|հեղինակ = [[Դոմենիկո Ռեա]]
|թարգմանիչ = Ռ․ Արամյան
|աղբյուր = «ինյորան «Սինյորան իջնում է Պոմպեյում», Հայպետհրատ, Երևան, 1964
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
<blockquote>
::::::Բոլոր մասնագիտությունների հիմքում էլ ընկած է պարգև դրամի ձգտող ուժը։ Պարգև դրամ է ցանկանում ստանալ տաքսու վարորդը, մատուցողը։ Բոլորն էլ զատկին ու ծննդյան տոներին հաճույքով ծաղիկներ են նվեր ընդունում։ Հանձնակատարները նույնպես ցանկանում են պարգև դրամ ստանալ դերձակներից, ծաղկավաճառներից, բանջարեղեն վաճառողներից, գինեվաճառներից, երշիկագործներից, հրուշակագործներից , մսագործներից, այլապես ապրանքը ուշացումով տեղ կհասցնեն։ Պարգև դրամ ստանալուն դեմ չէ նաև տերտերը՝ երբ գալիս է օրհնելու ձեզ, տիրացուն, ցրիչը, հյուրանոցի դռնապանը, տան բարապանը, փոստատարը, շտապ փաթեթների և հեռագրերի հասցեատարը․․․ Եվ այսպես արժեքին մշտապես գումարվում է մի փոքր ավելի կամ մի փոքր պակաս պարգև դրամ․․․
</blockquote>