— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ:
— Այո, շուտով կգնանք,— ասաց Ֆրոդոն: — Բայց ոչ հիմա: Ես կգամ քեզ հետ, ինչպես խոստացել էի: Եվ նորից եմ խոստանում: Բայց ոչ հիմահետո: Հիմա վտանգավոր է: Ես կփրկեմ քեզ, բայց դու պետք է ինձ հավատաս:
— Հավատալ տիրո՞ջը,— զգուշացավ Գոլլումը: — Ինչի՞ համար: Ինչու՞ միանգամից չգնալ: Իսկ ու՞ր է կորել մյուս՝ կոպիտ, զզվելի հոբիթը: Որտե՞ղ է նա: