Changes

Մատանիների Տիրակալը

5 bytes removed, 22:03, 16 Հունիսի 2015
/* ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ */
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ, կամ ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...
Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:
— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:
Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրձ հինավուրց արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով, հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե այն ինչպես է խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
Ճանապարհորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:
— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիանում էր նա: — Շնչում ու մոռանում ես , որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
— Մենք թեթև ենք հագնված, և կարող ենք երկաթյա զրահներով օրքերից ավելի արագ վազել,— ասաց Արագորնը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
4
edits