Միսս Ստայնը խոշոր կին էր, ոչ այնքան բարձրահասակ, բայց գեղջկուհու նման հաստամարմին։ Նա գեղեցիկ աչքեր ուներ եւ գերմանական հրեուհու հաստատակամ դեմք, որպիսին կարող էր լինել նաեւ Ֆրիուլիի<ref>Նահանգ Հյուսիս֊արեւելյան Իտալիայում։</ref> բնակչուհու դեմքը, եւ ընդհանրապես, նա ինձ Հյուսիսային Իտալիայում ծնված գեղջկուհի էր հիշեցնում ե՛ւ իր հագուստով, ե՛ւ արտահայտիչ, շարժուն դեմքով, ե՛ւ գեղեցիկ, փարթամ, անհնազանդ մազերով, որ նա, երեւի դեռեւս կոլեջում, ծամ է հյուսել ու փաթաթել գլխին։ Նա անընդհատ խոսում էր եւ սկզբից պատմեց զանազան մարդկանց ու երկրների մասին։
Նրա ընկերուհին հաճելի ձայն ուներ, փոքրահասակ էր, թխադեմ, Բուտտե դե Մոնվելի նկարած Ժաննա դʼԱրկի մազերով եւ կեռ քթով։ Երբ մենք ներս մտանք, նա ինչ֊որ բան էր ասեղնագործում եւ շարունակելով ասեղնագործել, սկսեց հյուրասիրել մեզ ու, դրանից բացի՝ կնոջս զբաղեցնել զրույցով։ Նա խոսում էր կնոջս հետ, լսում, թե մենք ինչ ենք խոսում եւ հաճախ միջամտում մեր զրույցին։ Ավելի ուշ նա ինձ բացատրեց, որ միշտ զրուցում է հյուրերի կանանց հետ։ Ես ու Հեդլին զգացինք, որ այստեղ հյուրերի կանանց սոսվ հանդուրժում են։ Բայց մեզ դուր եկան միսս Ստայնն ու նրա ընկերուհին, թեեւ վերջինս առանձնապես հաճելի կանանցից չէր։ Կտավները, կարկանդակն ու օղին լավն էին։ Մեզ թվաց, թե մենք եւս դուր ենք գալիս այդ երկու կանանց, եւ նրանք մեզ հետ վարվում են ինչպես դաստիարակված, հույսեր ներշնչող լավ երեխաների հետ, եւ ես զգացի, որ նրանք մեզ ներում են նույնիսկ այն, որ մենք սիրում ենք միմյանց եւ ամուսնացած ենք,— ժամանակը ամեն ինչ կհարթի,— եւ երբ կինս նրանց թեյի հրավիրեց, նրանք ընդունեցին հրավերը։ Երբ նրանք եկան, մենք կարծես թե նրանց է՛լ ավելի դուր եկանք։ Սակայն, գուցե դա բացատրվում էր մեր բնակարանի նեղությամբ, որտեղ բոլորս միմյանց շատ ավելի մօտ մոտ գտնվեցինք։ Միսս Ստայնը նստեց գետնին դրված ներքնակի վրա, որ մեր անկողինն էր, խնդրեց ցույց տալ իմ պատմվածքները եւ ասաց, որ դրանք բոլորն էլ իրեն դուր են գալիս, բացառությամբ «Մեզ մոտ՝ Միչիգանու» պատմվածքի։
— Լավ պատմվածք է,— ասաց նա,— բայց բանը դրանում չէ։ Այն inaccrochable<ref>Այս արտահայտությունը տվյալ դեպքում նշանակում է «բանի պետք չէ», «չի գնա»։</ref> է։ Դա նշանակում է՝ նման է այնպիսի կտավի, որ նկարիչը կերտել է, բայց չի կարող ցուցադրել, քանի որ հնարավոր չէ կախել, եւ ոչ ոք չի գնի, որովհետեւ տանը եւս չես կարող կախել։
Կարծում եմ, միսս Ստայնին դուր կգային Սիմենոնի լավ գրվածքները (իմ կարդացածներից առաջինը կարծեմ «LʼEcluse <b>Numero 1</b>»ը կամ «Li Maison du Canal<ref>«Համար 1 ջրաելակը» եւ «Տունը ջրանցքի վրա» (ֆրանս․)։</ref>»֊ն է եղել), ինչեւէ, ես դրանում վստահ չեմ, որովհետեւ երբ ծանոթացա միսս Ստայնի հետ, նա չէր սիրում ֆրանսերեն կարդալ, թեեւ նրան շատ էր դուր գալիս խոսել այդ լեզվով։ Սիմենոնի իմ կարդացած առաջին երկու գրքերը ինձ տվել էր Ջեյնեթ Ֆլեները։ Նա սիրում էր ֆրանսերեն կարդալ եւ Սիմենոնին կարդում էր դեռեւս այն ժամանակներից սկսած, երբ վերջինս ոստիկանական թղթակից էր։
Երեք֊չորս տարվա մեր բարեկամության ընթացքում ես չեմ հիշում թե Գերտրուդ Ստայնը գեթ մեկ անգամ լավ կարծիք հայտնմած հայտնված լինի որեւէ գրողի մասին, բացի այն գրողներից, որոնք գովում էին նրա ստեղծագործությունները կամ որեւէ օգտակար բան էին անում նրա կարիերայի համար։ Բացառություն էին կազմում Ռոնալդ Ֆերբենկը եւ ավելի ուշ՝ Սկոտ Ֆիցջերալդը։ Երբ ես ծանոթացել էի նրա հետ, նա Շերվուդ Անդերսոնի մասին չէր խոսում որպես գրողի, բայց դրա փոխարեն նրան փառաբանում էր՝ որպես մարդ, հատկապես գովում էր նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, նրա բարությունն ու հմայքը։ Ինձ չէին հետաքրքրում նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, բայց շատ էին դուր գալիս նրա որոշ պատմվածքները։ Դրանք գրված էին պարզ ու հասարակ, հաճախ հիանալի, եւ նա ճանաչում ու շատ էր սիրում այն մարդկանց, որոնց մասին գրում էր։ Միսս Ստայնը չէր ցանկանում զրուցել նրա պատմվածքների շուրջը, եւ նրա մասին խոսում էր միայն որպես մարդու։
— Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա վեպերի մասին,— հարցրի ես նրան։
— Ես չեմ լսում, թե նա ինչ է ասում,— ասաց կինս,— չէ որ ես քո կինն եմ։ Ինձ հետ զրուցում է նրա ընկերուհին։
==«Շեքսպիր եւ ընկերություն»==
Այն օրերին ես գիրք գնելու փող չունեի։ Գրքեր վերցնում էի Օդեոն փողոցի № 12֊ից, Սիլվիա Բիչի «Շեքսպիր եւ ընկերություն» գրախանութից, որը միաժամանակ նաեւ գրադարան էր։ Փողոցից հետո, որտեղ ցուրտ քամին էր ոռնում, այդ գրադարանը՝ մեծ վառարան, սեղաններ ու գրադարակներ ունեցող, ցուցանակում նոր գրքերով, հայտնի գրողների՝ ողջ ու մեռած գրողների լուսանկարներով այդ գրադարանը հատկապես տաք ու հարմարավետ էր թվում։
[[Category: Արձակ]]