր գաղթականներին օգնություն էին ցուցաբերում։ Նրանք պետք է նաեւ պատասխանեին այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ինչպե՞ս կորան Արեւմտյան Հայաստանն ու անկախությունը, ո՞վ էր պատասխանատու այդ կորուստների համար, ի՞նչ մտածել Խորհրդային Հայաստանի մասին։ Այս ամենր բավական ծանր օրակարգ էր որեւէ հավաքականության համար, եւ Ցեղասպանությանր հաջորդած առաջին տասնամյակներին այն կլանում էր ողջ քաղաքական բանավեճը։ Քաղաքական բանավեճը 1950֊ականներին այլավտխվեց–վերածվեց Սառը պատերազմի տերմինաբանության։ Կարծես թե իրենց սեվւա– կան պատերազմները բավական չէին՝ հայ քաղաքական կուսակցությունները ուրիշների հակամարտությունը դարձրեցին իրենց սեփականը։ Լիբանանում 1958֊ի կարճատեւ քաղաքացիական պատերազմի ընթացքում հայ քաղաքական կուսակցությունները տարբեր կողմեր գրավեցին, տեղական հակադրությանը վերածեցին ներքին հակամարտության, որ ինքնին Սառը պատերազմի դիրքորոշումների անդրադարձն էր, եւ սպանություններ գործեցին միմյանց անդամների դեմ։
Երբ պարզ դարձավ, որ ոչ Արեւմտյան Հայաստանը, ոչ անկախությունը ետ չեն գափս, Սփյուռքը կլանվեց, այսպես կոչված, «սպիտակ ջարդի» ՝ ձուլման վտանգով, որի ամենաակնառու վկայությունը Արեւմտյան երկրնեբում նոր սերնդի կողմից հայերենբ սահուն գործածելու սահմանափակ կարողությունն էր։ Հայերենի եւ հայոց պատմության մի քանի տարրական փաստի իմացությունը դարձավ համայնքի ղեկավար դաոնալու արտոնագիր։
154
Սփյոտք֊Հայաստան հարաբերությունների ըմբռնման տեսակետից հավասարապես կարեւոր է հայրենիքի փոփոխվող իմաստի ըմբռնումը։ Արեւմտյան Հայաստանի կոտորածներից ու Ցեղասպանությունից վակվածների ե նրանց զավակներից շատերի համար հայրենիքը Խաբբերդն էր, էբզրումը կամ Վանը։ Երեւանը չէր կարող այդ տեղը գրավել։ Կիլիկիայից գաղթածների մեծ մասի համար հայրենիքն իրենց քաղաքներն էին՝ Ադանան, Մարաշը եւ այլն։ Քչերն էին, որ Առաջին Հանրապետության մասին մտածում էին իբրեւ հայրենիքի կամ այդպիսին պատկերացնում էին ներկա Հայաստանր, որի ժողովուրդը խոսում էր տարբեր լեզվով, գործածում էր այլ ուղղագրություն՝ չասելով բարքերի տարբերության մասիս․
Սա մասնավորապես բնական էր ամերիկահայ համայնքի դեպքում, որի կազմավոբումր նախորդել է Ցեղասպանությանը՝ Արեւմտյան Հայաստանից իր հազարավոր աշխատավորներով, ո– րոնք հույս ունեին մի օր հետ գնալ։ Դժվար է մտածել, թե ի՛նչ էր մնացել Հայաստանից իբրեւ «հայրենիք», հատկապես ՀՅԴ֊ի համակիրների համար, երբ Երեւանր մայրաքաղաքն էր խորհրդային մի պետության, որր 1920֊ին փոխարինել էր անկախ Հայաստանին։
Խորհրդային Հայաստանն իբրեւ «հայրենիք» ընդունելը կատարվեց երկու գաղափարի միջնորդությամբ։ Աոաջին՝ Հայաստանը վերացարկվեց ու իդեալականացվեց։ Այն վերածվեց գաղափարի ու թանգարանի։ Երկրորդ՝ 30․000 քառ․ կմ տարածությանը համարվեց սոսկ ժամանակավոր պետություն, ինչ֊որ մի օր, ինչ֊որ ձեւով մյուս Հայաստանը վերականգնվելու էր։
Կա նաեւ տնտեսական կողմը։ ժամանակի ընթացքում սփյուռքա– հայերը բարելավեցին նաեւ իրենց տնտեսական վիճակր․ թեեւ զանազան երկրներում դեռեւս կան աղքատության մեջ ապրողներ, սփյոտ– քահայերր մեծ մասամբ տնտեսական լավ կացության մեջ են։ Ավե– փն՝ հայերը դրամ են տափս իրենց համայնքային կազմակերպություններին։ Հայկական համայնքներում գոյություն ունի հարստություն։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել հայկական հարստությունն ու հայերի հաբսսաւթյունը։ Հայերը կարող են տնտեսապես լավ վիճակում լինել, սակայն շատ քիչ հայկական հաստատություններ են լավ վիճակում, եւ քչերն ունեն գոբծառելու անհրաժեշտ հիմնադրամներ։
Պատմականորեն է այդպես եղել, մեծահարուստ հայերը բավականաչափ գումար են հատկացրել՝ պահպանելու համար կազմակեր–
155
պաթյանները, սակայն քչերն են կազմակերպություններն այնպես ապահովել, որ դրանք կարողանան անկախ գոյատեւել։ Թերեւս այդպես էլ պետք է լինի։ Սակայն մարդիկ, որոնք այս տարբերությունը չեն հասկանում, Հայաստանին սատարելու մասին այդ կազմակերպությունների հայտարարությունները կարող են րնկալել այն դոլարների տեսքով, որոնք այդ կազմակեբպություններբ պարզապես չունեն։
Սփյոտքյան մեծ կազմակերպությունների բյուջեներն աճել են հազարավոր դոլաբներից մինչեւ մխիոնավորների։ Սակայն դարձյալ, բացի մի քանի կազմակերպությունից, որոնք ունեն մի քանի միփո– նից, ինչպես Հայ օգնության միությունը (ՀՕՍ), մինչեւ մոտ հարյուր միլիոն ունեցող Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՍ)՝ մնացածի եկամտի մեծ մասը հավաքվում է ամենամյա միջոցառումներով։ Դրամահավաքը հիմնականում հաջող է ընթանում, եթե կազմակերպվում է հասաւկ ծրագրերի, սովորաբար՝ շենքերի կառուցման համար։
Բարերարների կողմից կազմակերպված հիմնադրամները, ինչ– պիսին են Լիսաբոնամ Գալուստ Գուլբենկյանի, Դեթբոյթում՝ Ալեքս Մանուկյանի, Կալիֆորնիայում՝ Քըրք Քըբքորյանի հիմնադրամները, հիմնականում հատկացվում են հայկական կյանքին, սակայն մասնավոր են եւ ոչ թե համայնքային։ Սրանք հիմնադրամներ են, որոնք օժանդակում են նաեւ հյուրընկալ երկրների բարեգործական ծրագրերին եւ նրանց մշակույթին։
Գերկամբջող եւ․ վեոպետակաս կառույցներ
Սփյուռքի խորացող մասնատման դեմ կանգնել են մի շարք կազմակերպություններ, որոնք տարածվել են հյուրընկալ երկրների սահմաններից դուրս, երբ վերջիններս գնալով ավեփ էին սահմանում գաղթականի ներքին աշխարհն ու արտաքին միջավայրբ։
Դրանցից ամենաբնդգբկունն էբ Հայ առաքելական եկեղեցին՝ հիմնադրված այն ժամանակներում, երբ Հայաստանր դեռ թագավորներ ուներ։ Երբ արքաների շարքը վերջացավ, հայոց կյանքում ե– կեղեցին հետզհետե ավելի ու ավեփ շատ հանրային ու քաղաքական հաստատությունների գործառույթներ ստանձնեց, հավանաբար ո– ոովհետեւ նվաճող տերությունները նրան նաեւ հատկացնում էին այդ գործառույթները։
156
Օսմանյան Կայսրությունում ոչ֊մահմեդականները պետության մաս էին կազմում «միըեթների» կամ կրոնական համայնքների միջոցով։ Պետական օրենքով ու քաղաքականությամբ Եկեղեցին դարձավ այն հաստատությունը, որի միջոցով պետությունը հայերի հետ վարվում էր իբրեւ հայերի։ Օրենքի կողմից ընդունված փնելու հանգամանքը միլլեթի համար ապահովում էբ պաշտոնական պաշտպանություն եւ նրան ներկայացնում սահմանափակումներ։ Եկեղեցին միջնորդն էր պետության եւ համայնքի, նվաճողի եւ նվաճվածի միջեւ։ Այն ուներ քաղաքական պարտավոբություններ՝ ունենալով ծայրաստիճան սահմանափակ քաղաքական իրավունքներ։ 1860֊ականնե– րին Մկրտիչ պատրիարք Խբիմյանի կողմից այդ իրավունքներն լսվելուց նելու եւ Ստամբուլում միըեթը ներկայացնող Ազգային ժողովը Օսմանյան Կայսրության հայության մեծամասնության շահերը ներկայացնող մարմնի վերածելու զգույշ փորձը հեշտությամբ կասեցվեց սոււթանի եւ հենց Սաամբափ հայ երեւեփնեբի կողմից։ Եկեղեցու այդ ձախողումը եղավ հեղափոխական քաղաքական կուսակցությունների առաջացման հիմնական պատճառը։
Հայրենիքի արեւելյան կողմում ռուսները, ապա՝ խորհրդային իշխանությունները Եկեղեցին նույն արդյանավեւաոթյամբ էին օգտագործում՝ իբրեւ վերահսկման ու զսպման անուղղակի միջոց։ Երկու դեպքում էլ Եկեղեցին՝ հայկական կյանքում ամենից ավեփ երկար գոյատեւած հաստատությունը, վերածվեց այնպիսի մի որակի, որով ընդհանուր աոմամբ բացառվում էր պետության դեմ այն օգտագործելու հնարավորությունը։
Ցեղասպանությունից ի վեր Եկեղեցին շարունակել է փնել միջհա– մայնքային եւ վերպետական կազմակերպության, ինչպես նաեւ ինքնության միջոց։ Ավեփն, այն նաեւ ստանձնելէ ավանդույթների եւ ազգային ինքնության պահպանողի դերը՝ գրեթե հրաժարվելով հոգեւոր ա բարոյական առաջնորդի իր սկզբնական դերից։ Սփյուռքում Եկեղեցին շահագործվեց եւ վերահսկվեց հակադիր քաղաքական կուսակցությունների, այդ թվում եւ Սառր պատերազմի ընթացքում հակադիր դիրքեր գրաված կուսակցությունների կողմից։
Պատմության ընթացքում Եկեղեցին որքան ավեփ է «ազգային» բնույթ ստացել եւ ստանձնել ոչ֊հոգեւոը ու ոչ֊կբոնական գործառույթներ, այնքան ավեփ է կարիք ունեցել հարմարվելու եւ համաձայնեցվելու քաղաքական կառույցների հետ՝ փնեն դրանք հայկական թե օ– տար կառույցներ։
157
Հայ կաթոլիկ եկեղեցին ու հայ բողոքական եկեղեցին հիմնականում դուրս են մնացել հայ ներքին կյանքի պայքարներից, բացի տասնիններորդ դարակեսից, երբ Օսմանյան Կայսրության կառավա– րությունր որոշեց նրանց ճանաչել իբրեւ աոանձին միլլեթներ։ Ինչեւէ, այդ մեկոաիությունր չի նշանակում, թե դրանց ղեկավարներն ու անդամները համակրանքներ չեն ունեցել կամ չեն կիսել ազգի մնացած մասի ճակատագիրը եւ կամ մշակութային ու կրթական կյանքում չեն ունեցել իրենց ներդրումը։
Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք էին ՀԲԸՄ֊ր եւ ՀՕՄ֊ր, Սփյուռքում օգտակար գործ են կատարել՝ պետական սահմաններից դուրս ընդհանուր կապերի զարգացման առումով։ Առնչակից լինելով հանդերձ քաղաքական կուսակցություններին՝ այս կազմակերպությունները ազգի անդամներին ի մի գալու եւ միաժամանակ նվազ բախտավորներին օգնելու հնարավորություն են ընձեոել։
Որոշ կազմակերպություններ, ինչպես Թեքեյան մշակութային միությունր եւ Համազգային մշակութային միությունը, որոնք իբրեւ քաղաքական կուսակցությունների մշակութային ճյուղեր հիմնադրվել են Միջին Արեւելքում եւ ծառայել են խիստ օգտակար նպատակի, չեն կարողացել նույնքան արդյունավետ լինել ԱՄՆ֊ում, Ֆրանսիայում եւ Կանադայամ։ Միջին Արեւեաամ այս միություններր հայ մշակույթը ներկայացնող եւ արվեստներն ու կրթությունր խրախուսող հզոր միջոց էին, նրանք նաեւ պատուհան էին իրենց եբկբների եւ աշխարհի մշակույթների համար։
■Քաղաքական կուսակցությունները սփյուռքյան միջավայրում
Հայերի դժվարին կացության մի զարմանայի երեւույթ է այն հան– գամանքր, որ իրենց «քաղաքական կուսակցություններ» կոչող կազմակերպությունները գոբծառում են Սփյուռքում։ Սա սովորական երեւույթ չէ արիշ սփյուռքներում։
Երեք կոաակցություններր՝ Հայ հեղափոխական դաշնակցաթյու– նր, Ռամկավար ազատական կուսակցությունր եւ Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցությունը հիմնադրվել են պաշտպանելու համար հայության շահերը կամ ներկայացնելու հայությունը Օսմանյան Կայսրությունում։ Ցեղասպանությունը վերջ տվեց Թուրքիայամ
158
նրանց գործունեությանը, իսկ Առաջին Հանրապետության խորհրդայնացումը փակեց Հայաստանը նրանց առջեւ։ 1921֊ից հետո նրանք դարձան սփյուռքյան կուսակցություններ։ Այս կոաակցություններր հիմնականում դարձան կազմակերպություններ, որոնք օգնեցին կառուցելու համայնքային հաստատություններ եւ աշխատեցին վերահսկել դրանք։ Նրանք նաեւ, Եկեղեցու հետ միասին, համայնքր ներկայացնում էին հյուրընկալ երկրների իշխանությունների մակարդակում՝ երբեմն պետության իրավական կառույցներում, երբեմն՝ անպաշտոն կերպով։ Քաղաքական կուսակցությունների սվւյոտքայնա– ցումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ այս երկու գործառույթներն սկսեցին զբաղեցնել կազմակերպությունների անդամների ժամանակի մեծ մասր։
Կար նաեւ գործունեության երրորդ ոլորտը, որը տարտամորեն կոչվել է Հայ Դատ, Հայկական Հարց։ Հայ Դատ տերմինը առնչվում էր ամեն ինչի եւ ամեն բանի, որ վերաբերում էր հայերին՝ ինքնության ճգնաժամից սկսած մինչեւ համայնքի միասնականության հարցերր, խառն ամուսնություններից խուսափելու մեխանիզմների չգոյությունից մինչեւ համալսարաններում հայոց պատմության դասընթացներ մտցնելու հարցերը, դարավոր հակամարտություններից մինչեւ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումր եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը։
Հայ Դատի ծավալվող սահմանման խորքերում ընկած էր իդեալական հայրենիք ստեղծելու զուտ քաղաքական նպատակը։ Իր սահմանումով գրեթե ոգեղեն իմաստ ունեցող Հայ Դատն աստիճանաբար միջազգային գործերի աշխարհում վերաճեց առեղծվածային ռազմավարությամբ առասպելական պայքարի, որը քչերն էին արտոնված իմանալ, իսկ շատ ավելի քչերից էր ակնկալվում դա հասկանալ։
1970֊ականներին Ցեղասպանության ճանաչումր դարձավ Հայ Դատը հասկանալու բանափն։ Քաղաքական կուսակցությունները Ցեղասպանության ճանաչումը եւ Սեծ Հայաստանի ստեղծումը շաղկապում էին միմյանց։ Ըստ այդմ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը իրավական հիմք կհանդիսանար նրա արեւելյան նահանգների՝ Արեւմտյան Հայաստանի պահանջի համար։ Քաղաքական աջակցությունր գալու էր այն երկրներից, որոնք նույնպես կճանաչեին Ցեղասպանությունը, իսկ գործնական օժանդակությունը գալու էր Թուրքիայի ավանդական թշնամաց՝ ռուսներից ու ԽՍՀՄ֊ից,
159
որոնք կընդունեին միացյալ Հայաստանը, սակայն դեմ կլինեին ա– զատ ու անկախ Հայաստանին։
ժամանակ կար, երբ ՀՅԴ֊ն երեքն էլ ուզում էր․ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան, որոնցից ազատն ու անկախը մինչեւ 1960֊ա– կան թվականները առաջին տեղում էին։ ՀՅԴ կուսակցությունը զտնում էր, որ ազատն ու անկախը սոսկ երեւակայության արգասիք չեն, դրանք հստակ հավանականություն են։ ԽՍՀՄ֊ը շուտով կփլուզվի իր իսկ ծանրությունից ու վերիվարումներից։ Հակադաշնակցական ճամբարը չէր ցանկանում այդ սցենարին մաս կազմել՝ վախենալով բարկացնել ԽՍՀՄ֊ին, որին հանձնված էր Հայաստանր։ Երբ ՀՅԴ֊ն փոխեց իր ռազմավարությունը՝ առաջնությունը տալով «միացյսղին», եւ հակա֊ՀՅԴ֊ական կուսակցությունները մտածեցին, որ հնարավոր է այդ գաղափարն ակտիվորեն հետապնդել, համաձայնություն ձեռք բերվեց, եւ ստեղծվեց Հայ Դատի ժամանակակից սահմանումը, որին համաձայնեցին երեք ավանդական կասակցութ– յուններր։ ՀՅԴ֊ի եւ հակադաշնակցական ճամբարի (ՌԱԿ եւ ՍԴՀԿ) միջեւ գաղափարաբանական ու ծրագրային հակամարտությունն աստիճանաբար անհետացավ, թեեւ ավանդական հակադրությունը պահպանվեց։ Միաժամանակ, գործունեության այս երրորդ ոլորտը, որն արդեն տեղակայված Սփյուռքի համար մի քիչ շատ էր հեռավոր, հավասարեցվեց Ցեղասպանության ճանաչման խնդրին, հարց, որն այնքան սրբազան էր, որ ոչ մի հայ առարկություն չէր կարող ունենալ՝ առանց դժոխքում իր համար հավաստի տեղ ապահովելու։
Սակայն առանձնապես քննարկումներ չեղան խնդրի հիմքում րն– կած հետեւյալ դրույթներից որեւէ մեկի վերաբերյալ․ Թուրքիան կճանաչի՞ Ցեղասպանությունը՝ իմանալով հանդերձ, որ դրան պետք է հետեւեն տարածքային հատուցման պահանջները, Արեւմուտքի եր– կըբներն ու ՆԱՏՕ֊ն անդամներից մեկի վտարմամբ կնպաստե՞ն կամ կօժանդակե՞ն իրենց իսկ մասնատմանը՝ դրանով օգնելով այն մրցակցությանը, որի դեմ է ուղղված ՆԱՏՕ֊ն, ԽՍՀՍ֊ը հանուն Հայաստանի կվտանգի՞ համաշխարհային անվտանգության համակարգում իր դիրքերը եւ Արեւմուտքի հետ իր ստեղծած բազմաշերտ հարաբերությունները։
Որեւէ վկայություն չկար այն մասին, թե Ռուսաստանն ուզում է վտանգել Թուրքիայի հետ իր հարաբերությունները։ Բոլշեւիկյան ու քեմալական հեղափոխություններից ի վեր երկու պետություններր պատերազմի մեջ չեն ներքաշվել, առճակատումից խուսափել են ա–
160
մեն գնով։ Թուրքիան խելամտորեն չմասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Միակ միջադեպը, որը ոմանց կարող էր դրդել այլ կերպ մտածել, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, երբ Ռուսաստանը բարձրացրել էր Կարսի եւ Արդա– հանի հարցը, Թուրքիայում գտնվող երկու շրջաններ, որոնք պատմական Հայաստանի եւ, ինչն ավեփ կարեւոր է, 1918֊1920 թթ․ Աոաջին Հանրապետության մաս են կազմել։ Սակայն այդ քայլի նպատակը Թուրքիային ահ տալն էր եւ նրան դբդելը, որ դաշնակիցների կողմից պատերազմի մեջ մտնի։ Բացի այդ, վրացիները գտնում էին, որ հարցն իրենց համար է բարձրացված։ Իսկ ԽՍՀՄ֊ը երբեք Թուրքիայի կառավարությանն այդ տարածքների համար պաշտոնական պահանջ չի ներկայացրել։
Մակայն այս հարցերր միայն խճողելու էին պատկերը եւ կարող էին բացել ռազմավարական խաղի խոր1ւբդավորության քողը։ Փաստն այն է, որ բարձրագույն իդեալը նույնպես սփյոտքայնաց– վեց․ այն ընկալվեց այն ձեւով, որ պատասխաններ չէր ենթադրում, եւ սնվեց մի ընթացքով, որից արդյունքներ չէին ակնկալվում։ Կուսակցական մի ղեկավար 1987֊ին վիճում էր՝ ասելով, թե անկախ Հայաստան կարգախոսի աբժեքր կայանում է երիտասարդությանը խթանե– լու եւ ներշնչելու դրա հնարավորության մեջ։ Անկախ հայրենիքի՝ իբրեւ իդեալի, կարոտը մարդու մտածողության եւ ոգու վեհանձնության հավաստումն էր։ Այն ծրագիր չէր, որ պահանջեր հուսալի ռազմավարություն եւ արդյունքներ, մեկ բառով ասած՝ հաշվետվություն, հաշվետվություն գործողությունների, խոստումների ու իրագործումների մասին։
Զարմանալի չէ, որ սփյոտքյան քաղաքական լեզուն յուրացրել էր Եկեղեցու տերմինաբանությունը․ Խւյս, հավատ, զոհաբերում եւ կամք բառերը ելույթների եւ թերթերի խմբագրականների հիմնական բառապաշարն էին։ Միջազգային հանրությունն «անբարոյական» էր եւ դավաճան։ Հայկական հարցը վերածվեց մի տեսակ կրոնի՝ մեղքերի ու սրբերի սեփական հիերարխիայով, ուր կուսակցական ղեկավարներն ստանձնել էին միջնորդների ու մեկնիչների դերերը։
ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ն հանձնվել էին պատմությանը, նրանց գաղափարաբանական կառույցներն այդքան մշակվածության, իսկ աստվածաբանությունն՝ այդքան նրբագեղության հարկ չունեին։ ՀՅԴ֊ն էր, որ ձգտում էր բարձրագույնին եւ ամենից ավեփ ապացուցելու կարիք ուներ։ Եթե գոյության ունենար հաշվետվական ընթացակարգ,
11 Պետականության մարտահրավերը
ՀՅԴ֊ն հարկ կունենար բացատրելու երրորդ (Հայ Դատի) ոլորտում իր ձախողումը եւ հայրենիքի մյուս մասերն ազատագրելու իր ռազմավարությունը այն դեպքում, երբ յոթ տասնամյակի վերջում ինքբ նույնպես ընդունել էր անազատ ու անանկախ Խորհրդային Հայաստանը։ Բայց, մեկուսանալով քաղաքական կյանքի առօրյա պահանջներից, ՀՅԴ֊ն իր գործողություններն ու քաղաքականությունը պաբուրեց առասպելականի շղարշով, կենտրոնամերձ շրջանակներում։ Միայն բարձրագույն էշելոնի անդամներն էին հասու հավատո այդ համակարգի նրբություններին։
Հերոսներն ու նահատակնեբր, որոնց աճեցրել է ՀՅԴ֊ն եւ դեռ ա– ճեցնելա էր, նրան ընձեոեցին այդ հնարավորությունը։ Օսմանյան զինվորների հետ կենաց ու մահու պայքարի ելած աոաջին ֆիդայիներից սկսած մինչեւ Ցեղասպանության հեղինակներին ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանն ու իր ընկերները, մինչեւ 1983֊ին Լիսւաանում թուրքական դեսպանատան վերջին «նահատակբ», ՀՅԴ֊ի կողմից ապահովված էին անհատական փրկության մոդելներով, մոդելներ, որպիսիք ապահովում Են կրոնները։
Միստիցիզմը կլանել էր բոլոր անդամներին։ ՀՅԴ֊ի եւ, ավելի նվազ չավտվ, այլ կուսակցությունների անդամներ, մի տեսակ պարտավորություն էին զգում, որը ոչ֊անդամների համար դժվարհասանե– լի էր։ Անդամները նաեւ լիազորված էին զգում, նրանք մասն էին համարվում այն սեղմ ու ընտրյալ եղբայրության, որը ժամանակին ընդվզելէ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների դեմ, տվել է հերոսներ ու նահատակներ, ստեղծել է հանրապետություն, ձեւավորել է ազգի բարձրագույն իդեալները եւ դրանք պահպանել բոլոր աշխարհամասերի իր կառավարած համայնքներում։ Այն վայրերի հայերը, որտեղ ՀՅԴ֊ն չէր կարող այդ նույնն արած լինել, ինչպես ԽՍՀՄ֊ի ու Թուրքիայի հայերը, ավելի լայն տեսահորիզոնի կամ Հայ Դատի ռազմավարության մեջ համարվում էին անկարեւոր։ Մակայն ԽՄՀՄ֊ն իբրեւ պետություն, այնուամենայնիվ, մտցված էր այդ ռազմավարության մեջ՝ իբրեւ գործընկեր, իբրեւ մեկը, որի հետ կարելի է բանակցել ինչպես հավասարի հետ, մինչ Թուրքիային հատկացված էր չարագործի դերը։ Անդամները ցանկանում էին հավատալ, որ իրենց կուսակցությունները ազդում են շատ կառավարությունների վարքի վրա եւ նպատակ ունեն ստեղծել ու կառավարել լավագույն մի Հայաստան, Հայաստան, որը մարմնավորելու է երեքհազարամյա իր լավագույն վարձառությունը եւ եղբայրակցության այն զգացումբ, որը
162
ժխտեց պատմությունն ու խախտեց մահկանացուների կողմից ստեղծված սահմանները։
Կուսակցություններր մի ամբողջ աշխարհայացք էին մատուցում, որր պարփակում էր ամեն բան՝ երեխաների կրթությունից մինչեւ մշակույթ, սպորտ եւ կրոն, հյուրընկալ երկրների հետ հարաբերություններից մինչեւ միջազգային հարաբերություններ, դավաճանության սահմանումից մինչեւ նահատակությամբ մահը եւ խոստացված հանդերձյալ կյանքը։ Հատկապես ՀՅԴ անդամների համար, իրենց կուսակցությունը պատասխանն էր հայկական բոլոր ցավերի, որ գափս էին պատմությունից, պատասխանն էր ներկայումս հայերի դեմ ծառացած խնդիրների՝ որտեղ էլ որ փնեն հայերը, եւ ինչ էլ որ փնեն այդ խնդիրները։
Կարո՛ ղ է մեկ գաղափարախոսություն, մեկ ծրագիր, մեկ կազմակերպություն լինել այդքան շատ բան, այդքան երկար ժամանակ, այդքան մարդու համար, այդքան շատ երկրներում, եւ շարունակել մնալ արդյունավետ։ Պատասխանը մասամբ պարունակվում է հարցի մեջ։ Այդքան շատ պարտավորություններ ստանձնալն ակնկալում է, որ մնացած բոլորը պետք է հասկանան եւ օժանդակեն իրեն, սակայն չքննադատեն։ Այլ կերպ ասած՝ երբ գործ ունես ինքնության, հույսի ու հավատքի հետ, հարցադրումն ինքնին սխալ է։
Պատասխանի մյուս մասն այն է, որ կուսակցության հոգեբանության հեռու֊հեռավոր խորխորատներում ընկած էր Մփյոտքը կազմակերպված տեսնելու բնազդային պահանջը, որ ծագել էր Օսմանյան Կայսրությունում ազգի խնդիրներն արտահայտելու հարցում Եկեղեցու ձախողմամբ։ ՍԴՀԿ֊ը, բայց հատկապես ՀՅԴ֊ն, մերժեցին «կրոնական փոքրամասնություն» կարգավիճակը եւ կարողացան հայի հոգեբանությունը երրորդ կարգի ողորմելի քաղաքացուց վերածել մեկի, որն իր կյանքը, իր դատը եւ իր ժողովրդին բավականաչափ կարեւոր է համարում՝ կարողանալու համար զոհել այդ կյանքը, դառնալ ֆիդայի, դառնալ նահատակ։
Վերապրածն ու գաղթականը նույնպես կարիք ուներ ապացուցելու, որ դեռեւս ողջ է, ողջ է իբրեւ հայ եւ րնդտնակ է գործելու՝ որքան էլ որ պատմությունր ձգտել է իրեն իջեցնել ոչնչության հարթակին։
Իր խորին խորքերում ՀՅԴ֊ն գաղափարախոսություն, քաղաքական կուսակցություն, ծրագիր կամ ռազմավարություն լինելուց առաջ նախ կազմակերպություն է։ ՀՅԴ֊ի բարձրագույն սկզբունքն իր կազմակերպվածության սկզբունքն է։ Պատմության մեջ, բացի մեկ֊Երկու
163
I
հնարավոր ու հետաքրքիր բացառություններից, դժվար է գտնել մի կուսակցություն, որը կազմակերպական կանոնների վրա այդքան շատ ժամանակ ու եռանդ է ծախսել եւ շարունակում է ծախսել։ Ըստ այդ սկզբունքի մարտական պատրաստվածություն ունեցող եւ լավ հղկված կազմակերպությունը կարող է ծառայել ցանկացած կարիքի, ցանկացած մակարդակում եւ ցանկացած տեղ։ Ծրագրերը կարոդ են վտխվել, գաղափարախոսությունները՝ գալ ու գնալ, իրադարձությունները՝ կատարվել֊անցնել, պատմությունը կարող է ծանր, նույնիսկ մահացու հարված հասցնել, հայերր կարող են մենակ մնալ աշխարհի ու նրա գերտերությունների դեմ։ Բայց ամեն բան կարգին է, քանի կազմակերպությունը կա․ մի քանի մարդ կարոդ են եկեղեցի կառուցել, դպրոց բացել, հեղափոխություն ծրագրել, համայնքը պաշտպանել ֆիզիկական հարձակումներից, գործարքների ու վախ– զիջումների գնալ եւ շարունակել երագել իդեալական Հայաստանի մասին։ Կազմակերպությանր ազգի ուժի շտեմարանն է, ըստ դաշնակցական մի պատմաբանի՝ ազգի առնականությունը։
Որպեսզի կարողանա կերպափոխումներ ու փովտխություններ կատարել երբեմն իր հիմնարար սկզբունքների մեջ, եւ կարողանա շարունակել մնալ արդյունավետ ու գոյատեւել, Կազմակերպությունը կարգապահության կարիք ունի։ Ներկուսակցական հարցերի կամ ՀՅԴ անդամների «ինկվիզիցիայի» մեծ մասը կապված է եղել կազմակերպական կանոնների խախտումների հետ։ Գաղափարաիտսա– կան, ծրագրային եւ քաղաքական մարտերը, որոնք բռնկվում են կանոնավոր կերպով, լուծվում են այդ կանոնների միջոցով։
Կազմակերպական կանոններին ու կարգապահությանր հնազանդվելու դիմաց ՀՅԴ անդամները որպես փոխհատուցում դառնում են արտոնյալ։ Ամենաաննշան անդամն իսկ, անդամակցության ըն– ձեռած շնորհով, ներկայացնում է զտարյուն հային, ինչպես նաեւ՝ անցյափ իմաստությունը։ Ելակետն այն է, որ մեկ հարյուրամյակի փորձառությունը փոխանցվում է կուսակցության յուրաքանչյուր անդամի, որը, ըստ սահմանման, բոլորից ավելի որակավոր է՝ դպրոց, եկեղեցի, թերթ, երկիր ղեկավարելու համար, քանի որ ներկայացնում է հավաքական ու պատմական իմաստություն եւ կամք։
ՀՅԴ֊ն իր նվիրյալ ու հավատացյալ անդամներով կարեւորագույն դեր է կատարել տարանջատված, ցրիվ եկած եւ, իբրեւ պետություն չունեցող ազգ, սպառնալիքի տակ կքած ժողովրդի կյանքում։ Կու–
164
սակցությունը կարողացել է որսալ ու արտահայտել այն ժողովրդի ցասումր, հուսախաբությունն ու երազանքներր, որն ստացել է այլժո– ղովուրդների խաբուսիկ կարեկցանքը եւ ոչինչ ավելին։
ՀՅԴ֊ն հաճախ եղել է անվեհեր ու խիզախ։ Նա բազուկն էր այն ժողովրդի, որը ահաբեկեց Ցեղասպանության կազմակերպիչներին, երբ աշխարհն ուզում էր այն մոռանալ։ Ոչ մի Թալեւսթ փաշա անպատիժ չպետք է մնար։ Եվ երբ Սողոմոն Թեհլերյանը Թալեաթին սպանեց, սպանեց ոչ միայն հանուն զոհվածների, այլ նաեւ հանուն փրկվածների, հանուն վերապրածների շառավիղների, նույնիսկ եթե աշխարհը նման ակտը չհռչակի իբրեւ ողջ մարդկության համար արդարադատության ակտ։ Պատմությունը երբեմն խաչաձեւում է արդարադատության հետ։ Պատմությունը երբեմն հայտնվում է անհատների տեսքով։ Եվ երբ հայտնվում է, սովորաբար խաղն արդեն ավարտված է։
Սակայն ժամանակի ընթացքում, վերջին յոթանասուն տարում, ՀՅԴ֊ն ծավալվել ու վերածվել է պետության՝ ժողովրդի մեջ ու համայնքում, միեւնույն ժամանակ հավակնելով վերպետական ազգային կազմակերպության կարգավիճակի։ Սա, իսկապես, դժվարացնելու է ՀՅԴ֊ի համար ընդունել կամ մաս կազմել ավելի համեստ, «նորմալ» պետության, «նորմալ» Հայաստանի։ Եթե, իհարկե, ՀՅԴ֊ն ինքը չէ պետությունը։
Այդքան շատ հավատամքներ ու հավակնություններ ունեցող նման ահռելի կազմակերպության առկայությամբ ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ը ստանձնեցին հակադրվողի դերը։ Նրանք նույնպես, ի վերջո, հայ էին, նույնպես մեծ գործեր էին կատարել, ունեին հետեւորդներ։ Այս երկու կուսակցությունները փորձում էին գործել իբրեւ հակակշիռ ՀՅԴ֊ի մենատիրական հավակնությունների։
1982֊ին Լոս Անջելեսում մի դասախոսության ժամանակ ասացի, որ Հայ Դատն ունի երկու պրոբլեմ։ Առաջինը ՀՅԴ անդամներն են, որոնք գտնում են, որ դաշնակցական փնելը Հայ Դատը լուծելու անհրաժեշտ ու բավարար պայման է։ Երկրորդն այն մարդիկ են, որոնք գտնում են, որ հակադաշնակցական լինելն է անհրաժեշտ ու բավարար պայման միեւնույն նպատակին հասնելու համար։
Կուսակցությունների միջեւ հակադրությունները դրական դեր կատարեցին միայն այն առումով, որ համայնքում ավեփ լավ կառույցների համար մրցակցություն առաջացրին։ Սակայն համայնքի գեբ–
165
1
քաղաքականացումը դժվար է դրական զարգացում համարել։ Համայնքը եռանդը կենտրոնացնում էր մանր իշխանության համար տարվող քաղաքական պայքարի վրա, այդ պայքարը սաստկանում էր ու վանում նոր սերունդների նկատեփ մասին, հանգեցնում էր որակների կորստի, համայնքի ղեկավարների վարկն իջեցնում համայնքի չեզոք, բայց ազդեցիկ անդամների աչքում, որոնք դեռեւս ազդեցություն ունեին, եւ կուսակցություններին խոցելի դարձնում հյուրընկալ եբկբնեբի եւ միջազգային այլ ուժերի խաղարկումների հանդեպ։
Ի վերջո կայացվեցին կարեւոր որոշումներ, մշակվեցին մշակութային, քաղաքական ու մտավորական աշխատաոճեր՝ հիմնականում երեք կազմակերպությունների կողմից, որոնց անդամների թիվը միասին 1988 թ․–ին կազմում էր մոտ 12․000․ ՀՅԴ֊ն ներկայացնում էր այդ թՎԻ մոտ երեք֊քաոորդր։
Այս «կուսակցություններն» ահա, բուն հողի վրա մտան Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքականության մեջ, այլ ոչ թե մնացին հեռվում՝ իբրեւ օժանդակող մեխանիզմներ։
Հասնելով համակեցության կարգավիճակի
1980֊ականներին փոխադարձ պախարակումներն ու ջղաձգամ– ները Սվւյուոքում վերջապես դադարեցին։ Սառը պատերազմը, որը որդեգրված էր քաղաքական կուսակցությունների կողմից եւ ներմուծված համայնքային ու եկեղեցական գործերի մեջ, ավարտվեց։ Մարտերը մղված էին, հայերը սպանել էին միմյանց Սառը պատերազմի ընթացքում ՝ որդեգրելով համաշխարհային գործերին մասնակից լինելու ծայրահեղ ձեւը։
Վերջին արյունալի մարտր մղվել է Դաշնակցության եւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՃՏյ\ԼՃ) միջեւ, որը սակայն առնչվում էր մի հարցի, որի շուրջ բոլորի կողմից համաձայնություն էր իշխում, Ցեղասպանության հարցին, այն է՝ թե ո՞վ էր ա– վելի լավ սպառազինված՝ այդ նպատակի հետապնդման համար։ Սեկ այլ, այս անգամ ոչ֊արյունալի մարտ մղվեց քաղաքական կուսակցությունների՝ հիմնականում ՀՅԴ֊ի եւ Ամերիկայի հայկական համագումարի միջեւ։ Այն նույնպես կարգավորվեց։
Սփյուռքն ինքն իր հետ խաղաղ էր, նույնիսկ՝ գոհ։ Որոշ մտավորականներ նույնիսկ սկսեցին խոսել Սփյուռքի, իբրեւ ինքնին «արժեքի» մասին՝ անկախ հայրենիքից, իբրեւ մի տեսակ մշտական, բայց
166
«հոգեւոր» տան եւ ոչ թե վերլուծության նյութի։ Այս վերաբերմունքը համակերպվելու, ինչպես նաեւ ազատագրության մի ձեւ էր։ Որոշ մարդիկ պնդում էին, որ այժմ ժամանակն է հետազոտելու Սփյուռք լինելու գոյաբանական իմաստը՝ զերծ այն արգելքներից, որ հաղորդում էր «հայրենիքի» հետ կապը։
Սակայն ի՞նչ գնով ձեռք բերվեց այս համակեցությունը՝ աօժստ \՚ւ\՚6աե–ին։ Խաղաղ Սփյուռքը շատ կազմակերպությունների հնարավորություն տվեց կենտրոնանալ կառույցների ստեղծման վրա, համայնքների կողմից իրենց կառավարությունների վրա ազդելու կարողությունը բարձրացնելու վրա այն երկրներում, որտեղ դա արտոնված էր, մշակույթի, արվեստի, կրթության ոլորտներին որոշ օժանդակության տրամադրելու վրա, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչման ջանքեբի վրա։
Համայնքի վրա վերահսկողության համար պայքարը, նայած տեղի, լուծվեց երկու ուղիներից մեկնումեկով՝ կամ մեկ կուսակցության վերահսկողությամբ եւ մյուսների բացառմամբ, կամ համայնքը «ազդեցությունների ոլորտների» բաժանելով, երբ յուրաքանչյուր կուսակցություն զերծ էր մրցակցությունից։ Եկեղեցիների միավորման հարցը լուծվեց՝ վստահանալով, որ յուրաքանչյուր կողմ պահպանում է վերահսկոդությունր «իր Եկեղեցու» վրա , որն իր հերթին նշանակում էր եկեղեցու բաժանվածության պահպանում։ Կուսակցությունները, երբ կարիք ունեին, համագործակցում էին, հակառակ դեպքում՝ միմյանց հանգիստ էին թողնում։ Կուսակցական մարմինները դադարեցրին մյուս կուսակցություններին քննադատելը, ոչ մի իրական հարց ու հակասություն լույս աշխարհ չէր գափս։ Սի քիչ գրվեց կամ խոսվեց դպրոցների ու դասագրքերի որակի եւ բովանդակության մասին, ղեկավարների որակի ու ոճի մասին, ներհամայնքային լարվածությունների մասին, Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ փնելու ռազմավարության մասին, կուսակցության ու կառույցների գործունեության հաշվետվության եւ նման այլ խնդիրների մասին։ Կուսակցություններն ու կազմակերպությունները գոհ էին՝ իրենց ոլորտների վրա վերահսկողությունը պահպանելու եւ իրենց գործունեության համար ֆինանսական եւ այլ կարգի օժանդակության հիմքերը ապահովելու համար։ Պատմաբանները նորից ու նորից ապացուցում էին, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ կուսակցությունները հետապնդում էին Ցեղասպանության ճանաչման հարցը։ Ստածելա շատ բան չէր մնացել։
167
Սփյուռքը նաեւ տառապում էր իներցիայի եւ ձանձրույթի զգացումից։ Նրա հաստատություննեբր հավասարակշռության էին հասել, սահմանելէին այն աշխարհր, որում կարող էին գործառել։ Անցյալը բացատրվում էր ու պաշտպանվում, ներկան հրաշալի էր րնթանում, եւ ապագան հանդարտորեն նույնացված էր այն երկրնեբի ապագայի հետ, որտեղ ապրում էին հայերը։ Սակայն Խորհրդային Հայաստանն ու իարհրդային հայերը այս ամենին մաս չէին կազմում։
Որոշ կազմակերպությունների համար Հայաստանը հազիվ Գոյություն ուներ՝ րտբհրդային, անկատար ու սիրո արժանի, արժանի նաեւ դրսի մանր֊մունր օգնություններին։ Ուրիշների համար «հայրենիքը» իդեալականացված Հայաստանն էր, մի Հայաստան, որը գոյություն չուներ եւ հավանաբար երբեք գոյություն չէր ունենալու։ Բայց ջանքեբն ավելի ուղղված էին փափագելուն, քան ձեռք բերելուն։ Ինչեւէ, մեծ մասի համար Խորհրդային Հայաստանր մնում էր հեռվում՝ ճանաչված իր միջնադարյան վանքերով ու հեդենիստական տաճարով, ներկայացված խաղողի այգիների ու թանգարանների նկարներով, Հայաստանը թանգարան էր՝ բացօթյա, բայցեւայնպես թանգարան։
Սփյուռքր ճակատագրական 1988 թվականը մուտք գործեց հիմնականում ներքին խաղաղությամբ՝ զերծ Սառր պատերազմի ընթացքում կատարված ներքին արյունահեղություններից, որոնք սկսվել էին 1975֊ին Լիբանանում։ Սփյուռքը բաժանված էր, սակայն ակտիվ, համայնքային քաղաքականության մեջ խորասուզված եւ ինքնագոհ։
ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՌՆՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՃԱԿԱՏՈՒՄ
Ի պաշտպանություն Հայաստանի հետ միավորվելու Ղարաբաղի պահանջի 1988 թվականի փետրվարին Երեւանում ժայթքած զանգվածային ցույցերը ցնցեցին Սփյուռքը։ Ստեփանակերտի ցույցերին հաջորդեցին Ադրբեջանի Սամգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության կոտորածները եւ ապա Ղարաբադ Կոմիտեի ստեղծումը։ Այնուհետեւ հաջորդեց 1988֊ի դեկտեմբերի երկրաշարժը, որի պատճառած ցնցումը շատ ավելի հզոր էր, քան սոսկ երկրի ցնցում։
1990 թվականի ամռանը ՀՀՇ֊ն ընտրությունների միջոցով անցավ իշխանության, իսկ 1991֊ին Հայաստանը հռչակեց իր անկա–
168
խությունը եւ ստեղծեց նախագահական կառույց։ 1991֊ից 1994֊ը Ղարաբաղի քաղաքական հակամարտությունը դարձավ Դարաբաղյան պատերազմ, որում հաղթեց հայկական կողմը։ Կարճ ժամանակամիջոցում Հայաստանն ու աշխարհը փոխվեցին։ Ինչպե՞ս արձագանքեց Սփյուռքը։ Ինչպե՞ս հարմարվեց այդ փոփոխություններին կամ հարմարվե՞ց արդյոք։
Զանգվածային շարժումը Սփյուռքի համար նախեւառաջ անսպասելի էր։ Թեեւ շատ քչերն էին քնքուշ զգացումներ տածում խորհրդային համակարգի հանդեպ, մեծ մասի համար աներեւակայելի էր փողոցներում կառավարությանը դեմ ելնեա։ Եվ շարժման ծավալն ու ուղղաթյունր կարգին չհասկանալով՝ սփյոտքահայերը «իրական» բացատրություններ էին որոնում եւ չէին կարողանում պատկերացնել հետեւանքները։
Որոշ մարդիկ, սովորաբար պատմաբաններն ու կուսակցությունների հետ սերտորեն առնչվողները, գիտեին, թե Ղարաբաղը որտեղ է, եւ թե Լեռնային Ղարաբաղի պրոբլեմն ինչ է։ Շատերը չգիտեին։ Տասնամյակների րնդմիջումից հետո առաջին անգամ համաշխարհային լրատվամիջոցները, գրեթե երկյուղածությամբ, իրենց աոաջին էջերում եւ առաջնորդող հոդվածներում հայկական հարց էին արծարծում։ Վերջին անգամ հայերը զանգվածային լրատվության միջոցների կողմից ուշադրության էին արժանացել 1973֊1983 թթ․ ընթացքում, երբ հայկական խմբավորումների կողմից թուրք դիվանագետներ էին սպանվում, եւ շատ հայեր վստահ չէին, թե հավանում են հայի այն կերպարը, որը ներկայացվում էր լրատվությամբ։ Այժմ միջազգային մամուլը բացատրում էր, թե որտեղ են գտնվում Հայաստանն ու Ղարաբաղը։
Իրենց ինքնության ճանաչեցման որոնումների մեջ գտնվող սվցոտքահայերի համար, որոնք հոգնել էին հարեւաններին, բարեկամներին ու աշխատակից ներին բացատրելուց, թե «ինչ է նշանակում հայ փնել», այս ուշադրությունը հրաշքի պես մի բան էր։
Այնուամենայնիվ, նրանք շատ վստահ չէին, թե ողջունում են այդ անսպասելի հբաշքր։ Սեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ժողովուրդը, որը պատմությունից դուրս էր համարվում, արեց այն, ինչ հայ քաղաքական կուսակցությունները, լոբբիստական խմբերը, մշակութային ու գիտական կազմակերպությունները ի վիճակի չեղան անելու տասնամյակներ շարունակ։
ժողովուրդ բառը հանկարծ ձեռք բերեց նոր, գրեթե տագնապահարույց նշանակություն։
169
Սամգայիթի կոտորածներն, ամեն դեպքում, ավեփ ծանոթ իրադարձություն էին։ Գիտեին դրանց ինչպես վերաբերվել։ Ոգեկոչվեցին պատմությունն ու ցասումը, կրկին՝ զոհերի ազգ լինելու զգացումը։ Կոտորածները հայերին հիշեցրին խորհրդային ռեժիմի որոշ նվազ բարեկամական հատկությունների մասին, ինչպես նաեւ զորացրին «թուրքի»՝ իբրեւ հավերժական թշնամու, կերպարը եւ մշտապես ներկա սպառնալիքը։ Սակայն Շարժումը շարունակվում էր։ Երեւանն ու Ղա– բաբադ Կոմիտեն ղեկավարությունն իրենց ձեռքն էին առել։
Սփյուռքի քաղաքական կուսակցությունները դժվարին կացության մեջ էին։ Նրանք տանջվում էին՝ հանրությանը մատուցեփք բացատրություններ գտնելու համար այն հսկայածավալ իրադարձությունների մասին, որոնք գրավել էին աշխարհի ուշադրությունը, սակայն որում իրենք դեր չունեին, եւ որոնց կողքին մնացած ամեն բան մթագնել էր։ Կուսակցություններն իրադարձությունները չափում էին այն հաշվարկով, թե Մոսկվան ինչ կմտածի կամ կանի՝ չհավատալով, որ Հայաստանում կարող է տեղ գտնել տեւական քաղաքական շարժում՝ ազգային այն շահերի հետապնդմամբ, որոնց պահապաններն էին իրենք։ Սվւյոտքահայ քաղաքական կուսակցությունների համար գտնված համակեցությունր ոչ միայն Սփյուռքի ներստմ էր, այլեւ Սփյուռքի եւ Խորհրդային Սիության միջեւ, եւ տարածվում էր նաեւ Խորհրդային Հայաստանի իշխանությունների վրա․ ԽՍՀՍ կոմունիստական կուսակցությունը իշխում էր ԽՍՀՄ֊ի հայերի վրա, իսկ Սվւյոտքի քաղաքական կուսակցությունները կառավարում էին Սվւյուռքի հայերին։
1988 թ․ հոկտեմբերին, որպես բացառիկ երեւույթ համաձայնության գալով որեւէ գրավոր փաստաթղթի շուրջ, ՀՅԴ֊ն, ՌԱԿ֊ն ու ՍԴՀԿ֊ը հրապարակեցին մի «Սիացյալ հայտարարություն»; Այդ հայտարարությունը վերջին տասնամյակի պատմության կարեւորագույն փաստաթղթերից մեկն է, որի վերջին երեք պարբերությունն արժե մեջբերել․
Կը պահանջենք ռբ Խորհրդային Հայաստանի պետական իշ– խանաքխննեբը աոաւել վճռականաթեամբ, հարազատ թարգմա– նր ծանդ/ւսանալով համաժողովրդական իրաւացի պահանջնե– րուն, հետեայական նախանձախնղրռւթեամբ ե օրինական ու քաղաքական բռթբ միջոցներով Ղարաբաոի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ հարցը արդար ե ամբողջական լուծման մը յանգե–
170
լա աոաջադրութեամբ, անգոհացացիչ ե՝ Ղարաբաոի ու Հայաստանի ժոդովարդի իրաաւնքներռւ եւ ցանկաթեան անհամապատասխան նկատելով ցարդ նախատեստած միջոցառումները։
Կոյ կ՛ուղղենք նաե Հայաստանի ե Ղարաբաոի մեր արի ժողո– վուրդին, որ խուսափին այնպիսի ծայրայեղական կեցաածքներէ, ինչպէս՝ գործադուլները, դասադուլները ե ծայրայեղական կարգ մը կոչերը ա արաայայառւթխնները, որոնք կը խանգարեն կարգն ու կանոնը մեր հայրենիքի հանրային կեանքին, ծանր կռրաստնե– բու կ՛ենթարկեն մեր երկրի տնտեսական, արդիւնաբերական, կրթական, մշակութային կեանքը ե նաեւ վնաս կը բերեն մեր ժռղո– վուրդի վարկին ինչպէս նաեւ բնականոն յարաբեբութխններուն, ըըա՚յխորհրդային վերին իշխանռւթանց, ըըա՚յ խորհրդային մխս հանրապետաթխններուն հետ եւ կը ծառայեն մեր ժռդովուրդի թշնամիներռւ յետին նպաաակներուն։
Պէտք է ամէն բանէ վեր պահպանել մեր ժռդովուրդի մրաթիւ– նը, որուն մէջ է մեր զօրութխնը, ե հեռատեսութեամբ ու վճռականաթեամբ հետապնդել մեր գերագոյն շահերը։
Տեքստը մեկնաբանությունների կարիք չի զգում, թեեւ արժանի է ուշադիր րնթերցվելու հետագա զարգացումները եւ երեք կուսակցությունների քաղաքականությունն ավեփ լավ ըմբռնելու առումով։ Արժե նաեւ նշել, որ հայերեն տեքստր հրապարակվեց անմիջապես՝ ապշանք առաջացնելով ոչ միայն Հայաստանում ու Ղարաբաղում, այլեւ Սփյուռքի որոշ շրջանակներում՝ ներառյալ Դաշնակցության որոշ անդամների մեջ։ ՀՅԴ֊ն անգլերեն թարգմանությունր հրատաբակեց բյուրոյի պաշտոնաթերթի ներդիրում, 1989 թ․ մայիսին, երբ Ղաոա– բաղ Կոմիտեի բանտարկված անդամները դեռեւս Սոսկվայում իրենց դատավարությանն էին սպասում։
Այնուհետեւ երկրաշարժ եղավ, որը գրավեց աշխարհի կարեկցանքը, եւ Միխայիլ Գորբաչովին ստիպեց ընդհատել ՍԱԿ կատարած իր այցելությունը եւ թռչել դեպքի վայր։ Գորբաչովի այցը Հայաստան խորհրդանշականից շատ ավեփ մեծ նշանակություն ունեցավ։
Նախ, Գորբաչովը խոստացավ աղետի գոտին վերականգնել երկու տարվա ընթացքում եւ անհրաժեշտ բյուջեն գնահատեց 14 միլիարդ ԱՍՆ դոլարից ավեփ։ Գումարը չէր համընկնում Սփյուռքի
171
կազմակերպությունների կարողություններին, որն, այնուամենայնիվ, սկսեց օգնություն ցուցաբերել։ Նվիրաբերություններդ որքան էլ կարեւոր ու լավ գովազդված լինեին, չէին կարող ֆինանսավորել վերակառուցման ծրսպիրր, թեեւ միացյալ ջանքեբր կարող էին շատ ա– վելին ասպարեզ բերել եւ ավելի արդյունավետ լինել սփյոտքյան կազմակերպությունների համար, որոնք աղետի օգնության փորձաոութ– յունր չունեին։
Ռեսուրսներն ի մի բերելու լուրջ փորձեր եղան։ Ֆրանսիայամ Շառլ Ազնավուրն ու ՏՕՏ֊ճոոշաշ֊ն հսկայական օգնություն են ցուցաբերել աղետի գոտուն, նույնիսկ եթե դա լիովին չմիավորեց Ֆրանսիայի հայության ջանքերը։ Ռեսուրսների միավորում կատարվեց նաեւ ԱՄՆ֊ում՝ Քըրք •Քրրքորյանի պնդմամբ, որր հիմնեց Միացյալ հայկական հիմնադրամր, այն ֆինանսավորեց շռայլորեն՝ հուսալով, որ դա կնպաստի մեծ կազմակերպությունների միասնաբար գործելուն։ Միացյալ հայկական հիմնադրամր շարունակեց լավ գործել եւ նշանակալի ծառայություն մատուցեց՝ ապահովելով նվիրատվությունների փոխադրումները։ Սակայն միասնության հասնելու նախատեսված նպատակը չիրականացավ, քանի որ մասնակից կազմակերպությունները նախրնտրեցին իրենց սեփական աոանձին ծրագրերն առաջ մղել՝ վստահ լինելու համար, որ դրանով իրենց կազմակերպությունների վարկն ու ազդեցությունը կմեծանա։
Երկրորդ, Գորբաչովը հայերին իաբհուրդ տվեց մոռանալ քաղաքականությունն ու Ղարաբադը եւ մտածել աղետի գոտին վերականգնելու մասին։ Շատ սփյոտքահայեբ մտածեցին, որ դա իմաստուն խորհուրդ է, եւ մեծ ցնցում ապրեցին, երբ երկոաշաբժից փրկվածներից մեկը Լենինականում Գորբաչովից հաշիվ պահանջեց՝ հարցնելով նրան, թե ինչու արդար չի վարվում եւ թույլ չի տափս, որ Ղարա– բաղը միանա Հայաստանին։
Երրորդ, Գորբաչովը երկրաշարժը օգտագործեց՝ Ղարաբաղ Կոմիտեի անդամներին ձերբակալելու եւ Մոսկվայում բանտարկելու համար։
Երկրաշարժն ունեցավ նաեւ նվազ ուշադրության արժանացած հետեւանքներ։ Մինչեւ երկրաշարժը, համայնքին եւ, լայն առումով, «ազգին» ու «Հայաստանին» օգտակար փնելոլ համար հարկավոր էր լինել խմբագիր, գրող, ուսուցիչ, եկեղեցական կամ որեւէ կազմակերպության ղեկավար՝ անկախ մասնագիտությունից։ Միակ բացաոութ–
172
յուննեբր բարերարներն էին, որոշ իրավաբաններ, որոնք աշխատում էին ազգային կարեւորության գործերի վրա, եւ պատմաբանները, որոնք նշանավոր ու անհրաժեշտ էին դարձել իբրեւ Ցեղասպանության պատմական ճշմարտության պաշտպաններ։
Իսկ երկրաշարժի գոտուն օգնելր պահանջեց բժիշկներ, դեղագործներ ու բժշկական տարաբնույթ ծառայողներ, ինչպես նաեւ ին– ժեներներ։ Այս մասնագիտություն ների տեր անձանց ցանկը, որոնք մեծ մասամբ անհատապես կամ փոքր խմբերով անմիջական եւ երկարատեւ նպատակային օգնություն տրամադրեցին, բավական մեծ է։ Ֆրանսիայում մինչ այդ գոյություն ունեցող հայ բժիշկների կազմակերպությունը կարեւոր դեր ստանձնեց այդ գործունեության մեջ։ Ի լրումն արդեն նշվածների, հատուկենտ անհատների մի փոքր խումբ՝ Լուիզ Սիմոն Մանուկյանն ու Հրայր Հովնանյանր ԱՄՆ֊ից, Վաչե Մանուկյանն Անգլիայից եւ ուրիշներ, անձնապես եւ կազմակերպությունների միջոցով, վիթխարի օգնություն ցուցաբերեցին եւ նշանակալի դեր ունեցան նոր Հայաստանի կառուցման հարցում՝ ամենատարբեր առումներով։
Անկախությունից հետո այս կերպափոխումր շարունակվեց եւ տարածվեց նաեւ այլ մասնագիստւթյունների վրա։ Մասնագիտական օժանդակություն ցուցաբերող անձանց մեծ մասր սփյոտքյան կազմակերպությունների հետ առնչություն չուներ։ Երկրաշարժը կազմակերպություններին հնարավորություն էր ընձեռել իրենց աշխատանքների շրջանակների մեջ ընդգրկելու հսկայական այն օգնությունը, որ Սփյուռքի մասնագետները կարող էին հատկացնել, պատրաստ էին հատկացնել եւ հիմնականում հատկացրեցին եւ՛ երկրաշարժի ժամանակ, եւ՛ դրանից բավական հետո եւս։ Այդ մասնագետներից շատերը ղեկավարություն էին փնտրում կազմակերպված համայնքի մեջ։ Սակայն, րնդհանուբ առմամբ, կազմակերպությունների մեծ մասը չցանկացավ հարմարվել այդ գործունեությանը, որպեսզի հանկարծ չկորցնի գործունեության վրա, եթե ոչ հենց կազմակերպության վրա, իր վերահսկողությունը։ Կազմակերպությունների ղեկավարները համառորեն ցանկանում էին, որ աղետի զոտու օգնության որոշումները միայն իրենք կայացրած լինեն։
Վերջապես պարզ դարձավ նաեւ, որ իրենց ֆինանսական նվիրատվությունների ու մարդկային ռեսուրսների ուղղորդման հարցում եւս Սփյուռքի համար առաջնայնությաննեբը փոխվել են։ Հայաստանը շատերի համար դարձել էր կենտրոնական հարց։
173
Այնուհետեւ եկավ անկախությունը։ ՌԱԿ֊ը ե ՍԴՀԿ֊ն այն անմիջապես ընդունեցին, ինչպես վարվեց նաեւ սփյոտքահայեբի ու սփյուռքահայ կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունը։
Դուրս մնացալներր ՀՅԴ֊ն ու իր հետեւորդներն էին։ Այն կոաակ– ցությունր, որը պահպանել էր անկախ Հայաստանի հավատքը, չկարողացավ իր սրտում մի անկյուն գտնել՝ րնդունելու համար անկախությունը։ Դաշնակցության ամենաջերմեոանդ եւ ամենանվիրյալ անդամները՝ այդ երազանքի հավատացյալներր, կուսակցության կողմից արտոնված չէին հրճվելու անկախ Հայաստանի ծննդով։ Անկախությունը ժամանակին չէր, գտնում էր կուսակցությունը։ Այն շրջահայաց քայլ չէր, այն «նետված» էր Հայաստանին, ոչ թե նվաճված, իսկ անկախ Հայաստանը ղեկավարվում էր «մի խումբ երիտասարդ, անփորձ ղեկավարների կողմից»։
1991թ․ նախագահական ընտրություններում դաշնակցական թեկ– նածուի ստացած ձայների վհատեցնող քանակը փարատեց կուսակցության անդամների ու համակիրների մեջ տիրող այն անուրջր, թե այն ամենն, ինչ պետք է Հայաստանին, ընդամենը դաշնակցական թեկնածուի ընտրությունն է, որպեսզի կուսակցությունը վերադառնա հայրենիք եւ ստանձնի դրա ղեկավարությունը։ Կուսակցության մի քանի ականավոր ներկայացուցիչներ գտնում էին, որ խելամիտ չէ այդքան շուտ թեկնածու աոաջադրելը։ Ապագա դաշնակցական նախագահի կաբինետում ոմանց արդեն աթոռներ էին խոստացված։
1991֊ից հետո ՀՅԴ֊ն քարոզչություն ծավալեց համայնքի ներսում եւ հյուրընկալ երկրների կառավարությունների մոտ։ Հակահայաս– տանյանաթյան հասնող հակատերպետրոսյանական ու հակա֊ՀՀՇ– ական գործունեությունը Հայաստանի կառավարությանը չկործա– նեց, սակայն դաշնակցականների աչքին արդարացրեց Հայաստանում կուսակցության հետագա ապօրինի գործունեությունը։ Դա թունավորեց Սփյուռքի մթնոլորտը եւ շփոթության մատնեց շատերին։
Այսպիսով, գաղափարախոսությունը վերածվեց հավատքի, իսկ կույր հավատքն ատելության կարիք ունի՝ ինքն իրեն պահպանելու համար, փարատելու համար որեւէ կասկած, որ կարող է առաջանալ, երբ հանգամանքները շատ հարմար կերպով չեն դասավորվում։ Ատելությունն էլ իր հերթին լավագույնս ծառայում է նպատակին, երբ անհատականացվում է։ Լ․ Տեր֊Պետբոսյանի կատարած ոչ մի քայլ չէր կարող ճիշտ լինել կամ խելամտության նշույլ պաբունակել, եւ
174
նրա ձեռնարկած յուրաքանչյուր քայլ դիվային նպատակներ էր հետապնդում։ Դաշնակցական շատ թերթերում վերահրատարակված մի հոդվածի մեջ ՀՅԴ մի ղեկավար Լ․ Տեր֊Պետրոսյանին մեղադրում էր եռագույնն ու պետական հիմնր Դաշնակցությունից «գողանալու» եւ դրանք նոր հանրապետության դրոշն ու հիմնը դարձնելու մեջ։ Նա արդեն գողացել էր անկախության ու եբկրի գաղափարները, չհսկվելու դեպքում էլի ինչե՛ր կգողանա։
Դաշնակցական քարոզչությունր նոր անկում նշանավոբեց ատելության քաղաքականության մեջ։ Հետեւողական ու սիստեմատիկ կերպով անարգվում էր մի մարդ, որն ընտրվել էր Հայաստանի ժողովրդի ձայների 83 տոկոսով։ Դաշնակցական թերթերը նորանկախ հայրենիքի առաջին ազգընտիր Նախագահին կոչում էին այնպիսի անուններով, որոնց չէր «արժանացել» ուրիշ ոչ ոք՝ բուշեւիկներից սկսած մինչեւ երիտթուրքերը։
Դժվար է որոշել, թե ինչն էր ավելի վատ․ ՀՅԴ֊ի կողմից Նախագահին նսեմացնելու եւ ապամարդկային ներկայացնելու կազմակերպված ու հետեւողական գործունեությո՞ւնը, թե՞ այն փաստը, որ ոչ մի սփյոտքյան ղեկավար կամ կազմակերպություն հրապարակավ չդատապարտեց նման վարքը։ Եկեղեցու ղեկավարները, լինելով բարոյական իշխանություն, զլացան այդ անել, գիտնականներր, փնելով ազգի պատմության պահապաններ ու մտավոր ղեկավարներ, զլացան այդ անել, մյուս կուսակցություններր, քաղաքական բանավեճերի մասնակիցները զլացան այդ անել։ Շատ֊շատերն էին զայրացած։ Եվ սակայն, բացի երկու, թերեւս երեք, նվազ ճանաչված ազնր– վաբարո հոդվածագրից, նման վարքագիծ չցուցաբերվեց։ Պատճառներից անկախ, նշված երեւույթբեւ հակազդեցության բացակայությունը խոսում է սփյոտքյան քաղաքական կյանքի ու երկխոսության ո– բակի մասին։ Ինչ֊որ առումներով սա անդրադարձնում է այն քամահրանքը, որ որոշ սփյուռքահայեբ տածում են Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Եկեք պատկերացնենք, որ որեւէ մեկը, ասենք՝ ոչ֊հայ մի հոդվածագիր, որեւէ թերթում այդ բառերը գործածեր դաշնակցական երկրորդ էշելոնի որեւէ ղեկավարի վերաբերյալ։ Ինչպի– սի՞ն կփներ Դաշնակցության, այլ կուսակցությունների, համայնքի ու դրա կազմակերպությունների, այդ թվամ եւ ավանդաբար Դաշնակցության ընդդիմադիրների հակազդեցությունը։
Այդ ատելությունն ինչ֊որ չւաիով ուղղված էր Հայաստանի եւ, լայն առումով, Հայաստանի ժողովրդի դեմ, որը հանդգնել էր ինքնագլուխ
175
կերպով վախել պատմության ընթացքը՝ առանց Սփյուռքին հարցնելու։ Սա էր շատ սփյուռքահայերի, կազմակերպությունների նվիրյալ անդամների երկմտության առարկան՝ չնայած իրենց ներքին կանչին, որը հայրենիք էր որոնում եւ որոնում էր ինքնարտահայտման ու հայրենիքին սատարելու ձեւեր։
Սակայն այս երկընտրանքի շուրջ ծավալվող մարտեր մղելր հեշտ գործ չէր։ Ինչպե՞ս կարող էին Սփյուռքում գտնված ապահովությունը, գաղափարախոսության ընձեոած քաղաքական անտարակոաե– փությունը, կույր հավատքի զգայական անվտանգությունը եւ իդեալականացված հայրենիքի անխնդրահարույց պարզունակությունը վախարինվել իրական մի երկրով, որի ժողովուրդն աղքատ է, որի կառույցները նոր են հիմնադրվում ու փորձության ենթարկվում ներսի ու դրսի ուժերի կողմից, որի տղամարդիկ պատերազմ են մղում, իսկ ընտանիքները թաղում են իրենց զոհված տղամարդկանց, որի կանայք ընկղմված են պատերազմի, տնտեսական պայմանների ու տղամարդկային շովինիզմի մեջ, որի արվեստագետները, գրողներն ու մտավորականները պետք է պայքարեն կենցաղի համար։ Ինչպե՞ս կարող է իրականությունը պայքարել երեւակայության դեմ, երբ երեւակայությունն այդքան հեռավոր է ու ապահով։
Անապահովությունն ու անորոշությանր չեն կարող գերիշխել իբրեւ կենսակերպ, երբ երեւակայված պատմությունր երբեք նման մանրամասնություններ չի տրամադրել, երբ պատմությունը չի պատմել աղքատ գյուղացիների, մուրացիկների ու պոռնիկների մասին, որոնք ոչ միայն ապրում են, այլեւ մի մասն են «հայրենիքի»՝ այդ կախարդական Հայաստան անվան։ Եվ «բարձրագույն բարոյականությունը»՝ սնուցված զոհի հոգեբանությամբ, չի կարող ընդունել մի ռազմավարություն, որը հիմնված է այդ բարոյախոսությունն ու զոհի հոգեբա– նությունր հաղթահարելու վրա։ Կույր հավատացյալների եւ հավատքով կուրացածների անհանդուրժողականությունը չի կարող րնդունել ծանր իրականությունը։
Այնուհետեւ եղավ պատերազմ, որն սկսվեց ԽՍՀՄ ու ադրբեջանական ռազմական զորամիավորումների կողմից 1991֊ին եւ արագորեն վերածվեց հայ֊ադրբեջանական պատերազմի։ 1994֊ին, երբ վերջին ու ընթացիկ հրադադարը կայացավ, հայկական կողմը հաղթել էր։ Հայկական ուժերը վերահսկում էին ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Ադրբեջանի ոչ֊հայաբնակ եւս յոթ շրջան, ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի շրջանը։ Երկու կողմից էլ
176
փախստականներ կային, սակայն այդ շրջաններից արտագաղթած ադրբեջանցիներն ավեփ շատ էին։ Պատերազմի հաջողությունը Ղա– րւսբաղի ու Հայաստանի ժողովրդի գործն էր։ Նրանք, իրենց ատամները սեղմած, տանում էին շրջափակումների ու մյուս զրկանքների հետեւանքները եւ զոհաբերում իրենց զավակներին ու ամուսիններին։ Եվ երկիրը կանգուն ու Ղարաբաղն անվտանգ պահեցին՝ ի զարմանս եւ ի հպարտություն բոլորի։ Դրանք նույն այդ մարդիկ են, նույն մայրերն ու քույրերը, նույն պաշտոնյաներն ու ծառայողները, որոնց բարոյականությունը, ազնվությունն ու նվիրումը հաճախ սփյոտքյան որոշ թերթերում եւ ինքնահոչակ ճշտակատար քարոզիչների կողմից հրապարակավ եւ անամոթաբար քամահրանքի են ենթարկվում։
Սփյուռքը կարող էր օգնել ֆինանսապես եւ օգնեց։ Շատ֊շատերը բազմիցս եւ զանազան ձեւերով օգնեցին, եւ մնացին չներբողված։
Ինչ վերաբերում է սփյոտքահայերի գովազդված ավեփ մեծ մասնակցությանը, բավական է նշել, որ այն սփյոտքահայերի թիվը, որոնք Սփյուռքը թողել եւ եկել են պատերազմում մարտնչելու, 14 է, որոնցից տասը ԱՍԱԼԱ֊յի նախկին անդամներ էին, երկուսը դաշնակցական, եւ երկուսն՝ անկախ։ Սեւացած մարտիկները Ղարաբադի ու Հայաստանի հայերի որդիներն ու դոատրերն էին։ Վերջիններիս մեջ այն քչերի համար, որոնք քաղաքական առնչություն ունեին սփյոտքյան կուսակցությունների հետ, Ղարաբադի համար մարտըն– չեըւ նախորդել է իրենց անդամակցությանն այդ կուսակցություններին, ճիշտ այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան Կայսրության դեմ պայքարողներից շատերը ֆիդայի էին՝ մինչեւ կազմակերպված հեղափոխական կուսակցություններին իրենց անդամակցելը, եւ նրանց համար մեծ նշանակություն չուներ, թե հատկապես որ կուսակցության դրոշի տակ են կռվում։
Պատերազմի արդյունքը Սփյուռքին տվեց հպարտության ու բավարարության զգացողություն։ Երկար ժամանակ հայերը ռազմի դաշտում հաղթանակ չէին գրանցել։ Ադբբեջանը Թուրքիայի հետ սերտորեն կապելր սփյուռքահայության մտքում Ադրբեջանը նույնացնում էր Թուրքիայի հետ։ Ոմանք նույնիսկ լավ էին զգում, որ օ– տարներն իրենց գնահատում էին իբրեւ ասպատակների, մի զգացողություն, որը մի պահ, թեեւ ոչ երկար, մրցում էր զոհի ինքնապատկե– րացման հետ։ Ադրբեջանական տարածքների գրավումը նույնպես շատ սփյոտքահայերի կողմից ընկալվեց որպես անցյւպի համար
12 Պետականության մարտահրավերը
արդարացի վրիժառություն։ Սրանք այն մարդիկ են, որոնք կարծում են, թե տարածքների վերադարձր կնշանակի դավաճանություն։
Հայաստանր, Ղարաբաղը եւ Սփյոտքր կամ սփյոտքյան շատ համայնքներ, լայն հնարավորության ունեցան միմյանց հետ կառավարական մակարդակով, կազմակերպությունների մակարդակով կամ անհատապես գործելու։ Ինտենսիվ հարաբերությունների տասը տարին ամեն մեկին ժամանակ տվեց մյուսի իդեալականացրած կերպարից, անիրատեսական ակնկալություններից ձերբազատվելու համար։
Գործարար մարդիկ, որոնք շատ բան կարոդ էին անել Հայաստանի տնտեսության համար, արձանագրեցին, որ չեն կարող Հայաստանի սահմանից ներս մտնելուն պես մի կողմ դնել դատողությունն ու գործարար հաշվաբկնեբր, որոնք իրենց հաջողակ կապիտալիստ են դարձրել, եւ գործընկերների ու ներդրումների մասին որոշումներ կայացնել՝ Արարատի ու Ղարաբաղի կենացները խմելիս։
Սփյուռքահայերը հասկացան, որ Հայաստանն իրական վայր է, իրական մարդկանցով, իրական պրոբլեմնեբով։ Այն պատմություն չէ․ այն նյութը չէ, որից կերտվում են երազները։ Այն նույնքան դաժան է, որքան իրականությունն ինքր։
Շատ սփյառքահայեր չսիրեցին իրենց տեսածը, նրանք լիովին հարմարված չէին Հայաստանի իրողություններին։ Այն, ինչ չգտան Հայաստանում, դեռես ցանկանում են գտնել Ղարաբաղում․ զտարյունը, ավանդականր, հերոսականը, հանգստացնողը։ Հարցերը, որ բարձրացվում են Հայաստանի ու Հայաստանի գործիչների վերաբերյալ, հազվադեպ Են ներկայացվում Ղարաբաղի առնչությամբ։ Ղարաբաղի ղեկավարների հայրենասիրությունը երբեք հարցականի տակ չի առնվում, իսկ Հայաստանի ղեկավարներր համարվում են մեղավոր, մինչեւ ապացուցվի, որ անմեղ են։
Լավ կազմակերպված թե ոչ, Սփյուռքն ամբողջությամբ՝ կազմակերպությունների միջոցով եւ անհատական նախաձեռնություններով, Հայաստանին ու Ղարաբաղին վիթխարի օգնություն է հատկացրել։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են ՀԲԸՄ֊ը, Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), եկեղեցական կազմակերպությունները՝ ներառյալ հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները, մասնագետների մի շարք խմբեր եւ հսկայական թվով անհատներ, օգտագործելով ոչ֊հայկական հաստատություններում ու կազմակերպություններում իրենց դիրքերը, եղել են այդ օգնության հեղինակները Այս
178
մարդկանցից շատերի համար օգնությունը եղել է «հայկական» աշխարհի հետ իրենց իրական կապի առաջին գործողությունը, որի մեջ ներգրավվելու համար նրանք մինչ այդ հիմք եւ համապատասխան ատյան չունեին։
Որոշ կազմակերպություններ սկսեցին իրենց բյուջեների մեջ վե– բահատկացումներ կատարել, վերաբաշխել իրենց ջանքերը Ա սահ– մանել Հայաստանում իրենց կազմակերպության իրատեսական դերը։ Նրանք, ովքեր այդ շուտ արեցին, ինչպես ՀԲԸՄ֊ը, ԱՀՀ֊ը եւ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները, զերծ մնացին ավերիչ պառակտություններից ու ներքին պայքարներից։ Քաղաքական կուսակցությունները եւ զգուշություն ու իրատեսություն չցուցաբերած մյուս կազմակերպությունները հանգեցին պառակտումների, երկփեղկումների ու հոգեմաշ ներքին պայքարների, որոնք միայն շեշտեցին նրանց պրոբլեմներր եւ սրեցին Հայաստանի ու Ղարաբաղի հետ նրանց հարաբերությունները։ Բոլոր երեք կուսակցությունները տառապել են այդօրինակ հետեւանքներից:
Հայաստանի այս զարգացումներից հետո, անկախ կազմակերպությունների պաշտոնական քաղաքականությունից կամ վարքից, շատ սփյոաքահայերի համար Սփյուռքի կուսակցությունների տարաձայնություններն ու պայքաբներր՝ իրական թե հորինված, վերածվեցին գրեթե վերացական ու անկարեւոր երեւույթի, իսկ Եկեղեցում միասնության բացակայությունը՝ ավելի քան անհեթեթության։
Սինչ քաղաքական կուսակցությունները մտորում էին, թե անկախ Հայաստանն ինչ դեր ունի իրենց կողմից համայնքը ներկայացնելու եւ հյուրընկալ երկրնեբում իրենց լոբբիստական ջանքերի մեջ, այն, ինչը սփյոաքահայերի մեծ մասը բնազդորեն զգում էր՝ երկիր ունենալու վայեան էր, որր կարող էին կոչել Հայաստան, որի «դրոշը ծածանվում է ՄԱԿ֊ի վրա»։ «Հայաստանի Նախագահը», «Հայաստանի դեսպանը» կամ «Հայոց բանակի հրամանատարը» եւ նման արտահայտություններ արտասանելու եւ ոչ֊հայկական աղբյուրներից դրանք լսելու հնարավորությունը դարձավ խոր հպարտության, իրական բավարարության եւ վերածննդի աղբյուր։
Հայերն արձանագրեցին, որ Շարժումից եւ անկախությունից ի վեր իրենց զավակներն այլեւս չեն հարցնում «Հայաստանն ի՞նչ է» կամ «Ի՞նչ է նշանակում հայ փնել»։ Սփյուռքում ինքնության համար մղվող մարտի ճակատում, գոնե մասամբ, հաղթանակն ապահովված
179
էր։ Շարժումը, անկախությանն ու պատերազմը Սվւյոտքի երեխաներին տվեցին այն, ինչը փողով գնել չէր լինի եւ չէին ունեցել տասնամյակներ շարունակ։
Լուրջ գիտնականները, մտավորականները եւ համայնքի ղեկավարները գիտակցեցին, որ Հայաստանի ու Ղարաբաղի կոչումր Սվւյուոքին հպարտություն կամ ամոթ պատճստելը չէ, որ Սվւյոտքն իր օրակարգը չպետք է ծրագրի այդ իրադարձությունների վրա, որ սա խաղ չէ։ Նրանք հասկացան, որ եթե կար խաղ, այն խաղացվում էր գերտերությունների կողմից, որոնց հայտնի է ազգային շահի ու գաղափարախոսության տարբերությունը, ռազմավարության ու քարոզչության տարբերությունը, այն բանի տարբերությունը, թե ինչն է իրականում լավ ե ինչն է ընդամենը լավ զգացողություն պատճառում։ Հայաստանի որեւէ պաշտոնյայի կողմից արտասանված բառերը ազդեցություն եւ հետեւանքներ են ունենում ուրիշ երկրների հետ Հայաստան երկբի հարաբերությունների վրա՝ ի տարբերություն Սփյուռքի կուսակցությունների հայտարարությունների, որոնք առավելագույնը կարող են զայրացնել մեկ֊երկու երկրի կամ կարող են շահարկվել այդ երկրների կողմից։
Շատ սփյուռքահայեբ պարզեցին, որ ամենախելամիտ ուղին այն է, որ թույլ տրվի Հայաստանն ինքը որոշի իր սեփական ճակատագիրը, ճակատագիր, որը կարեւոր է Սփյուռքի համար, բայց որն իրական հետեւանքներ չունի սվւյոտքահայերի կյանքի վրա, մինչդեռ կարող է տարբեր ազդեցություն ունենալ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի վրա, ուստի՝ հետեւանքներն ուղղակիորեն կրող մարդիկ ի– րենք պետք է կատարեն իրենց բնտրանքնեբը։ Հասկացան, որ Սվւյոտքի օրակարգը Հայաստանին պարտագրելը սխալ է՝ քանի դեռ Սփյուռքն ի վիճակի չէ հոգալ Հայաստանի ու Ղարաբաղի բոլորր կարիքները։ Եվ գիտական հայտնագործություններ հարկավոր չեն՝ հասկանալու համար, որ այս վերջինը հնարավոր չէ։ Հայաստանի եւ Ղարաբաղի որեւէ կառավարության օրակարգը, ինչ գույն էլ ունենա այդ կառավարությունը, պետք է սահմանվի Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կողմից՝ առանց հաշվի առնելու լավ մտադրություններով արտասանված ջերմ ճառերը։ Եվ սա է ճիշտը։
Երբ 1990֊ին ու 1991֊ին սփյոտքյան կուսակցությունները վերադարձան Հայաստան, նրանք արդեն ձեւավախված էին՝ սփյուռքայ–
180
նացած, միեւնույն ժամանակ պայմանավորած լինելով Սփյուռքը ձեւավորած գործընթացների մի մասը։ Անցած յոթանասուն տարիների ընթացքում կուսակցությունները օտար իրականությանր հարմարվել էին նույնքան, որքան համայնքներն էին հարմարվել։ ճիշտ է, որ նրանց մեջ համայնքի այն անդամներն էին, որոնք ավելի էին «նվիրված» որոշ արժեքների ու նպատակների։ Կուսակցություններր, այնուամենայնիվ, որոշեցին, որ իրենք Հայաստանում ու Ղաբաբաղամ տեղ ունեն, որ իրենց գաղավւարախոսություններն ու ծրագրերը հարմար են այն ժողովրդին, որի հետ իրենք յոթանասուն տարի գրեթե գործ չէին ունեցել։
Սփյուռքի կուսակցությունների կողմից Հայաստանի վրա իրենց ներկայությունը տարածելու որոշումը ո՛չ բացահայտ անհրաժեշտություն էր, ո՛չ էլ անխուսափելի երեւույթ։ Սփյուռքի կուսակցությունները կարող էին որոշել, որ իրենք իրականացրել են իրենց պատմական առաքելությունր՝ ապահովելով, որ Սփյուռքի գոյությունը չկորցնի իր ազգային ու քաղաքական հատկանիշները, համակերպվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդն ինքն է ճշտում օրակարգեր սահմանելու ու հետապնդելու, իր ղեկավարներին ընտրելու գործընթացը, որ՝ նրանք իրենց սեփական կուսակցություններն են ստեղծել եւ ծնունդ են տվել անկախ Հայաստանի։ Ինքնիշխան պետականության վերածնունդը կուսակցությունների համար գերազանց հնարավորություն էր իրենց առաքելությունների վերարժեքավորման համար։ Սակայն Սփյուռքի երեք կուսակցությունները որոշեցին Հայաստանում ճյուղեր հիմնադրել։ Այս որոշումների պատճառը կամ պատճառները մնում են նույնքան մշուշոտ, որքան այն, թե ինչպե՛ս են այդ որոշումները կայացվել։
Այդ մշուշոտությանն առնչվող երկու դիտողություն արժանի են ուշադրության։ Սփյուռքում հայերը վարժվել էին քաղաքական կուսակցությունների գաղտնի գործելակերպին։ Օսմանյան կարգերից մնացած եւ Մերձավոր Արեւելքի վաղ գործունեության կենտրոններում շարունակված օրակարգերի, խորհրդակցությունների, ներքին ընտրությունների եւ որոշումների կայացման գաղտնիությունը այս կուսակցությունների համար չափանիշ է եղել՝ նույնիսկ Արեւմուտքի երկրներամ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունները, 1990֊ից սկսած, բաց կուսակցական համագումարներ էին անցկացնում, որտեղ քաղաքականության քննարկումներն ու կուսակցության ղեկավարների ընտրությունները հրապարակային իրադարձություններ
181
էին։ Անկախ ու ազատ Հայաստանի ժողովրդի համար, որն ազատվել էր Կոմունիստական կուսակցության յոթանասնամյա կարգերից, զաղտնիությունր եղել եւ մնում է կասկածելի ու ոչ արժանահավատ։
Պետք է անել նաեւ մի ավելի հիմնավոր (հիմնավոր՝ Հայաստանի անվտանգության, կենսական շահերի եւ անկախության առումով, ինչպես նաեւ Սփյուռքի համայնքների բարեկեցության համար) հարցադրում, նույնիսկ եթե այն լինի զուտ վարկածային, ինչպե՞ս պիտի վարվել շահերի այնպիսի հնարավոր բախման դեպքում, երբ սփյուռքյան կուսակցությունը ներկայացնում է սփյոտքյան մի համայնք եւ միաժամանակ նաեւ կառավարում է Հայաստանում, իսկ տվյալ երկրի ու Հայաստանի կենսական շահերը հակադրության մեջ են։ Ինչպե՞ս պետք է սփյոտքյան մեկ կուսակցությունը ստանձնի Հայաստանի կամ Ղարաբաղի շահերի պաշտպանության պատասխանատվությունը՝ առանց դրանով ինքն իր համար եւ ժողովրդի տարբեր հատվածների համար լուրջ պրոբլեմներ ստեղծելու։
«Սիասնության հրամայականի» վրա հիմնված էժան պատասխաններն ընդանեփ չեն։ Միայն գաղափարաբանական կառույցներում կարող են նման պատասխանները բավարար փնել։ Գաղափարախոսությունները խեղաթյուրում են իրականությունը՝ հանուն հարմարության եւ հանուն անօգուտ, նույնիսկ վնասարար գաղափարաբանական համապատասխանեցման։ Միայն նրանք, ովքեր չեն հասկանում Հայաստանի ու Ղարաբաղի իրավիճակը, միայն նրանք, ովքեր անգետ են եւ հպարտ իրենց անգիտությամբ, կարող են նման պատասխաններ աոաջադրել եւ հավատալ, որ դրանք բավարար են բոլոր հետաքրքրվածների համար։ Ընդ որում, հարցն այնքան էլ վարկածային չէ։ Նման խնդիր ծագեց 1914 թ․–ին, երբ Դաշնակցությունը խոսում ու բանակցում էր հայ ժողովրդի երկու հատվածների՝ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների հայերի անունից, իսկ երկու պետություններր պատերազմի ճանապարհին էին։ Իրավացիորեն հարց է ծագում՝ ՀՅԴ֊ն (կամ նույն կարգի որեւէ այլ կուսակցություն) շա՞տ լավ է կատարել (կամ կարո՞ղ էր լավ կատարած լինեյ) այդ դերը։
Պետականության մարտահրավերը հայ Սփյուռքի համար եղել է եւ՛ ցավագին, եւ ուրախալի։ Կառույցների մակարդակում վերահար– մարեցումներր եղել են նվազագույն չափի։ Չի կատարվել նաեւ արժեքների, ակնկալությունների եւ դերակատարումների վերլուծություն։
182
Գուցե, քանի որ Սփյուռքը վարժված էր Հայաստանն իդեալականացնելուն, ուստի իրեն էլ պետք է ապահով ու զերծ պահեր վերլուծությունից։ Դա թերեւս կարող էր գործել Սփյուռքում, սակայն չէր կարող գործել Հայաստանում ու Ղարաբաղում, մանավանդ երբ ռազմավարական հաշվարկներն ընդգրկում են Սվւյոտքն իբրեւ արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման եւ հակամարտությունների լուծման որոշումների կայացման հիմնական բաղադրիչ։
«Ութ միլիոնանոց հզոր» եւ «հարուստ» Սփյուռքի կերպարը Հայաստանում ու Ղարաբաղում այնպիսի պատկերացում է ստեղծել, որն իրականությանր չի համապատասխանում եւ կարող է անվտանգության կեղծ պատրանք ստեղծել։ Խոստանալ այն, ինչ չես կարող տալ, եւ չտալ այն, ինչ խոստացել ես՝ պատմության հանդեպ անպատասխանատու արարք է։ ժամանակը ցույց կտա, թե, ի վերջո, Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարների ակնկալություններն այդ հնչեղ, բազմախոստում, սակայն դժվարին Սփյուռքից արդարացի էին, թե ոչ։
==ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ՄԻՋԵՎ․ <i>Ներկան երբեւէ գալո՞ւ է</i>==
Անցած տասնամյակում հայ ժողովուրդը վկան եդավ ժողովրդական մի շարժման առաջացման, որն սկսվեց Ղարաբաղի միավորման պահանջով եւ արագորեն վերածվեց ազգային զարթոնքի շարժման։ Ղաոաբաղ Կոմիտեի, իսկ ապա Հայոց համազգային շարժման ղեկավարությամբ Հայաստանն անկախություն ստացավ, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ ձեռնարկեց եւ սկսեց պետական կառույցների ստեղծումը՝ նոր Սահմանադրության համատեքստում։ Հայաստանը հաղթահարեց շրջափակումների անմիջական ազդեցությունը, դուրս եկավ էներգետիկ լրջագույն ճգնաժամից՝ առնվազն որոշ ժամանակով, եւ կարողացավ հաջողությամբ պաշտպա– նել Ղաբաբաղն ու Ղարաբաղի ժողովրդին՝ միաժամանակ խուսափելով ավելի լայնածավալ պատերազմից։ Հայաստանն ունի նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն բանակը։ Եվ դա օգնել է Ղարաբա– դին գոյատեւելու եւ զարգացնելու իր կառույցները, դրանց թվում եւ մարտական բարձր պատրաստվածություն ունեցող սեփական բանակը։
Այս նվաճումներից ոչ մեկը դեռեւս կատարյալ չէ, ոչ էլ կարող է ընկալվել իբրեւ ի վերուստ տրված շնորհ։ Կառույցները գործում են, սակայն պետք է դեռեւս ամրապնդվեն։ Իրավական, առողջապահության, կրթության եւ սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումներն սկսված են, սակայն դեոեւս հեռու են բավարար կամ գոր– ծառող համարվելուց, սրանք բոլորը կենտրոնացման, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների եւ որոշ երեւակայության կարիք ունեն։ Կոռուպցիայի դեմ պայքարելու փորձեր եղել են, սակայն այդ երեւույթի դեմ լիակատար պատերազմը պահանջում է պետական սեկտորի բոլոր աշխատողների, հատկապես միջին եւ ցածր մակարդակի աշ–
185
խտտողների ու պետական պաշտոնեության կենսամակարդակի նշանակալի բարձրացում։ Ինչն իր հերթին ռեսուրսներ է պահանջում, որոնք բյուջեն չունի եւ դժվար թե ունենա՝ խաղաղության բացակայության պատճառով։
Թեեւ տնտեսության անկման րնթացքր կանգ առավ 1994֊ին, տնտեսական աճն ապահովված չէ, եւ զարգացամր դեռեւս չի հանգեցրել ազգաբնակչության մեծ մասի կենսամակարդակի որակական բարելավման։ Լիակատար բաբելավամր պահանջելու է նշանակալի ու տեւական արտաքին ներդրումներ, որոնց համար հարկավոր է անվտանգ ու բարենպաստ մթնոլորտ։
Երկրի ղեկավարների մեծ մասր ՀՀՇ֊ի ներկայացուցիչներն էին։ ՀՀՇ֊ն քաղաքական կորով դրսեւորեց ներքին փովտխությանների, ինչպես նաեւ նոր, ոչ֊ավանդական արտաքին քաղաքականության համար։ ՀՀՇ֊ի ղեկավարները պետության կառուցման գործում ստանձնեցին բարձրագույն պատասխանատվության պաշտոններ եւ հաճախ իրենք իրենց ուժասպառ արեցին՝ քաղաքականապես եւ ֆիզիկապես։ Կոաակցաթյանր տուժեց այն հանգամանքից, որ այն իշխող կուսակցություն եղավ ծայրագույն վտրձաթյուննեոի պայմաններում։ ՀՀՇ֊ն նաեւ իրեն թույլ տվեց զգալու եւ դրսեւորելու իշխանություն ունեցողի ամբարտավանաթյունր եւ ուռճանալու անդամների մեծ քանակով, որոնք միշտ չէ, որ համամիտ էին կուսակցության հիմնական փխիսոփայաթյանը։
Իշխանությունն ու պաշտոնը միտում անեն դրանք կրող անհատներին կամ զգոնացնելու ա համեստացնելու, կա՛մ սրելու նրանց անձնական թուլությունները։ Այդ եոկտ դեպքերին էլ ականատես ենք եղել Հայաստանում։ Քաղաքական նոր մշակույթը չուներ ինստիտու– ցիոնալ ապահովություն եւ քաղաքացիական ա դիվանագիտական ծառայության անձնակազմերի զտման մեխանիզմ։ Նման պայմաններում անհատները դաոնում են առնվազն նույնքան կարեւոր, որքան կառույցները։ Ղեկավարների անձնական հատկանիշներն ու անձնական թերություններն անմիջապես մեկնաբանվում էին որպես կառույցների թուլություններ ու քաղւսքականության ձախողումներ։ Բազմաթիվ անհատներ լավ են ծառայել՝ հազարավոր ոչ֊կոաակցա– կան պետական պաշտոնյաների, վարչական աշխատողների ու քաղաքացիական ծառայողների հետ միասին, որոնց ազնվությունն ու նվիրումը, սակայն, դատողությունների հապճեպության մեջ, անցան
186
աննկատ։ Եղան նաեւայնպիսիք, որոնք չարդարացրեցին իրենց վրա դրված հույսերը, նրանք զլացան կարգավորելու իրենց անձնական հավակնություններն ու թուլությունները։ Ոմանք մեղադրում էին Նախագահին, որը նրանց պատասխանատու դիրքեր էր վստահել։
Ընուփմադիբ կուսակցությունները հաճախ հակակշիռ էին սահմանազանցումների դեմ, իսկ երբեմն էլ իրենք էին սահմանազանցները։ Ընդդիմադիր թե ոչ՝ Հայաստանը բազմաթիվ պայծառ ու տաղանդավոր քաղաքական գոբծիչներ ունի, որոնք լավագույնս գործել եւ գործում են մինչեւ օրս։ Սակայն կուսակցական համակարգը հավաքականորեն եւ կուսակցություններն առանձին չեն կարողացել հաղթահարել վստահելիության ճեղքվածքը, որր խորհրդային մշակույթի մնացուկ է եւ խորացել է վերջին տասր տարվա փորձություններից ա փորձանքներից։ Կուսակցություններն ու դրանց ղեկավարները չեն կարողացել թերահավատ քաղաքացիներին համոզել, որ ի– րենց հիմնական մտահոգությունը ժաավբդի շահն է, կամ որ իրենց հակասությունները սոսկ իշխանության համար պայքարի եւ անհատականությունների բախման արտահայտություն չեն։
Կուսակցությունների ու անհատների դաշինքների պարբերական վափոիաւթյունները այն զգացումն են ներշնչել, որ եղած֊չեղածը իշխանության կռիվ է, այլ ոչ թե ծրագրերի ու քաղաքականությունների բախում։ Ի վերջո, քաղաքացիներն իրենց րնտրաթյունները կատարում են թեկնածոփ անհատականության իրենց ընկալման, ինչպես նաեւ այն բանի հիման վրա, ինչ իրենց ներշնչում է տվյալ անհատը։ Հայաստանի քաղաքացիները շրջահայաց են, սիրում են հավասարակշռություն ու դատողություն հանդես բերող անհատների։ Ծայրահեղությունների հանդեպ վստահություն չեն տածում, գադափարախոսականացված ճառեր չեն սիրում։ Եվ սիրում են կայունության։ Այդ է պատճառը, որ Ռոբեբտ Քոչաբյանն ու Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը 1998 թ․ նախագահական ընտրություններին ստացան քվեների առավելագույն քանակը։ Երկուսն էլ ցուցաբերել էին հաստատունություն, հավասարակշռություն, շրջահայացություն, անհատական աժ եւ գադափարախոսականացված զրույցների ու լուտանքներով լեցուն ճարտասանության բացակայություն։
Քաղաքական կուսակցությունների ա անհատների շրջապտույտների ետեւում, որ հավանորեն շարունակվելու են, կենտրոնական հարցը մնում է Դարաբաղյան հակամարտությունը։ Ղարաբաղամ են
187
միմյանց հետ հատվում Հայաստանի անցյաա, ներկան եւ ապագան։ Պատմությունից մեր հիշածը մեզ նույնքան շատ բան է ասում մեր ներկայի ու մեր մասին, որքան ասում է անցյալի մասին։
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՄԻՆ
Պատմությունը կարող է ստրկացնել կամ ազատագրել։ Այն կարող է օգտագործվել իբրեւ մտածողությանն օգնող միջոց կամ իբրեւ իշխանության հասնելու եւ այն պահելու գործիք։ Այն կարող է շահարկվել՝ նախապաշարումներ ու կարծիքներ արդարացնելու համար, կամ հաղթահարել մտային կառույցները եւ րնդանված պատկերացումները։ Այն, իբրեւ ծանոթ երեւույթ, կարող է հարմարավետության զգացում պատճառել, սակայն կարող է նաեւ ժողովրդին դատա– պարտել կրկնելու անցյալի սխալները։
Ձեռք բերված պատմական պատկերացմամբ անցյաա հավասարեցվել է մի շարք որոշումների՝ կայացված այնպիսի ղեկավարների կողմից, որոնք կատարել են հերոս կամ նահատակ դառնալու բարոյական րնտրությունը։ ժողովրդի պատմությունը վերածվել էր անհատի պատմության, անհատի անձնական ընտրությունը ազգի քաղաքական հրամայականների խորհրդանիշն է դարձել։ Այդ ընթացքում «ազգի» հայեցակարգը վերածվել է բացարձակ եւ բոլոր ժամանակների համար անփոխարկեյի արժեքի։ Որոշ ազգեր լավն են, որոշ ազգեր՝ պարզապես վատը։ Այդ պատճառով էլ հարաբերությունների ներկա դրվածքի փովաիաւթյուններ չեն կարող լինել։ Որոշ պատմաբաններ այս աշխարհայացքի հետեւորդներն են՝ այն վերարտադրելով իբրեւ գիտություն։ Ետցեղասպանական ազգային ինքնությունը հաճախ այն լուսարձակն է դարձել, որով բացատրվել են անցյալի տարբեր իրողությունները։
Ցեղասպանության զոհ դարձած հայերի մեծ մասն, օրինակ, գյուղացիներ ու վտքբ քաղաքների առեւտրականներ էին՝ հիմնականում այն պատճառով, որ հայերր մեծ մասամբ գյուղացիներ ու փոքր քաղաքների առեւտրականներ էին, սակայն նաեւ այն պատճառով, որ մարդկանց այդ խմբերը նվազ հնարավորություն ունեին վւախոատի դիմելու կամ վերապրելու, քան մեծ քաղաքների առեւտրականները։ Պատմաբանները, նշելով Թուրքիայի արեւելյան նահանգների հայության ողբերզական ճակատագիրը, իրադարձությունների բացա–
188
տրությունր ներկայացնում են ազգությունների բախման տեսքով։ Այն, ինչր Անատոլիայի մի գյուղացի հայի համար նշանակում էր հայ լինել, մեծապես տարբերվում էր, անշուշտ, ոչ միայն այսօր Մոսկվա– յում, Հալեպում կամ Նյու Յորքում հայ յինելու իմաստից, այլեւ նրանից, ինչ այդ ժամանակվա Պոլսի կամ Թիֆփսի հայ մտավորականի կամ հայ վաճառականի համար էր նշանակում հայ լինել։
Այսօր հայի ինքնապատկերացումը, ինչպես նաեւ այն կերպարը, որ նա ցանկանում է դրսեւորել հյուրընկալ երկբներում, քաղաքացի, գիտուն, կիրթ ու բանիմաց՝ քաղաքակրթված հայի կերպարն է։ Գյուղացիների պատմությանն այսօր մեծ նշանակություն չի տրվում։ Անդրադարձն անցյափն իմաստ ունի միայն պիտանի պատմության տեսակետից։ Մինչդեռ արեւելյան նահանգների հայ գյուղացիներն ու մանր առեւտրակւսններբ Հայկական Հարցի արմատն էին։ Նրանք էին հեղափոխական կուսակցությունների՝ Սոցիալ֊դեմոկրատական հնչակյան կուսակցության եւ հատկապես Հայ հեղափոխական դաշնակցության ստեղծման պատճառդ։
Այսպես, սկսած 1892֊ի իր հիմնարար փաստաթղթից՝ Դաշնակցության ծրագրերի մեջ հիմնական կայուն խնդիրը եղել է Օսմանյան Կայսրության արեւելյան նահանգների, իսկ 1908֊ից հետո՝ ողջ կայսրությունով մեկ ագրարային բարեփոխումների հարցը։ 1909֊1911֊ին Դաշնակցության եւ երիտթուրքերի միջեւ վերջին հիմնական բանակցությունների ընթացքում, մինչեւ երիտթուրքերի կողմից ցեղասպանության քաղաքականության որդեգրումը, ՀՅԴ֊ն ներկայացրեց պահանջների երկար ցանկ։ Երիտթուրքերի անդրդվելաթյունը Դաշնակցությանն ստիպեց իր պահանջները նվազագույնի հասցնել։ ՀՅԴ բանակցալների համար բացարձակ նվազագույնը ագրարային բարեփոխումներն էին՝ մի չավւազանց արմատական գաղափար երիտթուրքերի համար, որոնք արդեն հրաժարվել էին 1908 թ․ հեղափոխության կարգախոսներից եւ որդեգրել հետադիմական քաղաքականություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզներում։
ՀՅԴ֊ի այդ պահի մոտեցումը, օրինակ, կարող է իմաստ ունենալ այսօր ժողովրդի առջեւ ծառացած հարցերի առնչությամբ եւ կարող է ուսանեփ լինել որեւէ իրազեկ բանավեճի մեջ, լինի անցյւպի մասին, թե ապագայի։ Պատմական Հայաստանի սիրտը՝ Օսմանյան կայսրության արեւելյան նահանգները դատարկվում էին հայ ազգաբնակչությունից։ Կոտորածները ոչ թե արտագաղթի սկիզբը դրեցին, այլ սաստկացրին այն։ Արտագաղթի պատճառը գավառի հայության,
189
փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչների անկարողությունն էր՝ ա– պահովելու իրենց տնտեսական գոյությունը։ Եվրոպայի արդյունաբերական հեղափոխությունն արտադրում էր ապրանքներ, որոնց մրցակցությանը հայ արհեստավորները չէին կարողանում դիմանալ։ Եվրոպական իմպերիալիզմը եւ օսմանյան պարտքերը Օսմանյան կայսրությանն ստիպել էին հարկերը գանձել ոչ թե բնամթերքով, այլ դրամով, երբ գավառական, հատկապես գյուղական բնակչության կողմից դրամ գրեթե չէր գործածվում։ Գյուղացին դրամ կարող էր ունենալ միայն իր հողամասը գրավ դնելով, ինչը նշանակում էր կորցնել հողամասը։ Համայնական աշխատուժը հայտնվեց աղետալի վիճակում, արական սեռի բնակչության դանդաղ, բայց կայուն արտագաղթը դատաբկեց ու թուլացրեց Պատմական Հայաստանը։ Հնարավոր է, որ տնտեսական գործոնը նույնքան դեր ունեցավ Ցեղասպանության հարցում, որքան ազգային գործոնը։ Տնտեսական գործոնը երիտթարքերի համար, որոնք, բացի թուրք ազգայնական փնելուց, նաեւ սոցիալ֊հետադիմական էին, Ցեղասպանությունը դարձրեց ցանկալի ու հնարավոր։ Այս բացատրությունը չի սպառում Ցեղասպանությունը ծրագրողների եւ ոճրագործների նկատառումները, սակայն տափս է սահմանափակումների ու խեղաթյուրումների մի օրինակ, որին ենթակա է պատմության մեր պատկերացումը, երբ ինքներս մեզ քննադատաբար չենք դիտում։
Ինչպ՞ս կանդրադառնա երկար, ձգձգված «ոչ֊պատեբազմ»՝ «ոչ– խաղաղություն» իրադրությունը Ղարաբաղի ու Հայաստանի ազգաբնակչության վրա, եթե տնտեսական ճակատում մեծ շրջադարձ չկատարվի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հնարավոր տարբերակների մասին Երեւանում մեր հաճախակի քննարկումներից մեկի ժամանակ, գործընկերներիցս մեկը մեր իրադրության մասին մերկացնող մի հայտարարություն արեց։ Նա սկսեց՝ հայտնելով, որ ինքը պատմաբան չէ (եւ կարծես հպարտ էր դրանով), ապա ավելացրեց, «Բայց մեկը, որ պատմություն գիտի, ինձ ասել է, որ մեր պատմության պրոբլեմը եղել է այն, որ դիվանագետները բանակցությունների սեղանին կորցրել են այն, ինչ զինվոՐննՐՕ շահել են պատերազմի դաշտում»։
Ես նշեցի, որ պատմաբան եմ, կամ մի ժամանակ եղել եմ, ոչ ոք կատարյալ չէ՝ ասացի, եւ խոստացա տարբերությունը հօգուտ ինձ
190
չօգտագործել։ Սակայն նկատել տվեցի, որ, իմ իմացածով, հայ ժողովրդի պատմության մեջ վերջին հազար տարվա ընթացքում քիչ հաղթանակ է եղել, եւ դա բավարար չէ ընդհանրացում կատարելու համար, որ՝ հաղթանակները եղել են մարտերում, ոչ թե պատերազմներում, իսկ մարտն ու պատերազմը միմյանցից չտարբերակելը մեզ վրա թանկ է նստել, ե որ՝ որեւէ տեսակի հաղթանակից հետո դիվանագետները եթե կորցրել են, ապա կորցրել են ոչ թե այն պատճառով, որ չափազանց քիչ են պահանջել, ինչպես գործընկերս էր ակնարկում, այլ թերեւս հենց այն պատճառով, որ չափազանց շատ են պահանջել, պահանջել են ավելին, քան կարեփ էր մարսել։
Մարտերը չեն ստեղծում ուժի եւ շահերի այն երկարատեւ հավասարակշռությունը, որ պահանջում է խաղաղությունը, իսկ պատե– րազմներր սոսկ մարտերի շարան չեն։ Եթե մարտի ելքը կարող է վճռվել խրամատի տարբեր կողմերում կռվող զինվորների մարտական ոգու տարբերությամբ, պատերազմների արդյունքները որոշվում են հեռահար ռեսուրսներով, ստրատեգիական հաշվարկներով ու դաշնակիցներով, այլ կողմերի շահերով՝ անկախ նրանից, թե այդ կողմերը պայքարի մեջ ներգրավված են, թե ոչ։ Մարտերը կարող են ստատոա֊քվոներ ստեղծել, իսկ մեր օրերում նույնիսկ պատերազմները ոչ միշտ են կարողանում վճռել հակամարտության ելքր։
Գործընկերոջս տեսակետը զարմանալի չէր։ Նա չափազանց շատ էր ուզում հավատալ վերջին մարտերի վերջնականությանն ու խաղաղության պայմանները թելադբելու դրանց կարողությանը։ Սա րնդհանուր համոզմունք է շատ հայերի համար, որոնք, իբրեւ ժողովուրդ, հավաքական երկար հիշողություն ունեն։ Սակայն հավաքական հիշողությունը հաճախ շփոթվում է պատմության իմացության հետ։ Օրինակներից մեկր, որ գրեթե բոլորը գիտեն, Ռուսաստանի 1878֊ին տարած հաղթանակն էր Օսմանյան կայսրության դեմ եւ Արեւմտյան Հայաստանի տարածքների գրավումը՝ ամրագրված Սան Ստեֆանոյի պայմանագրով, հայկական նահանգների բաբեվա– խամների վերաբերյալ իր հայտնի 16֊րդ հոդվածով։ Խնդիրն այն է, որ պայմանագիրը վերացվեց, երբ Սեւծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնաց պատերազմով։ Ռուսաստանը ետ քաշվեց՝ բոլոր այն զարհուրելի հետեւանքներով, որոնք կրեց հայ ժողովուրդը։
Գործընկերոջս տեսակետը զարմանալի չէր, բայց տագնապեցնող էր։ Զարմանալին այն է, որ շատ պատմաբաններ հաճախ են ա– ռաջնոբդվել նման տրամաբանությամբ։ Իսկ եթե խնդիրը դիվւսնա–
191
գետները չէին, ապա «միասնության բացակայությանն» էր, «անբա– բոյական աշխարհը», ամեն դեպքում՝ ինչ֊որ պարզունակ կարգախոս, որի վրա է ընկնում ողջ մեղքը։ Բայց անցյալից պարզունակ դաս առնել նշանակում է չընդունել ոչինչ, բացի այն, ինչ բավարարում է բացարձակին ու առավելագույնին, քանի որ մնացած ամեն ինչ «թղթի կտոր» է։ Թեեւ, անշուշտ, բացարձակն ու առավելագույնը ստանալու դեպքում եւս դրանք պետք է ամրագրվեն ու ձեւակերպվեն «թղթի կտորի» վրա, որը կաբելի է պաստել ու անտեսել։
Պատմությունը ճշգրիտ գիտություն չէ․ այն չի կարեփ կրկին փորձարկել լաբորատորիայում՝ ապացուցելու համար որեւէ վարկած։ Սակայն հայ ժողովուրդը բավական մեծ պատմություն է ունեցել՝ բավարար չափով եւ իր ողջ բարդությամբ հասկանալու համար այն աշխարհը, որի մեջ ինքը պետք է որոշումներ կայացնի, այն միջավայրը, որում գործսաում են Հայաստանն ու Ղարաբաղը, եւ գնահա– տելու համար այն, ինչ պետք է փոխվի, եւ այն, ինչ հայերը չեն կարող փոխել՝ որքան էլ իրականությունը գարշելի ու անարդար լինի։ Չի կարեփ ընթանալ դեպի մեկ այլ աղետ՝ ապացուցելու համար, որ հարգանք ես տածում նախորդ աղետի նահատակների հանդեպ։
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Վերջերս մի սեմինարի ընթացքում ինձ հարց տրվեց, թե իմ գործածած «ազգային հարց» եւ «ազգայնական հարց» տերմինների միջեւ տարբերությունը ո՛րն է։ Ես նշեցի, որ տարբերությունները տվյալ հարցի պաշտպանների կողմից խնդրի չափանիշերի սահմանման մեջ է եւ այն բանի մեջ, թե ի՛նչ են նրանք որոնում տվյալ խնդրի լուծմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ մոտեցումները տափս են դրա գերազանց պատկերը։ Կան մարդիկ, որոնք հակամարտությունը դիտում են իբրեւ ազգային հարց, եւ կան այնպիսիք, որոնք պնդում են, որ դա ազգայնական հարց է։
Երկու դեպքում էլ գործ ունենք ազգային կարեւորության խնդրի հետ՝ իրական թե թվացյալ։ Դիտարկելով իբրեւ ազգային հարց, հանգում ենք հետեւյալ խնդիրներին․ Ղարաբաղում ներկայումս բնակվող 150․000 հայերի՝ հստակորեն սահմանագծված եւ պատմականորեն նվիրական տարածքում ապահով ու ազատ ապրելու իրավունքը, եւ այն ուղիների որոնումը, որոնցով կարեփ է հասնել այդ նպատակին՝ անվտանգության այն առավելագույն երաշխիքներով, որ հնարավոր
192
է ձեռք բերել։ Սիեւնույն տարածքի հանդեպ Ադրբեջանի պահանջները եւ Ադրբեջանի պահանջների միջազգային ընդանեփությունը հայերին ստիպում են գործ ունենալ Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ՝ գտնելու համար շահագրգիռ բոլոր կողմերին ընդունեփ լուծում, մի լուծում, որը նաեւ հնարավոր առավելագույն չավավ կբացառի հետագա վտանգի սպաոնափքները։
Երբ դիտում ենք ազգայնական տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ազդարարումն է այն ամենի, ինչ սխալ է ստաց– վել անցյալում, եւ այն ամենի, ինչ լինելու է ապագայում։ Ղաբաբադի վշտերր ներկայացնում են դարեր շարունակ հայ ժողովրդի կրած տարածքային եւ բոլոր մյուս կորուստները։ Այս տեսանկյունով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ տարածքն ինքը ներկայացնում են «թուրքի ձեռքից» հայ ժողովրդի կրած անարդարությունների խոր– հըրդանիշը։ Ղաբաբադի հայերի վրա է դրված հայոց պատմության ընթացքը փոխելու խնդիրը։ Նրանք պատմական հերոսների ու նահատակների կենդանի օրինակներն են։
Առաջին դեպքում Ղարաբաղը իրական ժողովրդի խնդիր է, ժողովրդի, որն ապրում է այսօր, այսօրվա աշխարհում։ Երկրորդ դեպքում հակառակորդը հայոց պատմությունն է կամ մարդկանց մեջ դրա հիշողությունը։ Աոաջին դեպքում միտումը հակառակորդի հետ բանակցելն է՝ պրոբլեմի լուծման նպատակով։ Երկրորդ դեպքում բա– նակցեաւ բան չկա․ «ուրիշները» պետք է տան այն, ինչ ցանկանում ենք՝ իբրեւ պատմության սխալ վարքի ու անարդարության հատուցում։ Աոաջին դեպքում կարեփ է ընդունել փոխադարձ արդարացի մտահոգությունների վրա հիմնված զիջումներ։ Երկրորդ դեպքում որեւէ զիջում ընկալվում է որպես դավաճանություն պատմության հանդեպ, որը հավասարեցված է այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվել են հավատի կամ հողի համար։
Այն անձինք, ովքեր չեն ցանկանում զիջումների գնալ, ովքեր ուզում են ամեն բան, ներառյալ նրանք, ովքեր չեն կարծում, թե դիվանագետներն ու դիվանագիտությունը օգտակար նպատակի են ծառայում, մեծ առավելություն ունեն, նրանք ոչինչ չեն զիշոլմ։ Նրանք կարոդ են հայրենասերի պատմուճան հագնել, կարող են ուրիշներին մեղադրել Ղարաբաղը «ծախելու» մեջ։ Ամենից առաջ, նրանք պատմության մեջ պատասխանատվություն չեն ստանձնում, եւ եթե Ղաբա– բաղին որեւէ բան պատահի, միշտ կարոդ են մեղադրել ուրիշ մեկին՝
13 Պետականության մարտահրավերը
անբաոոյական աշխարհն ու նրա բարքերը, մեծ պետություններն ու նրանց խաղերը։ Զոհի հոգեբանությունը պատասխանատվությունից զերծ է պահում մարդուն։ Հետո աշադներր նոր երգեր կգրեն՝ փառաբանելով վերջին զոհված հերոսներին եւ խոնարհվելով նոր անմեղ նահատակների հիշատակի առջեւ։
Դեռեւս հայկական ոչ մի քաղաքական կուսակցություն, առաջնորդ կամ մտածող չի առաջադրել որեւէ ռազմավարություն, ըստ որի՝ հնարավոր է ունենալ անկախ Հայաստան, որը նաեւ ազատ է ու ժողովրդավար, հարուստ, առանց կոռուպցիայի ու առանց զրկանքների, եւ հայկական Ղարաբաղ ու Ղարաբաղի վերահսկման ներքո՝ գրավված ադրբեջանական տարածքներ։ Դեռեւս ոչ ոք չի նշել, թե ինչպես հասնել այդ ամենին՝ հավերժական թշնամանք պահպանելով չորս հարեւաններից երկուսի հետ, եւ միաժամանակ շահել միջազգային հանրության սերր՝ անցյալի զոհերի հանդեպ։
Սի առիթով մի պատմաբան ասել է, որ պատմության մեջ հակամարտությունների մեծ մասը չի լուծվում, այլ դառնամ է անկարեւոր։ Ղարաբաղի պատմությունն ինքր ցույց է տալիս, որ երբ հայերը լուծումը չեն գտել, ուրիշ մեկը պարտադրել է այն՝ անկարեւոր դարձնելով հակամարտությունը եւ, հակամարտության հետ միասին նաեւ հայերին, առնվազն՝ ժամանակավորապես։
Ռազմավարության հարցի կապակցությամբ հարկ կա մի քանի խոսք ասելու։
Նախ, վերջին մի քանի հարյուր տաբում շատ քիչ բան է փոխվել մեծ պետությունների, փոքր պետությունների կամ գերտերությունների բարոյականության մակարդակում։ Եվ եթե որեւէ բան էլվախվելէ, շատ չի առնչվում հայ ժողովրդի հոգսերին ու Ղարաբադին։ Եթե աշխարհն անբաոոյական էր, ինչով շատ֊շատերի տեսանկյունից բացատրվում են պատմության րնթացքում հայ ժողովրդի կրած կորուստները, աշխարհը դեռ այդպիսին է, եւ այս փաստը պետք է նկատի առնվի։
Երկրորդ, ուրիշ երկրնեբի գործն այն չէ, որ սիրեն կամ չսիրեն Հայաստանը կամ հայերին Ղաբաբաղում եւ այտա՝ իբրեւ պետության կամ իբրեւ փոքրամասնության։ Հայերն իրենք պետք է իրենց մասին հոգ տանեն։ Մեծ քաղաքական հարցերը սիրով չեն պայմանավորվում։ Ոչ ոք չպետք է քաղաքականության մեջ զգացմունքներ դնի եւ ըստ այդմ որոշի, թե այս կամ այն երկիրն ինչ կանի կամ ինչ չի անի մեզ համար կարեւոր հարցերի առնչությամբ։
194
Երրորդ, գաղափարախոսության վերածված եւ դիվանագիտություն ձեւացնող հակաթուրքական բնազդները ռազմավարություն չեն կազմում՝ ճիշտ այնպես, ինչպես ռազմավարություն չեն հակառուսական կամ ամերիկամետ բնազդները։ Այն համոզմունքը, թե դրանք ռազմավարություն են, ազգային շահերը սահմանելու ունակությունը կորցնելու, մտածելու ազատությունից հրաժարվելու եւ ուրիշների խաղի մեջ խաղսղիք դաոնալու ամենակարճ ուղին է։ Պարզապես այն պատճառով, որ հակառակորդն ընդունում եւ առաջարկում է որեւէ լուծում, այդ լուծումն ինքնըստինքյան հայերի համար անընդտնեփ չպետք է դաոնա, դա կարող է այն կասկածելի դարձնել, բայց ոչ՝ անպայման անընդունեփ։
Այն, ինչ վնաս է Թուրքիային կամ Ադրբեջանին, ինքնըստինքյան օգտակար չէ Հայաստանին կամ Ղարաբադին։ Թուրքիային վարկա– բեկելը հակաթուրք եւ հայամետ դաշնակիցներին անպայմանորեն չի դրդում տալու այն, ինչ իրականում ցանկանում ենք։ Ողջ հայոց ե– ռանդը վատնել Թուրքիային կամ Ադրբեջանին վարկաբեկելու վրա՝ կնշանակի ժամանակի կորուստ։ Երկուսն էլ հենց իրենք այդ բանը մեծ հաջողությամբ են կատարում, եւ եթե ավեփն է հարկավոր, թող հայամետ բարեկամներն այդ անեն, նրանք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Որոշ դեպքերում հայերն, անշուշտ, պետք է խոսեն այդ ուղղությամբ, սակայն այդ դեպքերը պետք է որոշվեն հայերի իսկ կողմից, հարց աո հարց, հայության իսկ շահերի եւ իրատես ռազմավարության համատեքստում։
Չորրորդ, երազանքների ու նպատակների հրապարակումը նույնպես դեռեւս ռազմավարություն չէ, իսկ երազանքների ու նպատակների ավեփ վճռական պնդումը այն ավելի չի մերձեցնում ռազմավարության։ Տառապանքների թվարկումն էլ, անշուշտ, փաստարկն ա– վեփ համոզիչ չի դարձնում։
Հինգերորդ, ռազմավարության նպատակը չէ նոր փաստարկների ձեռքբերումը, որոնք ապացուցեն մեկի բարոյական գերակայությունը, գաղափարախոսության անաղարտությունը, ուրիշների վայրագությունը, զոհի հոգեբանության հետ հարմարավետ զգալու իրավացիությունը, ոչ էլ նոր նահատակության հարմար առիթի ձգտումը։
Վեցերորդ, հազար խելամիտ մարտավարական քայլերի գումարը եւս ռազմավարություն չի կազմում, մինչեւ պարզ չփնի, թե դրանք ուր են առաջնորդում եւ թե ինչպես են տեղավորվում ուրիշների ռազմավարության ու նպատակների մեջ։
195
Լավ ռազմավարության քննությունը դրա գործնական հաջողությունն է։ Լավ դիվանագիտության քննությունը այն նվազագույնի ստացումն է, որի կարիքն ունես, եւ այն առավելագույնի՝ որ կարող ես ստանալ։ Ոչինչ ավելի եւ ոչինչ պակաս։
Ընտրանքների շրջանակի րնդլայնման հնարավորության ընձեռումը զինվորի մեծությունն է։ Ազգային շահի սահմանումը ղեկավարի պետական մտածողության քննությունն է։ Ազգային շահի ապահովումն ու դրան առավելագույն չափով հասնեա դիվանագետի գործն է։ Եվ այդ ամենն՝ այս իրական, այս անմաքուր, այս անկայուն աշխարհում։ Իսկ գաղափարախոսի դերը բողոքելն է այն իրադարձություններից, որոնք կոկիկ չեն նստում անարատ աշխարհի իր նախասիրած պատկերի կամ մոդելի վրա, մինչեւ որ, անշուշտ, գաղափարախոսը գա իշխանության։ Այդ դեպքում նա կա՛մ դառնում է պետական այր եւ դիվանագետ, կամ, անպիտան գտնվելով լուծելու խնդիրը, փորձանք է բերում ու խնդիրը դարձնում անպիտան։
Ռազմավարությունն սկսվում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական եւ տնտեսական ուժերի միջեւ հարաբերությունների ճիշտ հաշվարկով (ներկայում եւ ապագայում, տաբա– ծաշրջանային եւ միջազգային միջավայրում) եւ այդ ուժերը վախելու իրատեսական հեռանկարով։ Լավ ռազմավարությունը բացառում է ցանկալին իրականի տեղ դնելու մոտեցումր, ավեփ նպաստավոր պայմանների առաջացման տարտամ հույսերը, այն վտանգները, որոնց չի կարելի ենթարկվել, կանխում է գաղափաբախոսական խեղաթյուրումները։
ՃԻՇՏ ՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Լավ ռազմավարությունը ներառում է նաեւ ճիշտ պահի րնտբութ– յունը, երբ գործարքի համար լավագույն խաղաթղթերը ձեռքիդ են։ Այդ պահի որոշումը ղեկավար պետական այրերի ամենադժվարին խնդիրներից է։ Պահը շատ ավեփ քիչ կապ ունի որպես բանակցությունների հիմք ներկայացված որեւէ առաջարկի ինչ֊ինչ կետերի հետ, քան գործարքը կայացնելու քաղաքական կամքի հետ։ Իսկ գործարքը պահանջում է հակամարտության մեկից ավեփ կողմ։
Հարցն այն է, թե, ի վերջո, հայկական կողմն արդյո՞ք արդեն կորցրել է կամ կկորցնի այդ պահը։ Ղարաբաւփ «կուսակցությունը», տատանվելով Ղաբաբաղը մերթ որպես ազգային, մերթ որպես ազ–
196
զայնական հարց դիտելու միջեւ, որոշեց, որ Լ․ Տեբ֊Պետրոսյանի ընտրած պահը ճիշտ պահը չէր։ Լսեփ են այդ խմբից եկող շշուկներն այն մասին, թե որեւէ պահ ճիշտ պահը չէ։ Սակայն մինչեւ այժմ Ռ․ Քոչարյանր խուսափել է գաղափաբախոսական պաճուճանքից, թեեւ կարծում է, որ կարող է գաղափարախտաւթյունր գործածել իբրեւ լրացուցիչ զենք, գործնական նպատակներով։
Թերեւս Ռ․ Քոչարյանր ճիշտ է․ նա կարող է հաջողության հասնել իր ծրագրի իրականացման մեջ եւ գտնել ավեփ լավ պահ։ Հնարավոր է, որ այնպիսի չափերի տնտեսական աճ տեղի ունենա, որ հանգեցնի Հայաստանի ու Ղարաբաւփ ազգաբնակչության կյանքի որակական բարելավման, որ՝ առանց նոր ռազմական գործողությունների դիմելու, պահպանվի ուժերի հավասարակշռությունը, եւ որ՝ Ադրբեջանի կողմից իր ապագայի վերաբերյալ լավատեսության հիմքերն այնքան խարխուլ փնեն, որ նա ստիպված լինի Ղարաբաղին ու Հայաստանին տալ այն ամենը, ինչ նրանք ցանկանում են։ Հավանական սցենար չէ, բայց հնարավոր է։
Սակայն որպեսզի այդ սցենարր հաջողվելու հնարավորություն ունենա, հայերը Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքում՝ իբրեւ ղեկավարներ, իբրեւ կազմակերպություններ, իբրեւ կուսակցություններ, այդ սցենարին պետք է հնարավորություն տան գործելու։ Հատուկ պատասխանատվություն է ընկած նրանց ուսերին, ովքեր մեր– ժեցին խաղաղության մինչեւ այժմ ներկայացած բոլոր հնաբավորութ– յուններր, եւ ովքեր հետեւողական աշխատանք տարան՝ խարխլելու համար Լ․ Տեր֊Պետրոսյանի դիրքերն ու քաղաքականությունը։ Նրանք Ռ․ Քոչարյանին համոզեցին, ոբ իրադրության իր մեկնաբանումը ճիշտ է, եւ քաջալերեցին Ղարաբաւփ հարցում նրա բռնած դիրքը։ Որպեսզի այդ սցենարր հաջողվի, Նախագահին պետք է հնարավորություն տրվի, որ կարողանա խուսափել իր ժամանակն ու եռանդը չնչին քաղաքական խաղերի վրա վատնելուց եւ կարողանա փախուստ տալ գաղափարախոսության հարացած կաթվածահարությունից։ Լ․ Տեբ֊Պետբոսյանը ցանկացավ նրան տալ այդ հնարավորությունը՝ ներկայանալով այն մարդու նախագահական երդման արարողությանը, որր ստիպեց նրան հրաժարական տալ։ Այնուհետեւ Լ․ Տեբ֊Պետբոսյանը հավաստեց, որ պատրաստ է համագործակցության՝ չնայած նոր Նախագահի հետ ունեցած իր խոր տարաձայնություններին։ Երբ 1998֊ի ապրիլին ես Երեւանում հանդիպեցի Ռ․ Քոչարյանի հետ, կարողացածիս չափով օգնելու պատրաստա–
197
կամությունս հայտնեցի՝ չնայած նրա գործողությունների ու վերլուծությունների հետ իմ խորին անհամաձայնությանը։ Նույնը չի կարելի ասել նրանց մասին, ում վրա հենվում էր Ռ․ Քոչարյանը՝ երկրի ղեկավարությունն ստանձնեփս։ Պետականության իրականությունը բոլորին չէ, որ մղել է խորհելու եւ վերաբժեւոբելա իրենց դիրքորոշումներն ու նախապատվությունները։
էքյուս հնարավորությունն այն է, որ Ռ․ Քոչարյանը սխալ էր եւ չի կարողանալու ստանալ իր ակնկալած արդյունքները։ Նա կարող է համոզվել, որ միասնությունը տարբեր քաղաքական գործիչների ու ղեկավարների համար տարբեր բաներ էր նշանակում, որ գաղափարախոսություն պահանջելը, այդ թվում եւ ազգային գաղափարախոսություն, միեւնույն բանը չէ, ինչ իդեալականացված վարքը։ Այդ դեպքում նա կա՛մ վարձելու է պրագմատիկ լուծում գտնել, կա՛մ շրջվելու է գաղափարախոսների կողմը՝ հովանի ունենալու համար։ Սակայն նրանք իրենց անուրջների իրականացումը չեն վստահի մի էկլեկտիկի։ Իշխանությունն իրենց վերահսկողության տակ պահելու համար մրցակցալ գաղափարախոսությունների հեռանկարը չափազանց զարհուբեփ է, իսկ գաղափարախոսությունները միտում ունեն քաղաքականությունը ռազմադաշտի վերածելու։
Նման պահի, անկախ այն բանից, թե ամբողջովին չարչրկված Հայաստանում ո՛վ կփնի իշխանության ղեկին, հարցը կփնի հետեւյալը, ազգայնական կամ գաղափաբախոսական կուսակցություններից ո՞ր մեկը կդիմի գործարքի, որեւէ գործարքի։ Այլ կերպ ասած՝ այն երկրներից, որոնցից, զուտ գոյատեւելու անհրաժեշտությամբ, ստիպված կախման մեջ կլինեն Հայաստանն ու Ղարաբաղը, ո՞ր մեկը կծախի Ղարաբաղն Ադրբեջանին։ Եվ այդ ժամանակ հայկական կողմը չնչին դեր կունենա վաճառքի պայմանների մասին իր խոսքն
ասելու մեջ։
Ոմանք սա կարող են համարել հոռետեսական, նույնիսկ պարտվողական սցենար։ Ինչպիսին էլ լինի բնութագիրը՝ հայոց պատմությունը ցույց է տափս, որ նախկինում նման սցենար պատահել է, այն էլ ոչ մեկ անգամ։ Հայոց պատմությունը եւ այլ ազգերի ու հակամարտությունների պատմությունը ցույց են տափս, որ ամենալավատեսա– կան, բայց հարցական ծրագրումների վրա հիմնված ռազմական կամ դիվանագիտական ռազմավարությունը լավագույն դեպքում վտանգավոր գործ է, իսկ վատագույն դեպքում՝ աղետի հրավիրատոմս։
198
Հակամարտության լուծումը պետք է առաջնային խնդիր մնա՝ մի շարք պատճառներով։ Հակամարտությունները երբեմն իրադրությանը թելադրում են իրենց սեփական տրամաբանությունը։ Այս հակամարտության մեջ այնքան շատ բան է ներդրվել, այնքան շատ ներքին ու միջազգային ուժերի կողմից (որոնցից ոմանք հավանություն էին տափս հակամարտության լուծմանը, իսկ ոմանք՝ դրդում այն չլուծել), որ պատերազմ, թե՞ խաղաղություն հարցը կարող է լինել ա– մենաանմիջական մի հարց։ Թերեւս հնարավոր լինի ստատուս քվոն միառժամանակ պահպանել, սակայն խիստ հավանական է, որ ռազմական տրամաբանությունը կրկին գերիշխի, մինչեւ որ հորիզոնում խաղաղության պայմանագիր հայտնվի։ Նույնիսկ ստատուս քվոյի եւ ուժերի ներկա հավասարակշռության պահպանումը կարող է ռազմական գործողությունների նոր փուլ թելադրել։ Երկու կողմերն էլ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ հայկականը, կարող են կարծել, որ ժամանակը գործում է իրենց օգտին։ Երկուսն էլ սխալ են։ Երկուսն էլ ի վերջո կարող են կորցնել շատ ավելին, քան խաղաղության համաձայնագրի այսօրվա խնդրահարույց հարցերի շուրջ եղած անհամաձայնություններն են։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանը նույնպես սխալ հաշվարկներ է անում եւ նույնպես շատ բան ունի կորցնելու, սվափանքի աղբյուր չպետք է լինի որեւէ հայի համար, եթե այդ ընթացքում հայկական կողմը եւս կորցնում է, եւ կորցնում է մի բան, որ ետ բերելչի փնի։
Հարկավոր է հասկանալ, որ չլուծված հակամարտությունը մսխում է քաղաքական ներուժը եւ քայքայում է հասարակության հիմքերը՝ ի հեճուկս բոլոր իդեալականացումների ու գաղափաբախո– սականացումների։ Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի տնտեսական հետեւանքներից։ Բացի պաշտպանության բյուջեից պատերազմները նաեւ թաքնված ծախսեր են պահանջում տնտեսությունից։ Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի քաղաքական հետեւանքներից։ Անկարող իրական խնդիրներով զբաղվելու՝ քաղաքական գործիչները աղճատում են իրենց տրամաբանությունն ու ծրագիրը՝ հարցերի հետ վարվելով այնպես, կարծես հակամարտությունը գոյություն իսկ չի ունեցել։ Նրանք թաքցնում են իրենց բուն քաղաքականությունը եւ ընկնում չափազանցությունների ու ծայրահեղությունների գիրկը։
Այդ ամենից զատ, սպառազինության հետագա մրցավազքը թուլացնելու է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությանը, քանի որ մեծացնում է նրա կախվածությունը մեկ֊երկու
199
երկրրց, մանավանդ, որ Ռ․Քոչարյանի՝ որոշումներ կայացնող շրջանակի անդամներր, որոշ գաղափարախոսականացած խմբերի սաստկացող ճնշման ներքո, արդեն իսկ իրենց ոչ այնքան հարմարավետ են զգում միջազգային միջավայրում, որն այլեւս հստակորեն բաժանված ճամբարներ չի ներկայացնում։
Ոչ մի ժողովուրդ փախուստ չունի պատերազմի բարոյական հետեւանքներից։ Չկարողանալով արձագանքել խնդրի արագ կարգավորման պահանջին, ինչ է թե՝ դավաճանության ու պարտվողականության մեջ չմեղադրվեն, քաղաքացիներն ու խմբավորումներն ի– րենց ցասումր թւաիամ են այնպես, որ թուլացնում է ավանդական արժեքներն ու կապերր, խարխլում սոցիալական համերաշխությունը եւ վերացնում մարդկանց վերլուծական կարողությանը։ Ցասումը շրջվում է ղաբաբաղցիների եւ մեկմեկու դեմ։ Տանջող հակադրութ– յուններր խորացնում են առկա անդունդները եւ առաջացնում նոր անդունդներ։ Նախապաշաբամներր վերածվում են վրդովմունքի եւ դաոնում առարկություն չհանդուրժող տեսակետ։ Միասնությունն է՛լ ավելի է խույս տալիս։
Չորս հարեւաններից երկուսի հետ հավերժական թշնամանքի մեջ ապրելու հեռանկարը ելք չէ եւ չպիտի լինի՝ անկախ այն գափարախո– սությանից, որին պետք է ծառայի նման իրադրությունը։ Որքան երկար է շարունակվում այս անշարժ վիճակը, այնքան դժվար է դաոնում հայության անվտանգության համար ոչ անհրաժեշտ գրավված տարածքներից հրաժարումը Գրավված տարածքները, որ մի ժամանակ անվտանգության երաշխիքներ էին, վերածվում են վտանգի ա– մենալուրջ աղբյուրի։ Այն լուծումը, որը հաշվի չի առնում հակառակորդի իրական շահերը, տեւական լուծում չի կարող փնել։ Հայերը կարո՞ղ են սովորել հաղթանակը նույնքան հաջողությամբ տնօրինել, որքան ողբերգությունը։
Վերջապես, մոտ մեկ դար է արդեն, ինչ ժամանակակից ազգայնականության թիկնոցը նետված է հայ ժողովրդի վրա՝ փրկության խոստումով, եւ այդ ժամանակից ի վեր հայերն ապրել են այն հույսով, թե մի օր կարող են կիրառել ապրելու, եւ արժանապատիվ ապրելու, իրենց իրավունքը։ Նրանք գիտեն, թե Աոաջին համաշխարհային պատերազմն ինչ նստեց իրենց վրա։ Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում եւ Ղաբաբաղում մարդիկ ապրում էին ապագայի համար։ Հանուն այն գաղափարախոսության, որն ավելի լավ ապագա էր խոստանում, նրանք հրաժարվել էին իրենց ներկայից։ Հանուն
200
գաղափարախոսության, նրանց խնդրել էին զոհաբերել իրենց ա– զատությունը, իրենց նախընտրությունները եւ իրենց արժանապատվությունը։
Ներկան վերջապես պետք է ժամանի Հայաստանի ու Ղարաբա– ղի ժողովրդի համար։ Այդ ժողովուրդն իրավունք ունի պատշաճ կրթություն ակնկալելու իր զավակների համար, պատշաճ առողջապահություն եւ ապահով ծերություն իր համար, ունի ավելի բախտավոր կյանքի իրավունքը, որին սվւյոտքահայերը հասել են՝ Սփյուռք դառնալու եւ այդպիսին մնալու միջոցով։ Սփյուռքի հայերը, իսկ եթե կուզեք՝ նաեւ որեւէ այլ վայրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, Հայաստանի ու Ղարաբաղի հայերից չպետք է ակնկալեն մեկ անգամ եւս զոհաբերել իրենց կյանքն ու ներկան՝ ապահովելու համար այլոց մեծամոլական երազների ու անուրջների իրականացումը
Այսօրվա պայքարը պրագմատիկ մտահոգությունների վրա հիմ– նըված նորմալության որոնման եւ գաղափարախոսությունների ափ նետած մեծաշուք անուրջների միջեւ մղվող պայքար է, այն մղվում է Ղարաբաղի, Հայաստանի ու հայ ժողովրդի անունով եւ, հուսամ՝ ոչ նրանց գնով։