— Բայց եթե սկյուռ էր, ապա ամբողջովին սև և առանց պոչի: Ստվերի պես սահեց ու թաքնվեց ծառի հետևում: Հետո նայում եմ, մագլցում է վերև: Քեզ դուր չի գալիս, երբ առանց պատճառի սպանում են գազաններին, այդ պատճառով էլ ես չնետահարեցի նրան: Բացի այդ, մութ էր, իսկ այդ գազանիկն ակնթարթորեն թաքնվեց տերևների մեջ: Ես, ճիշտ է, մի փոքր էլ կանգնեցի՝ ամեն դեպքում այդ կենդանին ինձ կասկածելի թվաց՝ իսկ հետո, երբ վերջապես որոշեցի հեռանալ, ինձ թվաց, թե վերևից ֆշշոց է գալիս: Բայց ոչ, թերևս, դա սկյուռ էր, ուղղակի սովորականից մեծ: Հնարավոր է, գազանները փախչում են թշնամուց, թող չհնչի նրա անունը, և Չարքանտառից գալիս են մեզ մոտ: Ասում են, այնտեղ սև սկյուռիկներ կան:
— Չի բացառվում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն, եթե դու ճիշտ ես, դա վատ նշան է: Մեզ այստեղ Չարքանտառի Չարքանտառից փախստականներ պետք չեն: Այդ էր միայն պակասում:
Սեմին թվաց, որ վերջին բառերն ասելով, Ֆարամիրը նայեց իրենց, բայց նա մտածեց, որ ավելի լավ է լռել: Հոբիթները պառկել էին կողք կողքի, նայում էին ջահերի ցոլքերին և սրահում քայլող ու ցածրաձայն զրուցող մարդկանց: Հետո Ֆրոդոն աննկատելի քնեց:
Սակայն ավանդույթը ոչինչ չի ասում այն մասին, որ Գոնդորը երբևէ զբաղվել է սև մոգությամբ, և թշնամուն, թող չհնչի նրա անունը, մեզ մոտ չեն մեծարել: Հնագույն Արւմուտքի իմաստնությունն գեղեցկությունը դարեր շարունակ պահպանվել է Էլենդիլի թագավորությունում և ապրում է այնտեղ մինչև հիմա: Բայց հպարտությունը պառակտեց Գոնդորը. տիրակալներն աստիճանաբար կորցրեցին մտքի սթափությունն ու որոշեցին, որ Թշնամին հեռացել է ընդմիշտ, այնինչ նա միայն արտաքսված էր, բայց ոչ ոչնչացված:
Մահը միշտ էլ շրջել է մեր մեջ, քանզի նումենորցիները հավերժական կյանք էին տենչում, ինչպես այն հնագույն ժամանակներում, երբ կորցրեցին իրենց թագավորությունը՝ հավերժական կյանք, որում ամեն ինչ անփոփոխ կմնար: Թագավորները բնակիչների տներից շքեղ դամբարաններ էին կառուցում, և իսկ հին մագաղաթների վրա գրված նախնիների անուններն ավելի հաճելի էին նրանց ականջին, քան իրենց ժառանգների անունները: Անժառանգ տիրակալները հնացող պալատներում նստած խորհում էին իրենց ծագումնաբանության հանելուկների մասին, զառամյալ երեցները գաղտնի սենյակներում խորհրդավոր էլիքսիրներ էին պատրաստում, բարձրանում էին սառը աշտարակների գլուխը և հարցեր տալիս աստղերին: Եվ այդպես առաց առանց ժառանգ թողնելու մահացավ վերջին թագավորը Անարիոնի տոհմից:
Փոխարքաներն ավելի հաջողակ ու հեռատես դուրս եկան: Նրանց իմաստնությունը առաջին հերթին կայացավ նրանում, որ կարողացան համախմբել մեր ժողովրդին և բարեկամություն հաստատել ափամերձ ցեղերի և Էրեդ Նիմրիսի տոկուն լեռնեցիների հետ՝ համալրելով նրանցով իրենց բանակները: Բացի այդ, նրանք դաշինք կնքեցին հպարտ հյուսիսցիների հետ, որոնք անհանգստացնում էին մեզ իրենց ասպատակություններով: Այդ մարդիկ կատաղի են ու ռազմատենչ, բայց մեզ հեռավոր ազգականներ են գալիս, ի տարբերություն արևելքի վայրի քոչվորների և դաժան հարադցիների:
— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ:
Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն ժոժափելով շոշափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:
— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նոիյնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:
— Վերջապես մենք հասկացանք իրար, Ֆրոդո,— ասաց Ֆարամիրը: — Եթե դու, ինքդ չուզենալով, վերցրել ես այդ իրը ուրիշների խնդրանքով, ապա ընդունիր իմ հարգանքն ու կարեկցանքը: Եվ ես զարմանում եմ քո վրա. այդպիսի զենք ես կրում և նույնիսկ չես փորձում կիրառել դրա զորությունը: Դուք իմ առջև նոր աշխարհ եք բացում, որի մասին ես ոչինչ չգիտեի: Եթե բոլոր կոլոտիկները նման են ձեզ՝ երկուսիդ, ապա հավանաբար ձեր երկրում խաղաղություն և բարգավաճություն է տիրում: Եվ այգեպաններն էլ մեծ հարգանք են այնտեղ վայելում:
— Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ լավ է,— պատասխանեց Ֆրոդոն,— բայց այգեպաններն իրոք հարգված են: — Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, նույնիսկ այնտեղ, ձեր այգիների ստվերում, դուք երբեմն հոգնում եք, ինչպես բոլորը, ում վրա շողում է այս աշխարհի արևը: Իսկ այստեղ դուք տանից հեռու եք և ճանապարհից հոգնած: Այսօրվա համար բավական է: Երկուսդ էլ հանգիստ քնեք՝ եթե կարող եք: Մի՛ վախեցեք: Ես չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ դիպչել դրան, չեմ ուզում իմանալ դրա մասին ավելին, քան գիտեմ՝ իմացածս ինձ բավական է: Վտանգը շատ մեծ է. նոր գայթակղությունը կարող է իմ ուժերից վեր լինել, և հնարավոր է ես ավելի թույլ գտնվեմ, քան Ֆրոդոն՝ Դրոգոյի որդին: Գնացեք հանգստացեք, բայց նախ ասեք ինձ, եթե դա ձեր կամքին դեմ չէ, ու՞ր եք գնում և ի՞նչ եք պատրաստվում անել: Քանզի ես պետք է արթուն մնամ և խորհեմ: Առավոտյան մենք կբաժանվենք և կգնանք ամենքս մեր ճանապարհով: Ապրած ցնցումներից ու վախից Ֆրոդոն ամբողջ մարմնով դողում էր: Հոգնածությունն ամպի պես պարուրել էր նրան. ո՛չ խորամանկել, ո՛չ պայքարել նա այևս ի վիճակի չէր: — Ես Մորդոր գնալու ճանապարհ եմ փնտրում,— հազիվ լսելի արտաբերեց նա,— ճանապարհ դեպի Գորգորոթ, դեպի Հրամեջ Լեռը՝ գցելու այն Ճակատագրի Անդունդը: Այդպես է կարգադրել Գենդալֆը: Բայց ինձ թվում է, ես այնտեղ երբեք չեմ հասնի: Ֆարամիրը անասելի զարմացած նայում էր հոբիթին: Հետո նրբորեն բռնեց նրան, երբ հանկարծ վերջինս օրօրվեց, հոգատարությոամբ գրկեց, տարավ պառկեցրեց մահճի վրա և ջերմ ծածկեց: Ֆրոդոն իսկույն ընկավ խոր քնի մեջ: Կողքին մեկ այլ մահճակալ էր դրված ծառայի համար: Սեմը մի փոքր մտածեց, ապա, մինչև գետին խոնարհվելով, դիմեց Ֆարամիրին. — Բարի գիշեր, զորավար տեր իմ: Դուք գործով ապացուցեցիք: — Ապացուցեցի՞— կրկնեց Ֆարամիրը: — այո, տեր իմ, և հրաշալի ապացուցեցիք, ամենաբարձր հատկանիշներով: Ֆարամիրը ժպտաց: Ծառայի համար դու շատ հանդուգն ես, պատվարժան Սեմուայս: Բայց ոչ. լսել գովասանք նրա շուրթերից, ով ինքն է արժանի գովասանքի՝ ամենամեծ պարգևն է: Բայց ես դեռ չեմ արժանացել դրան, քանզի հենց սկսզբից էլ մտադիր էի այդպես վարվել: — Հիշու՞մ եք, դուք ասացիք իմ տիրոջը, որ նրա մեջ ինչ-որ էլֆական բան կա,— ասաց Սեմը: — Դա և՛ ճիշտ է, և՛ այդպես է: Իսկ ես ձեզ կասեմ, որ դուք ինչ-որ բանով նման եք, երևի, Գենդալֆին, հրաշագործներին: — Ահա թե ինչ,— ասաց Ֆարամիրը: — Երևի նումենորյան արյունի ազդեցությունն ես զգում: Բարի գիշեր: === Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը === Ֆրոդոն արթնացավ և, տեսնելով իր վրա խոնարհված Ֆարամիրին, վախեցած նստեց ու հետ ընկրկեց: